Category: Suren Surenyants

  • Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի …

    Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին
    Ալիևը պահանջում է Հայաստանից ներողություն խնդրել «պատերազմական հանցագործությունների» համար։ «Դա է խաղաղություն ու վստահություն կառուցելու գործուն միջոցներից մեկը», — հայտարարել է նա։
    «Հայաստանը պետք է հրաժարվի իր ապակառուցողական դիրքերից, տրամադրի զանգվածային գերեզմանների քարտեզներն ու պատժի դրանց մեղավորներին»,-հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։
    Եկեք մեզ մոլորության մեջ չձգենք. Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ամենևին էլ քարոզչական բնույթ չունեն. նա հետևողականորեն ձգտում է Հայաստանի դենացիֆիկացիային ու դեմիլիտարիզացիային՝ այդ հարցում ունենալով Նիկոլ Փաշինյանի պես դաշնակից:
    Փաշինյանն արդեն ասել է, որ եթե Սահմանադրություն չփոխենք, «ցլերը մեզ կհոշոտեն», արդեն ակնարկում է միջազգային դատական ատյաններից Հայաստանի հայցերը հետ կանչելու մասին:
    Վախենում եմ, որ մոտ ապագայում Փաշինյանը մեզ համոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին: Դե, իհարկե՝ հանուն խաղաղության, որը, սակայն, միայն իր հիվանդ ուղեղում է:
    Բաժանորդագրվեք 📱
    https://t.me/SurSurenyants

  • Հարցազրույց 24TV-ին https://youtu.be/Fs4Bs7Hhioc?si=DJrCDM7o8sPOPn6oԵթե ՌԴ զորքե…

    Հարցազրույց 24TV-ին
    https://youtu.be/Fs4Bs7Hhioc?si=DJrCDM7o8sPOPn6o

    Եթե ՌԴ զորքերը դուրս եկան Իրանի սահմանից, վերջնական հայտնվելու ենք թուրք-ադրբեջանական աքցանի մեջ

    Բոլոր ղեկավարները ՄԱԿ-ի ամբիոնը օգտագործում են առաջնային խնդիրները բարձրացնելու համար, իսկ Փաշինյանն իր առաջին ելույթում ռեկորդ սահմանեց՝ մեկ անգամ Հայաստան բառը չասաց։ «Ասենք լավ է, որ լավ լինի» առածով Փաշինյանը գնաց ՄԱԿ և ներկայացրեց, որ խնդիրները Բաքվի…

  • Պայթյունավտանգ իրավիճակ՝ Հայաստանի շուրջ Իսրայելական բանակի հետևակը մուտք է գործ…

    ☄️☄️☄️Պայթյունավտանգ իրավիճակ՝ Հայաստանի շուրջ
    Իսրայելական բանակի հետևակը մուտք է գործել Լիբանան, իսկ հրետանին ընդլայնում է հարձակումների աշխարհագրությունը. հրետակոծվում է Լիբանանի տարածքը։
    Չափազանց մտահոգիչ տեղեկատվություն է, որի խորքային հետևանքը, աշխարհագրական մոտիկությունը մեր շատ հայրենակիցներ չեն գիտակցում:
    Միջազգային հարաբերություններում ուժի գործոնը դառնում է միակը, որոշիչը, ինչը քաջալերում է ագրեսիվ պետություններին, իսկ Հայաստանի նման թույլ պետությունների առջև հառնում է պետականությունը կորցնել- չկորցնելու իրական երկընտրանքը:
    Իսրայելը ներխուժել է Լիբանան, ֆորմալ պատերազմը Հզբոլլահի դեմ է, բայց իրական թիրախը Իրանն է:
    Այս ամենի հետևանքով՝ կամ թուլանալու է Թեհրանի տարածաշրջանային ազդեցությունը, որը կարևոր գործոն է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հարցում, կամ Իրանը ներքաշվելու է մեծ պատերազմի մեջ, ինչն Արևմուտքի և Իսրայելի համար անգամներով մեծացնելու է Ադրբեջանի ստրատեգիական կշիռը:
    Աստված մեզ խոհեմություն տա:
    Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը:
    Բաժանորդագրվեք 📱
    https://t.me/SurSurenyants

  • Փաշինյանի անսահման ցինիզմը Ամեն անգամ, երբ թվում է՝ ցինիզմն, այնուամենայնիվ, սահ…

