Category: Tatev Hayrapetyan

  • Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև սկսվեց մի գաղտնի որս…

    Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև սկսվեց մի գաղտնի որս, որի թիրախը ոչ թե ոսկին էր, այլ գիտելիքը։ «Ամրակ» (Operation Paperclip) գործողությունը դարձավ պատմության ամենավիճահարույց էջերից մեկը։
    🚀 Սա ԱՄՆ հատուկ ծառայությունների գաղտնի ծրագիրն էր՝ նացիստական Գերմանիայի գիտնականներին, ինժեներներին և տեխնիկներին հայտնաբերելու և ԱՄՆ տեղափոխելու համար։ Նպատակը պարզ էր՝ թույլ չտալ, որ գերմանական առաջադեմ տեխնոլոգիաները հայտնվեն ԽՍՀՄ-ի կամ Մեծ Բրիտանիայի ձեռքում։
    📝 ԱՄՆ նախագահ Հարրի Տրումենը հրամայել էր չհավաքագրել նացիստական կուսակցության ակտիվ անդամներին։ Սակայն գիտնականների փորձն այնքան արժեքավոր էր, որ հատուկ ծառայությունները պարզապես կեղծեցին նրանց կենսագրությունները։ Նրանք «մաքրեցին» գիտնականների թղթապանակները նացիստական անցյալից, իսկ նոր, «մաքուր» կենսագրությունները հին փաստաթղթերին ամրացնում էին սովորական գրասենյակային ամրակներով (սկրեպկաներով)։ Այստեղից էլ առաջացել է գործողության անվանումը։
    🚽 Գերմանիան դեռ պատերազմի ժամանակ սկսել էր ռազմաճակատից հետ կանչել գիտնականներին՝ «հրաշք֊զենքերի» վրա աշխատելու համար։ Վերներ Օզենբերգը կազմել էր հուսալի մասնագետների ցուցակը։ 1945-ին Բոննի համալսարանի լաբորանտներից մեկը զուգարանի մեջ գտավ ճմրթված թղթեր, որոնք հենց այդ ցուցակն էին։ Այն հայտնվեց դաշնակիցների ձեռքում և դարձավ «գիտական որսի» գլխավոր ուղեցույցը։
    🎯 Ծրագրի շրջանակներում ԱՄՆ տեղափոխվեց մոտ 1600 մասնագետ։ Նրանց թվում էր Վերներ ֆոն Բրաունը՝ «Ֆաու-2» հրթիռի ստեղծողը, ով հետագայում դարձավ ամերիկյան տիեզերական ծրագրի հայրը։
    ⚖️ Գիտնականների մի մասը կապված էր համակենտրոնացման ճամբարներում մարդկանց վրա արվող փորձերի և ստրկական աշխատանքի օգտագործման հետ։ Օրինակ՝ Հուբերտուս Շտրուգհոլդը, ում անվամբ ԱՄՆ-ում գրադարան էր կոչվել, հետագայում հեռացվեց պատվավոր ցուցակներից՝ Դախաուում անմարդկային փորձերին մասնակցելու կասկածանքով։
    💰 Ըստ հաշվարկների՝ «Ամրակ» գործողության շնորհիվ ԱՄՆ-ը ստացավ մոտ 10 միլիարդ դոլարի արժողությամբ մտավոր սեփականություն, արտոնագրեր և տեխնոլոգիաներ, որոնք ապահովեցին երկրի գերիշխանությունը Սառը պատերազմի տարիներին։
    Մաքուր Պատմություն📖

  • Սենց «թույն» հանգստյան օրեր շուտվանից չէի ունեցել …

    Սենց «թույն» հանգստյան օրեր շուտվանից չէի ունեցել 😑🥹😀

  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ կասեմ հետևյալը. այս փաստաթու…

