Category: Suren Surenyants

  • Թրամփին միայն «զոհի կերպարն» էր պակասում՝ ընտրական այս գործընթացում իր առավելութ…

    Թրամփին միայն «զոհի կերպարն» էր պակասում՝ ընտրական այս գործընթացում իր առավելությունն ավելի ընդգծելու համար:

  • Նոր ՄՈւՇԵՂ ծնող հասարակություն ավաղ չունենքՍաղաթելյան ընտանիքի երեք սերունդի՝ Ագ…

    ◾️Նոր ՄՈւՇԵՂ ծնող հասարակություն ավաղ չունենք
    Սաղաթելյան ընտանիքի երեք սերունդի՝ Ագուն պապի, Մուշեղի և Սևակի հետ շատ մտերիմ, ընկերական հարաբերություններ եմ ունեցել:
    2018-ից Մուշեղը կոմայի մեջ էր ու, ցավոք, նրա մահը կանխատեսելի էր:
    Բայց երեկ Մուշեղի մահն ինձ ցնցել է, թաքուն արտասվել եմ ու դեռ երկար, շատ երկար նրա կորստի ցավն ինձ ուղեկից է լինելու՝ չնայած նրան, որ ասում եմ՝ Մուշեղն արդեն վեց տարի փաստացի կորսված էր մեզ համար:
    Ու դժվար չէ էս ցավի խորքային պատճառը հասկանալ՝ Մուշեղը պետության հետ շատ ուժեղ ասոցավող կերպար է ու նրա բացակայությունը որբության գիտակցություն, անտերության անօգնականություն է ստեղծում:
    Երբ Հանրապետությունը լիմոնի պես ճզմված է, հույսի մի փոքր նշույլ է, որ կողքիդ ապրում են նրա հիմքերից եկած, երկիրդ ու նրա արժանապատվությունը պաշտպանած մարդիկ:
    Մուշեղն իր հետ տարավ իմ Հանրապետության մի գույն էլ, ավելի փոքրացավ Արժանապատվության այն օազիսը, որ մեզ շնչելու և ապրելու միջավայր էր ստեղծում:
    … Անօգնական վիշտն ավելի սպանող է դառնում, երբ հասկանում ես, որ տղերքի գնալով՝ պետականությունը դառնում է ավելի անբովանդակ: Ցավն ուժգնացնում է այն ծանր գիտակցումը, որ նոր ՄՈւՇԵՂ ծնող հասարակություն ավաղ չունես:
    … Մուշեղը չկարողացավ դեպի հավերժություն ճանապարհել Սևակին, բայց Սևակն արժանապատվորեն կդիմավորի հորը՝ Արժանապատիվ Հայաստանի խորհրդանիշներից մեկին:

  • Դեմոկրատների 56%-ը կարծում է, որ Բայդենը պետք է լքի ընտրարշավըhttps://t.me/polit…

    Դեմոկրատների 56%-ը կարծում է, որ Բայդենը պետք է լքի ընտրարշավը
    https://t.me/politjoystic/39349?single

    Большинство демократов по всей стране говорят, что президент Байден должен прекратить свою кампанию по переизбранию на основе его выступления в президентских дебатах две недели назад, согласно опросу Washington Post-ABC News-Ipsos.

    Результаты опроса противоречат…

  • Եվրո-2024. կիսաեզրափակիչ Նիդերլանդներ — 1 Անգլիա — 2Անգլիայի հավաքականը եզրափակ…

    ⚽️ Եվրո-2024. կիսաեզրափակիչ
    🇳🇱 Նիդերլանդներ — 1
    🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿Անգլիա — 2
    🔸Անգլիայի հավաքականը եզրափակչում է՝ երկրորդ անգամ անընդմեջ:
    🔸 Ունենալու ենք ֆանտաստիկ եզրափակիչ՝ Իսպանիա- Անգլիա: Ես երկրպագելու եմ իսպանացիներին:

  • Հարցազրույց 24TV-ին https://youtu.be/-fbEboM9W-4?si=Abqr1fclcDDF2c34Էս փնթի ՔՊ-ա…

    Հարցազրույց 24TV-ին
    https://youtu.be/-fbEboM9W-4?si=Abqr1fclcDDF2c34

    Էս փնթի ՔՊ-ականների վարկերը թող ընդդիմությունը փակի, գնան տուն, թե չէ դա Ալիևն է անելու․ Սուրենյանց

    24News-ին կարող եք հետևել նաև սոցցանցերում`
    Facebook: https://www.facebook.com/profile.php?id=61557056907849
    Facebook: https://www.facebook.com/24news.am
    Telegram: https://t.me/twentyfournews
    TikTok https://www.tiktok.com/@24newsarmenia
    Instagram: …

  • Ֆրանսիայի ձախերը տոնում են իրենց հաղթանակը https://t.me/rusbrief/247259BRIEFЖурн…

    Ֆրանսիայի ձախերը տոնում են իրենց հաղթանակը
    https://t.me/rusbrief/247259

    BRIEF

    ❗️Журналист Люк Оффре в социальной сети X: Митинг на площади Республики в Париже набирает обороты после победы Нового народного фронта. #Франция
    Подписаться

  • Ուժեղ կիսաեզրափակիչԻսպանիա- ՖրանսիաԱնգլիա- Նիդեռլանդներ Կիսաեզրափակիչ զույգերը…

    ⚽️ Ուժեղ կիսաեզրափակիչ
    Իսպանիա🇪🇸— Ֆրանսիա🇫🇷
    Անգլիա🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿— Նիդեռլանդներ 🇳🇱
    🔸 Կիսաեզրափակիչ զույգերը շատ լավն են, չորս թիմերից յուրաքանչյուրն արժանի է չեմպիոնության, սակայն հիշյալ քառյակից ես ֆավորիտ եմ համարում Իսպանիային:

  • Եվրո-2024 1/4 եզրափակիչԱնգլիա — 1Շվեյցարիա — 1 11 մետրանոցներԱնգլիա Շվեյցարիա …

    ⚽️ Եվրո-2024 🇪🇺 1/4 եզրափակիչ

    🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿Անգլիա — 1
    🇨🇭Շվեյցարիա — 1
    ⚽️ 11 մետրանոցներ
    🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿Անգլիա 🟢🟢🟢🟢🟢
    🇨🇭Շվեյցարիա 🔴🟢🟢🟢
    🔸Անգլիայի հավաքականը համարվում էր այս առաջնության հիմնական ֆավորիտը: Այսօր անգլիացիները լավ խաղացին, բայց առաջնությունում խաղի որակով նրանք առայժմ զիջում են թե Իսպանիայի և թե պայքարից դուրս մնացած Գերմանիայի հավաքականներին: Այնուամենայնիվ, Անգլիան կիսաեզրափակիչում է, ինչն առաջնությունը հետաքրքիր և ինտրիգային է դարձնում: Մեծ գնահատանքի է արժանի նաև Շվեյցարիայի հավաքականը, որը ձեռքից բաց թողեց կիսաեզրափակիչ դուրս գալու և պատմական ռեկորդ սահմանելու հնարավորությունը:

  • Ծերուկն անդրդվելի է«Այո, ես վատ հանդես եկա բանավեճում։ Բայց ամերիկյան ժողովուրդ…

    ‼️‼️‼️ Ծերուկն անդրդվելի է
    «Այո, ես վատ հանդես եկա բանավեճում։ Բայց ամերիկյան ժողովուրդը պետք է դատի իմ կատարած գործերով։ Ես եմ դեմոկրատական կուսակցության թեկնածուն, ոչ ոք ինձ չի կարող հեռացնել, ես չեմ հեռանում»,- ասել է Ջո Բայդենն՝ արձագանքելով ընտրարշավը լքելու իր բազմաթիվ թիմակիցների հորդորին:
    Ով մեկ շաբաթ առաջ հետևել է Բայդեն- Թրամփ բանավեճին ու դրան հաջորդած սոցիոլոգիական հարցումներին, վստահ է՝ ԱՄՆ գործող նախագահը պարտվելու է, եթե ինչ-որ ֆորսմաժորային իրադարձություններ չլինեն:
    Այս կարծիքին չէ Բայդենը, ով այսօր հարցազրույց է տալու ABC ալիքին ու ակնկալում է դրա միջոցով ցրել այն անբարենպաստ համատեքստը, որը ձևավորվել է հայտնի բանավեճի հետևանքով:
    ABC ալիքը ոչ Fox News է, ոչ էլ առավել ևս՝ Թրամփի հետ բանավեճ, այստեղ «ծերուկին» մանևրելու հնարավորություն կտան, մանավանդ, որ հարցազրույցը վարելու է Դեմոկրատական կուսակցության նախկին խորհրդական Ջորջ Ստեֆանոպուլուսը:
    Ի դեպ, տեսանելիորեն Բայդենի կամպանանիան Բայդենի մասին չէ. նա ներկայացվում է՝ որպես ամենաարդյունավետ «հակաԹրամփ»:
    Կարո՞ղ է ժամեր անց՝ ABC ալիքին տված հարցազրույցում Բայդենն այդ թեզը հիմնավորել:
    Դժվարանում եմ դրական պատասխան տալ
    Ի դեպ, երբ Մակրոնը շաբաթների առաջ խորհրդարանի արտահերթ ընտրություններ էր նշանակում, դրանք դարձյալ Մակրոնի մասին չէին: Ֆրանսիայի նախագահին թվում էր՝ կարող է խաղալ ուլտրաաջերի նկատմամբ հասարակության ֆոբիաների վրա ու ուժեղացնել սեփական իշխանությունը:
    Ընտրությունների առաջին փուլի արդյունքները հակառակի մասին էին: