Արարատն ու մայրամուտը ❤️🇦🇲
Category: Tatev Hayrapetyan
-
Վերջերս մի կին շատ սրտնեղած ինձ հարցրեց՝ փաստորեն անիմա՞ստ էր ընտրության գնալը, …
Վերջերս մի կին շատ սրտնեղած ինձ հարցրեց՝ փաստորեն անիմա՞ստ էր ընտրության գնալը, քանի որ չստացվեց հեռացնել գործող «Քանդենք պետությունը» կուսակցությանը։ Ես պատասխանեցի, որ հենց ընտրության գնալով էլ իրենք կանխել են, որ Ալիևի խաղալիք քաղաքական ուժը կարողանա սահմանադրական մեծամասնություն ձեռք բերել խորհրդարանում և կարողանա Ալիևի հանրաքվեն գլուխ բերել։ Տիկինը շատ ուրախացավ, որ իր քվեն կարող է օգտակար լինել ադրբեջանական ծրագրերը մեր երկրի հանդեպ կանխելու կամ առնվազն էականորեն բարդացնելու հարցում։
Շատ կարևոր է, որ քաղաքական ուժերը կարողանան պարզ ու ազնիվ զրույց ունենալ քվե տված քաղաքացիների հետ։ Կարևոր է հնարավորինս հեշտ, պարզ ու հասկանալի լեզվով քաղաքացուն բացատրել, որ իր քվեն իրապես արժեքավոր է, միգուցե այս պահին չի ստացվում հեռացնել իշխող ուժին, բայց առանց քաղաքացիների ակտիվ քաղաքական մասնակցության որևէ հարց այս երկրում չի կարող լուծվել։
Վերջին ընտրությունները փաստեցին, որ հենց ՀՀ քաղաքացին կարող է որևէ բան փոխել։ Այլ բան, որ պատասխանատվություն ստանձնած քաղաքական ուժերը պետք է կարողանան կապիտալիզացնել այդ քվեն, չհիասթափեցնեն իրենց քվե տված քաղաքացիներին, կարողանան ցույց տալ այդ ամենի նշանակությունն ու կարևորությունը, որ քաղաքացին լինի մոտիվացված մասնակցելու իր երկրի քաղաքական փոփոխություններին ու հասկանա, որ միակ իրական փոփոխություն բերողը հենց ինքն է։ -
Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնեցրել են հուշագրի տեքստը և այն կստորագրեն այս ուրբաթ՝ հու…
📌Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնեցրել են հուշագրի տեքստը և այն կստորագրեն այս ուրբաթ՝ հունիսի 19-ին։ Սա դեռ համաձայնության առաջին փուլն է, ու վերջնական համաձայնագրի համար կողմերը պետք է շարունակեն բանակցությունները:
Ըստ իրանական կողմի ՝
🔹Արդեն այս գիշերվանից պատերազմը դադարեցվում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում ։
🔹Վերացվում է Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը։
🔹Հորմուզի նեղուցը բացվում է հուշագրի ստորագրումից հետո (դեռ պարզ չէ՝ ինչ կարգավորումներով):
🔹 Բանակցությունների հաջորդ՝ 60-օրյա փուլը կմեկնարկի ամերիկյան կողմի պարտավորությունների կատարումից հետո՝ կապված պատերազմի դադարեցման, շրջափակման վերացման և ակտիվների ապասառեցման հետ։
🔹 Բանակցությունների հաջորդ փուլում քննարկվելու են միջուկային հարցը և Իրանի դեմ ուղղված բոլոր պատժամիջոցների՝ թե՛ առաջնային, և թե՛ երկրորդային, ինչպես նաև Անվտանգության խորհրդի ու ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի բանաձևերի չեղարկումը:
🔹Քննարկվելու է նաև Իրանի տնտեսական վերականգնման հարցը, դրա իրագործման մեխանիզմները:
🔹 Մյուս հարցը կողմերի պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության մեխանիզմի սահմանումն է:
@IRI2day -
Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը հենց «Քանդենք պետությունը» կուսակցությո…
Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը հենց «Քանդենք պետությունը» կուսակցությունն է։ Ես ԲՀԿ-ի ընտրողը չեմ, թեև այնտեղ շատ մարդկանց հարգանքով եմ վերաբերվում։
Ամենակարևորը՝ ճշմարտությունը թանկ բան է, ու հերիք է հեքիաթներ պատմվեն չկեղծված ու արդար ընտրությունների մասին։ «Քանդենք պետությունը»-ն բոլորից լավ գիտի, որ այս ընտրություններում արվել են ապօրինի քայլեր, որոնք ուղղակի ազդել են ընտրության վերջնարդյունքի վրա։ ԿԸՀ-ի վերջին հակատրամաբանական որոշումը դրա վառ ապացույցն է։
Իմ համոզմամբ՝ հակատրամաբանությունն ու խեղված արժեքները ոչ մի լավ տեղ չեն կարող տանել։ -
Արցախից հեռացումը փախուստ չէր, այլ փրկության։ Յուրաքանչյուրն իր երեխային էր փրկո…
Արցախից հեռացումը փախուստ չէր, այլ փրկության։ Յուրաքանչյուրն իր երեխային էր փրկում.
«Մեր տունը քաղաքի վերեւի հատվածում էր, պատերազմի դադարից հետո երբ տուն եկա, մութն ընկնելուց հետո տեսա, որ բոլոր բլուրների վրա ադրբեջանցիները կրակներ են վառել։ Մտածում էի՝ վաղը իմ երեխան բակում ո՞նց է խաղալու»,- հիշում է Դավիթը։
https://mediamax.am/am/specialprojects/special-report/61126/?fbclid=IwdGRleASbRhVleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEeJTkcEAVdtaE6fGwnQl0yL6e_RMiS8K7cFonPr21ltVM1iYtQCNmh1xGlxRs_aem_o09hIcFAN7xbqwBU1R5GaA -
Պաշտոնը բացառապես պետությանը ծառայելու միջոց է, եթե այդ պաշտոնը չի օգնում ծառայե…
Պաշտոնը բացառապես պետությանը ծառայելու միջոց է, եթե այդ պաշտոնը չի օգնում ծառայել պետությանը, ապա որևէ արժեք այն չունի․․․Ինչ է թաքնված Ադրբեջանի նոր օրակարգի հետևում և ինչ ռիսկեր ունի Հայաստանը | WTF https://www.youtube.com/watch?v=ka97JgrXTpo -
Ստացվում է՝ բախտներս բերեց, որ «Միասնության թևեր» քաղաքական ուժը չանցավ խորհրդար…
Ստացվում է՝ բախտներս բերեց, որ «Միասնության թևեր» քաղաքական ուժը չանցավ խորհրդարան, թե չէ եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, երևի ողջ ԵՊՀ-ն կփակեին՝ ի պատասխան։ Իսկ սենց՝ որպես ընդդիմադիր գործիչ, գոնե մենակ ամբիոնը փակեցին, ջայնամ թե 100 տարվա ամբիոն է, չնայած միգուցե «իրական» Հայաստանին տենց հին բաներ պետք չեն, փակվի գնա, այ մարդ՝ շառից, փորձանքից հեռու․․․
Իսկ եթե լուրջ, այն, ինչ մեր շուրջը կատարվում է ամենօրյա մակարդակով, հակատրամաբանական է, հակամարդկային է, հակաարժեքային է․․․
Այդուհանդերձ՝ ես վստահ եմ, որ անարժեքությունը անցողիկ է, իսկ արժեքներն ու սկզբունքները՝ մնայուն։ -
Բացառիկ առաջարկ ունեմ «Քանդենք պետությունը» կուսակցությանը՝ եկեք ողջ ընտրություն…
Բացառիկ առաջարկ ունեմ «Քանդենք պետությունը» կուսակցությանը՝ եկեք ողջ ընտրությունները չեղարկենք, մենակ թե ԲՀԿ-ն էդ 5 մանդատը չստանա 🤗
Ու ընդհանրապես եկեք նախորդ ԱԺ-ն մնա, տեղ սահմանադրական մեծամասնություն ունեք, թե չէ ընտրություն-բան, զիզի-բիզի բաներ են՝ անիմաստ 😒🙄 -
Վատիկանի Գաղտնի արխիվները և Հայոց ցեղասպանությունըՎատիկանի Գաղտնի արխիվները պատմ…
Վատիկանի Գաղտնի արխիվները և Հայոց ցեղասպանությունըՎատիկանի Գաղտնի արխիվները պատմական փաստաթղթերի աշխարհի ամենանշանակալի պահոցներից են։ Դրանք ներառում են դարերի ընթացքում կուտակված դիվանագիտական նամակագրություն և առանձնանում են Սուրբ Աթոռի ներքին գործունեության, ինչպես նաև 20-րդ դարասկզբին համաշխարհային տերությունների հետ նրա բարդ հարաբերությունների մասին բացառիկ տեղեկություններով։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այս արխիվները դարձան Հայոց ցեղասպանության ողբերգության ընթացքի կարևոր վկաներից մեկը։ Այդ ժամանակ Վատիկանը միջազգային դիվանագիտության յուրահատուկ խաչմերուկ էր. կաթոլիկ միսիոներներն ու տեղական հոգևորականները տեղեկություններ էին հաղորդում Օսմանյան կայսրության խորքից, մինչդեռ պապական նվիրակները (նունցիոսները) փորձում էին հավասարակշռել մարդասիրական միջամտության ձգտումն ու ժամանակի խիստ քաղաքական սահմանափակումները։ Արխիվները դարձան այն վայրը, որտեղ միահյուսվում էին տարբեր աղբյուրներից ստացված վկայությունները. միսիոներները ներկայացնում էին կոտորածների մասին անմիջական և հրատապ վկայություններ, դիվանագիտական ներկայացուցիչները ձևավորում էին Վատիկանի պաշտոնական, զգուշավոր արձագանքը, իսկ Գերմանա-օսմանյան դաշինքի ստվերը բարդացնում էր միջամտության յուրաքանչյուր փորձ։
Պատմական գիտությունների դոկտոր Սուրեն Մանուկյանը պատմաբան և հետազոտող Մայքլ Հեզեմանի հետ զրուցում է Սուրբ Աթոռի դիվանագիտության, միջազգային արխիվների դերի և Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության բացահայտման շարունակական որոնումների շուրջ։ -
«Փաշինյանի հաղթանակը հնարավոր դարձավ Իլհամ Ալիևի ռազմավարական տեսլականի շնորհիվ»…
«Փաշինյանի հաղթանակը հնարավոր դարձավ Իլհամ Ալիևի ռազմավարական տեսլականի շնորհիվ», երկու օր առաջ ասել էր Ադրբեջանից պատգամավոր Ազայ Գուլիևը։
Նա նշել էր, որ «ընտրությունների արդյունքը պետք է դիտարկել առաջին հերթին որպես Իլհամ Ալիևի քաղաքական գծի և Հարավային Կովկասի ապագայի վերաբերյալ նրա ռազմավարական տեսլականի նոր հաջողություն և հաղթանակ…»։
Նա հավելել էր․
«Սակայն հայկական հասարակությունն ու իշխանությունները կանգնած են ևս մեկ կարևոր մարտահրավերի առաջ՝ փոփոխել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող սահմանադրական դրույթները՝ կայուն խաղաղության և խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին մնացած վերջին իրավական խոչընդոտները վերացնելու նպատակով։
Երեկվա ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ հայկական հասարակությունն այսօր ավելի պատրաստ է, քան նախկինում, քայլեր ձեռնարկելու այս ուղղությամբ և գիտակցում է, որ դրան այլընտրանք գոյություն չունի»։
Ի՞նչ է սա ցույց տալիս․ ադրբեջանական կողմը գոհ է իր թեկնածու Փաշինյանի հաջողությունից, քանի որ Փաշինյանը իրենց գլխավոր գործիքն է հայկական պետության դեմ, իսկ գործիքը պետք է մաքսիմալ կիրառել։ Դրա համար առաջիկայում նրան հարկադրելու են կազմակերպել Ալիևի հանրաքվեն, սահմանադրության տեքստը կթելադրվի Բաքվից։ Սա Ալիևի կողմից հայ հանրությանը մաքսիմալ ստորացնելու քաղաքական ծրագիրն է, որը երբեք չի բերի պայմանագրի ստորագրմանը, փոխարենը նպատակ ունի վերջնականապես կոտրել հայ հանրությանը և ուղղակի զրոյացնել ինքնիշխանությունը։ Հենց սրան է լծվելու Ալիևի թեկնածուն առաջիկայում։ Միևնույն ժամանակ՝ ես կարծում եմ, որ սա միանգամայն հնարավոր է կանխել, դրա համար անհրաժեշտ է լայն հանրային կոնսոլիդացիա։