Category: Tert.am

  • Ուկրաինայի կողմից հարձակումները կանխելու համար անհրաժեշտ զինծառայողներն ու տեխնի…

    🔹Ուկրաինայի կողմից հարձակումները կանխելու համար անհրաժեշտ զինծառայողներն ու տեխնիկան կտեղակայվեն կարևորագույն էներգետիկ օբյեկտների մոտ, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը

    📌«Ոստիկանությունը հավելյալ ուժերով կիրականացնի պարեկություն էլեկտրակայանների, բաշխիչ կայանների և կառավարման կենտրոնների հարակից տարածքներում»,- ասել է վարչապետը:
  • Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ քննարկ…

    🔹Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը
    📌Պապիկյանը նշել է, որ կարևորել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։
  • Պեկինը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար …

    🔹Պեկինը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան չինական ընկերություններին ներառել է հակառուսական պատժամիջոցների նոր ցուցակում, հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը

    📌«Ուկրաինական ճգնաժամի հարցում ՉԺՀ-ը հանդես է գալիս խաղաղ բանակցություններին աջակցելու օգտին և խստորեն վերահսկում է երկակի նշանակության ապրանքների արտահանումը: ՌԴ-ի և ՉԺՀ-ի միջև բնականոն փոխանակումներն ու համագործակցությունը չպետք է ենթարկվեն միջամտության»,- հայտարարել է Մաո Նինը:

    https://cdn4.telesco.pe/file/4ffbffed06.mp4?token=R6MERP6YxUExsoMVSH4A-IiYVXK2lxe-Ht2G6RLIIz93wvElAsJR7kKW-f9DVQPf1xQsUiZUtteVEmrqpgRI_6-qf-3EmipKUyFm2ZY6tWluRAqjh3HF29rNsyhM9sdcLzcPdH46B9aq-nsL5JgNRlxtuqxmUnPHWlbcNcpKmUYoz5z3OXkq4o43P8bTG3zACHuWvFABjMy21MTNnqK0AOujcbsFfh-9FV8t8Qz6SzJ142lyzXGg8nCtoskCchvmoyWgwNcxeVQ07e2TfyZ4HJUb3Sf0allyx30m5sr3gkMib2uWVGKOFTSyAV_1hcSBnWu7ptQcyyB1uaID8czS7g

  • Ադրբեջանական բենզինը հենց գալիս է, շատ արագ սպառվում է, ինչքան շատ ենք բերում, ա…

    🔹Ադրբեջանական բենզինը հենց գալիս է, շատ արագ սպառվում է, ինչքան շատ ենք բերում, այնքան արագ է սպառվում, ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը

    📌«Հենց ադրբեջանական բենզինը վերջանում է՝ մյուս բենզինը, բնականաբար, թանկանում է: Հետևաբար, պետք է ադրբեջանական բենզին շատ բերենք, որ բենզինը միշտ էժան լինի մեր ժողովրդի համար»,-ասել է Պապոյանը:
  • Մեկնարկել է Փաշինյանի պաշտոնական այցը Լեհաստան, այս մասին գրել է Փաշինյանը՝ հր…

    🔹Մեկնարկել է Փաշինյանի պաշտոնական այցը Լեհաստան, այս մասին գրել է Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ

    https://cdn4.telesco.pe/file/c523739610.mov?token=bM7feACBB74IS4xs__EjIpxYnbIDDXeFZnPC8BJNRnG0AoPiRXLOcDGGvo9sgSTHYtNjKuvHwkJuIRlQTrQ5aK4Lrq7A2BxBKwreVBGZZxS01hEwEa3pHzN_d9u1-YNpqqLVy9Jg1_cshpVjh1VgWcql6K6RxQCdglBRyPqCfW8Eiq_3j8ESsJwf13ET1nAzdRCVlERVD6WrZhaN2y58md4l2-QIPleqMBbJkJgZ8fgejxiojy2JId1rl_QVeqnFIk1R6b6jkZSJ55NZFs2Ej0_2ReHKfjnl_IyAVrWkofS1KajDAWqlxu6_fXBz5rn-HOUZrP9UCxOcWyqLf_sbFQ

  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը, մեղավոր է ճանաչվել,…

    🔹ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը, մեղավոր է ճանաչվել, դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման, սակայն նա պատիժը կալանքի տակ չի կրի, այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից
    📌
    Հիշեցնենք, որ Մկրտիչ Մկրտչյանը բերման էր ենթարկվել թմրանյութ և ապօրինի զենք պահելու կասկածանքով:
  • Թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն կապված է ադրբեջանա-հա…

    🔹Թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն կապված է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հետ, հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը

    📌«Մենք հույս ունենք, որ այս ամենը շատ արագ կզարգանա, և տարածաշրջանի օրակարգն այլևս կորոշվի ոչ թե հակամարտություններով, այլ խաղաղությամբ, բարօրությամբ և զարգացմամբ։ Այսուհետ մենք ավելի շատ կկենտրոնանանք ապագայի վրա»,- ասել է Օքթայը:
  • Տոկիոյում տեղի է ունեցել Ճապոնական SkyDrive Inc. ստարտափի կողմից մշակված թռչող մ…

    🔹Տոկիոյում տեղի է ունեցել Ճապոնական SkyDrive Inc. ստարտափի կողմից մշակված թռչող մեքենայի առաջին փորձնական թռիչքը: Ցուցադրական թռիչքի ժամանակ սարքը Տոկիոյի ծոցի վրայով անցել է մոտ 150 մետր տարածություն։ Այն օդում է գտնվել 3,5 րոպե

    📌SkyDrive-ի գլխավոր տնօրեն Տոմոհիրո Ֆուկուձավայի խոսքով՝ հեռանկարում թռիչքի արժեքը կարող է լինել մոտ երկու անգամ ավելի, քան տաքսիով երթևեկությունը, իսկ ճանապարհի վրա ծախսվող ժամանակը՝ չորսից հինգ անգամ պակաս։

    https://cdn4.telesco.pe/file/303aa842bc.mp4?token=GujArsmUwTlmUS81fIUv4Xk07fESd50X1redppjoRfGxo7ot-dFpw3QoXjtzfrU6v002R7YEu92zoc4N7bv2hXTpo8tAk8_Jr15dHOIRaA20FZyCvXWJHUFuHqwXGK_omAI4YR1c0b3m5QWDBvnPU6xdvNUeqKbn_xtrX5c2zIgJEa1kLHptSIq0tyZl3wgn-7YkQXFubDMMwHiqCclqJBDlTI7RHOJp6SWHdc4fmzFpv9f7326kqsb-vhBlWrCgEYhva1Y46hOOK1rMLju9VMi0TacPemPvLOjWZbu5WKscSkMooN5L6skp0UPvydbLyfkUgsqtBLNgSuo8wK-3Yw

  • Թեհրանում Նիդերլանդների դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Անդրե վան Վիգգե…

    🔹Թեհրանում Նիդերլանդների դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Անդրե վան Վիգգենը հապշտապ լքել է Իրանը՝ օդանավակայանում իրավապահների հետ ունեցած միջադեպից հետո

    📌Դեսպանի ուղեբեռում տեսուչները հայտնաբերել են Starlink-ի երկու արբանյակային մոդեմ և յոթ արբանյակային հեռախոս: Այս սարքերը Իրանում արգելված են և հաճախ օգտագործվում են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից՝ գաղտնի կապ ապահովելու համար:
  • Որտե՞ղ էր Մեծ Բրիտանիան, երբ Զելենսկին պատժամիջոցներ սահմանեց Վրաստանի կառավարու…

    🔹Որտե՞ղ էր Մեծ Բրիտանիան, երբ Զելենսկին պատժամիջոցներ սահմանեց Վրաստանի կառավարության ներկայացուցիչների դեմ։ Ընդհանրապես, նա անշնորհակալ մարդ է, ես առաջինը չեմ, որ դա ասում եմ, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին

    📌«Զելենսկին հետ կանչեց իր դեսպանին Վրաստանից այն պատճառով, որ մենք վրացիներին չուղարկեցինք կռվելու և զոհվելու։ Մեզ նրանց երախտագիտությունն այնքան էլ պետք չէ։ Այս ամենը մենք անում ենք ուկրաինացի ժողովրդի համար, իսկ հենց Զելենսկու վերաբերյալ վերջնական վճիռը կկայացնի ուկրաինացի ժողովուրդը»,- ասել է Պապուաշվիլին: