Category: Tert.am

  • Մեր զինված ուժերը անպատասխան չեն թողնի ոչ մի հարձակում կամ սպառնալիք։ Հեռացեք մե…

    🔹Մեր զինված ուժերը անպատասխան չեն թողնի ոչ մի հարձակում կամ սպառնալիք։ Հեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաս մնալ, գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ դիմելով ԱՄՆ զինվորականներին
    🔹Ի պատասխան ԱՄՆ-ի հարվածների՝ Իրանի ԶՈւ-ն հարձակվել է տարածաշրջանում ամերիկյան 21 օբյեկտի վրա, հայտնում է Իրանի բանակի մամուլի ծառայությունը 📌Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ամերիկյան զինվորականներն ավարտել են…
  • Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում հարյուրավոր բնակիչներ դուրս են եկել փողո…

    🔹Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում հարյուրավոր բնակիչներ դուրս են եկել փողոց՝ հակամիգրանտական բողոքի ակցիաների
    📌Պատճառը սուդանցու կողմից տեղի բնակչի վրա հարձակումն է։ Հանցագործը դանակով վիրավորել է զոհին և փորձել կտրել նրա գլուխը հենց փողոցի մեջտեղում, սակայն ականատեսները թույլ չեն տվել նրան։ Միգրանտը ձերբակալվել է։

    https://cdn4.telesco.pe/file/356ae11a43.mp4?token=O_ZUNqNAhMA3wERSUUO1qjsqTfMOkKk3rk7KFVAlBuXFH_9mZ_HF2QcZla4OpC0dw53QiwVodhmXshiPMCNG70Ybo-rF_0rp2RD6vFjChoO8NMVA8oLN7xByAZ_XkrYDF47hfBru2V8we9nUoxEN0sV2RL9aN4xuaekLVbSSaKEqaFKPyLu6LwwOIffEzaJcQ6aHg0WuOZBgppWJrkfCFo8pt0woWN0frkEK8ZuJWx0_6XfTLVeHuse2Xnc1LaXLE-6iQsCCjVwtDiyzzINXLThWQBDdz6hlqhbqWjixEBS0doszg9zyiVVcuOv8oju2_L02rI5levbioNFU3zryHg

  • Հայ հասարակության մեջ ակնհայտ է ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների հետևողա…

    🔹Հայ հասարակության մեջ ակնհայտ է ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման, եվրասիական ինտեգրացիոն կառույցներում ՀՀ-ի հետագա գտնվելու լայն պահանջարկ, որոնք իրական, շոշափելի օգուտներ են բերում, այլ ոչ թե սեփական անձին դատարկ խոստումներով կերակրում, ասել է Մարիա Զախարովան

    📌«Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա այս պահանջարկը ազնիվ է, այն հիմնված է ազնիվ ընկալման վրա, ոչ թե խոստումների, ոչ թե տեղեկատվական մանիպուլյացիաների։ Այս ընտրությունը, այս աջակցությունը մարդիկ ցուցադրում են փոխգործակցությունից ստացված իրական շոշափելի արդյունքների հիման վրա։ Նրանք տեսնում են, նրանք գնահատում են, նրանք աջակցում են»,- հավելել է Զախարովան։
  • Ռոսսելխոզնադզորը ամսական կտրվածքով մոնիտորինգ է իրականացնում ռուսական շուկա մուտ…

    🔹Ռոսսելխոզնադզորը ամսական կտրվածքով մոնիտորինգ է իրականացնում ռուսական շուկա մուտք գործող հայկական արտադրանքի նկատմամբ, հայտնել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը

    📌«Մենք այժմ ամսական մոնիտորինգ ենք անցկացնում ռուսական շուկա մուտք գործող արտադրանքի նկատմամբ։ Դիտարկում և վերլուծում ենք։ Եթե մեկ ամսվա ընթացքում որևէ արտադրանքի գծով բացահայտված խախտումների աճ կա, մեր գործընկերները դուրս են գալիս բանակցությունների»,- ասել է Դանկվերտը։
  • Ի պատասխան ԱՄՆ-ի հարվածների՝ Իրանի ԶՈւ-ն հարձակվել է տարածաշրջանում ամերիկյան 21…

    🔹Ի պատասխան ԱՄՆ-ի հարվածների՝ Իրանի ԶՈւ-ն հարձակվել է տարածաշրջանում ամերիկյան 21 օբյեկտի վրա, հայտնում է Իրանի բանակի մամուլի ծառայությունը

    📌Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ամերիկյան զինվորականներն ավարտել են Իրանի ուղղությամբ իրենց հարվածները՝ ի պատասխան Apache ուղղաթիռի վրա կատարված հարձակման։
  • Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են իշխանությունների կողմից ընդդ…

    🔹Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումների և Արևմուտքի աննախադեպ միջամտության ներքո, հայտարարել է Մարիա Զախարովան
  • Այսօր Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է, լրատվականներից մեկի հար…

    🔹Այսօր Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է, լրատվականներից մեկի հարցմանը ի պատասխան նշելով, որ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախամբի հետ որևէ խնդիր չկա, գրել է հեռուստահաղորդավար Լուսինե Թովմասյանը

    📌«Քանի որ Հովհաննես Մովսիսյանն իր աշխատասենյակում անձամբ ինձ ասել է, որ իր համար անընդունելի է Առաջին ալիքի հաղորդավարի համագործակցությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի հետ։ Հետևաբար, երբ այսօր փորձ է արվում ներկայացնել, թե նման խնդիր կամ սահմանափակում չի եղել, առնվազն տարակուսելի է»,-գրել է նա։ Ավելին՝ այստեղ։
  • Ձեզ համար առանձնացրել ենք մամուլում այսօր հրապարակված մի քանի ուշագրավ լուրՀակակ…

    🔹Ձեզ համար առանձնացրել ենք մամուլում այսօր հրապարակված մի քանի ուշագրավ լուր
    📌Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի, նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը և այն ուղարկել դատարան
    📌ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել. «Հրապարակ»
    📌Առանց զինվորների ձայնի Սոթքում ՔՊ-ն պարտվել է. «Հրապարակ»
    📌«Սրտիկի» համար՝ օրական 5 հազար դրամ. «Հրապարակ»
  • Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին օտարերկրյա զինվորականներին կոչ է արել լքել Իրանի …

    🔹Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին օտարերկրյա զինվորականներին կոչ է արել լքել Իրանի սահմաններին մոտ գտնվող տարածքները, որպեսզի «պատահական միջադեպերի» կամ խաչաձև կրակի զոհ չդառնան

    📌«Իրանի տարածքի մոտ գտնվող օտարերկրյա ուժերը մշտական վտանգի տակ են սեփական մարդկային սխալների պատճառով»,-գրել է նա։
    🔹Նախորդ գիշեր Իրանը խոցել է մեր բարձր տեխնոլոգիական Apache ուղղաթիռներից մեկը, որը պարեկություն էր իրականացնում Հորմուզի նեղուցի շրջանում։ Ուղղաթիռի 2 օդաչուները չեն տուժել, գրել է Թրամփը 📌Նա նշել է, որ Միացյալ Նահանգները պարտավոր է պատասխանել։
  • Մենք միայն երջանիկ կլինենք, ես կոչ եմ անում չգալ խորհրդարան, կոչ եմ անում ընդդիմ…

    🔹Մենք միայն երջանիկ կլինենք, ես կոչ եմ անում չգալ խորհրդարան, կոչ եմ անում ընդդիմությանը չվերցնել մանդատները, եթե իրենց թվում է, որ մենք նստած երազում ենք՝ իրենք երբ են գալու, սխալվում են, մեզ ավելի լավ կլինի, բոլորիս ավելի լավ կլինի, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը