Category: Suren Surenyants

  • Հարցազրույց 168TV-ին https://youtu.be/GOrrIEhr8Kk?si=4Kfg0MVP-AG1dREHԲաքուն նոր …

    Հարցազրույց 168TV-ին
    https://youtu.be/GOrrIEhr8Kk?si=4Kfg0MVP-AG1dREH

    Բաքուն նոր գործարք է առաջարկում Փաշինյանին. նա Ալիևի թութակի նվաստացուցիչ դերն է կատարում.Սուրենյանց

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Ֆրանսիայի դեսպանը ստում է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե …

    ⚡️⚡️⚡️Ֆրանսիայի դեսպանը ստում է
    Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացառիկ հարցազրույց է տվել «Ռադիոլուրին»:
    Ի թիվս այլ հարցերի, նա հպանցիկ անդրադարձել է նաև ԼՂ խնդրի կարգավորմանը՝ անելով խիստ վիճահարույց մի հայտարարություն:
    «… Նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած»,— ասել է դեսպանը:
    Ստում է կամ խնդրից անտեղյակ է հենց դեսպանը ու այս փաստը տարակուսելի է հատկապես այն պատճառով, որ Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահ երկրներից մեկն է:
    Եթե ԼՂ կարգավիճակը 1991-ից կանխորոշված է եղել, ապա ո՞րն է եղել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի իմաստը, մանավանդ, որ միջնորդների ներկայացրած շուրջ մեկ տասնյակ տարբերակներից ընդամենը մեկն է (Ընդհանուր պետության տարբերակը) կանխորոշել ԼՂ կարգավիճակը, մնացած բոլոր տարբերակներում այդ խնդիրը թողնվում էր ապագային (էլ չասեմ այն մասին, որ Մեղրիի տարբերակով անգամ քննարկվել է ԼՂ-ի Հայաստանին միացման հնարավորությունը):
    Անգամ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում ԼՂ կարգավիճակը կանխորոշված չի եղել ու, այո, այն ունիտար Ադրբեջանի մաս է ճանաչվել հենց Պրահայում` 2022թ-ի հոկտեմբերի 6-ին:
    Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն էր, որ փաստացի Ադրբեջանը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ հայտարարելով, թե այդ հարցում կոնֆլիկտ չունի Ադրբեջանի հետ:
    Երբ Փաշինյանը նենգափոխում է պատմությունն՝ ամեն ինչ բարդելով Ալմա-Աթայի հռչակագրի կամ 1994-ի վրա, հասկանալի է. նա գիտակցված գնացել է Արցախի կործանմանը ու հիմա «մեղավորներ» է նշանակում՝ պատասխանատվությունից խուսափելու համար:
    Իրականության դեմ կռիվ տալու լուրջ մոտիվներ կամ շարժառիթ ունի նաև դեսպան Օլիվիե Դըկոտինյին, որի նախագահ Մակրոնը Պրահայի քառակողմ հայտարարության «կնքահայրերից» մեկն էր:
    Պարագան ճանապարհ էր բացում Արցախի կործանման համար:
    Փարիզն ու Բրյուսելը հայ ժողովրդի թշնամիները չեն, սակայն նրանք ունեն իրենց աշխարհաքաղաքական շահերը, որոնք թելադրում էին ռուսական ազդեցության թուլացում մեր տարածաշրջանում:
    Հենց Մակրոնն ու Միշելը քաջալերեցին Փաշինյանը «ստրատեգիական ռեվերսը», ինչի հետևանքը դարձավ Արցախի կործանումը:
    Հիմա հարգարժան դեսպանը փրկում է իր նախագահի ռեպուտացիան…
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants

  • Գերմանիայում ավարտվեց ամենաթույլ կանցլերներից մեկի՝ Օլաֆ Շոլցի կառավարումը:Այսօր…

    ⚡️⚡️⚡️Գերմանիայում ավարտվեց ամենաթույլ կանցլերներից մեկի՝ Օլաֆ Շոլցի կառավարումը:
    Այսօրվա ընտրությունները Սոցիալ- դեմոկրատական կուսակցության ֆիասկոյի մասին էին. Շոլցի կուսակցությունը ամենավատ արդյունքն ունեցավ 1949-ից հետո և ապագա Բունդեսթագում չի լինելու անգամ երկրորդ կուսակցությունը:
    Գերմանիայի պահպանողականները՝ ՔԴՄ-ՔՍՄ դաշինքը, մոտ 30%-ով առաջին տեղում է:
    Ֆրիդրիխ Մերցը, ըստ ամենայնի, կդառնա նոր կանցլեր, սակայն Գերմանիայի արտաքին քաղաքականությունը, մեծ հաշվով, չի փոխվի:
    Մերցը գլոբալ քաղաքականության ու ուկրաինական հակամարտության հարցերում մեծ տարաձայնություններ չունի հեռացող կառավարության հետ:
    Մյուս կողմից, Գերմանիայի պահպանողականները միայնակ կառավարություն կազմել չեն կարող և, մեծ հավանականությամբ, կոալիցիա են կազմելու սոցիալ- դեմոկրատների, գուցե նաև՝ «Կանաչների» հետ:
    Սակայն այս ընտրություններում, առանց չափազանցության, պատմական հաղթանակ տարավ ծայրահեղ աջ «Այլընտրանք հանուն Գերմանիայի» կուսակցությունը: Ալիսա Վայդելի կուսակցությունը շուրջ 20% հավաքեց ու դարձավ երկրի գլխավոր ընդդիմությունը:
    Հաջորդ, ըստ ամենայնի՝ արտահերթ ընտրություններում, AfD-ի հաղթանակը համակարգային կուսակցությունների հանդեպ գրեթե անխուսափելի է թվում:

  • Ծառուկյանի ողջունելի քայլը. հայ- բելառուսական ճգնաժամը հաղթահարելի է Վերջին շաբա…

    ⚡️⚡️⚡️Ծառուկյանի ողջունելի քայլը. հայ- բելառուսական ճգնաժամը հաղթահարելի է
    Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի զգացմունքայնությամբ քննարկվում է Բելառուսում հայ բլոգեր Բելլա Բաբախանյանի ձերբակալման թեման։ Խնդիրը շատ նուրբ ու զգայուն էր:
    Եվ ահա հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանի գործուն ջանքերով Բելլան ազատության մեջ է:
    Այս համատեքստում ուզում եմ ուշադրություն դարձնել հատկապես երկու գործոնների վրա:
    Առաջին, հայ- բելառուսական հարաբերությունների ճգնաժամի մասին Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների պնդումները, մեղմ ասած, չափազանցություն են:
    Եթե Հայաստանում ադեկվատ իշխանություն լինի, Մինսկի հետ հնարավոր են կանխատեսելի և բնականոն հարաբերություններ, մանավանդ, Հայաստանն ու Բելառուսը երեք միությունների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, անդամներ են:
    Երկրորդ, եթե Հայաստանում ադեկվատ իշխանություններ լինեն, հավուր պատշաճի հնարավոր է զբաղվել Հայաստանի քաղաքացիների իրավունքների հարցերով, եթե նույնիսկ նրանք Բաքվի բանտերում են:
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants

  • Ո՞ւմ և ինչի՞ համար է Նոյեմբերի 9-ի դեմոնիզացիան ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եր…

    ‼️‼️‼️Ո՞ւմ և ինչի՞ համար է Նոյեմբերի 9-ի դեմոնիզացիան
    ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ, ըստ էության, բացառել է, որ Հայաստանը կարող է վերադառնալ Նոյեմբերի 9-ի համատեքստ:
    Այս դեպքում միանգամայն լեգիտիմ հարց է առաջանում՝ ինչո՞ւ Փաշինյանը հետ չի կանչում իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից:
    Մյուս կողմից, գոյություն չունեն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման արևմտյան հարթակները:
    Այս պարագայում, ի՞նչ լուծում է առաջարկում Հայաստանի կառավարությունը, եթե հայ-ադրբեջանական ուղղակի բանակցությունները կա՜մ կապիտուլյացիայի «Ճանապարհային քարտեզ» են հիշեցնում, կա՜մ ադրբեջանական ներխուժման դուռ են բացում:
    Ո՞ւմ և ինչի՞ համար է Նոյեմբերի 9-ի դեմոնիզացիան:
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants

  • Աստված հոգիդ լուսավորի, հարգելի Ավետիք…Այսօր առավոտյան մահացել է իրավապաշտպան,…

    Աստված հոգիդ լուսավորի, հարգելի Ավետիք…
    Այսօր առավոտյան մահացել է իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը։
    Փետրվարի 25–ին նա կդառնար 70 տարեկան։ Ավետիք Իշխանյանը եղել է «Ղարաբաղ» կոմիտե-2-ի անդամ:
    Իրավապաշտպանի մահվան լուրը հայտնել են նրա հարազատները եւ նրա ֆեյսբուքյան էջում իրավապաշտպանի խնդրանքով տեղադրել Իշխանյանի հրաժեշտի խոսքը:
    «ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔ
    2020թ․ դավաճան-վարչապետի կողմից հրահրված պատերազմը ինձ հունից հանեց, իսկ նոյեմբերի 9-ը, կարելի է ասել, կործանեց կյանքս։ Դրանից հետո, այնուամենայնիվ որոշակի հույսեր էի փայփայում, որ դավաճանին հեռացնելուց հետո, թերևս հնարավոր է ինչ-ինչ հարցեր կարգի բերել, փոխել անդառնալի թվացող իրադարձությունների ընթացքը։ Սակայն, ավաղ, ոչ միայն չկարողացանք պարտության պատասխանատու և խորհրդանիշ ճիվաղին հեռացնել, այլև նա առավել ամրապնդեց իշխանությունը, շարունակելով հայրենիքի վաճառքը։ Այս տարիներին խոր հիասթափություն ունեցա շատ մտերիմներից՝ բարեկամներ, ընկերներ, գործընկերներ, ինչպես նաև հայ ժողովրդից և ողջ մարդկությունից․․․ինքս ինձնից։ Այս ամենին ջղերս չդիմացան և օր օրի առողջությունս քայքայվեց։ Այլևս չեմ տեսնում որևէ հույսի շող Հայաստանի և Արցախի ապագայի համար։ Լինելով «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, որի նպատակն էր ազատագրել Արցախը, այսօր իմ պատասխանատվությունն ու միաժամանակ անզորությունն եմ զգում Արցախի հարցում։ Չեմ ցանկանում տեսնել հայրենիքիս վերջնական կործանումը, չեմ ցանկանում, որ իմ պահվածքի պատճառով հետապնդվեն իմ զավակները, նաև իմ տրամադրությամբ և առողջությամբ բեռ դառնալ հարազատներիս, ընկերներիս համար։ Կյանքն ինձ համար այլևս դարձել էր տառապանք, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։ Ամեն գիշեր պառկելուց, մեծ հույսեր էի փայփայում, որ այլևս չեմ արթնանա։
    Ներեցեք, եթե կարող եք, առաջին հերթին կինս՝ Նունեն, մայրս՝ Բյուրակն Չերազ-Անդրեասյանը, տղաներս՝ Ռաֆայելն ու Հրաչյան, քույրս՝ Վարդուհին, բոլոր հարազատներս, ընկերներս, համախոհներս։
    Հիշենք Վահան Տերյանին․
    Հրաժեշտի գազել
    Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով.
    Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով:
    Մնաք բարով ասում եմ ես բոլոր մարդկանց չար ու բարի,
    Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով:
    Մնաք բարով ասում եմ ես ընկերներիս մոտ ու հեռու,
    Ոսոխներիս չար ու արթուն ասում եմ ես մնաք բարով:
    Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու մթին,
    Գարնան ամպին լույս ոլորտում ասում եմ ես մնաք բարով:
    Ոսկեշղթա իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին,
    Արտույտներին ոսկի արտում ասում եմ ես մնաք բարով»:

