Category: Suren Surenyants

  • Փաշինյանի վերջին շանսը «Եթե այս ուրբաթ լինեն ընտրություններ, «Քաղաքացիական պայմա…

    🔸🔸🔸Փաշինյանի վերջին շանսը
    «Եթե այս ուրբաթ լինեն ընտրություններ, «Քաղաքացիական պայմանագիրը» կհաղթի՝ հավաքելով 50+1%»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
    Ինչքան էլ այս հայտարարությունն իրականությունից կտրված լինի, թվում է սովորական կառավարող կուսակցության համար, որը վերարտադրվելու մոլուցք ունի:
    Սակայն ավելի շատ տպավորություն է, որ Սիմոնյանը փորձել է կոտրել հոգեբանական այն մանթրաժը, որում հայտնվել են իր կուսակիցներն ու ՔՊ համակիրները՝ Գյումրիի ընտրություններից հետո:
    Ինչքան էլ Գյումրիի ընտրությունները չեն կարող համապետականի համար մոդել հանդիսանալ, անհայտ է, որ դրանք առնվազն ցայտուն դարձրեցին, որ ՔՊ-ն 50+1% հավաքելու իրական հնարավորություն այլևս չունի, ավելին՝ խորհրդարանում կամ որևէ ավագանիում հայտնվելու է «անպատվաբեր մենության» մեջ՝ պսևդոարևմտամետների կանխատեսելի ֆիասկոյի պայմաններում:
    Այնուամենայնիվ, ինչի՞ վրա է Փաշինյանի կամ ՔՊ հաշվարկը:
    Այն «հետևողականությունը», որով վերջին օրերին խրախուսվում է յուրայինների խուլիգանությունը՝ հուշում է, որ Փաշինյանը չի բացառում անգամ էլեկտորալ «հեղաշրջման»՝ ընտրությունների կեղծման հնարավորությունը:
    Մյուս կողմից, հնարավորինս գեներացվելու է հակառուսական նարատիվը:
    Պատահական չէ, որ Արսեն Թորոսյանը հայտարարում է՝ Մոսկվայից փորձում են համակարգված ազդել 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա: Իշխանական պատգամավորը որպես հիմնավորում կրկնել է այն, ինչ երեկ նաև Ազգային ժողովի նախագահն էր ասել, թե Ռուսաստանի կենտրոնական իշխանությունն այդ նպատակին հասնելու համար Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում:
    2026-ը Փաշինյանի վերջին շանսն է՝ քաղաքակիրթ հեռանալու:
    Դատելով իշխանության ագրեսիվ վարքագծից՝ Փաշինյանը այդ շանսից օգտվել չի պատրաստվում:
    Բայց դրանից իշխանության մնալու նրա շանսերը չեն ավելանում, փոքրանում է Փաշինյանի անցնում հեռանալու հնարավորությունը:
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants

  • Ժամը 21-ին այս հղումով դիտեք իմ խոսքը: Ի՞նչ պետք է հակադրի ընդդիմությունը՝ Մասիվ…

    Ժամը 21-ին այս հղումով դիտեք իմ խոսքը: Ի՞նչ պետք է հակադրի ընդդիմությունը՝ Մասիվի միջադեպը «ծածկադմփոցով» փակելու իշխանության մտադրությանը:
    Չմոռանանք բաժանորդագրվել իմ յութուբյան ալիքին:
    https://youtu.be/Hm0W3l_UFjs?si=oDRvVBhsW9Mi-mmV

    Հրատապ. ՔՊ-ն «ջրում» է Մասիվի գործը, ընդդիմության անակնկալը

    ՔՊ-ն «ջրում» է Մասիվի գործը, «Հանրապետություն» կուսակցության բացահայտ շանտաժը: Ընդդիմության անակնկալ քայլը կարող է իրավիճակ փոխել

  • Այսօր, ժամը 20:45-ին, 168TV-ի եթերում, դիտեք իմ հարցազրույցը հարգելի Աղավնի Սուք…

    Այսօր, ժամը 20:45-ին, 168TV-ի եթերում, դիտեք իմ հարցազրույցը հարգելի Աղավնի Սուքիասյանին:

  • Ալեն Սիմոնյանի չաշխատող տրամաբանությունը Մի քանի ժամից Գյումրիի ավագանին քաղաքապ…

