Category: Tatev Hayrapetyan

  • Կարդացեք հայ և ադրբեջանցի պաշտոնյաների այս խոսքերը: Հակատրամաբանական իրավիճակն ա…

    ‼️Կարդացեք հայ և ադրբեջանցի պաշտոնյաների այս խոսքերը:
    Հակատրամաբանական իրավիճակն այն է, երբ մշակութային հարուստ ժառանգություն, պատմություն, խորը արմատներ և իրավունքներ ունեցող կողմն ուղղակի ավիրում ու ոչնչացնում է իր ունեցածը, իսկ այդ ամենից զուրկ կողմը հորինում է դա՝ մեր հաշվին, առանց հիմքի ու հենքի։
    Թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի քաղաքական իշխանությունները Հայաստանի ու հայկական ինքնության դեմ մղվող իրենց քաղաքականության մեջ գործում են սիստեմատիկ ու ծրագրային։ Կարևորը՝ հայկական պետության և մշակույթի դեմ ուղղված վտանգի անունը դնում են «խաղաղություն»՝ դրանով իսկ փչացնելով անգամ շատ մեծ կարևորություն ունեցող այդ բառը․․․
  • Պարի միջազգային օրը Երևանում. Հանրապետության հրապարակը պարահրապարակի է վերածվելԾ…

    Պարի միջազգային օրը Երևանում. Հանրապետության հրապարակը պարահրապարակի է վերածվել
    Ծրագրի մեկնարկը տրվեց «Տոնական շուրջպար 7 շրջանով» խորագիրը կրող միջոցառմամբ։
    «Արի՛ պարի» կարգախոսով միջոցառումները կավարտվեն Ազատության հրապարակում ժամը 19:00-ին:
    ԿԳՄՍ–ն ավելի վաղ հայտնել էր, որ միջոցառումը կմիավորի շուրջ 4000 պարողների։
    @ArmeniaSputnik

  • Բոլորը բողոքում են, դժգոհում նոր անձնագրային դիզայնից, բայց ոչ ոք չի նկատում կար…

    Բոլորը բողոքում են, դժգոհում նոր անձնագրային դիզայնից, բայց ոչ ոք չի նկատում կարևոր դրական կողմը․ այդ դիզայնի մեջ Փաշինյանը իրեն զսպել է ու չի դրել իր նկարը՝ չէ՞ որ ինքը բերեց մեզ երկար սպասված «անկախություն», կարո՞ղ էր չէ՞ ինքն իրեն անմահացնել այդ դիզայնի մեջ, ասենք՝ Խոր Վիրապի ֆոնին իր մեծ, փռված պատկերը լիներ, բայց համեստություն է արել, չի դրել 🥹 Լավին լավ ասենք 😌

  • Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ գործարար Ռուբեն Վարդանյանը տեղ…

    ⚖️ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ գործարար Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է Ումբակի բանտային համալիր
    📌 Տեղափոխման մասին տեղեկությունը փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցից հետո
    💬 «Ըստ էության, դատավճիռն օրինական ուժ է ստացել, և հայ գերիները, ըստ Ադրբեջանի օրենսդրության, համարվում են արդեն ոչ թե խափանման միջոցի ներքո գտնվող կալանավորներ, այլ՝ դատապարտյալներ։ Դա հանգեցնում է նաև Քրեակատարողական հիմնարկի փոփոխության»
    ⚠️ Սահակյանը նշել է, որ տեղեկություն չկա գերիների առողջության և բժշկական օգնության հասանելիության մասին

  • Երեւանում վախենում են իր դեմքով պաստառ դնեն ու գովազդեն, բայց փոխարենը Բաքվում շ…

    Երեւանում վախենում են իր դեմքով պաստառ դնեն ու գովազդեն, բայց փոխարենը Բաքվում շատ են «սիրում» իրանց մարդուն 🙂 Էլ ո՞նց չսիրեն՝ իրենց երազանքների ցուցակի կատարողն է….
    https://www.aravot.am/2026/04/28/1553082/?fbclid=IwdGRleARdMSBleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEePJ7-ap9vcj2p2np7aUvi8vUIrugEy4UxYVjSuBzpZVzyIX6YVPWf29Clg_s_aem_RajNhIEGh3lXNs02QLph4A

    Բաքվում գովազդում են Նիկոլ Փաշինյանի խոսքերը

    «Դու քայլում ես Բաքվում, կանգնած սպասում ես լուսացույցին, որ անցնես փողոցը, և հանկարծ գովազդային էկրանից քեզ է նայում Հայաստանի վարչապետը՝ հայտարարելով, որ պատրաստվում է ընդլայնել հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ»։

  • Շատերը, անկախ իրենց ցանկությունից ու կամքից, քննարկում են «Քանդենք պետության» կո…

    Շատերը, անկախ իրենց ցանկությունից ու կամքից, քննարկում են «Քանդենք պետության» կուսակցության բեմադրած թատրոնը։ Թատրոնը բեմադրվում է բովանդակությունը ոչնչացնելու համար, քանի որ բովանդակային դաշտում ասելիք չկա։ Ով ինչ ուզում է՝ ուտի, ով ոնց ուզում է՝ պարի, ինձ բացարձակ չի հուզում։
    Բայց ինձ հուզում է այն, որ մեզ շարունակ պարտադրում են ներկայացում, որը դիտել ես բնավ չեմ ցանկանում։ Դրան 2 լուծում կա՝ կամ առհասարակ ոչինչ չդիտել ու ոչնչի չհետևել, կամ էլ փորձել բովանդակություն ստեղծել ու քննարկման որակը փոխել։ Ինձ թվում է՝ «Քանդենք պետությանը» իրապես հեռացնել ցանկացող ուժերը պետք է նոր որակի քննարկում բացեն դաշտում, որպեսզի ընտրողն ուզենա հետևել քաղաքականությանը ու գնալ քվեարկության հունիսի 7-ին։ Հիշեք՝ եթե ընտրողների 60-70%-ը գնա ընտրության, Ալիևի մարդը մնալու շանս չունի:

  • Երթ Լոնդոնում Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ……

    Երթ Լոնդոնում Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ…

  • Մեկ տարի առաջ տրված այս հարցազրույցը, եթե չեք դիտել, անպայման արժի դիտել… Թուրք …

    Մեկ տարի առաջ տրված այս հարցազրույցը, եթե չեք դիտել, անպայման արժի դիտել…
    Թուրք պատմաբան Թաներ Աքչամի հարցազրույցում շատ կարևոր հարցեր են շոշափվում՝ երբ ու ինչպես ընդունվեցին հայերի ցեղասպանության մասին որոշումները, արդյո՞ք հայերը «անհավատարիմ տարր» էին, թե իրականում նրանք չափից դուրս լոյալ էին Օսմանյան իշխանությանը։ Խորհուրդ եմ…

  • 1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված ՄԱԿ-ի կոնվենցիայով ցեղասպանությունը համա…

    1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված ՄԱԿ-ի կոնվենցիայով ցեղասպանությունը համարվում է միջազգային հանցագործություն։ Հայոց ցեղասպանությունը միջազգային հանցագործություն է։ Այն իրականացվել է հայերի դեմ՝ կոնկրետ էթնիկ խմբին պատկանելու համար, իրականացվել է հայրենազրկման գործընթացին զուգահեռ։ Այսօր մենք նշում ենք այս հանցագործության հիշատակման 111-րդ տարելիցը։ Ով կմտածեր, որ այդ ամենից 111 տարի անց մենք՝ լինելով հայ, ապրելով Հայաստանում, կպայքարենք մեզ մեր հիշողությունից չզրկելու, ցեղասպանության ուրացումը կանխելու, մեր ինքնությունը պաշտպանելու համար։ Ժամանակները, հիրավի, անհեթեթ են, բայց մեր ցավը, կորուստը, մեր դեմ կատարվածը մոռացման ենթակա չէ, քանի որ մենք միայն դասագրքերից չէ, որ սովորել ենք ու գիտենք Հայոց Ցեղասպանության մասին․ շատերի ընտանիքներում այդ պատմությունը պատմվում է սերնդեսերունդ, դա, որքան էլ ցավալի, բայց ինքնության մի մաս է։
    Ոգեկոչելով մեր 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը՝ ես երազում եմ, որ ապրեմ այնքան, համառեմ այնքան, աշխատեմ այնքան, որ գա այն ճիշտ օրը, երբ ապրիլի 24-ին Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները միասին քայլեն դեպի Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցեն Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի դեմ տեղի ունեցած մեծագույն և ծանրագույն հանցագործության զոհերի հիշատակին։ Խաղաղության համար պետք է ոչ թե մոռացում, ուրացում, այլ՝ ցավի, կորստի, հանցանքի ընդունում՝ դրան հաջորդող զղջումով և բաց խոսքով։ Թուրք ժողովրդին ու թուրքական պետությանը ևս պետք է Ցեղասպանության փաստի ընդունումը։ Հուսամ, դա իրապես տեղի կունենա մի օր, դա էլ դուռ կբացի իրական երկխոսության ու խաղաղության համար․․․

  • Ընթանում է հայ ժողովրդին պատերազմով սպառնալու զուգահեռ գործընթացը․ «Նա այնտեղ է …

    Ընթանում է հայ ժողովրդին պատերազմով սպառնալու զուգահեռ գործընթացը․ «Նա այնտեղ է ասում, եթե իշխանություն փոխվի, կլինի պատերազմ, սրանք այստեղ են ասում՝ եթե ընդդիմությունը գա, կլինի պատերազմ։ Ես վստահ եմ՝ դա համատեղ մշակված քաղաքականություն է՝ հայ ժողովրդին ահաբեկելու համար, որովհետեւ բոլորն էլ գիտեն, որ հայ ժողովուրդը վերջին 8 տարիների ընթացքում տեսել է 3 պատերազմ եւ էթնիկ զտում եւ դրանից հետո շատ ավելի խոցելի է այդ սպառնալիքների առաջ։ Իրենք էլ դա մաքսիմալ փորձում են օգտագործել մեր դեմ»։
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2026/04/23/1552156/
    © 1998 — 2026 Առավոտ – Լուրեր Հայաստանից

    «Պետք է ցույց տալ, որ Բաքվի բռնապետական վարչակարգն այս ընտրություններում ակնհայտորեն պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին»․ Տաթեւիկ Հայրապետյան

    «Փաշինյանն այն մարդն է, որն իր գործողություններով, քաղաքականությամբ բառացի կրկնում է ադրբեջանական թեզերը՝ ընդդեմ հայկական պատմության, մեր ինքնության, եկեղեցու, բանակի, ընդդեմ Արցախի հետ կապված թեմաների»։