Category: Suren Surenyants

  • Շրջադարձային հանրահավաքԵվ այսպես, չնայած հորդառատ անձրևին ու Լոռիի և Տավուշի մար…

    ⚡️Շրջադարձային հանրահավաք
    Եվ այսպես, չնայած հորդառատ անձրևին ու Լոռիի և Տավուշի մարզի բնական աղետին՝ ժամը 16-ին Հանրապետության հրապարակում նշանակված հանրահավաքը կայանալու է:
    Այն շրջադարձային հանրահավաք է և ահա, թե ինչո՞ւ.
    🔸Նիկոլ Փաշինյանը անցած չորեքշաբթի ԱԺ ամբիոնից պատերազմ հայտարարեց Եկեղեցուն՝ ասելով, թե նրա «հարցերը կլուծի 1-2 ամսում:
    🔸Մայր Աթոռը մեկ օր անց համարժեք պատասխան տվեց՝ հասկացնելով, որ պատրաստ է դիմադրության:
    🔸Ուրբաթ օրը Փաշինյանը ուղերձով դիմեց ժողովրդին՝ հասկացնելով, որ չի պատրաստվում հրաժարական տալ ու վերանայել իր քաղաքականությունը:
    🔸Շաբաթ օրը Բագրատ Սրբազանն, ըստ էության, պատասխանեց Փաշինյանին՝ ասելով, թե նրա «քաղաքական կյանքի օրերը հաշված են»
    🔸Ահա, այսպիսի կոշտ դիմակայության պայմաններում է տեղի ունենում այսօրվա հանրահավաքը, որը նոր իրավիճակ է ստեղծելու երկրում: Առնվազն այն պատճառով, որ Բագրատ Սրբազանը հայտարարվելու է՝ որպես վարչապետի միասնական թեկնածու:
    🔸Մեր հայրենակիցների մի ստվար զանգված սպասում է կայծակնային լուծումների: Ես նման իրավիճակ չեմ կանխատեսում, բայց վստահ եմ, որ եթե Սրբազանին հաջողվի երկիշխանության տեսանելի ինստիտուտներ ու միջավայր ստեղծել, այս տարվա ընթացքում Փաշինյանի հեռացումն ու ԱԺ արտահերթ ընտրություններն անխուսափելի են:

  • Փաշինյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին և ասում է՝ խաղաղության…

    ‼️‼️ Փաշինյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին և ասում է՝ խաղաղության պայմանագրի շուրջ որոշակի խնդիրներ կան: Խոսքն այն մասին է, որ Բաքուն հրաժարվում է այդ պայմանագրում հղում կատարել Ալմա-Աթայի հռչակագրին: Նույն Փաշինյանը «մեծ հաջողություն» է համարում դելիմիտացիա/դեմարկացիան Տավուշի հատվածում՝ հենց այն պատճառով, որ դրա հիմքում եղել է Ալմա-Աթայի հռչակագիրը: Ինքնին հասկանալի է, որ Փաշինյանի ասած «մեծ հաջողությունը» բուտաֆորիա է, որովհետև եթե Բաքուն պնդի, որ Խաղաղության պայմանագրում Ալմա-Աթայի հռչակագրին հղում չի լինելու(ցավոք այդպես է լինելու), ապա մյուս սահմանահատվածներում Ադրբեջանը առաջ է քաշելու մտացածին այլ հիմքեր՝ Հայաստանին նոր զիջումներ պարտադրելու նպատակով:

  • Սուրեն Սուրենյանց/ Suren Surenyants pinned «Փաշինյանը դեռևս կարող է անցնում հեռա…

    Սուրեն Սուրենյանց/ Suren Surenyants pinned «Փաշինյանը դեռևս կարող է անցնում հեռանալ. Media Post Factum-ի անդրադարձը https://youtu.be/58w_uXQZKro?si=doOVR6azIZiZzvXt»

  • Սիրելի ընկերներ, քանի որ Media Post Factum-ի այսօրվա թողարկումը և Media Post Fac…

    ‼️‼️Սիրելի ընկերներ, քանի որ Media Post Factum-ի այսօրվա թողարկումը և Media Post Factum-ի վաղվա հավելվածը տեսագրվել են այսօր ավելի վաղ, քան տեղեկացանք, որ ժամը 21-ին հեռարձակվելու է Փաշինյանի ուղերձը, փոխել ենք թողարկումների ռեժիմը:
    Եվ այսպես.
    ● Media Post Factum-ի այսօրվա թողարկումը կհեռարձակվի այսօր, ժամը 20-ին, իսկ Media Post Factum-ի հավելվածը՝ այսօր, ժամը 20:20-ին

  • Փաշինյանի հետ ասոցացումը հայաստանցիների աչքերում միայն վարկաբեկելու է Արևմուտքը…

    ‼️‼️ Փաշինյանի հետ ասոցացումը հայաստանցիների աչքերում միայն վարկաբեկելու է Արևմուտքը
    «Վարչապետ Փաշինյանը արտակարգ աշխատանք է արել՝ առաջնորդելով իր երկիրը շատ դժվար ժամանակներում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
    Այն, որ հայ-ադրբեջանական այսօրվա դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթացի գլխավոր «կնքահայրը» Վաշինգտոնն է, ասել եմ բազմաթիվ անգամներ:
    Բայց Բլինքենի նոր հայտարարությունը հնչում է մի շրջանում, երբ Հայաստանում թափ է առնում Փաշինյանի դեմ շարժումը, իսկ իշխանությունը այն փորձում է լռեցնել ռեպրեսիաների և տեղեկատվական տեռորի միջոցով:
    Երբ այս համատեքստում Բլինքենը Փաշինյանին «լավ տղա» է անվանում, ապա ԱՄՆ-ն ու Արևմուտքը պետք է պատրաստ լինեն մոտ ապագայում բախվել Հայաստանի հասարակության ոչ բարենպաստ տրամադրությունների հետ:
    Երկար տարիներ ռուսական էլիտաները նույնպես գերադասել են աշխատել միայն Հայաստանի իշխանության հետ, հաճախ՝ ի հեճուկս հանրային տրամադրությունների ու այսօր քաղում են դրա հետևանքները:
    Արևմուտքն այսօր գնում է նույն ճանապարհով՝ պաշտպանության տակ վերցնելով հայաստանյան «ֆյուրերիկին»:
    Այս պարագայում, հետևանքներն ավելի խորքային են լինելու, որովհետև արևմտյան ցինիզմը փաթեթավորվում է ժողովրդավարության մասին հեքիաթներով:
    Այս ամենի արդյունքը կանխատեսելի է՝ արևմտյան նեոլիբերալ շահախմբերի քաղաքականության հետևանքն ամենևին էլ չի լինելու Հայաստանի ինտեգրումը ԵՄ-ին կամ արևմտյան աշխարհին: Ճիշտ հակառակը՝ Փաշինյանի հետ ասոցացումը հայաստանցիների աչքերում միայն վարկաբեկելու է Արևմուտքը:
    Հենց բլինքենների ու միշելների պատճառով…

  • ՔՊ-ում չեն հասկացել, որ ինչքան թիրախավորեն Բագրատ Սրբազանին, այնքան նպաստում են …

    ❗️ՔՊ-ում չեն հասկացել, որ ինչքան թիրախավորեն Բագրատ Սրբազանին, այնքան նպաստում են շարժման ուժեղացմանը: Բայց գուցե ընդդիմադիր տրամադրությունները սանձելու այլ տարբերակ չունեն և ընտրել են քաղաքական ինքնաոչնչացման ճանապարհը:

  • Թեև Հայ Առաքելական եկեղեցին ինստիտուցիոնալ առումով մասնակից չէ Բագրատ Սրբազանի …

