Category: Tert.am

  • Առաջիկա ժամերին Վանաձորում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, առանձին հատված…

    🔹Առաջիկա ժամերին Վանաձորում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ արագությամբ, հայտնում է Լևոն Ազիզյանը
  • 27/7 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկից հետո հաստատվել է՝ ԲՀԿ-ն ստացել է 77 ձայ…

    🔹27/7 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկից հետո հաստատվել է՝ ԲՀԿ-ն ստացել է 77 ձայն, մինչդեռ ԿԸՀ-ն իր կայքում արձանագրել էր ընդամենը 1 ձայն, փոխանցում է Ազատությունը

    📌Հիշեցնենք, որ 27/26 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկի արդյունքում էլ ԲՀԿ-ն ստացել էր 19 ձայն, իսկ կայքում հրապարակվել էր ընդամենը 3 ձայն: Միայն այս երկու ընտրատեղամասերում ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն:
    🔹«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պահանջով թիվ 27/26 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկը սկսվել է, ծրարները բացելուց հետո պարզ է դարձել, որ ԲՀԿ-ն այստեղ ստացել է 19 ձայն՝ այնքան, որքան նշվել էր քվեարկության արձանագրության մեջ, այս մասին փոխանցում է Ազատությունը…
  • Չինացի գիտնականները խոզի լյարդ և երիկամներ են փոխպատվաստել պացիենտին, ինչը դարձե…

    🔹Չինացի գիտնականները խոզի լյարդ և երիկամներ են փոխպատվաստել պացիենտին, ինչը դարձել է կենդանու մի քանի օրգանների՝ մարդուն փոխպատվաստման աշխարհում առաջին դեպքը, հայտնում է հոնկոնգյան South China Morning Post թերթը

    📌Թիմի անդամների խոսքով՝ իրենց հետազոտությունը բացահայտել է վաղ իմունային և նյութափոխանակության առանձնահատկություններ, որոնք կարող են օգնել ապագա կլինիկական պրակտիկայում:
  • 2026 թվականի փետրվարի 7-ից կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպք…

    🔹2026 թվականի փետրվարի 7-ից կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, որոնցից՝ 77-ը վերաբերել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքին — 67%, 24-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը – 20,8%, 11-ը՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքին – 9,6%, հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից

    https://cdn4.telesco.pe/file/98b78717aa.mp4?token=R7R4CB8-6G_VZzoS9xRVN52zB6WzNUcKHBaWn68GglgW9mx9HOvaqjgXnrpnIepaDP-_5fi0_7O5mks0nKKfkFJ2rM5h353HnBZQFbkYSZvTIVK9F2rd_ehfFzaVGWZO3m05tPfN7CRm3_1QFyMtD6iJSzAtNAIZX5IVTVKjNenB301V3ioJp_MqoNbOek4AfyvB4_Lh1CuzUa11r_iT_yOJmLbrErXgKYBf8R4ZlyURu-aJBYsPJB8KGkjMeVxmGt_cqxx_PaUp_56Ptoyfdq4uhyTaTNghnyH3aSgp53g1WGNtqRrEByoyPTxkQZmCw_NTLlucgCL1KjWzgIeCJg

  • ԵՄ-ն առաջարկել է արգելել մի շարք ապրանքների ներմուծումը ՌԴ՝ տարեկան ընդհանուր 60…

    🔹ԵՄ-ն առաջարկել է արգելել մի շարք ապրանքների ներմուծումը ՌԴ՝ տարեկան ընդհանուր 60 միլիոն եվրո արժողությամբ։ Բացի այդ, ԵՄ-ն առաջին անգամ կարգելի ՌԴ-ի հետ ձկնաբուծական արտադրանքի, մասնավորապես՝ ձողաձկան առևտուրը։ Այս սահմանափակումները կկիրառվեն նաև Բելառուսի դեմ, ասել է ֆոն դեր Լայենը
  • Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական…

    🔹Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով, գրել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը

    📌«Երբ օդանավակայանում անձնագրային անցակետում Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինչ որ բան պետք է ճշտեն՝ Ծառուկյանը պատասխանել է, որ որևէ բան ճշտել պետք չէ և եթե դա պետք է այլ մեկնաբանության տեղիք տա, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից և վերադառնում է տուն»,-գրել է նա:
    🔹Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, Tert.am-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից   📌Քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը:…
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, Tert….

    🔹Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, Tert.am-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից
     
    📌Քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը: Խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդանավակայանից փորձել է լքել ՀՀ-ն, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել։
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պահանջով թիվ 27/26 ընտրատեղամասի քվեների վերահ…

    🔹«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պահանջով թիվ 27/26 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկը սկսվել է, ծրարները բացելուց հետո պարզ է դարձել, որ ԲՀԿ-ն այստեղ ստացել է 19 ձայն՝ այնքան, որքան նշվել էր քվեարկության արձանագրության մեջ, այս մասին փոխանցում է Ազատությունը

    📌Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, 19-ի փոխարեն իր կայքում հրապարակել էր ընդամենը 3 ձայն:
  • Այս ընտրություններում ընտրակաշառք տալու կամ վերցնելու մեջ «բռնված» ցանկացած ոք մ…

    🔹Այս ընտրություններում ընտրակաշառք տալու կամ վերցնելու մեջ «բռնված» ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփումը պետք է անցկացնի բանտում, դատական «Սանտա Բարբարաներին» պետք է վերջ տրվի, ասել է Փաշինյանը
    📌«Եթե սրա համար անհրաժեշտ է իրականացնել օրենսդրական-ինստիտուցիոնալ փոփոխություններ, այդ փոփոխություններն անհրաժեշտ են հիմա, անհապաղ ձևով անել, բայց ես չեմ կարծում, թե դրա համար պետք են փոփոխություններ»,- նշել է նա:

  • Հուսանք, որ իրավիճակը ՀՀ-ում կկայունանա: Ընտրություններն անցել են բարդ պայմաններ…

    🔹Հուսանք, որ իրավիճակը ՀՀ-ում կկայունանա: Ընտրություններն անցել են բարդ պայմաններում, ԱՊՀ դիտորդական առաքելությունը նույնպես տեսել է այն, ինչ տեղի էր ունենում մինչև քվեարկության սկիզբը: Բայց ընդհանուր առմամբ մեր առաքելությունն արձանագրել է, որ ընտրատեղամասերում ամեն ինչ նորմալ էր, ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը