Category: Suren Surenyants

  • Սիրելի՛ կանայք,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առ…

    Սիրելի՛ կանայք,
    Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։ 🌷
    Այս օրը գեղեցիկ առիթ է՝ շնորհակալություն հայտնելու ձեր սիրո, հոգատարության և այն ուժի համար, որով դուք պահում եք ընտանիքները, դաստիարակում սերունդներ և ջերմություն եք բերում մեր հասարակական կյանք։
    Կինը կյանքի շարունակության խորհրդանիշն է, արժանապատվության, համբերության և խոհեմության մարմնավորում։ Ձեր ներկայությունը մեր աշխարհը դարձնում է ավելի մարդասիրական, ավելի բարի և ավելի հավասարակշռված։
    Թող ձեր կյանքում միշտ շատ լինեն սեր, հարգանք, առողջություն և խաղաղություն։ Թող ձեր երազանքները իրականանան, իսկ ձեր ժպիտը միշտ լուսավորի մեր օրերը։
    Շնորհավոր Մարտի 8։ 🌹

  • Հունիսի 7․ «հեղափոխության» շարունակությո՞ւն, թե իշխանության դատավճիռ Գյումրիում …

    ❗️❗️❗️Հունիսի 7․ «հեղափոխության» շարունակությո՞ւն, թե իշխանության դատավճիռ
    Գյումրիում անցկացված ներկուսակցական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում տեղի է ունենալու «Հեղափոխություն 3»։ Նրա մեկնաբանությամբ՝ 2018 թվականի ընտրություններով տեղի ունեցավ ներքաղաքական հեղափոխություն, 2021 թվականի ընտրություններով ժողովուրդը հաստատեց սոցիալ-հոգեբանական և մտածողության փոփոխությունը, իսկ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները պետք է դառնան պատմաքաղաքական հեղափոխություն, որը Հայաստանը կբերի «գոյատևման քաղաքականությունից» դեպի «զարգացման հարատև պետության» փուլ։
    Միաժամանակ Փաշինյանն իր թիմի համար սահմանել է նաև կոնկրետ քաղաքական նպատակ՝ 65 տոկոսի արդյունքի նշաձող։
    Եթե վերջին տարիների քաղաքական գործընթացները դիտարկենք ոչ թե իշխանության ներկայացրած նարատիվով, այլ դրանց իրական հետևանքների տրամաբանությամբ, ապա պատկերը էականորեն փոխվում է։
    2018 թ-ի իշխանափոխությունը ավարտվեց Հայաստանի համար ամենածանր անվտանգային ճգնաժամով՝ 44-օրյա պատերազմով և դրա հետևանքով արձանագրված ծանր պարտությամբ։ 2021 թ-ի արտահերթ ընտրություններում նույն իշխանության վերարտադրությունը տեղի ունեցավ արդեն պատերազմից հետո և հանգեցրեց Արցախի կորստին։
    Այս տրամաբանության շարունակության դեպքում 2026 թ-ի ընտրություններում կոնին դրված է Հայաստանի ճակատագիրը:
    Հատկանշական է նաև Փաշինյանի կողմից հրապարակային հնչեցված 65 տոկոսի նշաձողը։ Նման բարձր արդյունքի մասին հայտարարությունները հաճախ կիրառվում են որպես քարոզչական տեխնոլոգիա՝ սեփական կողմնակիցներին մոբիլիզացնելու և «անխուսափելի հաղթանակի» մթնոլորտ ձևավորելու նպատակով։ Սակայն ներկայումս հրապարակված որևէ սոցիոլոգիական ուսումնասիրություն չի հուշում, որ գործող իշխանությունը կարող է ստանալ նման արդյունք, առավել ևս՝ 65 տոկոս։
    Այս պայմաններում նման թվի հրապարակային շրջանառությունը կարող է ընկալվել որպես նախապես ձևակերպված քաղաքական պատվեր, որը հետագայում փորձ է արվելու ներկայացնել որպես ընտրությունների արդյունք։
    Առաջիկա ընտրությունների իրական ինտրիգը, սակայն, կարող է պայմանավորված լինել մեկ այլ կարևոր գործոնով՝ ընտրողների մասնակցությամբ։ Քաղաքական փորձը ցույց է տալիս, որ վարչական ռեսուրսը առավել արդյունավետ է գործում հատկապես ցածր մասնակցության պայմաններում։ Մինչդեռ բարձր մասնակցությունը նվազեցնում է այդ ազդեցությունը և ավելի մեծ դեր է տալիս քաղաքացիների իրական ընտրությանը։
    Եթե հունիսի 7-ին ընտրատեղամասեր գնա ավելի քան 1 միլիոն 300 հազար ընտրող կամ ընտրողների շուրջ 55 տոկոսը, ապա ընտրությունների արդյունքը մեծապես կախված կլինի ոչ թե իշխանության վարչական լծակներից, այլ հասարակության իրական քաղաքական որոշումից։
    Այդ դեպքում հունիսի 7-ը կարող է դառնալ ոչ թե հերթական «հեղափոխության» մասին հայտարարությունների, այլ իշխանության նկատմամբ հանրային դատավճռի օր։
    Ընտրությունների իրական ինտրիգն այն է, թե քանի քաղաքացի կհասնի ընտրատեղամաս և կարտահայտի իր քաղաքական կամքը։
    Եվ հենց այդ ընտրությունն է որոշելու՝ հունիսի 7-ը լինելու է «հեղափոխության» շարունակությո՞ւն, թե՞ իշխանության դատավճիռ։

