Category: Tert.am

  • Այն պրոցեսները, որոնց մենք ականատես ենք, իրականում ոչ թե տեխնիկական բնույթ են կր…

    🔹Այն պրոցեսները, որոնց մենք ականատես ենք, իրականում ոչ թե տեխնիկական բնույթ են կրում, այլ քաղաքական, ասել է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը
    📌«Ունենք տվյալներ, և արդեն 4 ընտրատարածքից 120 ձայն վերադարձել է մեզ: Կան տվյալներ, որ այն պրոցեսները, որոնց մենք ականատես ենք, իրականում ոչ թե տեխնիկական բնույթ են կրում, այլ քաղաքական՝ հաշվի առնելով այն գործընթացները, որոնք կարող են ծավալվել ԱԺ-ում, եթե լինի 3 ընդդիմադիր ուժ»,- նշել է նա:

    https://cdn4.telesco.pe/file/043c5b8316.mp4?token=ZHLi6glFFMAqDy5zicej4IbakHKeEs5as3EVZ3NUmqOxBi1GwFoCiGOlx99sWErTCiwVGZpJzpzkG47T5JEyNBKxFnxP3Qv9PWRTJCdOUaZP6QbqdeAq8ik40e4Pjk-3UCKbWL7VSFxr1JFkv_RHEyjupPbOjatkoO6ye0p1N5OqIk8Yzo6c3PsX-i783iYI_Zb8Oe4AtiSFDKVwBap2VdVRSpNkBNQq-OcaJneFmD7oYqe3f5vqTisaih2-3f48Cu_M5FUXsKJ9r5cZnK5FjrNpHmVMM8kPwcN3_LWdte9MSDqWbCbsaN13fcmCadVPX6dZizqgQt8HNaP9dXYtxw

  • Թուրքիան շարունակում է երկխոսությունը ՀՀ-ի հետ՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ: Մենք…

    🔹Թուրքիան շարունակում է երկխոսությունը ՀՀ-ի հետ՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ: Մենք աջակցում ենք Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը

    📌«Ադրբեջանի օրինական և հիմնավորված մտահոգությունները պետք է փարատվեն։ Թուրքիան կանի հնարավոր ամեն ինչ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար, իսկ կողմերի ցուցաբերած քաղաքական կամքը տարածաշրջանի համար հնարավորությունների կոնկրետ պատուհան է բացել»,- նշել է Ֆիդանը:
  • Պետական կառույցի աշխատողների վրա ճնշումներ են եղել՝ մասնակցելու իշխանության հավա…

    🔹Պետական կառույցի աշխատողների վրա ճնշումներ են եղել՝ մասնակցելու իշխանության հավաքներին, մտահոգիչ է, ասել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող Ֆարահ Քարիմին
    📌«Ողջ քարոզարշավի ընթացքում արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան նաև հենց ընտրողների վրա։ Արշավը լի էր արճակատողական մոտեցումներով, բաժանություն բերող հռետորաբանությամբ, ձայները գնելու և այլ ընտրական խախտումների տարբեր մեղադրանքներով, որի արդյունքում ընդդիմադիր շատ ուժեր զերծ մնացին ակտիվորեն մասնակցելուց նախընտրական քարոզարշավին»,- նշել է նա։
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Գագիկ Ծառուկյանը հայց են ներկայացրել՝ ընդդ…

    🔹«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Գագիկ Ծառուկյանը հայց են ներկայացրել՝ ընդդեմ Հանրային ՀԸ-ի․ պահանջում են հերքում և փոխհատուցում՝ 12 մլն դրամի չափով
    📌Գագիկ Ծառուկյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Հանրային ՀԸ-ին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, որոնք, հայցվորի գնահատմամբ, տեղ են գտել «Քոչարյանի դրդմամբ՝ ԲՀԿ հիմնում, Սարգսյանի հետ կոալիցիա. Քաղաքական էջը փակել-բացելու Ծառուկյանի ուղին» վերտառությամբ հրապարակման մեջ։
  • Դոմինիկյան Հանրապետությունում մասնավոր ինքնաթիռը պայթել է օդանավակայանում վթարայ…

    🔹Դոմինիկյան Հանրապետությունում մասնավոր ինքնաթիռը պայթել է օդանավակայանում վթարային վայրէջք կատարելիս

