Category: Tert.am

  • Փաշինյանը և Պուտինը պայմանավորվել են առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել…

    🔹Փաշինյանը և Պուտինը պայմանավորվել են առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով, հայտնում են ՀՀ կառավարությունից
    🔹Հայկական կողմի նախաձեռնությամբ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ, հայտնում է Կրեմլը 📌«Երկրների առաջնորդները քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ասպեկտները, այդ թվում՝ համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի և տրանսպորտի…
  • Հայկական կողմի նախաձեռնությամբ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ, հ…

    🔹Հայկական կողմի նախաձեռնությամբ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ, հայտնում է Կրեմլը

    📌«Երկրների առաջնորդները քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ասպեկտները, այդ թվում՝ համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում»,- գրված է հաղորդագրության մեջ:
  • Այսօր ոչ ոք պատերազմ չի ուզում, պատերազմն ու խաղաղությունը պետք է ձևական խոսքով …

    🔹Այսօր ոչ ոք պատերազմ չի ուզում, պատերազմն ու խաղաղությունը պետք է ձևական խոսքով չլինի, ասել է Գագիկ Ծառուկյանը՝ Փաշինյանի այն հայտարարությանը, որտեղ ասվել էր՝ սահմանադրական մեծամասնություն չկազմելու դեպքում սեպտեմբերին հնարավոր պատերազմի մասին

    📌«Խաղաղությունը պետք է ձևական խոսքով չլինի, որ ադրբեջանցիները բարձրունքների վրա նստած թելադրանքով ասեն՝ սա պետք է տաք, սա կատարեք, մեր զորքերը քչանան, զենք չառնենք, իրենք էլ ուժեղանան, այդտեղ խաղաղություն չկա, դա թելադրանք է»,-ասել է նա:
  • Դոնալդ Թրամփը նահանջել է կրիտիկական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մտադրությ…

    🔹Դոնալդ Թրամփը նահանջել է կրիտիկական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մտադրությունից, Իրանի ռազմական սպառնալիքների պատճառով, հայտնում է Tasnim-ը

    📌«Որևէ բանակցություն տեղի չի ունեցել և չկա, իսկ նման հոգեբանական պատերազմի միջոցով հնարավոր չէ վերականգնել Հորմուզի նեղուցի նախապատերազմյան վիճակը կամ էներգետիկ շուկաների հանգստությունը։ Իրանը պատրաստվում է շարունակել իր արձագանքն ու երկրի լայնածավալ պաշտպանությունը»,- գրված է հաղորդագրության մեջ:
    🔹Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ ԱՄՆ-ը և Իրանը վերջին երկու օրվա ընթացքում շատ լավ և արդյունավետ բանակցություններ են վարել Մերձավոր Արևելքում մեր թշնամանքի ամբողջական և լիակատար կարգավորման շուրջ, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 📌«Հիմնվելով այս խորը, մանրամասն…
  • Մեր վարչապետի թեկնածուն ո՛չ հներից է, ո՛չ նորերից, նա ապագայի վարչապետ է, ասել է…

    🔹Մեր վարչապետի թեկնածուն ո՛չ հներից է, ո՛չ նորերից, նա ապագայի վարչապետ է, ասել է Գագիկ Ծառուկյանը

    📌«Մեր երկրին այսօր պետք է ապագայի վարչապետ: Ինչ ասեմ՝ իմ ասածի տեր եմ: Հներից չի լինելու, նորերից չի լինելու»,-նշել է նա: Հարցին՝ իսկ ո՞վ է թեկնածուն, Ծառուկյանը պատասխանել է՝ հենց գա ժամանակը, ըստ կարգի ամեն ինչ կասեն:
  • Մարտի 23-ին, իրանական կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ…

    🔹Մարտի 23-ին, իրանական կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ

    📌«Երկուստեք մտահոգություն է հայտնվել Վաշինգտոնի և Թել Ավիվի կողմից հրահրված հակամարտության վտանգավոր տարածման վերաբերյալ դեպի Կասպից ծովի ջրային տարածք։ Ռուսական կողմից նշվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անրաժեշտությունը՝ հաշվի առնելով բոլոր ներգրավված կողմերի, առաջին հերթին՝ Իրանի օրինական շահերը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
  • Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ ԱՄՆ-ը և Իրանը վերջին երկու օրվա ընթացքում շատ լա…

