Կարճ՝ իմ կյանքի մասին 🥹🙃
Category: Tatev Hayrapetyan
-
Ինչպե՞ս է հնարավոր իրական ու երկարաժամկետ խաղաղություն ձեռք բերել մի պետության հ…
Ինչպե՞ս է հնարավոր իրական ու երկարաժամկետ խաղաղություն ձեռք բերել մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը, մասնատելը, դա լուսանկարելը, դրանով հպարտանալը համարվում է «նորմալ»․․․
Օրերս միջազգային իրավունքի հարցերով մեր մասնագետ գործընկերները գրեցին, որ Եվրոպական դատարանը հրապարակել է Ապրիլյան 4-օրյա պատերազմի գործերով առաջին վճիռը։ Ըստ այդ վճռի՝ ՄԻԵԴ-ը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը (գլխատում և մարմնի պղծում)։
Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին։ Ընդ որում, այս ամենը հնարավոր էր դարձել ապացուցել հենց ադրբեջանական կողմի հրապարակումների միջոցով, որոնց ուսումնասիրմամբ զբաղվել էր փաստաբանական թիմը։
Այդ փոխհատուցումը, իհարկե, ոչնչով չի կարող կոծկել այն ցավն ու դաժանությունը, ինչի միջով անցել է զինծառայողի ընտանիքը։ Բայց այստեղ մեկ այլ հանգամանք կա. երբ մենք դեռ հեռավոր 2004-ին՝ այսինքն՝ 22 տարի առաջ, կարդացինք սպա Գուրգեն Մարգարյանի դաժանագույն սպանության մասին, ցնցվեցինք։ Ես հիշում եմ, որ հայ հանրությունն իսկապես շոկի մեջ էր այդ ամենից, չէր պատկերացնում, որ Բուդապեշտում նման բան կարող է լինել։ Սաֆարովը քնած ժամանակ կացնի 16 հարված է հասցրել հայ սպայի դեմքին․․․
Ես կարդացել եմ Սաֆարովի դատավարության ու վկայության տեքստերը, կարդացել եմ ու ապշել, թե որքան դաժանություն կարող է լինել հայի հանդեպ։ Հետո՝ արդեն 2012-ի օգոստոսին, Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին, որը դարձավ հերոս Ադրբեջանում. նա ոչ միայն պատիժ չկրեց, այլև պարգևատրվեց իր արարքի համար։ Սա տեղի է ունեցել 2016-ի ապրիլյան պատերազմից 4 տարի առաջ։ Սաֆարովյան ոճի դաժանությունները մենք տեսանք նաև ապրիլյանի ժամանակ, էլի շոկի ենթարկվեցինք։ Հետո արդեն 2020-ի Արցախի դեմ իրագործված ագրեսիվ պատերազմի ժամանակ դա տեսանք, դա տեսանք 2022-ին՝ Ջերմուկի ուղղությամբ հարձակման ժամանակ, երբ հայ կին զինծառայողին սպանել էին, դաժանորեն անդամահատել ու դա լուսանկարել։ Սա զուտ դաժան արարք չէ ադրբեջանցի զինծառայողների կողմից, սա ադրբեջանական ղեկավարության կողմից խրախուսվող ու պարգևատրման արժանի արարք է։ Ադրբեջանցի զինծառայողը, ով նման անմարդկային քայլի է դիմում, վստահ է, որ արժանանալու է խրախուսանքի դրա համար։ Դա կոչվում է պետական մակարդակով ատելության և սպանության կոչի քարոզ՝ կոնկրետ էթնիկ խմբի՝ հայերի դեմ։
Հիմա եկել ենք 2026 թվական, երբ ՀՀ ներկայիս կառավարությունը պատրաստ է միջազգային դատարաններից հայցեր հետքաշել՝ իբր հանուն «խաղաղության»։ Սա նշանակում է, որ պետությունը հրաժարվում է իր քաղաքացու հանդեպ նման դաժանություն կիրառած մեկ այլ պետությանը պատասխանատվության ենթարկելուց։ Սա ուղիղ խրախուսում է ՀՀ քաղաքացու և էթնիկ հայի հանդեպ անպատժելիորեն ամենադաժան հանցանքի իրագործումը։ Հասկանո՞ւմ ենք արդյոք սա։ Վստահ չեմ, որ այո։