    Ավետիք Իշխանյանի հետ բազմաթիվ հարցերում ունեցել եմ տարակարծություն, շատ հաճախ բանավիճել ենք, բայց մեր հարաբերություններում միշտ գերիշխող է եղել փոխադարձ հարգանքը:
    Աստված հոգիդ լուսավորի, հարգելի Ավետիք…

  • Փաշինյանը մոտ է սեփական պատմական հանցագործության խոստովանությանը… Նիկոլ Փաշինյ…

    ‼️‼️‼️Փաշինյանը մոտ է սեփական պատմական հանցագործության խոստովանությանը…
    Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատել է՝ 2019 թվականի հունիսին՝ իր պաշտոնավարման երկրորդ տարում, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթուղթ եղել է սեղանին, թեև 2019-ի դեկտեմբերին հակառակն էր պնդում։
    Վերջին մի քանի տարիների ընթացքում ես անընդհատ՝ բոլոր հարցազրույցներում, այս թեմայի մասին խոսել եմ՝ պնդելով կարգավորման այդ պլանի առկայությունը:
    Փաշինյանի շուրջ օղակը սեղմվում է. նա փաստերի ճնշման տակ ստիպված է կատարել խոստովանություններ՝ հակադրվելով իր նախկին պնդումներին:
    Փաշինյանը մի օր էլ ստիպված խոստովանելու է, որ ինքը ոչ միայն խաբել է հայ ժողովրդին՝ պնդելով, թե սեղանին կարգավորման փաստաթուղթ չկա, այլ առհասարակ հրաժարվել է բանակցել, ինչի հետևանքով «կանաչ լույս» է վառել 44-օրյա պատերազմի սանձազերծման համար:
    Փաշինյանը մոտ է սեփական պատմական հանցագործության խոստովանությանը…
    Բաժանորդագրվեք 📱
    https://t.me/SurSurenyants

  • Պատահական լուսանկար` Գյումրիի Պոնչիկ- Մոնչիկում, Սիրելիիս հետ…

    Պատահական լուսանկար` Գյումրիի Պոնչիկ- Մոնչիկում, Սիրելիիս հետ

  • Գործադուլի «ականջները» Զանգեզուրի պղնամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործա…

    ⚡️⚡️⚡️Գործադուլի «ականջները»
    Զանգեզուրի պղնամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլին անցած օրերին չեմ անդրադարձել:
    Պատճառը տեղեկատվության պակասն է:
    Մի կողմից, գիտակցում եմ, որ մարդիկ կարող են ունենալ արդարացի պահանջներ, մյուս կողմից՝ նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ գործադուլը մաքուր սոցիալական ենթատեքստ չունի:
    «Կան ուժեր, որոնք ցանկանում են ստանալ կոմբինատի վերահսկողությունը»,- ասել է ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին:
    Խուդոլին ակնարկում է, որ գործադուլի հետևում կան «ականջներ», որոնց նպատակն, ըստ էության, սեփականության վերաբաժանմանը հասնելն է:
    Խուդոլիին անձամբ եմ ճանաչում. մենեջերական լավագույն հատկանիշներով, կրեատիվ գաղափարներով օժտված անձնավորություն է ու հիմքեր չունեմ կասկածի տակ դնել նրա պնդումները:
    Եվ, ուրեմն՝ ո՞ւմ է ձեռնտու այս լարվածությունը, որը միլիոնավոր դոլարների վնաս է հասցնում Հայաստանին, էլ չասած՝ ռեպուտացիոն ռիսկերը:
    Կոմբինատի հին սեփականատերերի՞ն, թե՞ այս օրերին զարմանալի «սառնասրտություն» պահպանող կառավարությանը, որը գուցե մտադիր է մեծացնել իր 20%-ը գերազանցող ներկայությունը կոմբինատում:
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants