Category: Suren Surenyants

  • Հարցազրույց Euromedia24-ինhttps://youtu.be/vfCuxWP-ljY?si=iQiZNEMgOhp7YmhzԱՄՆ և …

    Հարցազրույց Euromedia24-ին
    https://youtu.be/vfCuxWP-ljY?si=iQiZNEMgOhp7Ymhz

    ԱՄՆ և ՌԴ-ն համաձայնության կգա՞ն․ հին աշխարհակարգը փլուզվում է․խաղի կանոններ կհստակեցվեն

    #Euromedia24
    Euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com
    #Euromedia24 #euromedia24
    #Euromedia24 #Եվրոմեդիա24 #Հայաստան #լուրեր #նորություններ…

  • Բաքվի նվերը Փաշինյանին Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիևի Բաք…

    ❗️❗️❗️Բաքվի նվերը Փաշինյանին
    Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիևի Բաքվում հնչեցրած հայտարարությունը, ըստ որի հնարավոր է խաղաղության պայմանագրի ստորագրում մինչև Հայաստանում կայանալիք հերթական ընտրությունները, առաջին հայացքից կարող է ընկալվել որպես ադրբեջանական դիրքորոշման որոշակի մեղմացում։ Սակայն դա մակերեսային ընկալում է:
    Ավտորիտար համակարգում որևէ պատգամավորի նման հայտարարություն չի կարող լինել ինքնաբուխ։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է արտաքին քաղաքականության առանցքային հարցին, որը տարիներ շարունակ գտնվում է Ադրբեջանի նախագահի անմիջական վերահսկողության ներքո։ Հետևաբար, այս հայտարարությունը պետք է ընկալել որպես Բաքվի կողմից փոխանցվող համակարգված քաղաքական ազդակ:
    Ի դեպ, նման հայտարարությունները հաճախ փորձարկում են հանրային արձագանքը և միջազգային դիրքորոշումները՝ առանց պաշտոնական հանձնառության։
    Բաքվի հիմնական պահանջը չի փոխվել։ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է ստանձնի սահմանադրական պարտավորություն՝ իր հիմնական օրենքում բացառելով Ադրբեջանին ուղղված որևէ տարածքային ակնարկ։ Փոփոխվել է ոչ թե պահանջի բովանդակությունը, այլ դրա ներկայացման հերթականությունը։ Եթե նախկինում Բաքուն պահանջում էր նախ փոխել Սահմանադրությունը, ապա միայն հետո խոսել խաղաղության պայմանագրի մասին, այժմ առաջարկվում է հակառակ տարբերակը՝ նախ ստորագրում, սակայն այն պայմանով, որ պայմանագրի ուժի մեջ մտնելը փաստացի կապվելու է սահմանադրական փոփոխությունների իրականացման հետ։ Այս մոտեցումը խաղաղության պայմանագիրը վերածում է ոչ թե գործընթացի ավարտի, այլ քաղաքական և իրավական ճնշման նոր գործիքի։
    «Մինչև հունիս» ձևակերպումը պատահական չէ։ Այն ուղղակիորեն կապված է Հայաստանի ընտրական օրացույցի հետ և հաշվարկված է ընտրություններին նախորդող փուլում ներքաղաքական դաշտի վրա ազդեցություն գործելու նպատակով։ Մինչև ընտրությունները խաղաղության պայմանագրի ստորագրումը գործող իշխանությանը հնարավորություն է տալիս հանդես գալ որպես «խաղաղություն ապահովող» ուժ՝ ապահովելով արտաքին քաղաքական աջակցություն և ներքին լեգիտիմության լրացուցիչ ռեսուրսներ։ Այս համատեքստում խաղաղության գործընթացը դուրս է բերվում անվտանգության և պետական շահի հարթությունից և տեղափոխվում ընտրական տեխնոլոգիաների դաշտ։
    Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվում է մինչև ընտրությունները, սակայն հետագայում սահմանադրական փոփոխությունները չեն իրականացվում կամ հանրաքվեն ձախողվում է, Ադրբեջանը ստանում է առավել շահեկան դիրք։ Այդ դեպքում Բաքուն կարող է պնդել, որ Հայաստանը խախտել է իր ստանձնած պարտավորությունները։ Սա Ադրբեջանին հնարավորություն է տալիս միջազգային հարթակներում նախաձեռնել ճնշման նոր փուլ՝ արդեն իրավաքաղաքական հիմնավորումներով։
    Կարճաժամկետ քաղաքական հաշվարկով այս իրավիճակը կարող է ընկալվել որպես ակնհայտ նվեր գործող իշխանությանը և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սակայն պետական և ռազմավարական տեսանկյունից այն ավելի շուտ թակարդ է, քանի որ խաղաղության պայմանագիրը դառնում է ոչ թե անվտանգության երաշխիք, այլ Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա արտաքին ազդեցության գործիք։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց PadtinfoTV-ինhttps://youtu.be/VC1n0bkLDDM?si=jsUEdeUNht6QhiG9Հեշտ լո…

    Հարցազրույց PadtinfoTV-ին
    https://youtu.be/VC1n0bkLDDM?si=jsUEdeUNht6QhiG9

    Հեշտ լուծումներ չկան,Փաշինյանն անցել է անդառնալիության կետը,ստին էլ չեն հավատում,բայց համակերպվել են

    #pastinfo #pastinfotv #Փաստինֆո #ФактИнфо #news
    «Փաստինֆո» գործակալություն
    մեր պաշտոնական կայքն է՝ www.pastinfo.am

    Բաժանորդագրվեք՝
    Youtube-ում՝ https://www.youtube.com/@PastinfoTV
    Տելեգրամում` https://t.me/pastinfoam​

    Հետեւեք մեզ ֆեյսբուքում- …

  • Փաշինյանի վերջին քայլերը պետական մտածողության դեգրադացիայի հետևանք են։Յութուբյան…

    Փաշինյանի վերջին քայլերը պետական մտածողության դեգրադացիայի հետևանք են։
    Յութուբյան անդրադարձս` ժամը 22:30-ին
    https://youtu.be/L1qBh11fFZw?si=p5E7ruvhLRYJaLRP

    Նիկոլի խրախճանքը՝ ժանտախտից առաջ կամ «թմբուկ խփողի» անհավանական արկածները

    Հատկանշական է նաև իշխանության հանրային վարքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երբ տարածաշրջանային անվտանգային միջավայրը, ներառյալ Իրանի շուրջ զարգացող վտանգավոր գործընթացները, պահանջում է առավելագույն քաղաքական կենտրոնացում և պատասխանատու պետական վարք։ Այդ…

  • Հարցազրույց LiveNews-ին https://www.youtube.com/live/Jlvjb2fmW4g?si=GVtjp4acw1iG…

    — YouTube

    Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

  • Բանավեճ Հ1-ում https://www.youtube.com/live/4nDVHVnmYyY?si=6Ab365oiwWeLFZapԴավոս…

    Դավոսյան հանդիպումների արդյունքները. Մեծ բանավեճ

    Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
    Website: https://www.1lurer.am/
    Facebook : https://www.facebook.com/lurer1tv
    Telegram : https://t.me/LurerH1
    Twitter : https://twitter.com/Lurer11
    Instagram: https://www.instagram.com/1lurer/
    Հանրային հեռուստաընկերություն…

  • Պատերազմում զույգ որդիներին կորցրած կինը որդի է ունեցել…

    Պատերազմում զույգ որդիներին կորցրած կինը որդի է ունեցել

  • Պատերազմ Եկեղեցու դեմ. իշխանության ինստիտուցիոնալ հարձակումը Վերջին օրերին Հայ Ա…