Չի կարելի թույլ տալ միջազգային իրավական հայցերի հետքաշում, որովհետև ադրբեջանցի զինծառայողի հանցանքը դա զուտ անհատի հանցանք չէ, դա պետության կողմից էթնիկ հայի հանդեպ խրախուսվող և պարգևատրման արժանի հանցանք է։ Դրա համար պետությունը պետք է պատասխանատվության ենթարկի մյուս պետությանը և նրա ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ ապագայում նման հանցանքները կանխելու համար։ Հենց նույն ադրբեջանական քաղաքական ղեկավարությունն է մեզ ապահովել բազմաթիվ ապացույցներով առ այն, որ այդ պետության մեջ պետական մակարդակով հայի հանդեպ քարոզվել ու շարունակվում է քարոզվել ատելություն, որ հային դաժանաբար սպանելը պարգևի է արժանի։
Իրական խաղաղասերներն ու խաղաղության ձգտողները, այս ամենը անտեսելու փոխարեն, ատելություն խրախուսող Ալիևին խաղաղության պարգևների արժանացնելու, նրա ցեղասպան քայլերը կոծկելու փոխարեն, պայքարում են այդ հանցագործներին պատժելու ու պատասխանատվության ենթարկելու համար, որպեսզի երբեք որևէ պետության, դրա ղեկավարի մտքով չանցնի, որ հայի հետ այդպես վարվելը «նորմալ» է ու «թույլատրելի»։ -
Քանի որ ես շատ համառ եմ, ևս մեկ անգամ կարճ ու կոնկրետ գրեմ այս հարցի մասին՝ԿԱ Ադ…
😇Քանի որ ես շատ համառ եմ, ևս մեկ անգամ կարճ ու կոնկրետ գրեմ այս հարցի մասին՝
❗️ԿԱ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգ, որը առաջ է տարվում 2022 թվականի դեկտեմբերի 24-ից ի վեր՝ Իլհամ Ալիևի ուղիղ հրահանգով։
❗️ՉԿԱ «ադրբեջանցիների վերադարձի» օրակարգ, չի կարելի այդ տերմինները կիրառել մեր դաշտում, դա ադրբեջանական տերմինաբանությունն է, որը նպատակ ունի կոծկել մեր պետության դեմ առաջ մղվող շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը։
‼️Ցանկացած խնդրի լուծումը գտնելու համար պետք է խնդիրը կոչել իր անունով։ Հորդորում եմ բոլորին մեր հանրային դաշտում կիրառել ճիշտ տերմինաբանություն, այլ ոչ թե ադրբեջանականը․․․։ -
«Արևմտյան Ադրբեջանի համայնքի գլխավոր նպատակն է միջազգային հանրությանը հասցնել Ար…
⚡️⚡️«Արևմտյան Ադրբեջանի համայնքի գլխավոր նպատակն է միջազգային հանրությանը հասցնել Արևմտյան Ադրբեջանի մասին ճշմարտությունը, պաշտպանել այս հողերից տեղահանված մեր հայրենակիցների իրավունքները և ապահովել նրանց խաղաղ վերադարձը հայրենիք։ Համայնքի ղեկավարությունն ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ միջազգային ֆորումներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում։ Յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցու իրավունքն է վերադառնալ իր նախնիների հողը, և սա նրանց իրավական, պատմական և բարոյական իրավունքն է։ Որովհետև այս հողերը մեր նախնիների տարածքներն են»։
Գիտե՞ք, ով է նման հայտարարություն արել։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆաթ Ասկերովը։
Մի հատ էլ ուշադիր կարդացեք, նայեք՝ ուղիղ ասում է, որ իրենց քարոզչության ու քաղաքականության համաձայն՝ Հայաստանը «իրենց նախնիների հողն է», անում է սա առանց որևէ փաստի, պատմական հենքի, աշխարհագրական հենքի։ Ավելին՝ երբ իրենք այս հարցով դիմել են միջազգային դատարան, այդ դատարանը նրանց ասել է՝ «կպեք ձեր գործին» (Արման Թաթոյանը դրա մասին փաստերով խոսեց Հ1-ի հեռուստաբանավեճի ժամանակ), բայց իրենք չեն հանձնվում, 0-ից ստեղծել են զավթողական հայեցակարգ ու արդեն ավելի քան երեք տարի է՝ ռեսուրս են դնում դրա տարածման վրա, իսկ իրենց կամակատար ՀՀ իշխանությունները, զուգահեռ իրականության մեջ, ամեն ձևով փորձում են թաղել Արցախի ժողովրդի ամեն տեսակ իրավունք, ընդ որում՝ հաստատված հենց միջազգային ատյաններով։
Հետո էլ կեղծ խոսույթ են գեներացնում, որ եթե մենք Արցախից չխոսենք, սրանք մի կողմ կդնեն իրենց զավթողական նկրտումները, բայց իրականությունն այն է, որ հենց մեր իրավունքներից հրաժարումն է բերել մեր դեմ զավթողական ծրագրերի առաջ քաշմանը, և դա անհերքելի փաստ է։ -
Սա կոչվում է փաստերով ու համառությամբ կազմակերպված ճիշտ աշխատանք․․․Չի կարելի թու…
Սա կոչվում է փաստերով ու համառությամբ կազմակերպված ճիշտ աշխատանք․․․Չի կարելի թույլ տալ, որ հայի դեմ էթնիկ հենքի վրա նման դաժան հանցագործություն լինի ու դա մնա անպատիժ։
https://hudoc.echr.coe.int/?i=001-250566&fbclid=IwY2xjawSguHlleHRuA2FlbQIxMABicmlkETFramdGZ3NPZHFJS0NhaWZwc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHujx-CfRfCBJ3wjHO7YEWnMPR0PAFvfHiyuUDh_bxCFt4Nx5ymUHIymmwSkk_aem_fvdQOiyCsBzxyOkRdb37rw -
Ալիևի կամակատար Նիկոլ Փաշինյանի՝ գերզզվելի բառամթերքով ու ատելությամբ հագեցած ել…
Ալիևի կամակատար Նիկոլ Փաշինյանի՝ գերզզվելի բառամթերքով ու ատելությամբ հագեցած ելույթների հերթական դոզան ունի պարզ բացատրություն․ նա չի հաղթել այս ընտրություններում, այլ ընդամենը կարողացել է չպարտվել։
Ընդ որում, նա առանձնահատուկ հերսոտում է այն փաստից, որ հայ ժողովրդին այսքան փորձությունների, կորուստների, ցավի ենթարկելուց հետո, Արցախի կորստից հետո, մեր տարածքների օկուպացիայից հետո, մեր դեմ Ալիևի հետ միասին մղվող չերևացող, բայց շատ վտանգավոր հոգեբանական ու տեղեկատվական պատերազմից հետո՝ 749,437 ՀՀ քաղաքացի իրեն ասել է «ոչ»։ Այդ քաղաքացիները, անկախ իրենց քաղաքական հայացքներից, մոտեցումներից ու նախասիրություններից, մի պարզ ուղերձ են տվել թե՛ Ալիևին, թե՛ Փաշինյանին ու թե՛ տարբեր միջազգային դերակատարներին։ Այդ ուղերձը հետևյալն է․ «պատերազմը խաղաղություն չէ, կզած ապրելը նորմալ չի, ազգային արժանապատվություն չունենալը նորմալ չի, Բաքվում գերիներ ունենալը նորմալ չի, օկուպացված տարածքներ ունենալը նորմալ չի, Ալիևի կամքով Սահմանադրությունը փոխելը նորմալ չի, Արցախ բառը արտասանել վախենալը նորմալ չի, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտմամբ հպարտանալը նորմալ չի, Բաքվի պահանջով հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվելը նորմալ չի, զոհվածի մորը քաշքշելը նորմալ չի, քեզ քննադատող մարդուն ասել՝ ինչո՞ւ չես զոհվել, նորմալ չի․․․»։
Այս շարքը կարելի է շարունակել, բայց փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական ուժի կողմից Ալիևի կամքով ՀՀ-ն ձևախեղելու ծրագիրը «խաղաղություն» չհամարողները մեծամասնություն են, քանի որ մարդիկ որոշել են առաջնորդվել պարզ տրամաբանությամբ, որոշել են ցուցաբերել կամք, որոշել են չսպանել իրենց մեջ ազգային արժանապատվության զգացումը։ Ես սա չեմ ասում Փաշինյանի օգտին քվեարկածներին նեղացնելու կամ թիրախավորելու համար, դա երբեք չեմ արել ու չեմ անի։ Գիտեմ, որ մարդկանց մի մասն էլ առաջնորդվում է վախերով, շահով, ի վերջո, միգուցե նաև քարոզչության տակ մնալով՝ չունի տրամաբանական հարցեր հնչեցնելու որևէ ցանկություն։ Դա իրենց որոշելիքն է։ Վստահ եմ՝ երբ ուզեն փաստերը տեսնել, անմիջապես կտեսնեն դրանք։
Իմ ասելիքը հետևյալն է՝ Փաշինյանը պարտվել է բարոյահոգեբանական դաշտում, պարտվել է գաղափարական ու արժեքային դաշտում, ընդ որում՝ ոչ թե պարտվել է ընդդիմությանը կամ որևէ կոնկրետ քաղաքական ուժի, այլ հենց հայ հանրությանն է պարտվել։ Հիմա հարյուր հազարավոր իրեն դեմ քվեարկած մարդկանց կարող է անվանարկել «կաշառակերներ» կամ «խաղաղության ընդդիմադիրներ», դրանից իրողությունը չի փոխվում, ու ինքը դա գիտի։ Դրա համար էլ իրեն այսպես է պահում, այնպիսի տպավորություն է, որ անգամ կցանկանար Ալիևին ասել՝ մի հատ էլ հարձակվի, կարծես հայ ժողովուրդը լավ չի խրատվել, դեռ արժանապատվություն և դիմադրելու կամք ունի։ Բայց դե դա էլ կհակասի «խաղաղության» մասին կեղծ խոսույթին, որի թակարդի մեջ հայտնվել է հենց «Քանդենք պետությունը» քաղաքական ուժը․․․ -
Թեև ի սկզբանե նախատեսված էր, որ Իրան-ԱՄՆ հուշագիրը կստորագրվի Ժնևում ԱՄՆ փոխնախա…
🔴Թեև ի սկզբանե նախատեսված էր, որ Իրան-ԱՄՆ հուշագիրը կստորագրվի Ժնևում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ԻԻՀ խորհրդարանի փոխնախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի կողմից, սակայն վերջին պահին որոշումը փոխվել է և այս գիշեր Իրանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռավար ձևաչափով ստորագրել են փաստաթուղթը:
📍Իրանական կողմը սա բացատրում է նրանով, որ «որքան բարձր է ստորագրման մակարդակը, այնքան մեծ է դրա խախտման գինը»:
📍Հուշագիրը ստորագրվել է անգլերեն և պարսկերեն տարբերակներով:
📍Փաստաթղթի «ճանապարհային քարտեզը» կարելի է բաժանել երկու փուլի.
🔴Ընթացիկ փուլում իրագործվող քայլեր.
🔹Պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում:
🔹Իրանի ծովային շրջափակման վերացում և Հորմուզի նեղուցի բացում:
🔹Իրանի նավթային պատժամիջոցների փաստացի կասեցում՝ անխոչընդոտ արտահանումն ապահովելու համար։
🔹Իրանը միջուկային ոլորտում նոր գործողություններ չի ձեռնարկի, ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ չի սահմանի:
🔴Հետագա քննարկման ենթակա կամ վերջնական համաձայնագրից հետո իրագործվող հարցեր.
🔹Իրանը «ծառայությունների մատուցման» վճար է վերցնելու Հորմուզով անցման համար: Հարցը համակարգելու է Օմանի հետ: (Օմանի դեմքը, երբ գլխին Հորմուզի կառավարում ընկավ):
🔹Իրանի սառեցված հաշիվներին հասանելիության ապահովում:
🔹Վերջնական համաձայնագրից հետո 30 օրվա ընթացքում ԱՄՆ զինված ուժերի դուրս բերում Իրանին հարակից տարածքներից (Խոսքն ամենայն հավանականությամբ Պարսից ծոցից ռազմանավերի դուրսբերման մասին է , ոչ թե արաբական երկրներում ռազմաբազաների)։
🔹Իրանի համար 300 միլիարդ դոլարի ֆինանսավորման ապահովում։ Այս մասով ԱՄՆ փոխնախագահը Վենսը հայտարարել էր, որ սա լինելու է հիմադրամ, որը ֆինանսավորվելու է Պարսից ծոցի երկրների, այլ ոչ թե Միացյալ Նահանգների կողմից (եթե իսկապես այդպես է, փառահեղ է ստացվում. ԱՄՆ հարվածներին Իրանը պատասխանում է Պարսից ծոցի երկրներին հարվածելով, հետո Իրանի վերականգման գումարը տալիս են հենց այդ երկրները;Դ)։
🔹Վերջնական համաձայնության դեպքում՝ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների,ՄԱԽ ԱԽ, ԱԷՄԳ բանաձևերի չեղարկում:
🔹Իրանի կողմից ուրանի հարստացման հարցի քննարկում, հարստացված ուրանի պաշարների՝ երկրի ներսում նոսրացում:
📌Եթե այս դրույթներն իսկապես կատարվեն և վերջնական համաձայնություն լինի, ստացվելու է, որ պատժամիջոցների չեղարկումից բացի, Իրանը ներդրումների հնարավորություն և Հորմուզի նեղուցով տարանցման համար վճար կարող է ստանալ, ինչը չկար նախքան պատերազմը: Սրա դիմաց Իրանը զիջում է միջուկային ոլորտում իր հավակնությունները:
📌Հուշագրում խոսք չկա Իրանի հրթիռային ծրագրի մասին, ինչը երկար ժամանակ եղել է ԱՄՆ պահանջներից:
📌Ամերիկյան կողմը փորձում է հուշագրի 1-ին կետը մեկնաբանել այնպես, թե Իրանը հանձն է առնում դադարեցնել աջակցությունը տարածաշրջանային դաշնակիցներին (Դիմադրության առանցքին), ինչը ևս ԱՄՆ մշտական պահանջներից էր: Սակայն տեքստի իրական ձևակերպումը հեռու է նման մեկնաբանությունից կամ առնվազն Իրանին թույլ է տալիս հակառակը պնդել։
📝Ամեն դեպքում այս ամենը դեռ պետք է վերջնական համաձայնեցվի և իրագործվի և դա կողմերի փոխադարձ անվստահության ու Իսրայելի «բզբզոցների» պայմաններում:
@IRI2day -
Իրենք հանրությանը ցույց տալու ոչինչ չունեն, հանրության մեծամասնությունը չի հավատ…
Իրենք հանրությանը ցույց տալու ոչինչ չունեն, հանրության մեծամասնությունը չի հավատում խաղաղության կեղծ թեզին, ընտրությունները դա փաստեցին, ընդ որում՝ նրանք փորձում էին խաղաղության կեղծ թեզին զուգահեռ ակտիվ շրջանառել պատերազմի սպառնալիքը։ Սրանք անհամատեղելի են․ հենց միայն պատերազմի սպառնալիքի մասին իրենց թեզն արդեն չեզոքացնում է խաղաղության մասին զրույցը։ Ի վերջո, թող այն պարզ հարցին պատասխանեն, թե ինչպես է, որ Բաքվում շարունակում են պահել հայ գերիներին, ու ինչու է Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում Հայաստանի դեմ զավթողական ծրագրեր մշակել՝ քարոզվող ատելության եւ հայատյացության հետ միասին։ Այս տրամաբանական հարցադրումներին իրենք որեւէ պատասխան չունեն։
https://hraparak.am/am/post/d2ac6c64202721394df7a6d15b71635f?fbclid=IwY2xjawSfXjdleHRuA2FlbQIxMABicmlkETFUNElkSTdQOFZnRWNXQU1wc3J0YwZhcHBfaWQPNTE0NzcxNTY5MjI4MDYxAAEejHsn6IVOFdXsPu9ANnRvraa5OwWHLdnctX8GdwRoJGGWA2ZjCbgJDR5Pc-c_aem_uAXAlCIn2o1v0hsBk2KIJg«Հրապարակ». Վերջին ընտրությունները խառնել են Ալիեւի ու Փաշինյանի ծրագրերը
«Հրապարակի» զրուցակիցը պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանն է: — Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը Հայ…
-
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծմա…
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց»․ երեկ ադրբեջանական մամուլում հայտնվեց այս վերնագրով նյութ։ Նյութից պարզ է դառնում, որ ադրբեջանական պետությունը ֆինանսներ է տրամադրել, որպեսզի ուսումնասիրեն հայկական դասագրքերը ու այնտեղ ենթադրյալ ատելություն գտնեն։ Իրենք, իհարկե, փաստական որևէ նյութ գտնել չեն կարող, ավելին ասեմ՝ իրական ատելությունն ու զավթողականությունը քարոզվում են հենց ադրբեջանական դասագրքերում։ Բայց այստեղ ուշագրավն այն է, որ պետությունը փող է դրել, առաջադրանք է տվել համապատասխան մարմիններին, դրանից հետո ֆինանսավորել է անգլերենով գրքեր տպել ու փորձել տարածել այդ ակնհայտ կեղծիքը, այսինքն՝ կոնկրետ քարոզչական խնդիրների վրա ռեսուրս է դրել։ Էլ չեմ ասում, որ այդ զեկույցի միջոցառմանը պատգամավորներ են եկել, որ դրա մասին խոսեն և տարածեն։
Ի գիտություն ասեմ, որ ես ինքս, շատ լավ հասկանալով Ադրբեջանից եկող ռիսկերը, իմ անձնական նախաձեռնությամբ, դեռ անցած տարվա մայիսին հատ առ հատ ուսումնասիրել եմ 2020 թվականից հետո Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում պատմության դասագրքերի վերահրատարակված տարբերակները, ամիսներով ուսումնասիրել եմ այդ դասագրքերը, հանել եմ Հայաստանի Հանրապետության դեմ քարոզվող վտանգավոր զավթողական հայեցակարգը, ցույց եմ տվել, թե ինչպես է դա ներդրվել ադրբեջանական դասագրքերում, պատրաստել եմ նյութի թե՛ հայերեն, թե՛ անգլերեն տարբերակները։
Իսկ ՀՀ ներկայիս ղեկավարությունն այդ ամենը ոչ միայն չի կարողացել նայել, հասկանալ, գնահատել, ներկայացնել միջազգային գործընկերներին, այլև պայքարել է, ռեսուրս է դրել, որպեսզի Ադրբեջանից եկող ռիսկերից խոսացողները լինեն թիրախավորված, փող է ծախսել, որպեսզի իրենց հարող «փորձագետները», իրենց պատգամավորները գան ու ասեն, որ նման խնդիր չկա, դա կեղծիք է։
Այս պարզ օրինակի վրա անգամ կարելի է հասկանալ, որ մենք Հայաստանում գործ ունենք Ադրբեջանի կամակատար իշխանության հետ։ Իսկ մեր դեմ բոլոր ճակատներով շարունակվում է տեղեկատվական պատերազմը, ընդ որում՝ թե՛ Ադրբեջանից, թե՛ ՀՀ ղեկավարության կողմից․․․
https://evnreport.com/arm/politics-arm/weaving-the-western-azerbaijan-narrative/Հեքիաթներ, դասագրքեր և տարածքային պահանջներ. ինչպե՞ս է հյուսվում «Արևմտյան Ադրբեջանի» առասպելը
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր: Your browser does not support the audio element. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մարտի 13-ին հայտարարեց,
-
– Ընտրություններից հետո Ադրբեջանի նախագահի խորհրդականը այցելեց Հայաստան, այդ այց…
– Ընտրություններից հետո Ադրբեջանի նախագահի խորհրդականը այցելեց Հայաստան, այդ այցն ինչպե՞ս եք մեկնաբանում, ադրբեջանական կողմում ի՞նչ քննարկումներ կան այդ մասին:
– Ասեմ, որ նրանք ակտիվորեն անդրադարձել էին ընտրություններին, ու այս վերջին շաբաթվա ընթացքում ամենաշատ քննարկվող հարցն այն է, որ Փաշինյանը չի հավաքել սահմանադրական մեծամասնություն, ու հանրաքվեի անցկացումը բարդանալու է: Ադրբեջանական կողմը հոյակապ ուսումնասիրել է մեր բոլոր ընթացակարգերը, նրանք շատ մեծ հույսեր ունեին ու ընտրություններից առաջ էլ տարածում էին, թե Փաշինյանը բացարձակ մեծամասնություն է հավաքելու, այդուհանդերձ դա տեղի չունեցավ, նույնիսկ ԲՀԿ-ի մանդատների փաստացի գողությունից հետո ՔՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն, իսկ հանրաքվե անցկացնելու համար առաջին հերթին պետք է այդ օրենքը խորհրդարանում հաստատվի: Սա Ադրբեջանին ամենաշատ մտահոգող թեմաներից մեկն է, թե ինչպես է Փաշինյանը ստեղծված իրավիճակում կարողանալու շարունակել իրենց պահանջները բավարարել:
Այս ամբողջ քննարկումներն են, որ այսօր կան ադրբեջանական մեդիատիրույթում, օրինակ՝ կան քննարկումներ, որ գուցե Արևմուտքից փորձեն իրենց վրա ճնշում գործադրել, որ իրենք մոռանան Սահմանադրության փոփոխության մասին, բայց, ըստ քննարկումների, ադրբեջանական կողմը չպետք է համաձայնի դրան: Փորձագիտական մակարդակում այդ քննարկումն ակտիվ ընթանում է, որ «ինչ էլ լինի, մենք պահանջելու ենք Սահմանադրությունը փոխել»:
Այստեղ ոչ այնքան իրավական խնդիր է, որքան բարոյահոգեբանական ու քաղաքական դաշտում Հայաստանն ու հայ հանրությանը նսեմացնելու խնդիրը: Այսինքն՝ մի պետություն, մեզ հետ իրագործած ագրեսիվ ու ցեղասպանական գործողություններից հետո ասում է, որ ինքն է որոշելու, թե մենք ինչպիսի Սահմանադրություն պետք է ունենանք: Ուզում են փորձել այնպես անել, որ մի ամբողջ հանրության համոզեն գնալ ընտրատեղամաս ու Ալիևի օգտին, Ալիևի Սահմանադրության ու հանրաքվեի օգտին քվե տալ՝ հավանաբար պատերազմի կամ այլ սպառնալիքների ներքո: Այսպիսի ռումբ դնել հայկական պետության հիմքում միայն Ադրբեջանը կարող էր ու կարող էր Փաշինյանի օգնությամբ:
https://medialab.am/318225/«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը — Տիկի՛ն Հայրապետյան, ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո առաջին անգամ Ադրբեջանի նախագահը նախօրեին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին: Ինչո՞ւ է ադրբեջանական…