Category: Tert.am

  • Այդ հանդիպումները ժամանակի վատնում են: Իրանի և ԱՄՆ-ի միջև պարզապես չի կարող համա…

    🔹Այդ հանդիպումները ժամանակի վատնում են: Իրանի և ԱՄՆ-ի միջև պարզապես չի կարող համաձայնություն լինել այդ հարցի շուրջ, ասել է Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը՝ խոսելով ԱՄՆ-Իրան առաջիկա բանակցությունների մասին

    📌«Ես չգիտեմ, թե ինչ է պատրաստվում անել Թրամփը, բայց չեմ կարծում, որ այդ բանակցություններից որևէ օգտակար բան դուրս կգա՝ լինի դա Օմանում, Թուրքիայում, թե Լուսնի վրա։ Դա պարզապես ժամանակի վատնում է»,-ասել է նա։

    https://cdn4.telesco.pe/file/6c5b0fa569.mp4?token=jPdlmFnCKkV_VxfrBWnnPLzNIOTT-eGnCrBGzRVszieRdzIoBPjgDxxOBBqfUmvwnxFI1qeBTIARNN6Lkva6l7mphNjZLr93bUzTa5UvLqtsgMtRp6FIaoiR76P2qw8ZCInZVEvTUWsh8bhZZjamAW0hIL-RxOxRNL7zkEP0tFBBd2y_Rytwugqp_B8xQLxiXSwVJ9C6J39n8s7xzX-SUxQTKp_i50B-jn1nCvSsINiUtBPQigDlZgbQ2ZIGVUSus13tniHrUbtbhrv6YeZJP2_0yY-Q64wwcVnXINLwlecU_Wbu8zwYKIvJBWiOTzbAcTfrlMpJcSLjotSlQck_wQ

  • ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել ԻրանըԱՄՆ քաղաքացիները պետք է անհա…

    🔹ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը

    📌ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը։ Ամերիկացիները պետք է դիտարկեն Իրանից ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան կամ Թուրքիա լքելու հնարավորությունը, զգուշացրել է Իրանում ԱՄՆ դեսպանատունը։
  • Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում, հայտնում է Սպուտնիկ ԱրմենիանHonda մակնիշի …

    🔹Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում, հայտնում է Սպուտնիկ Արմենիան
    📌Honda մակնիշի մեքենայի վարորդը Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի հատվածից. մեքենան հայտնվել է սիզամարգի վրայով, հարվածել ավտոկայանատեղում կայանված սպիտակ Toyota-ին, այնուհետև լուսացույցին ու գլխիվայր շրջվել։Շտապ օգնության բրիգադը վարորդին տեղափոխել է հիվանդանոց:

    https://cdn4.telesco.pe/file/09891961ae.mp4?token=FQLyf-Ypfb8gszDYU9Kp7JTlI4Kf0MEtHx_MAmZqcgFxMzFN0joipUNVxwjSWbgKlx9Gx55-PlRe61u0Y9_qvTA6uCbrJu0KnyCOeixK1C2lJn1p0nUsay80UzQUkZtSc-5IRiCIOKCpdR8nyH-A-P5lzaYWFGEYmy7X7AvxS7WdwFwKHLmv8bQufmlB28br-p6TZz5JruOBEgKAQwFTMUdlSBTr9gHg1XvjeVFOCfzktAtgVk9JyO6ZfdYrLwUg47ArCqT_3PkB6TDXE9MlTdCk_wVK3xknDAnrvxRBebG9HeS7m_4mIuRDVgawnzlxc_ESQ7-utH92ezZ3nCvT0g

  • Ձեզ համար առանձնացրել ենք մամուլում այսօր հրապարակված մի քանի ուշագրավ լուրՔՊ-ակ…

    🔹Ձեզ համար առանձնացրել ենք մամուլում այսօր հրապարակված մի քանի ուշագրավ լուր👇
    📌ՔՊ-ականները լարված օրեր են ապրում. «Ժողովուրդ»
    📌ԿԿՀ-ն անտեսում է բացահայտված կոռուպցիան ու շահերի բախումը․ արդարացվում է իշխանությունը. «Ժողովուրդ»
    📌ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել. «Հրապարակ»
    📌ՔՊ-ում Ռուստամ Բաքոյանի մասով որոշում կա․ «Հրապարակ»
  • Եվրոպայի առաջնությունում 10 մ օդամղիչ հրացան, մինչև 16 տարեկան տղաների պայքարում…

    🔹Եվրոպայի առաջնությունում 10 մ օդամղիչ հրացան, մինչև 16 տարեկան տղաների պայքարում Դավիթ Խաչատրյանը 414,7 միավոր արդյունքով նվաճել է ոսկե մեդալ։ Այս տարիքային խմբում Խաչատրյանը գերազանցել է նաև Եվրոպայի ռեկորդը
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է մշակեն նոր …

    🔹ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է մշակեն նոր ռազմավարական սպառազինությունների մասին պայմանագիր՝ նախկինը երկարաձգելու փոխարեն
    🔹Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնել են պահպանել ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը ևս 6 ամիս, հաղորդում է Axios-ը 📌Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչները Աբու Դաբիում իրենց աջակցությունն են հայտնել այս համաձայնագրին։…
  • Աբու Դաբիում եռակողմ հանդիպումները կառուցողական էին և կենտրոնացած էին երկարատև խ…

    🔹Աբու Դաբիում եռակողմ հանդիպումները կառուցողական էին և կենտրոնացած էին երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու վրա, հայտնել է Ուիթքոֆը

    📌ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ուկրաինան կշարունակեն խորհրդակցությունները առաջիկա շաբաթներին։
  • Աբու Դաբիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմա…

    🔹Աբու Դաբիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

    📌ՀՀ վարչապետի և ԱՄԷ նախագահի ներկայությամբ Գևորգ Պապոյանը և ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զեյուդին ստորագրել են «ՀՀ Կառավարության և ԱՄԷ Կառավարության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիր։
  • Կներեք՝ իսկ երբվանից ես պետք է խոսեմ այն մասին, թե ինչպես է գործում Հայաստանի քր…

    🔹Կներեք՝ իսկ երբվանից ես պետք է խոսեմ այն մասին, թե ինչպես է գործում Հայաստանի քրեական օրենսգիրքը ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Սրանք Հայաստանի ներքին գործերն են, ասել է Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան ռուս լրագրողի հարցին, որ ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվում Հայաստանում

    📌«Մարդիկ, ովքեր խախտում են քրեական օրենսգիրքը, նրանք պետք է պատասխանատվություն կրեն: Իսկ նրանց «քաղաքական» անվանել… Ես նման բան լսել եմ միայն մեր որոշ ընդդիմադիր գործիչներից և հենց նոր լսել եմ ձեզանից»,-ասել է ԱԺ նախագահը։

  • Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հա…

    🔹Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական և մշակութային

    📌Առանձին անդրադարձ է կատարվել օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ ՌԴ օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններին, մասնավորապես` դրանց հետևանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին և դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին: Ավելին՝ այստեղ։