    ❗️❗️❗️Ալեն Սիմոնյանի չաշխատող տրամաբանությունը
    Մի քանի ժամից Գյումրիի ավագանին քաղաքապետ է ընտրելու:
    Հետընտրական Գյումրիի քաղաքական խճանկարն ինտրիգների մեծ դաշտ է բացում, սակայն չեմ կարծում, թե առաջին նիստում ինտրիգ է լինելու. քաղաքապետ, ըստ ամենայնի, կընտրվի Վարդան Ղուկասյանը:
    Ինտրիգները հետո են սկսվելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյումրիում դասական կոալիցիա չի ձևավորվել ու նորընտիր քաղաքապետը ներկայացնելու է ավագանու ոչ թե մեծամասնությունը, այլ փոքրամասնությունը:
    Սրանով հանդերձ, երեկ մի տարօրինակ հայտարարություն է արել Ալեն Սիմոնյանը:
    «Տրամաբանական է, որ այն ուժը, որն ամենաշատ ձայներն է հավաքել, նաև քաղաքապետ ընտրի»,- ասել է նա:
    Սիմոնյանը, թերևս, մոռացել է, որ Հայաստանում՝ առհասարակ, իսկ ՏԻՄ-երում՝ մասնավորապես, գործում է կառավարման խորհրդարանական մոդելը:
    Այդ մոդելում՝ եթե որևէ կուսակցություն կամ դաշինք չի ստացել 50%+1, ապա «ամենաշատ ձայներ» ձևակերպումը դառնում է հարաբերական:
    Խորհրդարանը կամ ավագանին վարչապետ կամ համայնքապետ ընտրում է այն թեկնածուին, ով ավել շատ կոնսոլիդացիոն ռեսուրս ունի, այլ խոսքով՝ կարողացել է ստանալ ներկայացուցչական մարմնի անդամների կեսից ավելիի աջակցությունը:
    Հիմա այնպես է ստացվել, որ Գյումրիի ավագանու հինգ խմբակցություններից չորսը համախմբվել են ոչ թե «ձեր Սարիկի», այլ Գյումրիի Վարդանիկի շուրջ:
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants

  • Հենց սա այն է, ինչ կոչվում է ճանապարհ դեպի ադրբեջանական ենթապետություն… «Մենք…

    Հենց սա այն է, ինչ կոչվում է ճանապարհ դեպի ադրբեջանական ենթապետություն…
    «Մենք այլևս չպետք է հայեցակարգ մշակենք, իհարկե ունենք պատրաստի ինչ-որ նյութեր, հայեցակարգ մշակելու փոխարեն մենք պետք տեքստ գրեն ք: Այսինքն՝ նստենք գրենք նոր Սահմանադրություն», — ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
    Արտառոց հայտարարություն է, որովհետև Սահմանադրության տեքստ չի կարող գրվել առանց հայեցակարգի, ավելին՝ հենց դրա շուրջ է կայացվում քաղաքական, հանրային կոնենսուսը:
    Մյուս կողմից, Գալյանն ակամայից անկեղծ խոստովանություն է արել:
    Փաշինյանի թիմն ընդամենը Սահմանադրության տեքստ գրողն է, իսկ հայեցակարգը մշակվում է Բաքվում:
    Հենց սա այն է, ինչ կոչվում է ճանապարհ դեպի ադրբեջանական ենթապետություն…
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants

  • Կենտրոն TV-ն անդրադարձել է ԴԱԿ ամփոփիչ հավաքինhttps://youtu.be/3-WgV4pVuEk?si=fj…

    Կենտրոն TV-ն անդրադարձել է ԴԱԿ ամփոփիչ հավաքին
    https://youtu.be/3-WgV4pVuEk?si=fjxf5MlwDQzrB4Z5

    ԴԱԿ-ն ամփոփեց նախընտրական քարոզարշավը

    🔻Հետևեք մեզ նաև Facebook-ում
    https://bit.ly/3GYF3Qm ( Էպիկենտրոն )
    https://bit.ly/3XJOkmd ( Kentron TV )

  • ՔՊ-ի գալլա միջոցառո՞ւմ, թե՞ Փաշինյանի գալլա համերգ: Պատասխան Փաշինյանի երեկվա ել…

    ՔՊ-ի գալլա միջոցառո՞ւմ, թե՞ Փաշինյանի գալլա համերգ: Պատասխան Փաշինյանի երեկվա ելույթին

  • Հարազատ Գյումրվա ջերմ անկյունը Գյումրին մի տեսակ հարազատ է դարձել, երբեմն տպավոր…

    Հարազատ Գյումրվա ջերմ անկյունը
    Գյումրին մի տեսակ հարազատ է դարձել, երբեմն տպավորություն է, որ այս քաղաքը ու էս ղայդով մարդկանց վաղուց, շատ վաղուց եմ ճանաչում:
    Անգամ հյուրանոցի անփոփոխ համարն է դարձել հարազատ, որտեղ տնավարի հանգստանում ենք:
    Բայց անցնող օրը հատկապես տպավորիչ էր:
    Գյումրիում տարեցների համար նախատեսված «Հիշողությունների սրճարան» կա. այսօր «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախընտրական ցուցակի առաջատար Արտյոմ Ղարաղազարյանի ու ցուցակի երրորդ համար Սեդա Խաչատրյանի ուղեկցությամբ, հյուրընկալվեցինք այդ ջերմ անկյունում, որտեղ տատիկ- պապիկներ էին՝ իրենց հուշերով, Լենինական- Գյումրին ամբողջացնող գեղեցիկ պատմություններով:
    Մեր պատկերացրած «Ճիշտ քաղաքում» մեծերի նկատմամբ հարգանքն ու ակնածանքն առաջին պլանում են:
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants

  • Ռուբեն Վարդանյանի այս վիճակը Ալիևի դեսպոտիզմի ու Փաշինյանի ուրացման հետևանք է։Հա…

    Ռուբեն Վարդանյանի այս վիճակը Ալիևի դեսպոտիզմի ու Փաշինյանի ուրացման հետևանք է։
    Հայ ժողովուրդը չպետք է հանդուրժի մեկին, ով դարձել է Ալիևի փոխանորդ