    ‼️‼️ Թեև Հայ Առաքելական եկեղեցին ինստիտուցիոնալ առումով մասնակից չէ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժմանը, Ալեն Սիմոնյանն այսօր հարկային քաղաքականությամբ սպառնացել է Եկեղեցուն: Փաշինյանն ու նրա շրջապատը լրիվ կտրվել են իրականությունից. իշխանության քաղաքականության նկատմամբ դժգոհությունը համատարած է, ռեպրեսիաներով, կոնկրետ հարթակի դեմ պայքարելով՝ հարց չես լուծի: Ասեմ ավելին՝ եթե իշխանությունը խուսափի քաղաքական լուծումներից ու այս շարժման հարցը ճնշումներով փորձի լուծել, ընդդիմադիր հաջորդ հարթակն ավելի ռադիկալ է լինելու:

  • Հանրային հեռուստատեսությունը խախտել է մասնագիտական կոռեկտության և անաչառության ս…

    Հանրային հեռուստատեսությունը խախտել է մասնագիտական կոռեկտության և անաչառության սկզբունքները՝ վերնագիր ընտրելով ընդդիմախոսիս խոսքը: Սա ամոթալի փաստ է: Սիրելի ընկերներ, սա է Հայաստանի «ժողովրդավարության» ցուցիչը, այնուամենայնիվ, հորդորում եմ դիտել բանավեճը, որտեղ դուք կտեսնեք նաև իմ դիրքորոշումը՝ միանգամայն տարբեր վերնագրի պնդումից:
    https://youtu.be/Vp12ZL0N2EI?si=wGqNHOeVpbyuTPy6

    Այս շարժումն իր օրակարգով դառնում է վտանգավոր. Ստյոպա Սաֆարյան-Սուրեն Սուրենյանց բանավեճ

    Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
    Website: https://www.1lurer.am/
    Facebook : https://www.facebook.com/lurer1tv
    Telegram : https://t.me/LurerH1
    Twitter : https://twitter.com/Lurer11
    Instagram: https://www.instagram.com/1lurer/
    Հանրային հեռուստաընկերություն…

  • Հանրային հեռուստատեսությունը խախտել է մասնագիտական կոռեկտության և անաչառության ս…

    Հանրային հեռուստատեսությունը խախտել է մասնագիտական կոռեկտության և անաչառության սկզբունքները՝ վերնագիր ընտրելով ընդդիմախոսիս խոսքը: Սա ամոթալի փաստ է: Սիրելի ընկերներ, սա է Հայաստանի «ժողովրդավարության» ցուցիչը, այնուամենայնիվ, հորդորում եմ դիտել բանավեճը, որտեղ դուք կտեսնեք նաև իմ դիրքորոշումը՝ միանգամայն տարբեր վերնագրի պնդումից:
    https://youtu.be/Vp12ZL0N2EI?si=wGqNHOeVpbyuTPy6

    Այս շարժումն իր օրակարգով դառնում է վտանգավոր. Ստյոպա Սաֆարյան-Սուրեն Սուրենյանց բանավեճ

    Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
    Website: https://www.1lurer.am/
    Facebook : https://www.facebook.com/lurer1tv
    Telegram : https://t.me/LurerH1
    Twitter : https://twitter.com/Lurer11
    Instagram: https://www.instagram.com/1lurer/
    Հանրային հեռուստաընկերություն…

  • Բագրատ Սրբազանի քաղաքական ֆենոմենը. Media Post Factum-ի անդրադարձը:https://youtu…

    Բագրատ Սրբազանի քաղաքական ֆենոմենը. Media Post Factum-ի անդրադարձը:
    https://youtu.be/p2elXofV5aE?si=fYbhDuh1-GsCaAUP

    Հրատապ. Բագրատ Սրբազանի անակնկալը կամ Նիկոլի վերջը

    Հրատապ. Բագրատ Սրբազանի անակնկալը կամ Նիկոլի վերջը
    Կարող եք հետևել մեզ` անցնելով այս հղումներով․
    https://www.facebook.com/mediahubam
    https://instagram.com/mediahubam
    https://t.me/mediahubam
    https://www.tiktok.com/@mediahubtv
    #լուրեր #նորություններ #Հայաստան…