Category: Tert.am

  • ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որով…

    🔹ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ-ում համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունք տալ ՀՀ քաղաքացիություն ունեցող այն անձանց, որոնք ընտրություններին նախորդած մեկ տարվա ընթացքում 6 ամիս բնակվել են ՀՀ-ում, ավելին՝ այստեղ
  • Ամբեր Կապիտալի կողմից կառավարվող և արևային էլեկտրակայանների պորտֆելը միավորող հո…

    🎯Ամբեր Կապիտալի կողմից կառավարվող և արևային էլեկտրակայանների պորտֆելը միավորող հոլդինգային ընկերությունը` «Սոլիս»-ը, մեկնարկել է դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխումը՝ 2 մլն ԱՄՆ դոլար անվանական ծավալով։ Պարտատոմսերի տեղաբաշխողն Ամերիաբանկն է

    📌Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը՝ 8% (եռամսյակային վճարման պարբերականությամբ), ձեռքբերման նվազագույն քանակը՝ 5 հատ, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։

  • ԻՀՊԿ ռազմածովային ուժերը շարունակում են Հորմուզի նեղուցով անցնող նավերից պահանջե…

    🔹ԻՀՊԿ ռազմածովային ուժերը շարունակում են Հորմուզի նեղուցով անցնող նավերից պահանջել համակարգում, չնայած ԱՄՆ-ի կողմից սահմանված շրջափակման վերացմանը, հայտնել է իրանական պետական հեռարձակող ընկերությունը
    🔹Նավատերերը չեն վերսկսի տարանցումը Հորմուզի նեղուցով առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, քանի դեռ չեն համոզվել ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի էական լինելու մեջ, հայտարարել է Financial Times-ը՝ հղում անելով աշխարհի խոշորագույն լցանավերի օպերատոր Mitsui OSK Lines…
  • Ժամը 2-ին պետք է «Օրրան» գային, գետն ընկած աղջիկների քույրն ու եղբայրն են նկատել…

    🔹Ժամը 2-ին պետք է «Օրրան» գային, գետն ընկած աղջիկների քույրն ու եղբայրն են նկատել նրանց բացակայությունը, News.am-ի հետ զրույցում ասել է «Օրրան» ՀԿ–ի կրթական ծրագրերի համակարգող Անի Սաֆարյանը

    https://cdn4.telesco.pe/file/413756ca09.mp4?token=c7ISJJJMKizisOOwYtsS4DeHth_7VwkQXal3g5jgQpOJ7b86wEMMHDZYcHZXT1N8dqopM2yeGpNA12PlMCLCXBxrBhnVjJvWg6h7MCG_VwPlTanmfMUZ5UIwygbh67oNypvOSuyv7VlqnzfE0rM38LDdkZ9xbxn6KC1fexUbZjpEIPSE6g6VVk0pxNouMVHsrnqjIdBZGBpc-HV904Y7Msv2CekEVWuOFJtHMTt-j8mqjSPFj_xZ4w6jsh7jAE1BBWCFYduB9GpOSK5MHTrTVdsUZWXV8LbAtz4Ae6IC8OXj8jPtVLjgO5EvnzObW9wpxOJT19nrEOxJmF7ee8zHKw

  • Ես չեմ մեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու, ես այդ խաղերը չեմ խաղում։ Մենք կարո…

    🔹Ես չեմ մեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու, ես այդ խաղերը չեմ խաղում։ Մենք կարող ենք հանդիպել Թուրքիայում, Շվեյցարիայում կամ Մերձավոր Արևելքում, հայտնել է Վլադիմիր Զելենսկին
    🔹Եթե Զելենսկին պատրաստ է պատասխանատու և լուրջ խոսել՝ կիևյան ռեժիմին հիանալի հայտնի է, թե ինչի մասին, ապա նա միշտ կարող է ժամանել Մոսկվա, որտեղ նրան կընդունեն, հայտարարել է Դմիտրի Պեսկովը
  • Մենք մանրամասն քննարկել ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Խաղաղ գործընթաց…

