Category: Tatev Hayrapetyan

  • Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնեցրել են հուշագրի տեքստը և այն կստորագրեն այս ուրբաթ՝ հու…

    📌Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնեցրել են հուշագրի տեքստը և այն կստորագրեն այս ուրբաթ՝ հունիսի 19-ին։ Սա դեռ համաձայնության առաջին փուլն է, ու վերջնական համաձայնագրի համար կողմերը պետք է շարունակեն բանակցությունները:
    Ըստ իրանական կողմի ՝
    🔹Արդեն այս գիշերվանից պատերազմը դադարեցվում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում ։
    🔹Վերացվում է Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը։
    🔹Հորմուզի նեղուցը բացվում է հուշագրի ստորագրումից հետո (դեռ պարզ չէ՝ ինչ կարգավորումներով):
    🔹 Բանակցությունների հաջորդ՝ 60-օրյա փուլը կմեկնարկի ամերիկյան կողմի պարտավորությունների կատարումից հետո՝ կապված պատերազմի դադարեցման, շրջափակման վերացման և ակտիվների ապասառեցման հետ։
    🔹 Բանակցությունների հաջորդ փուլում քննարկվելու են միջուկային հարցը և Իրանի դեմ ուղղված բոլոր պատժամիջոցների՝ թե՛ առաջնային, և թե՛ երկրորդային, ինչպես նաև Անվտանգության խորհրդի ու ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի բանաձևերի չեղարկումը:
    🔹Քննարկվելու է նաև Իրանի տնտեսական վերականգնման հարցը, դրա իրագործման մեխանիզմները:
    🔹 Մյուս հարցը կողմերի պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության մեխանիզմի սահմանումն է:
    @IRI2day

  • Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը հենց «Քանդենք պետությունը» կուսակցությո…

    Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը հենց «Քանդենք պետությունը» կուսակցությունն է։ Ես ԲՀԿ-ի ընտրողը չեմ, թեև այնտեղ շատ մարդկանց հարգանքով եմ վերաբերվում։
    Ամենակարևորը՝ ճշմարտությունը թանկ բան է, ու հերիք է հեքիաթներ պատմվեն չկեղծված ու արդար ընտրությունների մասին։ «Քանդենք պետությունը»-ն բոլորից լավ գիտի, որ այս ընտրություններում արվել են ապօրինի քայլեր, որոնք ուղղակի ազդել են ընտրության վերջնարդյունքի վրա։ ԿԸՀ-ի վերջին հակատրամաբանական որոշումը դրա վառ ապացույցն է։

    Իմ համոզմամբ՝ հակատրամաբանությունն ու խեղված արժեքները ոչ մի լավ տեղ չեն կարող տանել։

  • Արցախից հեռացումը փախուստ չէր, այլ փրկության։ Յուրաքանչյուրն իր երեխային էր փրկո…

    Արցախից հեռացումը փախուստ չէր, այլ փրկության։ Յուրաքանչյուրն իր երեխային էր փրկում. 
    «Մեր տունը քաղաքի վերեւի հատվածում էր, պատերազմի դադարից հետո երբ տուն եկա, մութն ընկնելուց հետո տեսա, որ բոլոր բլուրների վրա ադրբեջանցիները կրակներ են վառել։ Մտածում էի՝ վաղը իմ երեխան բակում ո՞նց է խաղալու»,- հիշում է Դավիթը։ 
    https://mediamax.am/am/specialprojects/special-report/61126/?fbclid=IwdGRleASbRhVleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEeJTkcEAVdtaE6fGwnQl0yL6e_RMiS8K7cFonPr21ltVM1iYtQCNmh1xGlxRs_aem_o09hIcFAN7xbqwBU1R5GaA

  • Պաշտոնը բացառապես պետությանը ծառայելու միջոց է, եթե այդ պաշտոնը չի օգնում ծառայե…

    Պաշտոնը բացառապես պետությանը ծառայելու միջոց է, եթե այդ պաշտոնը չի օգնում ծառայել պետությանը, ապա որևէ արժեք այն չունի․․․
    Ինչ է թաքնված Ադրբեջանի նոր օրակարգի հետևում և ինչ ռիսկեր ունի Հայաստանը | WTF https://www.youtube.com/watch?v=ka97JgrXTpo

  • Ստացվում է՝ բախտներս բերեց, որ «Միասնության թևեր» քաղաքական ուժը չանցավ խորհրդար…

    Ստացվում է՝ բախտներս բերեց, որ «Միասնության թևեր» քաղաքական ուժը չանցավ խորհրդարան, թե չէ եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, երևի ողջ ԵՊՀ-ն կփակեին՝ ի պատասխան։ Իսկ սենց՝ որպես ընդդիմադիր գործիչ, գոնե մենակ ամբիոնը փակեցին, ջայնամ թե 100 տարվա ամբիոն է, չնայած միգուցե «իրական» Հայաստանին տենց հին բաներ պետք չեն, փակվի գնա, այ մարդ՝ շառից, փորձանքից հեռու․․․

    Իսկ եթե լուրջ, այն, ինչ մեր շուրջը կատարվում է ամենօրյա մակարդակով, հակատրամաբանական է, հակամարդկային է, հակաարժեքային է․․․
    Այդուհանդերձ՝ ես վստահ եմ, որ անարժեքությունը անցողիկ է, իսկ արժեքներն ու սկզբունքները՝ մնայուն։

  • Բացառիկ առաջարկ ունեմ «Քանդենք պետությունը» կուսակցությանը՝ եկեք ողջ ընտրություն…

    Բացառիկ առաջարկ ունեմ «Քանդենք պետությունը» կուսակցությանը՝ եկեք ողջ ընտրությունները չեղարկենք, մենակ թե ԲՀԿ-ն էդ 5 մանդատը չստանա 🤗
    Ու ընդհանրապես եկեք նախորդ ԱԺ-ն մնա, տեղ սահմանադրական մեծամասնություն ունեք, թե չէ ընտրություն-բան, զիզի-բիզի բաներ են՝ անիմաստ 😒🙄

  • Վատիկանի Գաղտնի արխիվները և Հայոց ցեղասպանությունըՎատիկանի Գաղտնի արխիվները պատմ…

    Վատիկանի Գաղտնի արխիվները և Հայոց ցեղասպանությունը

    Վատիկանի Գաղտնի արխիվները պատմական փաստաթղթերի աշխարհի ամենանշանակալի պահոցներից են։ Դրանք ներառում են դարերի ընթացքում կուտակված դիվանագիտական նամակագրություն և առանձնանում են Սուրբ Աթոռի ներքին գործունեության, ինչպես նաև 20-րդ դարասկզբին համաշխարհային տերությունների հետ նրա բարդ հարաբերությունների մասին բացառիկ տեղեկություններով։
    Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այս արխիվները դարձան Հայոց ցեղասպանության ողբերգության ընթացքի կարևոր վկաներից մեկը։ Այդ ժամանակ Վատիկանը միջազգային դիվանագիտության յուրահատուկ խաչմերուկ էր. կաթոլիկ միսիոներներն ու տեղական հոգևորականները տեղեկություններ էին հաղորդում Օսմանյան կայսրության խորքից, մինչդեռ պապական նվիրակները (նունցիոսները) փորձում էին հավասարակշռել մարդասիրական միջամտության ձգտումն ու ժամանակի խիստ քաղաքական սահմանափակումները։ Արխիվները դարձան այն վայրը, որտեղ միահյուսվում էին տարբեր աղբյուրներից ստացված վկայությունները. միսիոներները ներկայացնում էին կոտորածների մասին անմիջական և հրատապ վկայություններ, դիվանագիտական ներկայացուցիչները ձևավորում էին Վատիկանի պաշտոնական, զգուշավոր արձագանքը, իսկ Գերմանա-օսմանյան դաշինքի ստվերը բարդացնում էր միջամտության յուրաքանչյուր փորձ։
    Պատմական գիտությունների դոկտոր Սուրեն Մանուկյանը պատմաբան և հետազոտող Մայքլ Հեզեմանի հետ զրուցում է Սուրբ Աթոռի դիվանագիտության, միջազգային արխիվների դերի և Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության բացահայտման շարունակական որոնումների շուրջ։

