Category: Tert.am

  • Վաղը դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղարկի ընտրության արդյունքները և «ՔՊ…

    🔹Վաղը դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղարկի ընտրության արդյունքները և «ՔՊ»-ի արդյունքները վերանայի: Եթե արագ պատասխան չստացանք, դիմելու ենք Սահմանադրական դատարան, ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը

    https://cdn4.telesco.pe/file/9b901f33ca.mp4?token=FNlc-M2LnjEQWN2rDzGrpbCDM1Le4Kn9BE85aFumDa7dI2opAqxx1x54pb_N0R8PBAOzUG6AFX4HGLb8r8Rn2FBXomf46173-mBgQC3VPxY2DPREAHlh9puz59xlVdv6bS1S0PK_dZdMdu5bZ6-9iYslWGFOIdW4qoOc9P8IXOFPNef8D-dUq9_bYSTL0ZdXAhWIME4RN4sAiuykbkMe9KX1qfeNVVR07u0RdaLnD4QPvS4ZCztayvmyeSx_e8vrd86zI1-GTvvARYsn1qDZaTWhgXNolU2ZxRmG4bsAMKytIzeH9WuimmyIR1LBI-X4dJcQC8Y9z_NPPdz4uqXj8g

  • Կոնվերս Բանկը և Mastercard-ը մեկնարկում են համատեղ արշավ Yandex Go հավելվածի միջ…

    🎯Կոնվերս Բանկը և Mastercard-ը մեկնարկում են համատեղ արշավ Yandex Go հավելվածի միջոցով տաքսի ծառայությունից օգտվող հաճախորդների համար
    📌Հունիսի 8-30-ը պատվիրեք ուղևորություն Yandex Go հավելվածով և օգտվեք հատուկ առաջարկից.
    -Ակտիվացրեք C360 Neo Light կամ ավելի բարձր դասի փաթեթ, ակտիվացրեք կամ դրան կցեք Ձեր Mastercard քարտը (ներառյալ` MC Digital-ը) և Yandex Go հավելվածում կատարեք վճարումներ՝ ստանալու համար.
    -5000 ՀՀ դրամի չափով պրոմոկոդ,
    -մինչև 10% քեշբեք կատարած վճարումների դիմաց։
    -Իսկ եթե Կոնվերս Բանկի Mastercard քարտապան եք, սակայն դեռևս չեք ակտիվացրել C360 փաթեթ, միևնույնն է, մասնակցեք արշավին և ստացեք մինչև 10% քեշբեք։
  • ԱՄՆ-ն այս գիշեր շատ ուժգին հարվածներ կհասցնի Իրանին, գրել է Դոնալդ Թրամփը«Ոչ շատ…

    🔹ԱՄՆ-ն այս գիշեր շատ ուժգին հարվածներ կհասցնի Իրանին, գրել է Դոնալդ Թրամփը

    📌«Ոչ շատ հեռու ապագայում ինչ-որ պահի մենք կգրավենք Խարգ կղզին և նավթային ենթակառուցվածքների այլ կետեր՝ ստանձնելով նրանց նավթի և գազի շուկաների ամբողջական վերահսկողությունը, ինչպես արել ենք Վենեսուելայի դեպքում, ինչը հրաշալի է աշխատում և՛ Վենեսուելայի, և՛ ԱՄՆ-ի համար»,- գրել է Թրամփը:
  • Որոշ իրավաբաններ ասում են, որ եթե ընդդիմադիրները մանդատները չվերցնեն, Փաշինյանը…

    🔹Որոշ իրավաբաններ ասում են, որ եթե ընդդիմադիրները մանդատները չվերցնեն, Փաշինյանը օրենսդրական փոփոխություններ կնախաձեռնի կամ կդիմի Սահմանադրական դատարան և դրա արդյունքում կտա ավելի փոքր ուժերի: Ես այդ սցենարը իրատեսական չեմ համարում, ասել է Արփինե Հովհաննիսյանը
    📌Հովհաննիսյանը ընդգծել է՝ անլուրջ է համարում իշխանական պատգամավորներ այս կողմ բերելու թեզը, ավելի լուրջ կհամարի ընդդիմության առաջնորդների հանրային երաշխավորություն ստանձնելն ու իրենց ցուցակներից պատգամավոր գնացող մարդկանց քաղաքական ամրության ու հուսալիության համար երաշխավորելը:

  • Մեր ժողովրդի 51 տոկոսը փաստացի մերժել է այս մարդկանց, և նրանք այլևս չեն կարող մի…

    🔹Մեր ժողովրդի 51 տոկոսը փաստացի մերժել է այս մարդկանց, և նրանք այլևս չեն կարող միանձնյա որևէ որոշում կայացնել, ասել է Բագրատ Սրբազանը

  • Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորե…

    🔹Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ ՔԿ միջնորդությունը
    📌Հիշեցնենք, որ քրգործը կապված է Բրյուսովի համալսարանին պատկանող անշարժ գույքի օտարման հետ:
    🔹Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ
  • ՀՀ-ում կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են բազմաթիվ դժվարություններո…

    🔹ՀՀ-ում կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են բազմաթիվ դժվարություններով և սկզբունքային խախտումներով, հայտարարել է ՌԴ ԿԸՀ նախագահը
  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններո…

    🔹Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ, տեղեկացնում են Կառավարությունից
    📌«Իմ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարած կուսակցության արձանագրած հաջողության առթիվ: Ես լիովին հավատացած եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման և այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ Ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի»,- ասել է նա:
  • ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է …

    🔹ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում, հայտնում են ՔԿ-ից
    📌Հիշեցնենք, որ քրգործը կապված է Բրյուսովի համալսարանին պատկանող անշարժ գույքի օտարման հետ:
  • Ցավոք, ՀՀ-ում վերջին շրջանում ձևավորվել է այնպիսի անառողջ մթնոլորտ, որտեղ յուրաք…

    🔹Ցավոք, ՀՀ-ում վերջին շրջանում ձևավորվել է այնպիսի անառողջ մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ասել կամ գրել այն, ինչ ցանկանում է՝ առանց պատասխանատվության զգացման, սակայն, առնվազն տարօրինակ և անընդունելի է, երբ այդ գործելակերպը որդեգրում է երկրի վարչապետը, գրել է Իվետա Տոնոյանը
    📌«Այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն և այլ քաղաքական ուժեր զբաղված են ընտրությունների արդյունքների վիճարկման, վերահաշվարկների և յուրաքանչյուր քաղաքացու քվեի պաշտպանման գործընթացներով՝ փորձելով վերականգնել արդարությունը, երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ»,- նշել է ԲՀԿ խոսնակը։
    🔹Գագիկ Ծառուկյանին, որ գործարք առաջարկեինք, ծնկաչոք էդ գործարքին կգար, ասել է Փաշինյանը 📌«Հայաստանում իրեն գործարք առաջարկող չի եղել, դրա համար որբի նման ընկել է աշխարհեաշխարհ, տարբեր տեղերում գործարք է փնտրել, գտել, հետո պարզվել է՝ իրեն հավաքագրել են, ինքը…