Category: Suren Surenyants

  • Հարազատ Գյումրվա ջերմ անկյունը Գյումրին մի տեսակ հարազատ է դարձել, երբեմն տպավոր…

    Հարազատ Գյումրվա ջերմ անկյունը
    Գյումրին մի տեսակ հարազատ է դարձել, երբեմն տպավորություն է, որ այս քաղաքը ու էս ղայդով մարդկանց վաղուց, շատ վաղուց եմ ճանաչում:
    Անգամ հյուրանոցի անփոփոխ համարն է դարձել հարազատ, որտեղ տնավարի հանգստանում ենք:
    Բայց անցնող օրը հատկապես տպավորիչ էր:
    Գյումրիում տարեցների համար նախատեսված «Հիշողությունների սրճարան» կա. այսօր «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախընտրական ցուցակի առաջատար Արտյոմ Ղարաղազարյանի ու ցուցակի երրորդ համար Սեդա Խաչատրյանի ուղեկցությամբ, հյուրընկալվեցինք այդ ջերմ անկյունում, որտեղ տատիկ- պապիկներ էին՝ իրենց հուշերով, Լենինական- Գյումրին ամբողջացնող գեղեցիկ պատմություններով:
    Մեր պատկերացրած «Ճիշտ քաղաքում» մեծերի նկատմամբ հարգանքն ու ակնածանքն առաջին պլանում են:
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants

  • Հարցազրույց LiveNews-ին https://www.youtube.com/live/WXr4QLcE3Uc?si=dZbCWL4cBbQS…

    3 տարբերություն Զելենսկու եւ Փաշինյանի միջեւ

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է

  • Հացադուլը լավ տարբերակ չէ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն …

    ⚡️⚡️⚡️Հացադուլը լավ տարբերակ չէ
    «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն Ազատության հրապարակում հացադուլ է սկսել՝ որպես խնդրանք Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ «դադարեցնելու իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող այս հացադուլը»։
    Տիկին Թանդիլյանի մոտիվներն ու նպատակներն, անշուշտ, ազնիվ են, սակայն չեմ կարծում, թե մենք պետք է խրախուսենք նրա քայլը:
    Հացադուլը պայքարի ծայրահեղ միջոց է, որը, թերևս, արդարացված է միայն այն պարագայում, երբ մարդու ազատությունը սահմանափակված է ու նա պայքարի այլ միջոց չունի:
    Ես ինքս երկու անգամ նման ծայրահեղ քայլի գնացել եմ բանտում՝ քաղկալանավոր եղած ժամանակ, ու պայքարս որոշակի արդյունավետություն ունեցել է:
    Բաքվում պահվող ռազմագերիների ազատության հարցն, ըստ էության, հայկական օրակարգում առանցքային կարող է լինել երկու պարագայում՝ իշխանափոխություն կամ երբ ստիպում ենք գործող կառավարությանը՝ այդ հարցում նախանձախնդիր լինել:
    Ամեն դեպքում՝ Բաքվում պահվող մեր եղբայրների ազատության հարցում հասարակական ուժեղ կոնսոլիդացիա և նույնքան ուժեղ ճնշում է պետք կառավարության վրա:
    Սրա համար ոչ թե հացադուլ, այլ նպատակային քաղաքական աշխատանք է պետք տանել:
    Մյուս կողմից, ակնհայտ է, որ պետք է հստակ հաշվարկել՝ արդյո՞ք միջազգային ճնշումը կարող է նպաստել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակմանը, թե՞ դրա համար նաև որոշակի դիվանագիտական «առևտուր» է պետք:
    Իրավիճակի ամբողջական պատկերը ստանալու համար՝ կառավարության հետ որոշակի կոմունիկացիա է պետք, մանավանդ, եթե իշխանափոխության հնարավորությունն այս պահին մշուշոտ է:
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants

  • Ռուբեն Վարդանյանի այս վիճակը Ալիևի դեսպոտիզմի ու Փաշինյանի ուրացման հետևանք է։Հա…

    Ռուբեն Վարդանյանի այս վիճակը Ալիևի դեսպոտիզմի ու Փաշինյանի ուրացման հետևանք է։
    Հայ ժողովուրդը չպետք է հանդուրժի մեկին, ով դարձել է Ալիևի փոխանորդ

  • Հարցազրույց 168TV-ին https://youtu.be/GOrrIEhr8Kk?si=4Kfg0MVP-AG1dREHԲաքուն նոր …

    Հարցազրույց 168TV-ին
    https://youtu.be/GOrrIEhr8Kk?si=4Kfg0MVP-AG1dREH

    Բաքուն նոր գործարք է առաջարկում Փաշինյանին. նա Ալիևի թութակի նվաստացուցիչ դերն է կատարում.Սուրենյանց

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Ֆրանսիայի դեսպանը ստում է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե …

    ⚡️⚡️⚡️Ֆրանսիայի դեսպանը ստում է
    Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացառիկ հարցազրույց է տվել «Ռադիոլուրին»:
    Ի թիվս այլ հարցերի, նա հպանցիկ անդրադարձել է նաև ԼՂ խնդրի կարգավորմանը՝ անելով խիստ վիճահարույց մի հայտարարություն:
    «… Նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած»,— ասել է դեսպանը:
    Ստում է կամ խնդրից անտեղյակ է հենց դեսպանը ու այս փաստը տարակուսելի է հատկապես այն պատճառով, որ Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահ երկրներից մեկն է:
    Եթե ԼՂ կարգավիճակը 1991-ից կանխորոշված է եղել, ապա ո՞րն է եղել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի իմաստը, մանավանդ, որ միջնորդների ներկայացրած շուրջ մեկ տասնյակ տարբերակներից ընդամենը մեկն է (Ընդհանուր պետության տարբերակը) կանխորոշել ԼՂ կարգավիճակը, մնացած բոլոր տարբերակներում այդ խնդիրը թողնվում էր ապագային (էլ չասեմ այն մասին, որ Մեղրիի տարբերակով անգամ քննարկվել է ԼՂ-ի Հայաստանին միացման հնարավորությունը):
    Անգամ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում ԼՂ կարգավիճակը կանխորոշված չի եղել ու, այո, այն ունիտար Ադրբեջանի մաս է ճանաչվել հենց Պրահայում` 2022թ-ի հոկտեմբերի 6-ին:
    Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն էր, որ փաստացի Ադրբեջանը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ հայտարարելով, թե այդ հարցում կոնֆլիկտ չունի Ադրբեջանի հետ:
    Երբ Փաշինյանը նենգափոխում է պատմությունն՝ ամեն ինչ բարդելով Ալմա-Աթայի հռչակագրի կամ 1994-ի վրա, հասկանալի է. նա գիտակցված գնացել է Արցախի կործանմանը ու հիմա «մեղավորներ» է նշանակում՝ պատասխանատվությունից խուսափելու համար:
    Իրականության դեմ կռիվ տալու լուրջ մոտիվներ կամ շարժառիթ ունի նաև դեսպան Օլիվիե Դըկոտինյին, որի նախագահ Մակրոնը Պրահայի քառակողմ հայտարարության «կնքահայրերից» մեկն էր:
    Պարագան ճանապարհ էր բացում Արցախի կործանման համար:
    Փարիզն ու Բրյուսելը հայ ժողովրդի թշնամիները չեն, սակայն նրանք ունեն իրենց աշխարհաքաղաքական շահերը, որոնք թելադրում էին ռուսական ազդեցության թուլացում մեր տարածաշրջանում:
    Հենց Մակրոնն ու Միշելը քաջալերեցին Փաշինյանը «ստրատեգիական ռեվերսը», ինչի հետևանքը դարձավ Արցախի կործանումը:
    Հիմա հարգարժան դեսպանը փրկում է իր նախագահի ռեպուտացիան…
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants

  • Գերմանիայում ավարտվեց ամենաթույլ կանցլերներից մեկի՝ Օլաֆ Շոլցի կառավարումը:Այսօր…