    🇦🇲Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ կասեմ հետևյալը. այս փաստաթուղթը և այն նշելու օրը պետության ինքնիշխանության կարևոր բաղադրիչներից են։ Այո՛, այսօր մենք ունենք այնպիսի Սահմանադրություն, որը հնարավորություն է տալիս փաստացի չհաղթած քաղաքական ուժին մնալ իշխանության։ Դա փոխելը կարևոր է։ Միևնույն ժամանակ, երբեք ու ոչ մի դեպքում Հայաստանում չի կարող Սահմանադրություն փոխվել որևէ երրորդ երկրի պահանջով։ Ուղիղ ասեմ՝ Ալիևի հանրաքվե Հայաստանում ՉՊԵՏՔ է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար։
    Շնորհավոր Սահմանադրության օրը 🇦🇲։
    Մեզ կամք, խելք ու իմաստություն եմ մաղթում՝ մեր ինքնիշխանությանը սպառնացող մարտահրավերները ճիշտ ձևով հաղթահարելու համար։

  • Երբ ասում եմ՝ փաստերը մեր ձեռքին են, իրավունքը մեր ձեռքին է, գործիքները մեր ձեռք…

    Երբ ասում եմ՝ փաստերը մեր ձեռքին են, իրավունքը մեր ձեռքին է, գործիքները մեր ձեռքին են, հենց այնպես չեմ ասում։ Միակ բանը, որ չկա, դա քաղաքական կամքն է, որ Ադրբեջանի զավթողական ծրագիրը կարող է ուղղել իրենց դեմ։
    Կարդացեք «Հետք»-ի այս կարևոր նյութը։
    https://hetq.am/hy/article/182469?fbclid=IwY2xjawS11U5leHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEewhESyR1PBJ_VzwMtjlCSNKeccsjPQHIeMIWQlbpnFoQoizzEB0wptFvd0ZY_aem_piFmhxhugkbDupowbfaz1g

  • Ի՞նչ քայլերի դեպքում կարելի է մտածել, որ Ադրբեջանն ունի խաղաղության ձգտում……

    Ի՞նչ քայլերի դեպքում կարելի է մտածել, որ Ադրբեջանն ունի խաղաղության ձգտում…

  • «Արցախը կամ Լեռնային Ղարաբաղը կամ հակամարտությունը մենք չենք հորինել։ Այդ խնդիրը…

    «Արցախը կամ Լեռնային Ղարաբաղը կամ հակամարտությունը մենք չենք հորինել։ Այդ խնդիրը միջազգայնորեն ճանաչված էր, արձանագրված էր, դրա համար գործում էր հատուկ խումբ։ «Արևմտյան Ադրբեջան» անունով որևէ խնդիր գոյություն չունի»։
    Ամբողջականը՝ https://factor.am/1037394.html

  • Այստեղից պարզ է, թե ինչու է ներկայիս պետական քարոզչությունը կառուցվում՝ հիմնվելո…

    Այստեղից պարզ է, թե ինչու է ներկայիս պետական քարոզչությունը կառուցվում՝ հիմնվելով  մարդկանց ստորին բնազդների, նախեւառաջ՝ նախանձի վրա: «Ծառուկյանից տունը խլենք, ծերանոց սարքենք ու այնտեղ ապրենք»: Ընդ որում, իշխանությունը «քսի է տալիս» այն հարուստների վրա, որոնք այս կամ այն չափով հակադրվում են Փաշինյանին: Թոխմախի Մհերի տունը խլելու մասին խոսք չկա, որովհետեւ անցած ընտրություններում այդ, մեղմ ասած, ոչ միանշանակ անձնավորությունն աշխատում էր ՔՊ-ի համար: Ավելին՝ խոսք չկա անգամ «Սաշիկի» մասին, չնայած իշխանափոխությունից առաջ այդ անունը կրկնվում էր օրը մի քանի անգամ:
    Այդպիսով, թերարժեքության բարդույթը սոցիալական մակարդակով ոչ միայն չի բուժվում, այլեւ, հակառակը՝ միտումնավոր զարգացվում է եւ խորացվում:
    «Ռուբեն Վարդանյանն իր հիմար խելքից է հայտնվել Բաքվի բանտում»: Նման բաներ խոսացող կամ գրող մարդիկ տառապում են խորը եւ անբուժելի հոգեկան հիվանդությամբ: Հիվանդություն, որը միանգամայն հարիր է «իրական Հայաստանին»:
    https://www.aravot.am/2026/07/01/1566486/

    Թերարժեքության բարդույթը որպես իշխանության գործիք

    Պետական քարոզչությունը մարդկանց ուղղում է անիմաստ եւ վնասակար բնազդների դաշտ Ավստրիացի հոգեբան Ալֆրեդ Ադլերի ուսումնասիրության հիմնական ուղղություններից մեկը թերարժեքության եւ գերազանցության բարդույթներն էին՝ իրենց համալիր, փոխկապակցված դրսեւորումներով: Թերարժեքության…

  • Ադրբեջանցի պատգամավորը հերթական անգամ խոստովանում է, որ առաջ չէին կարող իրենց թո…

    Ադրբեջանցի պատգամավորը հերթական անգամ խոստովանում է, որ առաջ չէին կարող իրենց թույլ տալ Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի առաջ մղումը, առավել ևս՝ միջազգային որևէ գործընկերոջ մոտ․․․
    Երեկ Հայաստանի Հանրապետության դեմ մշակվող զավթողական ծրագրի թեմայով հերթական հավաքն է տեղի ունեցել Ադրբեջանում։ Ընդ որում, դրա մասին գրում է հենց Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը։ Նման հավաքների մասին տեղեկատվության պակաս ադրբեջանական պաշտոնական աղբյուրներում չկա, նրանք շատ ուրախ են գրել Հայաստանի զավթման ծրագրերի մասին, առավել ևս՝ երբ Հայաստանից դրանց պատշաճ արձագանքող չկա։
    Ինչևէ, այս հավաքի ժամանակ հնչած ելույթներից ուշադրություն գրավեց Ադրբեջանի իշխող պատգամավոր Մալահաթ Իբրահիմգըզըի այն ելույթը, որտեղ նա ասում է․ «Նախկինում դժվար էր միջազգային հարթակներում արտասանել «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունը, ապա այսօր միջազգային կազմակերպությունների օրակարգում են Արևմտյան Ադրբեջանից արտաքսված մեր հայրենակիցների իրավունքները»։
    Հայաստանի Հանրապետությունը «Արևմտյան Ադրբեջան» կոչելը նորմալ դիվանագիտության կազմակերպման դեպքում երբեք հնարավոր չէր լինի նաև այսօր, բայց դե․․․ այս ամենը Ադրբեջանի համար հնարավոր են դարձնում հայկական կառավարությունը ղեկավարող նրա փաստաբանները։

  • Հայ հանրությունը կառավարվում է վախերով։ Նիկոլ Փաշինյանը այդ վախերի «manager»-ն է…

    Հայ հանրությունը կառավարվում է վախերով։ Նիկոլ Փաշինյանը այդ վախերի «manager»-ն է, նրա նպատակն է հայ հանրությանը պահել «խեղճի» և «անճարության» հոգեբանության մեջ, որտեղ միակ «ձեռքբերումը» կհամարվի մեր պարտությունը։
    Ամբողջական հարցազրույցը՝
    https://www.youtube.com/watch?v=XYUkHTJMWI0

  • Արցախից հրաժարումը բերե՞ց խաղաղության, թե՞ մեծացրեց Ալիևի ախորժակը։ Մեկ րոպեանոց…

    Արցախից հրաժարումը բերե՞ց խաղաղության, թե՞ մեծացրեց Ալիևի ախորժակը։
    Մեկ րոպեանոց այս տեսանյութով կստանաք այդ հարցի պատասխանը։ Կտեսնեք, թե ինչպես է «հպարտության» առարկա դարձվում պարտությունն ու ձախողումը։ Կտեսնեք, որ մեր ամրագրված իրավունքների մերժումը բերում է Ադրբեջանի կողմից գոյություն չունեցող իրավունքների հորինմանը։ Կհասկանաք, որ այդ հարցում Ալիևի գլխավոր գործընկերները հենց ՀՀ իշխանության ներկայացուցիչներն են։
    Չոր փաստեր ու մեջբերումներ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների՝ 2021-2026 թվականների ելույթներից։ Եզրակացությունը արեք ինքներդ։