    🇦🇲Դիտել Հայերեն🎙 (Թարգմանված տարբերակ)

  • «Փաշինյանի հաղթանակը հնարավոր դարձավ Իլհամ Ալիևի ռազմավարական տեսլականի շնորհիվ»…

    «Փաշինյանի հաղթանակը հնարավոր դարձավ Իլհամ Ալիևի ռազմավարական տեսլականի շնորհիվ», երկու օր առաջ ասել էր Ադրբեջանից պատգամավոր Ազայ Գուլիևը։
    Նա նշել էր, որ «ընտրությունների արդյունքը պետք է դիտարկել առաջին հերթին որպես Իլհամ Ալիևի քաղաքական գծի և Հարավային Կովկասի ապագայի վերաբերյալ նրա ռազմավարական տեսլականի նոր հաջողություն և հաղթանակ…»։
    Նա հավելել էր․
    «Սակայն հայկական հասարակությունն ու իշխանությունները կանգնած են ևս մեկ կարևոր մարտահրավերի առաջ՝ փոփոխել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող սահմանադրական դրույթները՝ կայուն խաղաղության և խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին մնացած վերջին իրավական խոչընդոտները վերացնելու նպատակով։
    Երեկվա ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ հայկական հասարակությունն այսօր ավելի պատրաստ է, քան նախկինում, քայլեր ձեռնարկելու այս ուղղությամբ և գիտակցում է, որ դրան այլընտրանք գոյություն չունի»։

    Ի՞նչ է սա ցույց տալիս․ ադրբեջանական կողմը գոհ է իր թեկնածու Փաշինյանի հաջողությունից, քանի որ Փաշինյանը իրենց գլխավոր գործիքն է հայկական պետության դեմ, իսկ գործիքը պետք է մաքսիմալ կիրառել։ Դրա համար առաջիկայում նրան հարկադրելու են կազմակերպել Ալիևի հանրաքվեն, սահմանադրության տեքստը կթելադրվի Բաքվից։ Սա Ալիևի կողմից հայ հանրությանը մաքսիմալ ստորացնելու քաղաքական ծրագիրն է, որը երբեք չի բերի պայմանագրի ստորագրմանը, փոխարենը նպատակ ունի վերջնականապես կոտրել հայ հանրությանը և ուղղակի զրոյացնել ինքնիշխանությունը։ Հենց սրան է լծվելու Ալիևի թեկնածուն առաջիկայում։ Միևնույն ժամանակ՝ ես կարծում եմ, որ սա միանգամայն հնարավոր է կանխել, դրա համար անհրաժեշտ է լայն հանրային կոնսոլիդացիա։

  • Իրանի ու ԱՄՆ-ի փոխադարձ հարվածները շարունակվել են նաև այս գիշերԱՄՆ ԶՈւ-ն կրկին թ…

    📍Իրանի ու ԱՄՆ-ի փոխադարձ հարվածները շարունակվել են նաև այս գիշեր
    📍ԱՄՆ ԶՈւ-ն կրկին թիրախավորել է Իրանի հարավի ռազմական օբյեկտները:
    📍Ի պատասխան՝ Իրանը հրթիռներ է արձակել Բահրեյնում, Քուվեյթում, Հորդանանում ամերիկյան բազաների ուղղությամբ:
    📍ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը լիովին փակում է ցանկացած տեսակի նավերի, այդ թվում՝ տանկերների և առևտրային նավերի համար:
    @IRI2day

  • Այս ընտրությունների արդյունքները շատերին դուր չեն գալիս, բոլորս էլ հասկանում ենք…