    🔹Մենք մանրամասն քննարկել ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Խաղաղ գործընթացը, որն ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Սա շատ կարևոր առանձնահատկություն է տարածաշրջանում խաղաղության համար, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո
  • ՀՀ քրեաօլիգարխիկ ռեժիմն արմատախիլ անելու գործընթացներն ուղեկցվել են և պետք է ուղ…

    🔹ՀՀ քրեաօլիգարխիկ ռեժիմն արմատախիլ անելու գործընթացներն ուղեկցվել են և պետք է ուղեկցվեին արտաքին ազդեցություններով՝ օբյեկտիվ և սուբյետիվ պատճառներով, ԱԺ-ում, ելույթի ժամանակ ասել է Փաշինյանը 
    📌«Այո՛, եղել են իրավիճակներ, երբ մենք հասել ենք մի գծի, որ հասկացել ենք՝ ազդեցության հետագա շարունակությունը կարող է բերել այնպիսի հակազդեցություններ, որոնք, ընդհուպ գոյաբանական հետևանքներ կարող են ունենալ ՀՀ-ի համար՝ անվտանգության սրված սպառնալիքների տեսքով: Այսօր այդ ռիսկերը հաղթահարված են»,- հավելել է նա:
  • Իշխող ուժը չունի բավարար մանդատներ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե՝ Ալի…

    🔹Իշխող ուժը չունի բավարար մանդատներ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե՝ Ալիևի պահանջով, հայտնում է Նարեկ Կարապետյանը

    https://cdn4.telesco.pe/file/4e85b054e9.mp4?token=tVK0wnWkr9ir77wtFmYyM4JyMKA8bmCkETUe52VqmEeqOnYJw62T5oTck5ljtfnEKPSpeztI5Ak6PkDzOC-dMvGpjwIdzqIC7tQhscMR6NJ54RkDF-VdfG_PwcQvuYzuMfjJ59BCt8zqF5IprS4bDGA209EI9QYgGHW4UTGW4JCRc36NL8GcbazoY7ixF5oQfieMQ0yvbcBu2ki2it9PpGQX17mTToWDkukPLBVGPr__oAkWl_JsQI8lPaxOM4AebPy0eWsw0dZQrjiuO4g2J_FQCs24yoKT7Q1kR3dicMADO—LqCgrCdQGLplGgQBz9WV5bD0jdGHxZsS-ntwmvw

  • ԵՄ ԱԳ Նախարարները քննարկել են, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել ՀՀ-ի դիմակ…

    🔹ԵՄ ԱԳ Նախարարները քննարկել են, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել ՀՀ-ի դիմակայունությունն ու տնտեսական դիվերսիֆիկացիան, գրել է Կայա Կալասը

    📌«Անցյալ շաբաթվա ընտրությունները հստակ ուղերձ հղեցին. հայ ժողովուրդը քվեարկեց հանուն խաղաղության, ինքնիշխանության և Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի։ ՌԴ-ի կողմից գործադրված ծանր ճնշումներն ու տնտեսական հարկադրանքը չկարողացան ազդել քվեարկության արդյունքների վրա»,- գրել է Կալասը:
  • Երկու նոր քաղաքային ենթակառուցվածքային նախագիծ՝ Դիլիջանում. բացվեցին PPLS rooms …

    🎯Երկու նոր քաղաքային ենթակառուցվածքային նախագիծ՝ Դիլիջանում. բացվեցին PPLS rooms co-living-ը և Villa3 community hub-ը
    📌Նախագծի գաղափարախոսությունը հիմնված է «երրորդ վայրի» հայեցակարգի վրա՝ որպես տան և աշխատանքի միջև գտնվող տարածք, որտեղ ձևավորվում են համայնքներ և առաջանում համագործակցության նոր ձևեր։