  • Հարցազրույց Հ2-ինhttps://youtu.be/gxqhKoWEUiY?si=dSy-rQIbL9_Q8KzTՀլա հարց ա ով հ…

    Հլա հարց ա ով հաստ բանի ռաստ կգա, Թրիփը այլևս ակտուալ չէ. Սուրեն Սուրենյանց /// ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ

    Շավարշ Գևորգյանի հյուրն է՝ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը
    #ԽոսքիԻրավունք
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://w…

  • Մեծ քննարկում` Euromedia24-ի տաղավարումhttps://youtu.be/3MMJRREYjS0?si=NFeaD2AhZ…

    Մեծ քննարկում` Euromedia24-ի տաղավարում
    https://youtu.be/3MMJRREYjS0?si=NFeaD2AhZcbrcH5t

    Մեծ քննարկում. Պատերազմ Իրանում

    #Euromedia24
    Euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com
    #Euromedia24 #euromedia24
    #Euromedia24 #Եվրոմեդիա24 #Հայաստան #լուրեր #նորություններ…

  • Այսօր Հայաստանի Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի տարեդարձն է:Շնորհավոր երկնային ծն…

    Այսօր Հայաստանի Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի տարեդարձն է:
    Շնորհավոր երկնային ծնդունդդ, Սպարապետ:

  • Հարցազրույց 24TV-ինhttps://youtu.be/t_KRUaCDZr0?si=09J-QiJKWpraBg60Օլիգարխ ասելո…

    Հարցազրույց 24TV-ին
    https://youtu.be/t_KRUaCDZr0?si=09J-QiJKWpraBg60

    Օլիգարխ ասելով Նիկոլն ի նկատի ունի ոչ թե Ծառուկյանին, այլ երևի Խաչատուր Սուքիասյանին. Սուրենյանց

    Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն օլիգարխ ասելով թերևս ի նկատի ունեն ոչ թե Գագիկ Ծառուկյանին, այլ իրենց ֆրակցիայի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման շրջանակներում ասել է քաղաքագետ, «Դեմոկրտական այլընտրանք» կուսակցության…

  • Հարցազրույց Euromedia24-ինhttps://youtu.be/ko7wJffghco?si=B6m5ZsLkQ9Fu0dLu«Ղումա…

    Հարցազրույց Euromedia24-ին
    https://youtu.be/ko7wJffghco?si=B6m5ZsLkQ9Fu0dLu

    «Ղումարբազի» հոգեբանություն է, ի՞նչ մարջ գալ. Ալեն Սիմոնյանի ասածը չի կարող իրականություն դառնալ

    #Euromedia24
    Euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com
    #Euromedia24 #euromedia24
    #Euromedia24 #Եվրոմեդիա24 #Հայաստան #լուրեր #նորություններ…

  • Աշխարհ՝ առանց կանոնների ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպան…

    🔴Աշխարհ՝ առանց կանոնների
    ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանված է Միացյալ Նահանգների և Իսրայելի հասցրած հարվածներից հետո:
    Երկու ամիս առաջ էլ, ԱՄՆ-ն՝ ռազմական գործողության միջոցով, առևանգեց Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին:
    Այս զարգացումները փաստում են, որ միջազգային հարաբերությունները մտել են համակարգային քայքայման փուլ։ Ինքնիշխան պետությունների բարձրագույն ղեկավարների դեմ ուղղված գործողությունները, իրականացված առանց ՄԱԿ-ի մանդատի և միջազգային իրավունքի որևէ համընդհանուր ընթացակարգի, այլևս չեն ընկալվում որպես արտառոց բացառություններ։ Դրանք աստիճանաբար ձևավորվում են որպես քաղաքական գործիք՝ ուժի բաց և գռեհիկ կիրառման տրամաբանության շրջանակում։
    Այս իրողությունը վկայում է, որ միջազգային իրավունքը և այն մարմինները, որոնք կոչված էին երաշխավորելու դրա պահպանումը, փաստացի դադարել են գործել որպես իրական զսպող մեխանիզմներ։ ՄԱԿ-ը, միջազգային դատարանները և բազմակողմ կառույցները հիմնականում սահմանափակվում են հայտարարություններով՝ չկարողանալով դրանք վերածել պարտադիր հետևանքների։ Իրավունքը պահպանվում է ձևական մակարդակում, մինչդեռ ուժի կիրառումը վերածվում է գործնական քաղաքականության։
    Պետության ղեկավարի դեմ ուղղված գործողությունը որակապես այլ հարթության վրա է տեղափոխում հակամարտությունը։ Այստեղ այլևս խոսքը ինքնիշխան պետության իշխանության ֆիզիկական կամ քաղաքական չեզոքացման մասին է։
    Երբ նման գործողություններին չի հաջորդում համարժեք միջազգային արձագանք, դա համարժեք է տեղի ունեցածի լեգիտիմացման։
    Այս պայմաններում ձևավորվել է դառը, բայց ակնհայտ իրականություն․ միջազգային հարաբերություններում միակ գործնական զսպիչ գործոնը դարձել է միջուկային զենքի առկայությունը։ Միջուկային կարողություն ունեցող պետությունները ստանում են փաստացի անձեռնմխելիության որոշակի աստիճան՝ անկախ իրենց քաղաքական վարքագծից։ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը դա հստակ ցույց տվեց․ որքան էլ կոշտ լիներ հռետորաբանությունը, Վաշինգտոնը խուսափում է ուղիղ ռազմական բախումից Հյուսիսային Կորեաի հետ՝ գիտակցելով միջուկային էսկալացիայի հետևանքները։ Նույն տրամաբանությամբ Միացյալ Նահանգները ստիպված է բանակցել Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ որպես ռազմավարական հավասար գործընկերների, քանի որ այդ երկրները միջուկային գերտերություններ են։
    Այսպիսով, ձևավորվում է աշխարհակարգ, որտեղ պետությունները փաստացի բաժանվում են երկու խմբի՝ միջուկային վահան ունեցողներ և միջուկային վահան չունեցողներ։ Վերջինների ինքնիշխանությունը դառնում է հարաբերական, իսկ անվտանգությունը՝ պայմանական։
    Այս դեգրադացիան առավել վտանգավոր է փոքր և միջին պետությունների համար։ Այն երկրները, որոնց անվտանգությունը կառուցված էր իրավական մեխանիզմների, միջնորդությունների և բազմակողմ համակարգի վրա, հայտնվում են խոցելի դիրքում։ Երբ կանոնները չեն գործում, ուժի հարաբերակցությունն է որոշում պետության անվտանգությունը, իսկ սուվերենությունը կախված է արտաքին խաղացողների քաղաքական հաշվարկներից։
    Երբ միակ իրական «կարմիր գիծը» միջուկային զենքն է, աշխարհում հաստատվում է վտանգավոր ստատուս-քվո, որտեղ խաղաղությունը պահվում է ոչ թե կանոններով, այլ փոխադարձ վախով։
    Միաժամանակ, այս իրավիճակը կարող է խթան հանդիսանալ միջուկային սպառազինության տարածմանը։ Եթե միակ «կարմիր գիծը» միջուկային զենքն է, ապա շատ պետություններ կարող են եզրակացնել, որ պետք է ձգտեն դրան (օրինակ՝ Սաուդյան Արաբիան, Թուրքիան կամ Եգիպտոսը կարող են արագացնել ծրագրերը)։ Սա կհանգեցնի նոր էսկալացիայի և անկայունության։

  • Անցած անգամ, երբ պետք է հերթապահեի «Իմնեմնիմի» պոդքաստում, աննախադեպ իրադարձությ…

