Category: Tatev Hayrapetyan

  • Tatev Hayrapetyan pinned «Եվս մեկ անգամ տեղադրում եմ այն թեզերը, որոնք հանրային …

    Tatev Hayrapetyan pinned «Եվս մեկ անգամ տեղադրում եմ այն թեզերը, որոնք հանրային դաշտը պետք է օգտագործի Ադրբեջանի զավթողական ծրագրի մասին խոսելիս։ ❗️Ադրբեջանը պետական մակարդակով Հայաստանի Հանրապետության դեմ մշակում է զավթողական ծրագիր, որը կրում է «Արևմտյան Ադրբեջան» շինծու անունը։…»

  • Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․․․ Այս շաբաթ աշխատանքային շատ բարդ…

    Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․․․
    Այս շաբաթ աշխատանքային շատ բարդ շաբաթ էր․ Ադրբեջանի զավթողական ծրագրերը բացահայտող նյութի պակաս չկար։ Միևնույն ժամանակ հայ լրագրողների համառությունը գոնե կես արձագանք պոկել ՀՀ իշխանություններից այս զավթողական ծրագրերի մասին, ոչ միայն ֆիասկո կրեց, այլ ունեցավ ինձ համար սպասելի արդյունքը․ ՀՀ իշխանությունը՝ հանձին Փաշինյանի, շարունակեց «նորմալ» համարել նման ծրագրերը՝ բարդելով մեղքը հայկական ընդդիմության և հայ հանրության վրա։
    Ես հաճախ եմ ինձ բռնացնում այն մտքի վրա, որ մեկնաբանում եմ աբսուրդը, անտրամաբանությունը, մի անգամ նույնիսկ հումոր արեցի, որ Փաշինյանին մեկնաբանելիս՝ մի ասելիք ունեմ՝ հայտնի կարգին հաղորդման sketch-ից․ երբ հարցնում են ինչու այսպես ասեց՝ հօգուտ Ադրբեջանի, ուզում եմ ասել՝ «մուտիտ է անում»։
    Դրա հետ մեկտեղ հասկացա, որ մեզ ուղղակի ծաղրում են միասին՝ իրենց գոյություն չունեցող «խաղաղության» թատերական ներկայացմամբ։ Վերցրել են ամենակարևոր ու սիրուն բառերից մեկը ու մեզ ծաղրում են՝ ասելով՝ գիտեք կլինեն օկուպացված տարածքներ, կլինեն չպատժված ցեղասպանական գործողություններ Արցախի հետ կապված, կլինեն պատերազմական հանցագործություններ՝ ամենադաժան դրսևորումներով, կլինի բռնի տեղահանություն, կլինեն հայ գերիների Բաքվի բանտերում, կլինեն Հայաստանի Հանրապետության դեմ մղվող անթաքույց զավթողական ծրագրերը, բայց այդ ամենի անունը կդնենք «խաղաղություն», ու ով Հայաստանում ասի՝ «հոպ, էս ի՞նչ եք անում», կասեն՝ «վայ, տեսեք խաղաղություն չի ուզում»։
    Մինչդեռ խոսքը իհարկե խաղաղության կամ դրա հնարավորության մասին չէ, խոսքը ասել՝ «հոպ էս ինչ եք անում», այն տրագիկոմեդիա ներկայացման մասին է, որ տևական ժամանակ Ալիևն ու Փաշինյանը բեմադրում են ձեռք ձեռքի տված։ Ամեն անգամ, երբ հայ հանրությունը խոսում է իր իրավունքից, խոսում է խնդիրներից, ասում են՝ սուս արա, մի խոսա, փոխարենը Ադրբեջանը կխոսի իր գոյություն չունեցող իրավունքից, իր պահանջները կթափահարի մեր քթի տակ, իսկ մեզ ասում են՝ մտի սեղանի տակ, ձևացրու խաղաղություն է։
    Ես իմ ողջ էությամբ չեմ ընդունում տգիտությունը, աչքակապությունը, ես սարսափում եմ այն մտքից, որ այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու։ Ես պայքարում եմ հենց այդ վտանգավոր ինքնախաբեության դեմ։ Վստահորեն ոչ միայն ես, այլ շատերը։ Մենք հենց իրական խաղաղության ձգտողներն ենք, մենք հենց տրամաբանության ու բարոյականության համար պայքարողներն ենք։ Մենք պայքարում ենք նրա համար, որ հայ հանրությանը չտանեն մոլորության, նորմալ չդարձնեն ամենաաբսուրդային մտքերը։
    Ես պարզ տեսնում եմ, թե ինչպես է մղվում պայքար հենց մեր ուղեղի համար կամ դրա դեմ, ինչպես են մեզ փորձում խաբել, որ խնդիրը Արցախից էր կամ մեզանից էր, ինչպես են ջնջում իրենց կյանքը հայրենիքի համար տված տղաների զոհողությունն ու հիշողությունը։ Իրենց թվում է, որ ջնջելու են Արցախը այդպես։ Բայց դա չի ստացվելու, հենց թեկուզ հենց այն պատճառով, որ Ալիևի աչքը Հայաստանի վրա է։ Ինքը իր զավթողական ծրագրերից չի հրաժարվելու, անսահման ագահ է դրա համար։ Մնում է մենք խելքի գանք ու միասնական ջանքերով հնարավորինս շուտ հեռացնենք այն իշխանությանը, որի միակ ֆունկցիան Ադրբեջանի փաստաբանի դերն է։ Ես կարծում եմ հունիսի 7-ի ընտրությունը ցույց տվեց, որ հայ հանրության մեծ մասը հոգնել է ինտելեկտուալ և մտավոր ծաղրանքից, որը մեր հանդեպ կիրառում է Փաշինյան–Ալիև զույգը…

  • «Ի՞նչ քայլեր կձեռնարկեի ես» հարցի պատասխանն եմ տալիս… Ինչու՞ է պաշտոնական Երեւան…

    «Ի՞նչ քայլեր կձեռնարկեի ես» հարցի պատասխանն եմ տալիս…
    Ինչու՞ է պաշտոնական Երեւանը անպատասխան թողնում Բաքվի սպառնալիքները: https://youtu.be/b5bOnUco57A?si=YtPgCjU1R5Ap0DQk

  • «Прежде всего потому, что право арцахцев не было изобретено ни Пашиняном, ни Али…

    «Прежде всего потому, что право арцахцев не было изобретено ни Пашиняном, ни Алиевым. Международные суды закрепили это право, а право азербайджанцев или так называемый «Западный Азербайджан», который «передан» Республике Армения, — это выдумка исключительно Ильхама Алиева. Нет никаких фактов, этому нет никакого международного правового подтверждения. Это опасная концепция, которая в данный момент не получает должного ответа․ Алиев не формулирует, что «азербайджанцы жили в Армянской ССР и имеют права», он говорит, что наша страна «принадлежит» им. Все претензии Азербайджана по вопросу прав были отклонены. Но можно было бы поставить на один уровень, если бы армянская сторона сказала: «В Советском Азербайджане, в Баку, Сумгаите, Гандзаке (Кировабаде) проживало более полумиллиона армян, и это зафиксировано в советской статистике того времени, которые были насильственно выселены из своих домов. Вся советская пресса того времени располагает огромным количеством материалов в книгах о Сумгаите, о последующем судебном процессе».
    «Все факты в наших руках, права в наших руках, но поскольку власти заняты исключительно защитой интересов Баку, Азербайджан стал настолько наглым по отношению к нам».
    https://regionstv.am/ru/23791.html?fbclid=IwdGRleASsPtBleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEeA5SEN0emq18uhIP4Yc3Uh7hBQcZKqgqxaJaFfBVLs-pZWzkOBhMdOx58I_s_aem_DGhnYwYyz7NWh8lJxTtlrg

    Татевик Айрапетян: «Если наши посольства и МИД будут вести нормальную работу против тезиса «Западный Азербайджан», Алиев ни за…

