🔹Բանակցությունների լավ սկիզբ էր, դրանց շարունակման վերաբերյալ կա փոխըմբռնում։ Երկու կողմերի տեսակետներն ու մտահոգությունները փոխանցվել են միմյանց, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին
🔹Axios-ի լրագրողը հայտնել է, որ Օմանում շարունակվում են ԱՄՆ-Իրան բանակցությունները 📌Նա հայտնել է, որ առաջիկա օրերին կկայանա բանակցությունների ևս մեկ փուլ։
🔹Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ։ Ավելին՝ այստեղ
🔹Ուղիղ մեկ շաբաթ է` EasyPay-ից չեմ կարողանում հետ ստանալ իրենց աշխատակցի կողմից սխալմամբ ինձնից գանձած գումարը, ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Արփի Հակոբյանը 📌«Երեկ էլ փոխանցեցին, որ սպասում են բանկի հաստատմանը: Ես զանգահարել եմ բանկ, որտեղից ստացել եմ պատասխան, որ իրենք որևէ դիմում/նամակ/հարցում չեն ստացել EasyPay-ից: Հարց․ սա ի՞նչ է, եթե ոչ անպատասխանատվություն և փաստացի հափշտակություն»,- գրել է նա: Ավելին՝ այստեղ
🔹Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն բողոք է հայտնել 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինի և Կարինա Ակոպովայի կողմից մրցույթի ժամանակ «Արցախ» ստեղծագործության օգտագործման համար, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ավելին՝ այստեղ
🔹Մոսկվան ոչ հրապարակային կապեր է պահպանում մի շարք եվրոպական առաջնորդների հետ, ասել է Լավրովը 📌«Ես չեմ թաքցնի այն փաստը, որ մենք կապեր ունենք որոշ եվրոպական առաջնորդների հետ։ Նրանք զանգահարում են և խնդրում են մեզ չհրապարակել այդ զրույցները։ Ոմանք նույնիսկ այստեղ են հայտնվում»,- ասել է ՌԴ արտգործնախարարը RT-ին տված հարցազրույցում
🔹Անընդունելի և դատապարտելի է ՀՀ իշխանությունների շարունակական անգործությունն ու անտարբերությունը ոչ միայն հայրենակիցների նկատմամբ ներկայացված շինծու մեղադրանքների ու կայացված սարքովի «դատավճիռների» նկատմամբ, այլև քաղաքական կարճատեսությունը, քանի որ դրանով ՀՀ- դեմ ձևավորվում են ապագայում ներկայացվելիք մեղադրանքների հիմքեր՝ որպես ահաբեկչությունը խրախուսած պետություն, ասված է Արցախի ԱԺ-ի տարածած հայտարարության մեջ: Ավելին՝ այստեղ
🔹Հայաստանի մերձեցումը Արևմուտքի հետ նոր մարտահրավերներ է ստեղծում Մոսկվա-Երևան հարաբերությունների համար, հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը
📌Դեսպանը նշել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկելու «Թրամփի ուղի» նախագծին Ռուսաստանի միանալու հնարավորությունը` հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությունը երկաթուղային ոլորտի զարգացման գործում։