    ❗️❗️❗️Փաշինյանի անսահման ցինիզմը
    Ամեն անգամ, երբ թվում է՝ ցինիզմն, այնուամենայնիվ, սահմաններ ունի, Փաշինյանը հակառակն է ապացուցում:
    Նա Եռաբլուր այցելեց 44-օրյա պատերազմի 4-րդ տալերլիցի հաջորդ օրը՝ երկրում չլինելու պատճառով:
    Լռելու փոխարեն՝ նա դարձյալ խոսեց:
    «Ինձ համար հետեւությունը մեկն է. մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել։ Այդ հնարավորությունը (չգիտակցված) սկսեցինք կորցնել Անկախության ձեռքբերումից գրեթե անմիջապես հետո, իսկ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո կորցրինք՝ թվում է անդառնալիորեն։ Նահատակները նոր հնարավորություն ստեղծեցին մեզ համար», — նշել է Փաշինյանը:
    Եթե այս տկարամիտ մարդու հիվանդ երևակայությանը հետևենք, ապա աղետաբեր պատերազմն ու Արցախի կորուստը «մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել»:
    Այս նույն տրամաբանությամբ՝ Փաշինյանը Սեպտեմբերի 27-ը, Նոյեմբերի 9-ը կամ Արցախի կործանման օրը պետք է հայտարարի Հայաստանի պետականության վերականգնման օր:
    Իրականությունը միանգամայն այլ է՝ Փաշինյանի նախապատերազմյան քաղաքականությունն է պատերազմը բերել մեր տուն՝ Արցախի կործանման և Հայաստանի սուբեկտության ոչնչացման պատճառ դառնալով:
    Բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ Փաշինյանի նախապատերազմյան վարքագիծը կամ քաղաքականությունը կապ չունեն Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի սանձազերծումը լեգիտիմացնելու հետ, ակամայից կյանքի իրավունք են տալիս Փաշինյանի այն հակագիտական թեզին, թե «… պետություն ունենալու հնարավորությունը (չգիտակցված) սկսեցինք կորցնել Անկախության ձեռքբերումից գրեթե անմիջապես հետո»:
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants

  • Մեկնաբանություն 5-րդ ալիքին https://youtu.be/S0r8fJPg4Vs?si=kAo2V8shhSuD7sIuԱդրբ…

    Մեկնաբանություն 5-րդ ալիքին
    https://youtu.be/S0r8fJPg4Vs?si=kAo2V8shhSuD7sIu

    Ադրբեջանը չի համարում Հայաստանը ինքնիշխան պետություն. ՀՀ սահմանադրությունը դրվեց բանակցային սեղանին

    #հայ_ադրբեջանական #5tv
    Վաշինգտոնը հույս ունի, որ COP 29-ին ընդառաջ Երևանն ու Բաքուն կկարողանան խաղաղության պայմանագիր ստորագրել: Փաշինյանը պատրաստ է անել դա ամեն գնով՝ թեկուզ խոստովանելով, որ իր գործողությունները հակասում են Հայաստանի Սահմանադրությանը,…

  • Սենսացիոն բացահայտում ՔՊ-ում. Media Post Factum-ի անդրադարձը https://youtu.be/Ga…

    Սենսացիոն բացահայտում ՔՊ-ում. Media Post Factum-ի անդրադարձը
    https://youtu.be/GaIVgoGlUKY?si=TkMp9AIvCgyLDcPL

    Հրատապ. Սենսացիոն բացահայտում ՔՊ-ում. Պուտինի կտրուկ զգուշացումը

    Կարող եք հետևել մեզ` անցնելով այս հղումներով․
    https://www.facebook.com/mediahubam
    https://instagram.com/mediahubam
    https://t.me/mediahubam
    https://www.tiktok.com/@mediahubtv
    #լուրեր #նորություններ #Հայաստան #MediaHub #news #live

  • Փաստորեն որոշ մարդիկ, ընդ որում՝ ոչ հոգևորական, իրենց շարժման անունը համարում են…

    ❗️❗️❗️Փաստորեն որոշ մարդիկ, ընդ որում՝ ոչ հոգևորական, իրենց շարժման անունը համարում են չքննադատվելու ինդուլգենցիա: Տիպիկ նիկոլական մտածողություն, որը չի կարող նիկոլական ստատուս-քվոն փոխել:
    Բաժանորդագրվեք
    https://t.me/SurSurenyants

  • Փաշինյանի «արտառոց», «պատմական» ելույթը Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխ…

    ⚡️⚡️⚡️Փաշինյանի «արտառոց», «պատմական» ելույթը Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում մասնակցել է Ապագայի գագաթնաժողովին ու մի «հանճարեղ» ելույթ է ունեցել: Երեկվանից շոկի մեջ եմ, որովհետև չեմ հասկանում, բանականությունս…

  • Կլինի՞ Միրզոյան- Բայրամով հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այս…

    ❗️❗️❗️Կլինի՞ Միրզոյան- Բայրամով հանդիպում
    Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր մեկնել են Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին։
    Շաբաթվա սկզբին Վաշինգտոնը հայ — ադրբեջանական բանակցություն կազմակերպելու պատրաստակամություն էր հայտնել։
    ԱՄՆ հայտարարությանը նախորդել էին մեկ շաբաթվա մեջ Բլինքենի հեռախոսազրույցները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
    Արդյո՞ք Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան- Բայրամով հանդիպում:
    Նման հնարավորություն բացառել չի կարելի, սակայն եթե նույնիսկ հանդիպումը կայանա, այն հազիվ թե արդյունավետ լինի:
    Պաշտոնական Բաքուն այս պահին խաղաղության պայմանագիր ստորագրելու որևէ ցանկություն չունի, առավել ևս՝ դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ հեռացող վարչակազմը նրա վրա ճնշում բանեցնելու մեծ հնարավորություններ ունի:
    Բաժանորդագրվեք
    https://t.me/SurSurenyants

  • Իմ միակ Հայրենիք, իմ հպարտություն, իմ վիրավոր, բայց տոկուն Հանրապետություն, շնոր…

    Իմ միակ Հայրենիք, իմ հպարտություն, իմ վիրավոր, բայց տոկուն Հանրապետություն, շնորհավոր ծնունդդ: Աստված քեզ խաղաղություն ու հարատևություն տա: