Category: Suren Surenyants

  • Սնուցող մայրեր, խժռող իշխանություններ……

    Սնուցող մայրեր, խժռող իշխանություններ…

  • Չորրորդ հանրապետությո՞ւն, թե՞ ադրբեջանական ենթապետություն Պետությունների պատմու…

    🇦🇲 Չորրորդ հանրապետությո՞ւն, թե՞ ադրբեջանական ենթապետություն
    Պետությունների պատմության մեջ «Առաջին», «Երկրորդ» և հաջորդ հանրապետությունները սովորաբար ձևավորվում են արմատական փոփոխությունների արդյունքում․ նոր Սահմանադրություն, քաղաքական համակարգի տապալում կամ ազգային աղետից հետո նոր պետական նախագծի ծնունդ։
    📌 Ֆրանսիայի օրինակ
    Ֆրանսիան պատմության ընթացքում ոչ միայն կորցրել, այլև բազմիցս վերակերտել է իր պետական մոդելը․
    Առաջին Հանրապետություն (1792–1804)՝ Լուի XVI-ի գահընկեցումից հետո, հեղափոխական Ֆրանսիան անցավ հանրապետական կարգի։
    Երկրորդ Հանրապետություն (1848–1852)՝ ժողովրդական հեղափոխությունից հետո թագավորությունը կրկին տապալվեց։
    Երրորդ Հանրապետություն (1870–1940)՝ Նապոլեոն III-ի պարտությունից հետո սկսվեց ամենաերկարաժամկետ հանրապետությունը, որն ավարտվեց միայն նացիստական օկուպացիայով։
    Չորրորդ Հանրապետություն (1946–1958)՝ Երկրորդ համաշխարհայինի ավերակների վրա նոր Սահմանադրությամբ ձևավորվեց հաջորդ հանրապետությունը։
    Հինգերորդ Հանրապետություն (1958–մինչ օրս)՝ գեներալ Դը Գոլի նախաձեռնությամբ՝ նոր Սահմանադրությամբ և ուժեղացված նախագահական իշխանությամբ։
    Ֆրանսիայում հանրապետությունների թվակալումը միշտ կապված է եղել Սահմանադրության և պետական համակարգի արմատական փոփոխության հետ, երբ հինը այլևս չէր ծառայում ազգային-պետական շահերին։
    📌 Հարավային Կորեայում՝ սահմանադրական փոփոխությունների յուրաքանչյուր փուլ ստացել է հանրապետության նոր համարը․ այժմ այնտեղ Վեցերորդ Հանրապետությունն է։
    Հայաստանում Առաջին Հանրապետությունը ծնվեց 1918-ին, իսկ Երրորդը՝ 1991-ին՝ անկախության հռչակումից հետո(սուբեկտություն ուներ և պետական կազմավորում էր նաև ՀԽՍՀ-ն՝ թեև այն «Երկրորդ Հանրապետություն» հազվադեպ է անվանվում)։
    👉 Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է «Չորրորդ Հանրապետության» մասին, իրականում երկու նպատակ ունի․
    ա) խուսափել ազգային աղետի (Արցախի կործանման, տարածքների կորստի, զոհերի) պատասխանատվությունից,
    բ) քողարկել Ադրբեջանի օգտին սպասվող նոր զիջումները «նոր էջ» բացելու քարոզչությամբ։
    Իմ համոզմամբ՝ Երրորդ Հանրապետությունն արդեն փաստացի դադարեց գոյություն ունենալ 44-օրյա պատերազմի և Արցախի կորստի հետ, որովհետև այլևս չկա այն ազգային-պետական նախագիծը, որի վրա կառուցվել էր անկախ Հայաստանը։
    Փաշինյանի առաջարկածը ոչ թե Չորրորդ Հանրապետություն է, այլ ադրբեջանական ենթապետության կոնցեպտ, որն ուրանում է Հայաստանի քաղաքական ու քաղաքակրթական հիմքերը։
    Խնդիրը չի կարող լուծվել պարտության և նվաստացման խորհրդանիշ իշխանության ձեռքով։
    Մեր իրական օրակարգը պետք է լինի նոր ազգային-պետական նախագիծ ստեղծելը, որը կապահովի Հայաստանի անկախության, արժանապատվության և անվտանգության վերականգնումը՝ խիստ ռեալիստական շեշտադրումներով:
    Որևէ նոր իշխանության համար արդեն իսկ մեծ նվաճում կլինի Հայաստանի հանրապետությունը՝ տարածքային այս պարամետրերով պահելը, եթե հաշվի առնենք Փաշինյանի տխուր ժառանգությունը:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Իմ առաջին մեկնաբանությունը Փաշինյանի այսօրվա ելույթինhttps://168.am/2025/09/20/2…

