Category: Suren Surenyants

  • Երեկ մի գրառում էի արել, որտեղ քաղաքակիրթ ձևով քննատական հայացքով անդրադարձել էի…

    Երեկ մի գրառում էի արել, որտեղ քաղաքակիրթ ձևով քննատական հայացքով անդրադարձել էի Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մի պնդման, որտեղ նա խոսել էր երկու «մեծ ուժերի» մասին:
    Երկրորդ նախագահի մի քանի կողմնակիցներ ցավագին էին արձագանքել այդ գրառմանը՝ թերևս, բոլորիս փորձելով համոզել, որ Քոչարյանը ոչ թե քաղաքական առաջնորդ է, այլ կուռք, որի խոսքերը վիճարկելը մեղք է:
    «Մեղավորի» կարգավիճակով, այս կարճ տեսանյությում բացատրում են, թե ինչու է պատրանքային երկու «մեծ ուժերի» մասին Քոչարյանի պնդումը:
    https://youtu.be/gLdSsl6PLlo?si=kyeGZ0ckLhyaeeDR

    Քոչարյանի «երկու մեծ բևեռի» թեզը պատրանք է

    #Հայաստան #Քոչարյան #Հարցազրույց #Կարապետյան #Ընդդիմություն #Քաղաքականություն
    Քոչարյանը ոչ թե համախմբող, այլ դեկոնսոլիդացնող ուժ է, որի ներկայությունը բարդացնում է ընդդիմադիր ճամբարի հնարավոր համախմբումը։ Նրա «երկու մեծ միավորի» թեզը փաստերով չի հաստատվում․

  • Շնորհավորում եմ «Առավոտ» օրաթերթին 31-ամյակի կապակցությամբ Արդեն երեք տասնամյակ…

    Շնորհավորում եմ «Առավոտ» օրաթերթին 31-ամյակի կապակցությամբ 🎉
    Արդեն երեք տասնամյակ «Առավոտը» անկախ խոսքի, բազմակարծության ու որակյալ լրագրության խորհրդանիշն է Հայաստանում։
    Ձեր սկզբունքայնությունն ու մասնագիտական բարձր չափանիշները ձևավորել են վստահության եզակի միջավայր։
    Այսօր, երբ ազատ մամուլի դերը կենսական է, դատապարտում եմ «Առավոտի» խմբագրությունը Մամուլի տնից հանելու իշխանության որոշումը՝ այն համարելով վտանգավոր մարտահրավեր ժողովրդավարությանն ու ազատ խոսքին:
    Շարունակեք մնալ բարձրակարգ լրատվության ու մասնագիտական ազնվության առաջամարտիկ։ Հաջողություններ ու նոր հաղթանակներ ձեր պայքարում հանուն խոսքի ազատության։
    #Առավոտ31 #ԱզատՄամուլ
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • ՀԷՑ-ը վերածվում է ՔՊ գրասենյակի՞ Սարիկ Մինասյան՝ ՔՊ-ական, նշանակվում է ՀԷՑ-ի «Ղա…

    ՀԷՑ-ը վերածվում է ՔՊ գրասենյակի՞
    Սարիկ Մինասյան՝ ՔՊ-ական, նշանակվում է ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն։
    Տիգրան Հովսեփյան՝ նախկին մարզպետի ՔՊ-ական օգնական, դառնում է «Դեբեդ» մասնաճյուղի ղեկավար։
    Տեղի ունեցած կադրային նշանակումներն, իհարկե, պատահական չեն ու քաղաքական նույն տրամաբանության շղթայում են:
    👉 Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը հստակ էր․ պետությունը չպետք է միջամտի ՀԷՑ-ի կառավարմանը։ Այսօր ՔՊ-ն այս որոշումն ուղարկում է աղբարկղ։
    👉  Փաշինյանը պատրաստում է վարչական և ֆինանսական ռեսուրսը։ ՀԷՑ-ը, որն ունի հազարավոր աշխատակիցներ և տարածքային կառույցներ, վերածվում է ընտրական շտաբի։
    Սա քաղաքական կոռուպցիայի դասական օրինակ է․
    ՔՊ-ն արդեն չի վստահում միայն պետական ապարատին։ Այժմ փորձում է վերահսկել նաև մասնավոր բիզնեսի առանցքային օղակները։
    Այսօր կադրային փոփոխություն է, վաղը՝ լոյալ աշխատակիցների ճնշում, մյուս օրը՝ սակագնային մանիպուլյացիաներ։
    ՀԷՑ-ը Փաշինյանի ձեռքում դառնում է էլեկտրաշոկային լծակ՝ ընդդեմ ժողովրդավարության։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • ԱՄՆ Լիհայի համալսարանի դոկտոր պրոֆեսոր Արման Գրիգորյանի գրքի շնորհանդեսը(ամբողջա…

    ԱՄՆ Լիհայի համալսարանի դոկտոր պրոֆեսոր Արման Գրիգորյանի գրքի շնորհանդեսը(ամբողջական տեսանյութ)
    https://www.youtube.com/live/IFOjDyOSBvU?si=MTx72d4GL_RCjkX3

    #ՈՒՂԻՂ․ ԱՄՆ Լիհայի համալսարանի դոկտոր պրոֆեսոր Արման Գրիգորյանի գրքի շնորհանդեսը

    «Ազգայնականության մուրճի ու ազատականության սալի արանքում»․ սա պարզապես հռետորական պատկեր չէ։ Սա հայաստանյան քաղաքական մտքի ողբերգությունն է։ Մեր հասարակությունը երկար տարիներ ապրել է այս երկու ծայրահեղությունների մեջ․
    Մի կողմից՝ նժդեհական պաթոսով «հայրենասիրությունը»…

  • Հարցազրույց PAKTV-ինhttps://youtu.be/Mrf69oG_HNM?si=mOk8ptcSNF19EafI2026 թվականը…

    Հարցազրույց PAKTV-ին
    https://youtu.be/Mrf69oG_HNM?si=mOk8ptcSNF19EafI

    2026 թվականը Նիկոլ Փաշինյանի համար իշխանությունից քաղաքակիրթ հեռանալու վերջին շանսն է․ Սուրեն Ս.

    Եթե անգամ «խաղաղության պայմանգիրը» կնքվի, չի լուծվելու կայուն խաղաղության հարցը։ Այն պահպանելու է պերմանենտ զիջումների ռեժիմը։ Կորուստների անդառնալիություն շղթան շարունակվելու է։

  • Տնտեսական անկում vs. «վարդավառյան բարեկեցություն» Վիճակագրական կոմիտեի տվյալներ…

    📉 Տնտեսական անկում vs. «վարդավառյան բարեկեցություն»
    Վիճակագրական կոմիտեի տվյալները հստակ են․
    Արդյունաբերական արտադրությունը 2025-ի առաջին կեսին նվազել է 12%,
    Արտաքին առևտուրը՝ 45%-ով։
    Սա նշանակում է՝ տնտեսական հիմքը թուլանում է, աշխատատեղերը վտանգված են, բյուջետային եկամուտները նվազում են։
    Ի՞նչ է ասում Փաշինյանը.
    «Սևանի ափին հուլիսի 27-ին 50 հազար մարդ է եղել, ռեստորաններում պահանջարկ կա, մարդիկ Եվրոպա են մեկնում հանգստի։ Սա է բարեկեցության ապացույցը»։
    Սա ընտրովի դիտարկում է, ոչ թե տնտեսական ցուցիչ։
    Եթե արդյունաբերությունը և առևտուրը կտրուկ անկում են ապրում, դա ազդում է ողջ բնակչության վրա, ոչ թե միայն «Սևան գնացածների»։
    Բարեկեցությունը չի չափվում Սևանի ափին արված լուսանկարներով, այլ տնտեսության իրական տվյալներով։ Իսկ տվյալները խիստ մտահոգիչ են։
    Երբ տնտեսությունը սուզվում է, բայց իշխանությունը ցույց է տալիս «լողացող լողավազան», սա կոչվում է՝ քաղաքական մանիպուլյացիա։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • «Հումանիտար» Արևմուտքը և միջազգային իրավունքի փլուզումը. հերթական զոհը Գազան է 2…

    «Հումանիտար» Արևմուտքը և միջազգային իրավունքի փլուզումը. հերթական զոհը Գազան է
    2023-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցածը դասական օրինակ էր, թե ինչպես է աշխարհը նայում հումանիտար աղետին և ոչինչ չի անում։
    Լաչինի միջանցքի փակումը 9 ամիս շարունակ, սննդի, դեղորայքի, գազի մատակարարման կասեցումը, սովի իրական վտանգը արձանագրվեցին միջազգային կառույցների կողմից։
    ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը երկու անգամ պարտավորեցրեց Ադրբեջանին բացել միջանցքը։
    Ի՞նչ եղավ հետո․ ոչինչ։
    Արևմուտքը սահմանափակվեց հայտարարություններով, քանի որ Բաքուն էներգետիկ ռեսուրսներ էր մատակարարում Եվրոպային։
    Արդյունքը՝ Արցախի հայաթափում։
    Այսօր նույն տրամաբանությունն է գործում Գազայում։
    ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տվյալներով՝ բնակչության գրեթե 1/3-ը օրերով սնունդ չի ստանում, հազարավոր երեխաներ մահանում են ջրի և դեղորայքի պակասից, իսկ հիվանդանոցները կաթվածահար են։ Միևնույն ժամանակ՝ Արևմուտքը կրկին սահմանափակվում է «հումանիտար դադարների» կոչերով, բայց շարունակում է զինել Իսրայելին։
    Երկու դեպքում էլ գործ ունենք «պարտավորություն պաշտպանելու» (Responsibility to Protect) սկզբունքի բացահայտ խախտման հետ։
    ՄԱԿ-ի Կանոնադրությունը և Ժնևյան կոնվենցիաները հստակ սահմանում են՝ քաղաքացիական բնակչությունը չի կարող դառնալ սովի կամ պաշարման գործիք։ Բայց այս նորմերը մնացին թղթի վրա։
    Արցախը զոհաբերվեց Բաքվի հետ գազային պայմանագրերին, Գազան՝ Արևմուտքի և Իսրայելի ռազմավարական դաշինքին:
    Այս համատեքստում, թերևս, միայն Հայաստանում են խիստ որոշակի շրջանակներ շարունակում հեքիաթները՝ «հումանիտար» Արևմուտքի թեմայով:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի քննարկում Եգոր Գլումովի տաղավարումhttps://yout…

    Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի քննարկում Եգոր Գլումովի տաղավարում
    https://youtu.be/bOx3hQw3o64?si=YeW2Jb6m6JmvgS95

    Եկեղեցի — իշխանություն հակամարտություն. ինչ է սպասվում | Գլումով Տրիպտիխ

    Հյուրեր՝
    Տեր Մարկոս քահանա Մանգասարյան
    Հայկ Դեմոյան
    Սուրեն Սուրենյանց
    _______________________________________
    00:00 Գլումով տրիպտիխ
    00:18 Անոնս
    01:08 Ինչից և երբ սկսվեց իշխանություն–եկեղեցի հակամարտությունը
    12:48 Որ ուժերն ու ինչու են ցանկանում կազմաքանդել…

  • Опасения Москвы и заверения Пашиняна На сегодняшней встрече Никол Пашинян завери…

    ⚡️⚡️⚡️Опасения Москвы и заверения Пашиняна
    На сегодняшней встрече Никол Пашинян заверил Михаила Мишустина, что Армения продолжит работу в рамках Евразийского экономического союза (ЕАЭС).
    Несмотря на то что к 2026 году Пашинян сделал антироссийскую риторику одним из главных элементов своей политической кампании по сохранению власти, он прекрасно осознаёт: экономика Армении, её энергетическая система и торговые рынки по-прежнему тесно зависят от России и других стран союза.
    Поэтому Пашинян стремится подстраховать устойчивость своего режима от возможных ответных шагов Москвы.
    Тем не менее в комментариях по итогам встречи Мишустина и Пашиняна в российских СМИ преобладали тревожные нотки.
    Вероятно, именно этим объясняется заявление, сделанное сегодня в Ереване.
    «Мы отклонили предложение США о передаче дороги в аренду, усмотрев в нём угрозу для суверенитета», — заявил депутат партии «Гражданский договор» Арман Егиоян.
    Всего неделю назад Пашинян утверждал прямо противоположное…
    Подписывайтесь на телеграм-канал👇
    https://t.me/SurSurenyants
    Подписывайтесь на YouTube-канал👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց LiveNews-ինhttps://www.youtube.com/live/pSXo4xuwSNk?si=gwoQWrA1YLjzv…

    Հրատապ եթեր. Ալիեւը հրահանգեց գրոհել Վեհարանը

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է