    Азербайджановед Татевик Айрапетян считает, что тема «возвращение в Западный Азербайджан» активно циркулирует уже более трех лет. Азербайджанская сторона регулярно организовывает … …

  • Եվս մեկ անգամ տեղադրում եմ այն թեզերը, որոնք հանրային դաշտը պետք է օգտագործի Ադր…

    Եվս մեկ անգամ տեղադրում եմ այն թեզերը, որոնք հանրային դաշտը պետք է օգտագործի Ադրբեջանի զավթողական ծրագրի մասին խոսելիս։
    ❗️Ադրբեջանը պետական մակարդակով Հայաստանի Հանրապետության դեմ մշակում է զավթողական ծրագիր, որը կրում է «Արևմտյան Ադրբեջան» շինծու անունը։ Այն հրահանգվում և ֆինանսավորվում է Ադրբեջանի նախագահի կողմից։ Այս ծրագիրը ուղիղ սպառնալիք է թե՛ Հայաստանի, թե՛ ողջ տարածաշրջանի համար։
    ❗️Ադրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թե իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է», որտեղից իրենց «քշել են ցեղասպան հայերը»։ Պատմական, քաղաքական ու փաստական որևէ քննության չդիմացող այս թեզը անհնար է դարձնում խաղաղության մասին որևէ իրական խոսակցություն։
    ❗️ Այս զավթողական ծրագիրը պետք է կանխել հիմա՝ մեր ձեռքին եղած բոլոր քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական մեթոդներով։ Մեր ձեռքին են փաստերը, իրավունքները և հնարավորությունները։ Եթե այսօր չկանխենք դա քաղաքական դաշտում, վաղը հարկադրված ենք լինելու գործել ռազմական դաշտում։
    ❗️Ադրբեջանի ղեկավարությունն ապացուցել է, որ երբեք չի սահմանափակվում քարոզչությամբ։ Իրենք պարզ և ուղիղ տեքստով ասում են, որ Հայաստանը զավթելը իրենց «ազգային նպատակն է»։ Ուստի չի կարող լինել թյուրըմբռնում, թե սա ասվում է զուտ ներքին լսարանի համար։
    ❗️ Ի շարս այս հարցերի՝ Ադրբեջանը մեր դեմ մղում է նաև կազմակերպված տեղեկատվական ու հոգեբանական պատերազմ, ուստի շատ կարևոր է չկիրառել ադրբեջանական տերմինաբանությունը, չընկնել գոյություն չունեցող իրավունքների մասին խոսակցության իրենց թակարդը, այլ տալ ուղիղ քաղաքական գնահատականներ այս թեմային։ Կարևոր է նաև հստակ ցույց տալ հանրությանը, որ կան լուծումներ, որոնք ներկայիս իշխանությունը չի կիրառում՝ փոխարենը «նորմալ» դարձնելով Ադրբեջանի շատ վտանգավոր զավթողական ծրագրերը։
    ❗️ Այս զավթողական հայեցակարգը խելացի, կամային և համառ աշխատանքի դեպքում կարելի է դարձնել Ադրբեջանի ղեկավարության մեծագույն գլխացավանքը։ Մենք բոլոր հնարավորություններն ունենք դրա համար։

  • Հայաստանի վարչապետը չի դադարում հանդես գալ Ադրբեջանի ղեկավարի փաստաբանի օգտին․․․…

    Հայաստանի վարչապետը չի դադարում հանդես գալ Ադրբեջանի ղեկավարի փաստաբանի օգտին․․․
    https://www.youtube.com/watch?v=pdlRX8oAJpg

    Արցախն «Արևմտյան Ադրբեջան» չէ և վերջ. դեպի ո՞ւր է կառքը քշում Փաշինյանը

    #Արևմտյան_Ադրբեջան #5tv
    Արցախի դրոշի դեմ կռիվ տվող իշխանությունը չլսելու է տալիս «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը առաջ մղող ադրբեջանցիների հայտարարությունները:
    Ընդամենը երեկ է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին կոչ արել ադրբեջանցիների…

  • Մի պահ պատկերացրեք, որ դուք որևէ X մայրաքաղաքում նստած ԱԳՆ պաշտոնյա եք, զբաղվում…

    Մի պահ պատկերացրեք, որ դուք որևէ X մայրաքաղաքում նստած ԱԳՆ պաշտոնյա եք, զբաղվում եք Հարավային Կովկասով, կոնկրետ՝ Հայաստան-Ադրբեջան թեմաներով, ուսումնասիրում եք ու տեսնում, որ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով Հայաստանի դեմ տարածքային պահանջների նոր արշավ է սկսվել։ Ասում եք՝ տեսնես ՀՀ իշխանություններն ի՞նչ գնահատական են տալիս սրան, իմանամ, որ զեկուցեմ նախարարներին ու փոխնախարարներին։ Բացում եք ՀՀ ղեկավարի երեկվա ասուլիսը ու լսում, թե ինչպես է նա բառիս բուն իմաստով արդարացնում Ադրբեջանի կողմից առաջ մղվող զավթողական ծրագրերը՝ դրա մեջ մեղադրելով ՀՀ ընդդիմությանը։ Գրում եք ու զեկուցում, որ Հայաստանը փաստացի «տրամաբանական է» համարում այդ ծրագրի առաջ մղումը՝ նման ընդդիմության առկայության պայմաններում։ Հետո, երբ այդ օրակարգով ադրբեջանցի պաշտոնյան գա տվյալ X երկրի ԱԳՆ, կասեն, թե Հայաստանից որևէ փաստացի առարկություն չկա, գան, խոսենք։
    Այ սենց է Փաշինյանը շատ ուղիղ ու ակնհայտ փաստաբանություն անում Ադրբեջանի օգտին, նման վտանգավոր զուգահեռներն են օգնում Ադրբեջանին 0-ից հորինված զավթողական ծրագիրը առաջ տանել տարբեր երկրների մայրաքաղաքներում։
    Ոչ մի X երկրի դիվանագետ մեզանից առավել մեր շահին տեր չի կանգնելու, չեն գնալու հետազոտեն ու ասեն՝ գիտեք, ՀՀ վարչապետը մի տեսակ տրամաբանությունից զուրկ պնդում է անում։ Ի վերջո՝ էդ Արցախը դարավոր անուն է, ամրագրված տարբեր պատմիչների գրություններում ու քարտեզներում, էլ չեմ ասում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միջազգայնորեն ճանաչված հակամարտություն է։ Ոչ մեկը չի ասի՝ բայց գիտե՞ք, Արցախի հայերի վերադարձի իրավունքը միջազգային դատարաններով է ամրագրված, դա էլ քիչ է՝ ՀՀ ղեկավարությունն այսօր դրա դեմ պայքարում է։ Չեն ասի, որ գիտեք՝ չկա մոլորակի վրա որևէ իրական քարտեզ, որտեղ Հայաստանի տարածքի վրա գործի «Արևմտյան Ադրբեջան» անունը, իսկ այդ հարցում իրավունքի վերաբերյալ ադրբեջանական կողմի դիմումները միջազգային դատարանները մերժել են։ Ոչ մեկը մեր փոխարեն մեր անելիքը չի անելու, փոխարենը կնայեն Ալիևի կամակատար ՀՀ իշխանությունների խոսույթներին ու շատ հանգիստ կընդունեն իրենց մոտ «իրավունքի» թեմաներով որևէ միջոցառում արած ադրբեջանցի պաշտոնյաներին, որովհետև Փաշինյանն այդ ամենը «նորմալացնում է»։