    Իմ առաջին մեկնաբանությունը Փաշինյանի այսօրվա ելույթին
    https://168.am/2025/09/20/2281844.html

    Ոչ մի նոր բան․ ուրացման քաղաքականություն, պերմանենտ զիջումների արդարացում և սեփական ձախողումների քողարկում․ քաղաքագետ

    «ՈՒՐԱՑՄԱՆ ՄՈԴԵԼ»,- 168․am-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն այս հակիրճ բնութագրումը տվեց Նիկոլ Փաշինյանի՝ շուրջ 1,5 ժամանոց ելույթին։ Իսկ ՔՊ քաղաքական ու հոգևոր առաջնորդն այսօր երկար ելույթով վստահեցրել էր՝ քանդել են Հայաստանի վրա կախված հազարամյա…

  • Հարցազրույց Հ2-ինhttps://youtu.be/UWhqMNFSlc4?si=1DqfIKHQJxviL1URՈ՞վ կհեռացնի Փա…

    Ո՞վ կհեռացնի Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց /// ՊՐՈՖՖԱԿՏ

    #ՊրոֆՖակտ
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://www.instagram.com/armh2tv/
    Telegram – https://t.me/Lraber_h2 /

  • Խաղաղության իմիտացիա և վտանգավոր խաբկանք Արտաքին հետախուզության պետ Քրիստինե Գր…

    🇦🇲 Խաղաղության իմիտացիա և վտանգավոր խաբկանք
    Արտաքին հետախուզության պետ Քրիստինե Գրիգորյանը հայտարարում է․
    👉 «Այս պահին և իրավամբ մենք գնահատում ենք, որ ռազմական սպառնալիքները շատ ցածր են… Բայց սպառնալիքներ կան մեր ժողովրդավարության նկատմամբ»։
    Այս ձևակերպումը հուշում է, որ սպառնալիքի «սլաքը» ուղղվում է ոչ թե Ադրբեջանի 🇦🇿, այլ Ռուսաստանի 🇷🇺 կողմը։
    Միաժամանակ արվում է խաղաղության իմիտացիա, որն իրականության հետ կապ չունի։
    Սա տեղավորվում է գործող իշխանության կողմից խրախուսվող հակառուսական քարոզչության մեջ, և ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները հակված են ընդունել ադրբեջանական վասալիտետի պայմանները։
    Սակայն իրականությունն այլ է․
    Ադրբեջանը 🇦🇿, չստորագրելով խաղաղության պայմանագիրը, բաց է պահում պատերազմի դուռը։
    Հայաստանը շարունակում է մնալ շրջափակման մեջ, իսկ մեր երկրի մի մասը դեռ օկուպացված է։
    Իսկ մեր ժողովրդավարության գլխավոր վտանգը գալիս է ներսից՝ Փաշինյանի իշխանության ավտորիտար միտումներից։
    🔎 Հետևաբար, վտանգավոր է հասարակությանը մատուցել կեղծ «անվտանգության պատրանք», այն դեպքում, երբ Հայաստանի առջև ծառացած հիմնական սպառնալիքները իրական են, առարկայական և պահանջում են պատասխանատու քաղաքականություն։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց LiveNews-ին https://www.youtube.com/live/0MEU6Bmxpvs?si=FEoeOpBvEHrF…

    Հրատապ եթեր. Նոր սկանդալ թուրքական հրահանգով

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է

  • Ի՞նչ նպատակ ունի Ալիևի նոր բեմականացումը Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, թ…

    ⚡️⚡️⚡️Ի՞նչ նպատակ ունի Ալիևի նոր բեմականացումը
    Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, թե իբր Ստեփանակերտում ձերբակալվել է Կարեն Ավանեսյան անունով հայազգի բնակիչ՝ «զինված հարձակման» փորձ կատարելիս։
    Սա խիստ տարակուսելի և ակնհայտորեն պրոպագանդիստական հնարք է։
    Արցախում մնացել են ընդամենը մի քանի տասնյակ անօգնական հայեր՝ մեծամասամբ տարեցներ ու հիվանդներ։
    Նրանք որևէ կերպ չեն կարող լինել «ռևանշիստներ» կամ «ահաբեկիչներ»։
    Իսկ Ադրբեջանի հատուկ ծառայությունների խիստ վերահսկողության պայմաններում զենք պահելը պարզապես անհնար է։
    Այս պատմությունը պատահական չէ, որ «հայտնվեց» հենց այն օրը, երբ Ալիևը Ստեփանակերտում մասնակցում էր միջոցառման։
    Նպատակը երկակի է․
    Ալիևի ներկայությունը ներկայացնել որպես «հաղթողի քաջություն»՝ նույնիսկ «վտանգի պայմաններում»,
    Միջազգային հանրությանը ցույց տալ, թե Արցախում մնացած հայերը «ահաբեկչական վտանգ» են։
    Բայց Բաքվի հաշվարկն, ըստ իս, միայն այդքանով չի սահմանափակվում․
    Առաջին վարկածը՝ սա քարոզչական հիմք է ստեղծում, որպեսզի միջազգային հարթակներում «հիմնավորվի», թե արցախցիների վերադարձն իրենց հայրենիք «անվտանգության տեսանկյունից նպատակահարմար չէ»։
    Երկրորդ վարկածը՝ սա Բաքվի հերթական բաղմաքայլ կոմբինացիայի մեկնարկն է, որի միջոցով փորձ է արվելու Հայաստանից հերթական զիջումը կորզել։
    Նման բեմականացումներով Ալիևը սովորաբար նախապատրաստում է քաղաքական ճնշման հերթական փուլը։
    Այսպիսով, ադրբեջանական ԶԼՄ-ների տարածածը ոչ թե փաստական լուր է, այլ հստակ մշակված քաղաքական մանիպուլյացիա՝ միաժամանակ ուղղված թե՛ Արցախի հայերին «վտանգավորի» կերպարով ներկայացնելուն, թե՛ Հայաստանի վրա նոր ճնշում գործադրելուն։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • «Վուլգար քաղաքականության» մաստեր-կլաս 168TV-ի եթերում կազմակերպված բանավեճը, որը…