    Անցած անգամ, երբ պետք է հերթապահեի «Իմնեմնիմի» պոդքաստում, աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ՝ քրեական գործ հարուցվեց Վեհափառի Հայրապետի դեմ:
    Այսօրվա պատմականությունը, ցավոք՝ սպառնալից մարտահրավերներով, նույնպես երաշխավորված է. առավոտյան ԱՄՆ-ն և Իսրայելն, ըստ էության, պատերազմ են սկսել Իրանի դեմ:
    Ինչևէ, ժամը 22-ից հետևեք հետաքրքիր և դրամատիկ եթերի:
    https://www.youtube.com/live/51GwLWfAD9U?si=E7JzgA0vGfkKnQRQ

    LIVE. Ապօրինի կալանքի 107-րդ օր․ «Իմնեմնիմի» փոդքասթ #262

    Աջակցեք «Իմնեմնիմի» փոդքասթին.
    ▶️ DonationAlerts: https://www.donationalerts.com/r/antifake_am
    ▶️ Patreon: https://www.patreon.com/Imnemnimipodcast
    ▶️ Կրիպտոարժույթ: USDT TRC20
    TUxzxH4jeS3fQJKUDTYj6hbRfVouuGipaF
    Քարտային տվյալներ
    ▶️ Acba Bank: 4355…

  • Տարածաշրջանը այրվում է, իսկ Փաշինյանը «զառ է գլորում» Տարածաշրջանն արագորեն սահո…

    ⚡️⚡️⚡️Տարածաշրջանը այրվում է, իսկ Փաշինյանը «զառ է գլորում»
    Տարածաշրջանն արագորեն սահում է լայնածավալ պատերազմի եզրագիծ։ Իրանի շուրջ ծավալվող ռազմական գործողությունները և էսկալացիայի բարձր հավանականությունը կանխատեսելի էին՝ հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակային դժգոհությունից հետո, երբ նա անբավարար գնահատեց Վաշինգտոնի ու Թեհրանի միջև ընթացող անուղղակի բանակցությունների արդյունքները։ Այդ հայտարարությունը, ըստ էության, վերջնական ազդարարեց դիվանագիտական գործընթացի փակուղին և ուժային սցենարների վերադարձը օրակարգի առաջին պլան։
    Հայաստանի համար նման զարգացումներն ունեն գոյաբանական նշանակություն։ Տարածաշրջանային մեծ պատերազմը անմիջական ու երկարաժամկետ ազդեցություն է գործելու մեր երկրի անվտանգային միջավայրի, հաղորդակցության ուղիների, էներգետիկ կայունության, միգրացիոն հոսքերի և ընդհանուր ռազմավարական հավասարակշռության վրա։
    Այս պայմաններում պետության բարձրագույն ղեկավարությունից պահանջվում է առավելագույն քաղաքական կենտրոնացում, սառը հաշվարկ և ճգնաժամային կառավարման խիստ ռեժիմ։
    Սակայն իրականությունը ցույց է տալիս հակառակը։ Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում է գործել ներքաղաքական քարոզարշավի տրամաբանությամբ՝ արտաքին գոյաբանական սպառնալիքների ֆոնին ցուցաբերելով անփույթ և թեթևամիտ վարքագիծ։ Երբ տարածաշրջանը բառացիորեն այրվում է, իշխանության արձագանքը հստակ փոխանցում է պետական անլրջության և իրավիճակի թերագնահատման ազդակ՝ և՛ սեփական հասարակությանը, և՛ արտաքին դերակատարներին։
    Այս պայմաններում խնդիրը սահմանակից պատերազմով չի սահմանափակվում։ Ավելի խորն ու վտանգավոր է այն հանգամանքը, որ իշխանության քաղաքական թեթևսոլիկությունն ինքնին վերածվում է ազգային անվտանգության ուղղակի սպառնալիքի։
    Երբ պետությունը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առաջ, սակայն ղեկավարությունը չի անցնում արտակարգ պատասխանատվության և պետական լրջության ռեժիմի, արտաքին վտանգները բազմապատկվում են ներքին անգործությամբ։
    Հենց սա է այսօր Հայաստանի գլխավոր ռիսկը՝ պատերազմին դիմակայել ոչ թե պետական մտածողությամբ և ինստիտուցիոնալ պատասխանատվությամբ, այլ «զառ գլորելու» տրամաբանությամբ։