    Դրա համար եմ ասում՝ հանրային դաշտի կոնսոլիդացիան այս հարցում շատ կարևոր է, քանի որ սա ազգային անվտանգության խնդիր է։ Եթե հանրային դաշտը միասնական սա կոչի զավթողական հայեցակարգ, որը վտանգում է տարածաշրջանային կայունությունը, այդ դեպքում միգուցե X երկրի դիվանագետը դա ևս մտցնի զեկույցում։ Ի վերջո, այս երկրում քվեարկողների մեծամասնությունը չեն ընդունել Ալիևի կամակատար Փաշինյանին որպես վարչապետ։ Ուստի X դիվանագետը դրա հետ կարող է հաշվի նստել իր զեկույցում։ Այսօր Ադրբեջանին զսպելու հարցում գլխավոր անելիքը հանրային դաշտի ձեռքին է։

  • Սա Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալության կայքում տեղ գտած նյութ է, որը հրապ…

    Սա Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալության կայքում տեղ գտած նյութ է, որը հրապարակվել է օրեր առաջ Նախիջևանում Հայաստանի Հանրապետության դեմ զավթողական ծրագրերի վերաբերյալ անցկացված «փառատոնի» ընթացքում։ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է։
    Այս աբսուրդին ի պատասխան՝ ՀՀ իշխանությունները պայքար են մղում այն բանի դեմ, թե իբր «ծովից ծով» Հայաստան չի լինելու։ Առհասարակ, այս անտրամաբանական վիճակն ուղղակի զավեշտի է վերածվում։ Մեր հարևանությամբ մեր դեմ զավթողական ծրագրեր են մշակում, իսկ մեր երկրում պայքարում են երևակայական դևերի դեմ, մինչդեռ մեր գլխավոր «դևը» տգետ ու վախկոտ իշխանության առկայությունն է։

  • Ի՞նչ կաներ ՀՀ ղեկավարը, եթե չլիներ Ալիևի փաստաբանն ու կամակատարը, «Արևմտյան Ադրբ…

    Ի՞նչ կաներ ՀՀ ղեկավարը, եթե չլիներ Ալիևի փաստաբանն ու կամակատարը, «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ու շատ վտանգավոր ծրագիրը կասեցնելու համար։ Ըստ իս՝ կզանգեր Ալիևին ու ուղիղ տեքստով կասեր. «Նայի՛, Իլհամ Գեյդարովիչ, ես էլ գիտեմ՝ դու Արցախում ինչեր ես արել, դու էլ գիտես։ Հիմա տես, եթե մենք այս պահին դրա մասին չենք խոսում, ու դու շարունակում ես աչք ունենալ Հայաստանի վրա, էս խաղաղության սուտի թատրոնի վրա վարագույր է քաշվում, գնում ենք Միջազգային քրեական դատարան։ Ես արդեն Հռոմի ստատուտը վավերացրել եմ, դու էլ երրորդ երկրով դիմի, գնանք, թող միջազգային դատարանը որոշի՝ ով ով է ու ով ինչ իրավունք ունի»։
    Դրանից հետո սկսում ես նաև աշխատացնել թե՛ ամերիկյան, թե՛ եվրոպական ուղղություններով դիվանագիտական գործիքակազմերը, ասում ես. «Հարգելի՛ գործընկերներ, կամ Ալիևին բացատրեք, որը որից հետո է, կամ սկսվում է դատարանները ողողելու գործընթացը»։
    Ալիևը շատ լավ գիտի, որ ինքը պատերազմական հանցագործ է, շատ լավ տեղյակ է Ադրբեջանում պետական մակարդակով ատելության քարոզի մասին հսկայական փաստական նյութի առկայությունից, տեղյակ է, որ շատ խոցելի է թե՛ փաստերի, թե՛ իրավունքի դաշտում, ու եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ, ապա Ալիևն իրեն շատ ավելի զուսպ կպահեր։
    Այսօրվա վտանգավոր ու հանդուգն պահվածքը գալիս է նրանից, որ Հայաստանի ղեկավարությունն իրենից կախվածության մեջ է, որևէ կերպ չի արձագանքելու իր զավթողական ծրագրերին, միակ բանը, որ անելու է, դա իր օգտին փաստաբանությունն է։
    Հիշե՛ք՝ Ադրբեջանի դեմ պայքարի ձևերը կան թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, թե՛ տեղեկատվական դաշտում։