    ⚡️⚡️⚡️«Վուլգար քաղաքականության» մաստեր-կլաս
    168TV-ի եթերում կազմակերպված բանավեճը, որը կոչված էր դառնալ քաղաքական գաղափարների քննարկման հարթակ, ցավոք, վերածվեց փողոցային մակարդակի վեճի։
    Հովիկ Աղազարյանն ու Գևորգ Պետրոսյանը, նախապես խոստանալով զերծ մնալ վիրավորանքներից, չկարողացան պահպանել այդ պայմանավորվածությունը և շատ արագ դիմեցին գռեհիկ արտահայտությունների ու փոխադարձ սպառնալիքների։
    Սա քաղաքական բանավեճ չէր․ սա քաղաքական մշակույթի խոր ճգնաժամի դրսևորում էր։
    Երբ նախկին և ներկա պատգամավորները հրապարակային հարթակում միմյանց անվանում են «գյադա» կամ սպառնում «չանեդ կոտրել», դա ոչ միայն նրանց անհատական վարքագծի խնդիրն է, այլև ծանր հարված է հասարակության հանդեպ հարգանքին ու քաղաքական դաշտի արժանապատվությանը։
    Նկատենք նաև, որ երկու քաղաքական գործիչներն էլ չհարգեցին մեծ լսարան և հեղինակություն ունեցող 168TV-ի հարթակը և բարձր պրոֆեսիոնալ որակավորում ունեցող լրագրող Դավիթ Սարգսյանին։
    Միևնույն ժամանակ, պետք է հստակ արձանագրել․ քաղաքական գործիչների անպատասխանատու վարքագծի համար որևէ պարագայում չի կարելի մեղադրել ոչ հեռուստաալիքին, ոչ էլ լրագրողին։
    Դավիթ Սարգսյանը իր անաչառությամբ և բարձր պրոֆեսիոնալիզմով իրավամբ համարվում է Հայաստանի լավագույն լրագրողներից մեկը։
    Հանրային քաղաքական դաշտը չի կարող առողջանալ, քանի դեռ բանավեճի փոխարեն տաղավարում տիրում են վիրավորանքներն ու գռեհիկ սպառնալիքները։
    Սա այլևս քաղաքականություն չէ, այլ՝ վուլգար քաղաքականություն։
    Որևէ կերպ պետք չէ նմանվել Նիկոլ Փաշինյանին…
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Եթեր՝ ժամը 21:00-ին Փաշինյանը սպասում է Անկարայից «բացվող արևին», Անկարայում սպա…

    🎥Եթեր՝ ժամը 21:00-ին
    Փաշինյանը սպասում է Անկարայից «բացվող արևին», Անկարայում սպասում են Բաքվի խոսքին:
    Իմ յութուբյան ալիքի եթերը դիտեք այսօր, ժամը 21:00-ին:
    Բաժանորդագրվեք իմ յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=RrL6ejGkJA6PnPEd
    Ինձ հետևեք նաև մյուս սոցիալական ցանցերում
    Ֆեյսբուք👇
    https://www.facebook.com/share/1AWqYAtbQb/
    Տելեգրամ👇
    https://t.me/SurSurenyants
    X👇
    https://x.com/SurenSurenyants?t=OucjmyUSovEba0qG44bSpA&s=09
    TikTok👇
    https://www.tiktok.com/@suren.surenyants?_t=ZS-8wUHDMHymff&_r=1

  • Ֆիդանի հայտարարությունը և իրականությունը Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտ…

    🇦🇲🇹🇷 Ֆիդանի հայտարարությունը և իրականությունը
    Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը սպասվում է 2026-ի առաջին կեսին․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրելուն պես մենք ևս արագ կկարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ»։
    📌 Երկու նկատառում․
    1️⃣ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորել հայ-ադրբեջանական գործընթացով։ Մինչև չստորագրվի խաղաղության պայմանագիր, հայ-թուրքական հարաբերություններում էական առաջընթաց չի լինելու։ Ի դեպ, այս մասին հանգամանալից խոսել եմ իմ նախորդ գրառման մեջ:
    2️⃣ Մնում է հարց․ որտեղի՞ց Ֆիդանին վստահություն, որ 2026-ի առաջին կեսին խաղաղության պայմանագիր կլինի։ Բաքուն դրա համար պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, ինչը ոչ իրավական ընթացակարգերով, ոչ քաղաքական կոնսենսուսով հնարավոր չէ իրականացնել այդ ժամկետում։
    Ըստ այդմ, Ֆիդանի հայտարարությունն ավելի շատ լավատեսական կանխատեսում է, քան պնդում, որը փաստական հենք ունի:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-