    Այս ընտրությունների արդյունքները շատերին դուր չեն գալիս, բոլորս էլ հասկանում ենք, որ եղել են կեղծիքներ, ճնշումներ, սպառնալիքներ, վարչական ռեսուրսի կիրառում։ Այդ ամենով հանդերձ՝ կա մի հուսադրող կողմ՝ Փաշինյանը ՉՈՒՆԻ մեծամասնության քվեն այլևս։ 1,476,597 − 727,160 = 749,437։ Սա ԿԸՀ-ի տվյալներն եմ ասում՝ առանց վերահաշվարկի։ Ընտրության գնացած մեծամասնությունը՝ 749,437 մարդ դեմ է նրա վարչապետությանը, դեմ է նրա քաղաքականությանը։ Դա փաստ է՝ չոր, բայց շատ խոսուն փաստ։
    Սա ինձ համար ցուցիչ է, որ մարդիկ փաստացի իշխանափոխություն են ուզում, մարդիկ եկել են ընտրատեղամաս, ակտիվ մասնակցել, որպեսզի լինի իշխանափոխություն։ Միևնույն ժամանակ փաստ է, որ դա չի կարող անել մեկ առանձին քաղաքական ուժ, չկա նման ուժ, որը միայնակ կարող է դրան հասնել, ուստի պետք է սովորել համատեղ աշխատել, եթե, իհարկե, նպատակն իրոք Փաշինյանին հեռացնելն է։
    Այս օրերին ինձ տարբեր մարդիկ են մոտեցել դրսում, մեծ մասը՝ փոքր-ինչ նեղված արդյունքներից, բայց հաստատակամ։ Ես ազնվորեն ասում եմ՝ ես տեսնում եմ հայ հանրության մեջ այս իրավիճակից դուրս գալու հաստատակամություն, դա իրոք ակնհայտ է, որ մարդիկ նման բարոյազուրկ առաջնորդ ՉԵՆ ուզում, չեն ուզում և վերջ։ Ինձ համար հայ մարդիկ, որոնք սիրում են մտածել, տրամաբանել, որոնք սիրում են Հայաստանը ոչ թե բառերով, այլ սրտով ու գործով, որոնք չեն ընդունում ղեկավար, որը կարող է ասել, որ մեր ողջ կռիվը զուր էր, Արցախն էլ «մեր հողը չէր» կամ հպարտանալ պատերազմով և էթնիկ զտումով, քանի որ «ազատեց» մեզ Արցախից․․․ մարդիկ, որոնք մերժում են այս արժեզրկումը՝ այդ մարդիկ մեծամասնություն են, ու դա ամենաճիշտ ու լավ ազդակն է բոլոր հանրային ու քաղաքական ուժերին, որ պետք է մարդկանց ուժ տալ, հույս, չկառուցել քաղաքականությունը վախերի վրա, դա հոգնեցրել է բոլորիս, կառուցել մշակույթի, պատմության, ազգային ինքնության ու մեր՝ ոտքի կանգնելու բացառիկ ունակության վրա։
    Պետք է հասկանալ, որ այս կռիվը քաղաքակրթական է։ Մեզ ուզում են համոզել, որ ճիշտը «կզած» ապրելն է, որ մենք անպետք ենք ու անկարող, բայց այս ընտրություններին հայ հանրությունը բոլորին ցույց տվեց, որ ինքը «կզած» ապրել ՉԻ ուզում, ինքը ուժեղ է և չի հանձնվում այլոց կամքին անգամ այսքան ծանր փորձություններից հետո։ Սա պետք է հստակ հասկանալ ու առաջնորդվել հենց այս գաղափարով։ Մնացածը ժամանակի և տեխնիկայի հարց է։ Կարևորը՝ պետք է սովորել, որ մենակ հարց չի լուծվում, մեր փոխարեն էլ հարց լուծող չկա, հարց լուծողը մենք ենք՝ միասին, իրար հարգելով, լսելով, ընկալելով ու առաջ գնալով։
    Հայաստանը անսահման սիրուն երկիր է, ինքը արժանի է, որ մենք շարունակենք մեր կռիվն ու պայքարը իր հզորացման և ոտքի կանգնելու համար։