    ❗️❗️❗️Պատերազմ Եկեղեցու դեմ. իշխանության ինստիտուցիոնալ հարձակումը
    Վերջին օրերին Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ զարգացող գործընթացներն այլևս հնարավոր չէ մեկնաբանել իրավական վեճերի, կարգապահական խնդիրների կամ առանձին պաշտոնյաների վարքագծի շրջանակում։
    Գործ ունենք համակարգային, հետևողական և նպատակային գործողությունների հետ, որոնք իրենց էությամբ իշխանության կողմից հայտարարված պատերազմ են Եկեղեցուն՝ որպես ազգային, հոգևոր և ինստիտուցիոնալ ինքնություն կրող կառույցի։
    Մայր Աթոռի վեց եպիսկոպոսների և մեկ քահանայի նկատմամբ քրեական մեղադրանքների առաջադրումը՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու կեղծ հիմնավորմամբ, այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է եկեղեցու ներքին կանոնական հարաբերություններին, փաստացի նշանակում է Եկեղեցու ինքնավար իրավակարգի քրեականացում։ Պետությունը բացահայտորեն ներխուժում է Եկեղեցու ներքին կառավարման դաշտ՝ ուժային և դատական մեխանիզմներով պարտադրելով սեփական քաղաքական կամքը։
    Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի հարցը վերածվել է պատրվակի՝ եկեղեցական ամբողջ հիերարխիան թիրախավորելու համար։ Երբ քրեական հետապնդման են ենթարկվում եպիսկոպոսներ՝ Կաթողիկոսի տնօրինություններին կամ Եպիսկոպոսաց ժողովի որոշումներին հավատարիմ մնալու համար, գործընթացը կորցնում է իրավական որևէ տրամաբանություն։ Սա ուղիղ ուղերձ է Եկեղեցուն․ ենթարկվել կամ հայտնվել քրեական ճնշման տակ։
    Տրամաբանական է ենթադրել, որ այս շղթան կարող է հասնել մինչև Վեհափառ Հայրապետին՝ ամբողջ եպիսկոպոսաց դասը վերածելով քրեական պատասխանատվության ենթակա թիրախի։
    Զուգահեռաբար կիրառվում են վարչական և քաղաքական պատժիչ մեխանիզմներ։ Բանակում գնդերեցների ծառայության դադարեցումը չի կարող ընկալվել որպես տեխնիկական կամ կազմակերպչական քայլ։ Դա բացահայտ ճնշման գործիք է, որով իշխանությունը ցույց է տալիս իր պատրաստակամությունը մեկ ակնթարթում Եկեղեցին դուրս մղել պետական և հանրային կարևոր համակարգերից՝ այն օգտագործելով որպես քաղաքական շանտաժի միջոց։
    Պատահական չէ նաև ճնշումների սաստկացումը Եպիսկոպոսաց ժողովի անցկացման նախաշեմին։ Սա վկայում է, որ իշխանության իրական նպատակը ոչ միայն առանձին հոգևորականների լռեցումն է, այլ Եկեղեցու հավաքական կամքի ձևավորման կանխումը։ Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց, որը կարող է հանդես գալ որպես անկախ սուբյեկտ։
    Անհրաժեշտ է հստակ արձանագրել, որ տեղի ունեցողը կոպտորեն խախտում է ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածը, որով ամրագրված է պետություն–եկեղեցի անջատման հիմնարար սկզբունքը։ Սակայն խնդիրը միայն սահմանադրական խախտման մեջ չէ։ Պետական իշխանությունը փաստացի հանդես է գալիս որպես քաղաքական սուբյեկտ, որը Եկեղեցին դիտարկում է ոչ թե որպես ինքնավար ինստիտուտ, այլ որպես վերահսկման ենթակա թիրախ։
    Երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում Եկեղեցուն, այն փաստացի պատերազմ է հայտարարում սեփական պատմական հիշողությանը, ազգային ինքնությանը և հասարակության ներսում վերջին ինքնավար ինստիտուտներից մեկին։ Վտանգված են սահմանադրական կարգը և հանրային համերաշխությունը։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Աշխատանքային նման իրավիճակներում շատ հաճախ փնտրել եմ ակնոցս)))…

    Աշխատանքային նման իրավիճակներում շատ հաճախ փնտրել եմ ակնոցս)))

  • Եվս մեկ մեծ քննարկում Euromedia24-ի տաղավարում:https://youtu.be/vSzib_FRTfM?si=-…

    Եվս մեկ մեծ քննարկում Euromedia24-ի տաղավարում:
    https://youtu.be/vSzib_FRTfM?si=-z7t4MHCKADmrWOi

    Մեծ քննարկում. 2 տարի առանց Արցախի

    #Euromedia24
    Euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com
    #Euromedia24 #euromedia24
    #Euromedia24 #Եվրոմեդիա24 #Հայաստան #լուրեր #նորություններ…