    📌Օդանավում ուղևորներ չեն եղել. ինքնաթիռը թռչում էր բեյսբոլիստ Յադիեր Մոլինայի և նրա ընտանիքի հետևից։ Երկու օդաչուներն էլ զոհվել են։

    https://cdn4.telesco.pe/file/30398b21c5.mp4?token=F0Dy7F5xcIdP5yRnsDMW907xE7VZqsl8quFprLCHTj-5x0HyQ70cnZsP7Ryt28RaO-KdNGoAVdfZx02Rq_R3Y46YsTI3lM_44yWP-vchdyTsWgEiWzBZMSOD8u2iUx8kM0aqpPaqet99rUEvB3gOJCeilQZ606q767y0tsENp3hZrhHQ5aZWBtFqz05wINkEPL66jC8rTypN8UZpkW448Gj4Rr8jAUthIoAFDmfJdgv70RyVKZpDnYZsv7qf7aX4qV2Pxhxto_NZuSIKJO9FmZGIY-u4M9PkRO0CAMtZ0AvckGgcdyK-SHq_x0jO5FrttvI8oYk4QKZ8Mxdl5I_Eww

  • Շնորհավորում եմ պարոն Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքաց…

    🔹Շնորհավորում եմ պարոն Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ, գրել է Հնդկաստանի վարչապետը

    📌«Նորացված մանդատը արտացոլում է Հայաստանի ժողովրդի անսասան հավատն ու վստահությունը Ձեր ղեկավարության և տեսլականի նկատմամբ։ Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը՝ Հնդկաստանի և ՀՀ-ի միջև բարեկամության և համագործակցության ջերմ և պատմական կապերն ավելի խորացնելու համար»,- գրել է Նարենդրա Մոդին:
  • Մանդատները պետք չէ վերցնել, սա լավագույն ձևով ցույց կտա քաղաքական ուժերի ցուցակն…

    🔹Մանդատները պետք չէ վերցնել, սա լավագույն ձևով ցույց կտա քաղաքական ուժերի ցուցակներում ընդգրկված անձանց քաղաքական հուսալիությունը, ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը
    📌«Մի դիտարկում ևս։ Բոլոր այն երկրներում, որտեղ գործում է ընտրական շեմ, խորհրդարանում ստացած մանդատների թիվը ավելի բարձր է լինում, քան տվյալ ուժի ստացած քվեների տոկոսը»,- նշել է նա:

  • Երկու կողմերն էլ՝ Իսրայելը և Իրանը, ձգտում են անհապաղ հրադադարի, գրել է ԱՄՆ նախա…

    🔹Երկու կողմերն էլ՝ Իսրայելը և Իրանը, ձգտում են անհապաղ հրադադարի, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ

    📌«Խաղաղության շուրջ վերջնական բանակցություններն առաջ են ընթանում, եթե միայն տգիտությունն ու հիմարությունը չխոչընդոտեն դրանց։ Շրջափակումը կմնա ուժի մեջ՝ իր ողջ ծավալով և ազդեցությամբ, մինչև վերջնական համաձայնության ձեռքբերումը։ Գործընթացները պետք է արագ զարգանան»,- գրել է Թրամփը։
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարում է, որ դիմելու է …

    🔹«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարում է, որ դիմելու է վերահաշվարկի համար, ասել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը
    📌«Օգտագործվելու է իրավական բոլոր գործիքակազմերը և հետամուտ ենք լինելու ընտրախախտումների բացահայտմանը»,- գրել է նա։
  • Ռուսաստանի էական աջակցություն Փաշինյանին և ընդդիմության բաց թողած ժամանակ, սա կա…

    🔹Ռուսաստանի էական աջակցություն Փաշինյանին և ընդդիմության բաց թողած ժամանակ, սա կանխորոշեց ընտրության արդյունքը․ Հակոբ Բադալյան
    https://www.youtube.com/watch?v=QN9uAVbMzK0

    ՌԴ աջակցություն Փաշինյանին, ընդդիմության բաց թողած ժամանակ, սա կանխորոշեց ընտրության ելքը․ Բադալյան

    Ռուսաստանի էական աջակցություն Փաշինյանին և ընդդիմության բաց թողած ժամանակ, սա կանխորոշեց ընտրության արդյունքը։
    «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
    «Հայաստանյան ընդդիմադիր դաշտում շատ ժամանակ բաց…