Category: Tert.am

  • Ամերիկացի գործարար Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին տրիլիոնատերը՝ շնորհ…

    🔹Ամերիկացի գործարար Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին տրիլիոնատերը՝ շնորհիվ SpaceX ընկերության բաժնետոմսերի IPO-ի
    📌Մասկի կարողության հիմնական մասն այժմ կապված է SpaceX-ի հետ, որտեղ նրա մասնաբաժինը գնահատվում է մոտ 866 միլիարդ դոլար: Tesla-ի և մնացած ակտիվների հետ միասին նրա կարողությունը կգերազանցի 1,1 տրիլիոն դոլարը:
  • Հունիսի 11-ին տեղացած հորդառատ անձրևի արդյունքում Սևանա լճի մակարդակը բարձրացել …

    🔹Հունիսի 11-ին տեղացած հորդառատ անձրևի արդյունքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2սմ-ով, տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը
    📌«Երեկվա հորդառատ տեղումներն իրենց կնիքը թողեցին ջրային ռեսուրսների վրա։ Ապարանի ջրամբարը լցված է 100%-ով։ Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով»,- հայտնում է նա:
  • Եթե ԿԸՀ-ն ու ՔՊ-ն կրկնաընտրություն չնշանակեն այդ 2 ընտրատեղամասերում, հատելու են…

    🔹Եթե ԿԸՀ-ն ու ՔՊ-ն կրկնաընտրություն չնշանակեն այդ 2 ընտրատեղամասերում, հատելու են բոլոր կարմիր գծերը, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը
    📌«ԿԸՀ-ն ընտրել է 2 տեղամաս, որտեղ ԲՀԿ-ն ամենաշատ ձայներն ունի, ու այդ տեղամասերի արդյունքները չեղյալ է հայտարարել»,- նշել է Նարեկ Կարապետյանը։
    🔹Այն, ինչ քիչ առաջ կատարվեց ԿԸՀ-ում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն։ Գիշերվա կեսին կայացված այս խայտառակությունը ուղիղ ԲՀԿ–ին ուղղված հարված էր, որի նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ–ին ԱԺ մտնել թույլ չտալն է, գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա…

    https://cdn4.telesco.pe/file/621c3326e1.mp4?token=M_edcJJTrMg_rucF5GZbJtY2-GzHamjUpX-Zxgk89dhaHYLeNhCQSou6qcip_mHUFkwWRCQasW7du7mUyPbZFOSQPwLr58s3Q90VfchNwxdsOfb1XqS4ZxhYRyIAlWoawQ1inpt6MRqBE8Ak9fe2TCNoDbJsLy0g3IhNxtJ3gqD5akvEueGGFiFhcbzE7pjBJM5-ssj4M9MCHzWjKG72zEfpaw5XETHjQD3gEHNw_IjF5NkZ1LBByk_Bz_M8s5CiCYdzRCp6BhQiBybCPnZWOAmVuXLY4SSIWx3bTLQSbbzifcHXMxsocD2XGPyoKnNniWT19HHROq2aBoBHwMPBu4WOpGPPJgrUDPjvR3m_yJOfwRxPGsEpzEljmzYPM_ib305LxFaLPd8quvZ40nG9StDJNw4Nax8aoRuL-b8n-6oBPvwGr8dv3EhiyaKqNfG_gV9yGSa5ZYGah72x-eD3NdPOT5KFLz0rHzzCgVpF21iBWL2Mh-pu7emhKtuQ6RrzYc-exPxNBiFoTJJ4PSz4BcA7I0RbPUvvLPVvJS478EhQjqh_St8RHpk-3Wpaz8lMgpmY2V0l6NDEKTgkiX0IrwOxzwQ6jsb7EQRO3f6H6YGX2g2aDZYSErWvG97giqxzjDm64dEXG5M0_9VmmbDUMpm4EEasNpxSft6FvnJPxA8

  • ԿԺԴՀ-ն և ՌԴ-ն այժմ բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ, գրված է Կիմ Չեն …

    🔹ԿԺԴՀ-ն և ՌԴ-ն այժմ բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ, գրված է Կիմ Չեն Ընի՝ Վլադիմիր Պուտինին ՌԴ օրվա կապակցությամբ ուղղված հեռագրում

    📌«Հետևողականորեն աջակցել Մոսկվայի ներքին և արտաքին քաղաքականությանը և միշտ լինել ՌԴ-ի հետ՝ սա իմ անփոփոխ կամքն ու դիրքորոշումն է», — նշել է Կիմ Չեն Ընը։
  • Իրանը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի հետ զինված հակամարտության խաղաղ կարգավորման վերաբե…

    🔹Իրանը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի հետ զինված հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ որևէ համաձայնագրի տեքստ՝ չնայած Թրամփի՝ հունիսի 11-ին ավելի վաղ հնչեցրած հայտարարությանը պատերազմը դադարեցնելու պայմանավորվածությունների ձեռքբերման մասին, հայտնում են իրանական ԶԼՄ-ները
    🔹Միացյալ Նահանգները համաձայնել է դադարեցնել պատերազմը Իրանի հետ, սակայն համաձայնագիրը դեռ պետք է ստորագրվի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 📌Նա նշել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կարող է ստորագրվել մի քանի օրից։
  • ՔԿ-ն խուզարկություն է իրականացնում «Հայաստան» խմբակցության նախկին անդամ, ԲՀԿ-ի…

    🔹ՔԿ-ն խուզարկություն է իրականացնում «Հայաստան» խմբակցության նախկին անդամ, ԲՀԿ-ից պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանում
    📌«Քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են։ Վարույթը կապված է լրտեսության, պետական դավաճանության հայտնի վարույթին»,- ArmeniaSputnik-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

    https://cdn4.telesco.pe/file/3fadbbbc62.mp4?token=qxKCdc3cM1Uqe3iwylpxBSkd1w4c1txMH5a_UBImfA3ztYzBaKedIShaUtVlAta24FCdny-CcCGs2A0xh0RMHtn5DG0_iGnTK1flgbTnx2o8Ik8QRvxW7BGK_XPwseujVFqSvxGoIAtxWG4WB8FqWEj___AFq78d5lgHA4a5UvfOl59ZPtM9xvXYvGiDc_qePKz6OPUBr6A9pChA07WGVgijugB73FN2gV8dsI8FJ864ogDZWV6yOrULjZ2OX3vTdI2Ior5Obe9Rrzdkl7i2O6ft2lnQtfLVjPuNoBOj72AeMbArbJwVP3rWIW7VuntrNODsog7OJJTEUm8bBdQnuw

  • Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 12-ին, կգտնվի մեկօրյա արձակուրդում, հայտնում են Հ…

    🔹Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 12-ին, կգտնվի մեկօրյա արձակուրդում, հայտնում են ՀՀ կառավարությունից
  • Պուտինը պարտվեց նրանց։ Ի՞նչն է մեզ պակասում, հրապարակելով Ուկրաինայի նախագահ Վլա…

    🔹Պուտինը պարտվեց նրանց։ Ի՞նչն է մեզ պակասում, հրապարակելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարի լուսանկարները, գրել է Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիին
  • Ձեզ համար առանձնացրել ենք մամուլում այսօր հրապարակված մի քանի ուշագրավ լուրԲանակ…

    🔹Ձեզ համար առանձնացրել ենք մամուլում այսօր հրապարակված մի քանի ուշագրավ լուր
    📌Բանակից առողջության հիմքով ազատում են իրենց որդիներին, ուղարկում սպորտի. նոր նախագիծ. «Ժողովուրդ»
    📌Հղի կնոջ մասնակցությամբ միջադեպի քննությունը կարծես փակուղի է մտել. «Ժողովուրդ»
    📌ՔՊ-ում սրտատրոփ սպասում են. «Հրապարակ»
    📌Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. «Հրապարակ»
  • Այն, ինչ քիչ առաջ կատարվեց ԿԸՀ-ում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն։ Գ…

    🔹Այն, ինչ քիչ առաջ կատարվեց ԿԸՀ-ում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն։ Գիշերվա կեսին, մթության քողի տակ, գաղտագողի կայացված այս խայտառակությունը ուղիղ ԲՀԿ–ին ուղղված հարված էր, որի նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ–ին ԱԺ մտնել թույլ չտալն է, գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը

    📌«Ակնհայտ է, որ անվավեր են ճանաչվել հատկապես այն տեղամասերի արդյունքները, որտեղ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստացել է մեծ թվով քվեներ։ Վաղը բողոքարկելու ենք այս ապօրինի որոշումը և օգտագործելու ենք ամբողջ իրավական գործիքակազմը՝ կանխելու և կասեցնելու այսպիսի կամայականությունները»,-գրել է նա։
    🔹Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, հայտնել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ նշելով, որ Երևանի Նուբարաշեն թաղամասի այս ընտրատեղամասում արձանագրվել են խախտումներ