    🔹Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ ԱՄՆ-ը և Իրանը վերջին երկու օրվա ընթացքում շատ լավ և արդյունավետ բանակցություններ են վարել Մերձավոր Արևելքում մեր թշնամանքի ամբողջական և լիակատար կարգավորման շուրջ, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

    📌«Հիմնվելով այս խորը, մանրամասն և կառուցողական խոսակցությունների ոգու և տոնայնության վրա, որոնք կշարունակվեն ողջ շաբաթվա ընթացքում, ես հրահանգել եմ Պաշտպանության նախարարությանը հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ուղղված բոլոր ռազմական հարվածները»,- գրել է նա:
  • Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է, մեկուսացված և չի պատասխանու…

    🔹Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է, մեկուսացված և չի պատասխանում իրեն ուղարկված հաղորդագրություններին, հայտնում է The Washington Post-ը

    📌Հիշեցնենք, որ այն պահից ի վեր, երբ Այաթոլլա Ալի Խամենեիի մահից հետո Մոջթաբա Խամենեին հայտարարվեց նոր գերագույն առաջնորդ, նա հրապարակավ չի հայտնվել։
  • Իրանի քաղաքների փողոցներում զինված բախումներ են սկսվել ԻՀՊԿ-ի և Բասիջ կամավորակա…

    🔹Իրանի քաղաքների փողոցներում զինված բախումներ են սկսվել ԻՀՊԿ-ի և Բասիջ կամավորական ջոկատների միջև, հայտնում են իրանական ԶԼՄ-ները

    https://cdn4.telesco.pe/file/6654d32a03.mp4?token=H8ar7bvvZt4eNZUaO0_uurQhpuRTQZ7ZhsQvYgzHa7aWQ2LhemF7_oaAMZvlHVlShmvJ2LCzpdhfLNUY0tFj2tIBTB_sk2tlh9Lu6_KdCxh0GG1oCCW7HuvFYSnfIIw0FKwDbwnRlbF0_F6-5J-LYGI3xG8x1Cok52Y3jkewBtJWYoheZLgLsoM0xeE7pj2fjFx2-taqT03ykqi5HlRDeGbNrCIVFiBNrvwjG2rjmAwPpdwmwT-dgB3JcUBF4Y05-aiRkRRqQ5RAZLRucNx6xsicRyji3UTCI63sYmc1KV2nm6DpakDARpIXDWuP_CiR8quqa1jp-4h2nD96WpIPcw

  • 3 արցախցի այցելել է Կոռնիձոր, լուսանկարվել Արցախի ֆոնին, իսկ վերադարձի ճանապարհի…

    🔹3 արցախցի այցելել է Կոռնիձոր, լուսանկարվել Արցախի ֆոնին, իսկ վերադարձի ճանապարհին կանգնեցվել են ԱԱԾ ծառայողների կողմից ու տեղափոխվել ոստիկանական բաժանմունք, ասել է փաստաբան Ռոման Երիցյանը
    📌«Ոստիկաներից մեկն արցախցիներից հետաքրքրվել է լուսանկարվելու պատճառը, տղաները հայտարարել են, որ նրանք այդ եղանակով իրենց կարոտն են քաղել, առանց որևէ այլ նպատակի։ Եվ ի պատասխան՝ ոստիկանության բարձրաստիճան այդ պաշտոնյան, փոխգնդապետի կոչումով, ասում է՝ դե եթե կարոտ էիք քաղում գնացեք հանձնվեք և այդ եղանակով ձեր տուն վերադարձեք ու ձեր կարոտը քաղեք»,- հայտնել է Երիցյանը։

    https://cdn4.telesco.pe/file/520dce36a8.mp4?token=cVzsmau599U9_fKeakYm7oD0R0iAGSlQGNLqtTGFKNR-FpK1pT3s2hAdBjUWSLFz2FycF4J3aWxJsfXBvkVPaSzpGxjd57A7SX-Do4enqBl_uSkBvISavBIu7dQg8dG09qqcg-VfT7mCmPl0j2bCr-KCa2FGXkcrAf3wUx5dY_uN6SjbTFR5tidDrk7KjUqmoA01kSUJbkI5YUl_URBuLH38S0vedIneIzuChrHI37Ty2EkmK0XkIBkpZqnINqrRFzRrzYKuBlIDkXFgHhLPtiE77l30meNiW39lCizxKjqlFgvUYpHd85n_k8dZkKx6GlaN0Yr7iekVJyqOS2pXVg