    ⚡️⚡️⚡️Գերմանիայում ավարտվեց ամենաթույլ կանցլերներից մեկի՝ Օլաֆ Շոլցի կառավարումը:
    Այսօրվա ընտրությունները Սոցիալ- դեմոկրատական կուսակցության ֆիասկոյի մասին էին. Շոլցի կուսակցությունը ամենավատ արդյունքն ունեցավ 1949-ից հետո և ապագա Բունդեսթագում չի լինելու անգամ երկրորդ կուսակցությունը:
    Գերմանիայի պահպանողականները՝ ՔԴՄ-ՔՍՄ դաշինքը, մոտ 30%-ով առաջին տեղում է:
    Ֆրիդրիխ Մերցը, ըստ ամենայնի, կդառնա նոր կանցլեր, սակայն Գերմանիայի արտաքին քաղաքականությունը, մեծ հաշվով, չի փոխվի:
    Մերցը գլոբալ քաղաքականության ու ուկրաինական հակամարտության հարցերում մեծ տարաձայնություններ չունի հեռացող կառավարության հետ:
    Մյուս կողմից, Գերմանիայի պահպանողականները միայնակ կառավարություն կազմել չեն կարող և, մեծ հավանականությամբ, կոալիցիա են կազմելու սոցիալ- դեմոկրատների, գուցե նաև՝ «Կանաչների» հետ:
    Սակայն այս ընտրություններում, առանց չափազանցության, պատմական հաղթանակ տարավ ծայրահեղ աջ «Այլընտրանք հանուն Գերմանիայի» կուսակցությունը: Ալիսա Վայդելի կուսակցությունը շուրջ 20% հավաքեց ու դարձավ երկրի գլխավոր ընդդիմությունը:
    Հաջորդ, ըստ ամենայնի՝ արտահերթ ընտրություններում, AfD-ի հաղթանակը համակարգային կուսակցությունների հանդեպ գրեթե անխուսափելի է թվում:

  • Ծառուկյանի ողջունելի քայլը. հայ- բելառուսական ճգնաժամը հաղթահարելի է Վերջին շաբա…

    ⚡️⚡️⚡️Ծառուկյանի ողջունելի քայլը. հայ- բելառուսական ճգնաժամը հաղթահարելի է
    Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի զգացմունքայնությամբ քննարկվում է Բելառուսում հայ բլոգեր Բելլա Բաբախանյանի ձերբակալման թեման։ Խնդիրը շատ նուրբ ու զգայուն էր:
    Եվ ահա հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանի գործուն ջանքերով Բելլան ազատության մեջ է:
    Այս համատեքստում ուզում եմ ուշադրություն դարձնել հատկապես երկու գործոնների վրա:
    Առաջին, հայ- բելառուսական հարաբերությունների ճգնաժամի մասին Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների պնդումները, մեղմ ասած, չափազանցություն են:
    Եթե Հայաստանում ադեկվատ իշխանություն լինի, Մինսկի հետ հնարավոր են կանխատեսելի և բնականոն հարաբերություններ, մանավանդ, Հայաստանն ու Բելառուսը երեք միությունների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, անդամներ են:
    Երկրորդ, եթե Հայաստանում ադեկվատ իշխանություններ լինեն, հավուր պատշաճի հնարավոր է զբաղվել Հայաստանի քաղաքացիների իրավունքների հարցերով, եթե նույնիսկ նրանք Բաքվի բանտերում են:
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants

  • Ո՞ւմ և ինչի՞ համար է Նոյեմբերի 9-ի դեմոնիզացիան ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եր…

    ‼️‼️‼️Ո՞ւմ և ինչի՞ համար է Նոյեմբերի 9-ի դեմոնիզացիան
    ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ, ըստ էության, բացառել է, որ Հայաստանը կարող է վերադառնալ Նոյեմբերի 9-ի համատեքստ:
    Այս դեպքում միանգամայն լեգիտիմ հարց է առաջանում՝ ինչո՞ւ Փաշինյանը հետ չի կանչում իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից:
    Մյուս կողմից, գոյություն չունեն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման արևմտյան հարթակները:
    Այս պարագայում, ի՞նչ լուծում է առաջարկում Հայաստանի կառավարությունը, եթե հայ-ադրբեջանական ուղղակի բանակցությունները կա՜մ կապիտուլյացիայի «Ճանապարհային քարտեզ» են հիշեցնում, կա՜մ ադրբեջանական ներխուժման դուռ են բացում:
    Ո՞ւմ և ինչի՞ համար է Նոյեմբերի 9-ի դեմոնիզացիան:
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants