Category: Tert.am

  • ՀՀ-ն ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններ…

    🔹ՀՀ-ն ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարում, հայտարարել է Մարիա Զախարովան
    📌«ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ պետության կողմից իր պարտավորությունները չկատարելու դեպքում նրա նկատմամբ կարող են միջոցներ կիրառվել, մասնավորապես՝ բյուջեի հանդեպ երկու տարվա ընթացքում պարտք ունենալու դեպքում՝ այդ պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի կասեցում, ինչպես նաև աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից զրկում՝ մինչև պարտքի ամբողջական մարումը», — ասել է Զախարովան։
  • Հնդկաստանի քաղաքներից մեկում գտնվող ուսումնական կենտրոնի շենքում խոշոր հրդեհ է բ…

    🔹Հնդկաստանի քաղաքներից մեկում գտնվող ուսումնական կենտրոնի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ

    https://cdn4.telesco.pe/file/ac5b406f6d.mp4?token=CuWAngc1N1NSn9j1hOzvn3F4A3z7FHEZ2Qp3C_37FxnaFjZnEvTshPDo7WCLPxChcXr05a6ZFotagR0klZJneRGtMr0jErOl5Bsf1RJn5kOSokqRlZnytOEgukbDyXqWLA0VP62Euok3Bn5Vlfzbege3EmDVkxW-oQuBX8xH7P_h3iwV8D4aIEnzL52sJo6XOSne80rmxDKpziNaT9Kwkcazq7sDwcdjbjcpto2z7I_lmON82PdQQOothkYNrOPLO9_XF2-kno7k8sy18fB-xggusqZHNB3BWVjI5MdOMC6JwyYtsCtdF7AWrkbIW8GAu92d8pfnN-0HeflSVruCHw

  • ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ ՀՀ-ը հնարավորինս շուտ կ…

    🔹ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ ՀՀ-ը հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցության հարցում, հայտարարել է Զախարովան
    📌«Պատահական չէ, որ մայիսի 29-ի ՀԱՊԿ 4 երկրի առաջնորդների համատեղ հայտարարության մեջ ընդգծվում է ՀՀ-ում հնարավորինս կարճ ժամկետներում համապատասխան համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը, որը հայկական Սահմանադրությամբ նախատեսված միակ մեխանիզմն է՝ վերպետական միջազգային կազմակերպություններին այդ երկրի անդամակցության վերաբերյալ որոշումներ կայացնելու համար», — նշել է նա։
  • «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել, գրել է …

    🔹«Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել, գրել է Գևորգ Պապոյանը
    📌
    Հիշեցնենք, որ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն մտնում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ:
  • Իսրայելի կառավարության ղեկավար Բենյամին Նեթանյահուն առաջին անգամ չէ, որ Մերձավոր…

    🔹Իսրայելի կառավարության ղեկավար Բենյամին Նեթանյահուն առաջին անգամ չէ, որ Մերձավոր Արևելքում լարվածության սրման դրդիչ է դառնում, հայտարարել է Կատարի վարչապետը
    📌«Անընդունելի է հրադադարի ժամանակ մի քանի օրվա ընթացքում Իսրայելի կողմից մոտ 100 լիբանանցիների սպանությունը։ Լիբանանյան հողերի շարունակվող օկուպացիան պետք է դադարեցվի, Լիբանանի ինքնիշխանությունը պետք է հարգվի»,- նշել է վարչապետը:
  • Հենց որ մենք բախվենք ազգային անվտանգության սպառնալիքի, իսկ ջրային ռեսուրսները դր…

    🔹Հենց որ մենք բախվենք ազգային անվտանգության սպառնալիքի, իսկ ջրային ռեսուրսները դրա մի մասն են, մենք պատերազմ կսկսենք Հնդկաստանի հետ, հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարարը
    📌Ավելի վաղ Հնդկաստանի ջրային ռեսուրսների նախարարը հայտարարել էր, որ Ինդոս գետի ջրերի հասանելիությունը Պակիստանին կարող է ամբողջությամբ դադարեցվել մինչև 2028 թվականի հունիսը, եթե վերջինս չդադարեցնի անդրսահմանային ահաբեկչությանը աջակցությունը:
  • Միացյալ Նահանգների վարչակազմն ունի գործողությունների բազմաթիվ տարբերակներ, եթե ն…

    🔹Միացյալ Նահանգների վարչակազմն ունի գործողությունների բազմաթիվ տարբերակներ, եթե նրան չհաջողվի կարգավորման հասնել Իրանի հետ, հայտարարել է Ջեյ Դի Վենսը
    📌«Իրանի տարածաշրջանը շատ վաղուց է գտնվում ողբալի վիճակում, և նախագահը մեզ խնդիր է դրել հիմք դնել և տեսնել, թե արդյոք մեզ կհաջողվի հասնել կայուն խաղաղության։ Եթե դա չհաջողվի, ԱՄՆ նախագահի մոտ դեռևս մնում են բազմաթիվ տարբերակներ՝ նպատակներին հասնելու համար»,- նշել է ԱՄՆ փոխնախագահը:
  • Հայաստանն արդեն իսկ հանդիսանում է տարածաշրջանային խոշոր տարանցիկ հաբ, վստահ եմ, …

    🔹Հայաստանն արդեն իսկ հանդիսանում է տարածաշրջանային խոշոր տարանցիկ հաբ, վստահ եմ, որ ադրբեջանական վերահսկողության մասին պնդումները բացարձակապես անհիմն են, ասել է մեդիափորձագետ Արթուր Պապյանը
    📌«Ես միայն ուրախանում եմ, տեսնելով, որ ձեռք է բերել վրացական SkyTel օպերատորի 30% բաժնեմասը, իռլանդական Imagine Broadband-ը և, որպես աճող ընկերություն, բնականաբար ունեն նոր շուկաներ ընդլայնվելու կարիք»,- նշել է նա:
    🔹Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել, հայտնում են «Տելեկոմ Արմենիա»-ից 📌Համաձայնագիրը ստորագրվել է «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունների միջև
  • Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի վթարի պատճառը եղել է ապահերմետիկացման սենսորի սխ…

    🔹Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի վթարի պատճառը եղել է ապահերմետիկացման սենսորի սխալ գործարկումը, հայտնում են ՌԴ Քննչական կոմիտեից
    🔹«Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը, որը վայրէջք է կատարել Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում, շուտով կմեկնի Մոսկվա։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից
  • Այսօր՝ ժամը 14։25-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 55…

    🔹Այսօր՝ ժամը 14։25-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 հեռավորության վրա, ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել է հունիսի 15-ից որոնվող 2013 թվականի ծնված Մարինե Մարտիրոսյանի մարմինը, հայտնում են ՆԳՆ-ից
    🔹Նոր կադրեր՝ 13-ամյա աղջկան գտնելու վայրից