Category: Tert.am

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունիցՆշենք, որ…

    🔹«Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
    📌Նշենք, որ ըստ ԻՔՄ տվյալների 20:16-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 17,500 մարդ:
  • Օրենքի առաջ բոլորը հավասար են, ըստ օրենքի՝ կարող են, թող վերցնեն, 25 տարի գնել ե…

    🔹Օրենքի առաջ բոլորը հավասար են, ըստ օրենքի՝ կարող են, թող վերցնեն, 25 տարի գնել ենք, կազմակերպել ենք, աշխատողներին պահել ենք, գինը էժանացրել ենք, ամսեկան մենք 500 միլիոն դրամ գումար ենք հարկ վճարում միայն, ասել է Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Փաշինյանի՝ «Արարատ ցեմենտ»-ի մասին արված հայտարարության մասին

    📌«Տվյալ հայտարարությունը, եթե երկրի ղեկավարն անում է, կարող եմ գրել ստորագրել, որ այդ երկրում որևէ փողատեր գումար չի դնի, եթե մարդը արադարացի խոսում է, պետք է ձեռքից խլել, ձերբակալե՞լ։ Ես ասել եմ, ժողովուրդ ջան, ես իմ հայրենիքը ունեցվածքի հետ չեմ փոխում»,-ասել է նա 168․ am-ի հետ զրույցում։
  • Ռուսաստանը կարող է հայկական գյուղատնտեսական արտադրանքի մի մասը փոխարինել Ադրբեջա…

    🔹Ռուսաստանը կարող է հայկական գյուղատնտեսական արտադրանքի մի մասը փոխարինել Ադրբեջանից մատակարարվող ապրանքներով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը

    📌«Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով։ Ադրբեջանը ի վիճակի է ռուսական շուկային առաջարկել զգալիորեն ավելի շատ գյուղատնտեսական արտադրանք, քան Հայաստանը»,-ասել է Տիտովը «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալությանը տված հարցազրույցում։

  • Այսօր հայերի համար շատ ծանր վիճակ է, կորցնում ենք մեր ինքնությունը, փոփոխություն…

    🔹Այսօր հայերի համար շատ ծանր վիճակ է, կորցնում ենք մեր ինքնությունը, փոփոխությունները գալիս են, այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը

    📌«Փոփոխությունները մարդիկ կզգան իրենց կյանքում, և դրանք կսկսվեն հունիսի 7-ից հետո, յուրաքանչյուր հայ կապրի արժանապատիվ կյանքով, ոչ թե պարզապես գոյատևելու համար, ես երաշխավորում եմ։ Այսօր սրանից կարևոր հարց չկա, հայերը պետք է մասնակցեն ընտրություններին, որպեսզի ուրիշները մեր փոխարեն չորոշեն մեր ճակատագիրը։ Պատմությունը կորոշի հունիսի 7-ը որպես օր, երբ հայ ժողովուրդը ընտրություն կատարեց ապրել ուժեղ և ազատ Հայաստանում»,-նշել է նա։
  • ԱՄՆ-ն գնահատել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարն…

    🔹ԱՄՆ-ն գնահատել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարները, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն

    📌«Ներկայումս հեռանկարները շատ լավատեսական չեն, որ կողմերից որևէ մեկը պատրաստ է զիջումների գնալ համաձայնության հասնելու համար»,-նշել է նա։
  • Հանրապետության հրապարակում շարունակվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահա…

    🔹Հանրապետության հրապարակում շարունակվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը
    🔹«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները և համակիրները երթով շարժվում են Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի կունենա հանրահավաք, ուղիղ հեռարձակումն՝ այստեղ
  • Զարմանալի պատմություն իմացա այսօր։ Մարտունու դպրոցի մարզադահլիճի հատակի տակ վերա…

    🔹Զարմանալի պատմություն իմացա այսօր։ Մարտունու դպրոցի մարզադահլիճի հատակի տակ վերանորոգելիս հայտնաբերել են 1998թ․ նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը

    📌«Ովքե՞ր են նրանք, որ ժողովրդի ձայնը շարունակաբար եղծել են։ Այդ նույն մարդիկ են, ովքեր այսօր հանդես են գալիս պատերազմի եռագլուխ կուսակցության ներքո»,-նշել է նա։

    https://cdn4.telesco.pe/file/4be8634d7c.mp4?token=H-LbMW-zrJ6Gw5xm0TIeMuHg0SnNfrd8Aby_QAwxzdvgTiw1jF-Mcbni_kg0U9igRN7PQNbQQ1f59CieF4Qe2yYFAXnUzsGduet1xkH4DOm_0qm9GuyjLjLKv48OPq2nc9LetZC7DN0IW6aF_Xery5zZ1VWihMOVmKOLTDEbOWSHzyF9VW1UDX6KHQ-dSjkYMYTtPBBHBzy9ZPd9-mIFY_AS_Mik2iEhD_y9lUoNeNOufurjiJCjxo-3LXRIXvFDs_wUDt1Io53-TP6mX0toItWERMDzdYlcRihkRjP7w9DEyb2KLHBnh4dfngDgoXW_EZXGAXm9DqHNEIJRj5qmwgBgD8b-gA6VBpyvk9mNbhAf8r2JttlXOKrFBeejjGGrMB7kTSFR_Xvx9TCkYLoZkU0e8ePttyT8Un7mM7Xy7unXkW_R6cA2ppzbK352jLmoLKQ5Uh9-3LBzYUok4KrSUkJ-YKPim-oyRwwwjEvDx1Kx6LGQSWT_gKkLZ70pRM27Ix5e_6hOWpU18qL26ONwpdrjR4lXEY7aNOZPIRANXdrUlrBgCo7njK3i6kLQYGFflfSwZozi01hfguW7PntArxQWAhu7-6YoVuEoDsBWJzbDZw3off5WGIhKWCKn61EsfLEwtmURwNTZxJ2hzGJc2REs2l_Xr1DYQroH5PATRXM

  • 4 օրից մեր պատմության համար վճռորոշ օր է, 4 օրից հանրաքվե է այն մասին՝ շարունակո…

    🔹4 օրից մեր պատմության համար վճռորոշ օր է, 4 օրից հանրաքվե է այն մասին՝ շարունակում ենք այսպես թույլ մնալ, շարունակում ենք հարևաններին թույլ տալ օգտագործել մեզ, թե կանգնում ենք և մեր մեջքը ամրացնում ու սկսում ենք զարգանալ, հանրաքվեի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը

    📌«Հանրաքվե է այն մասին՝ թո՞ւյլ ենք տալու մեր եղբայրները Հայաստանը լքեն աշխատանքի համար, թե վերակառուցելու ենք մեր քանդված երկիրը ու ուժեղացնելու ենք մեր երկրի տնտեսությունը, այնպես ենք անելու, որ հայերն այլևս չգնան, ով ցանկանում է ապրել ադրբեջանցիների հետ, կարող է քվեարկել ՔՊ-ի համար, ով ցանկանում է հայկական վերջին հողը, մեր հայրենիքի 10 տոկոսը պահպանել հայկական, ուժեղացնել քվեարկում է ուժեղ Հայաստանի համար»,-նշել է նա։
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է արցախահայության ներկայացուցիչներին, հայտնում…

    🔹Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է արցախահայության ներկայացուցիչներին, հայտնում են Մայր Աթոռից
    📌Հանդիպմանն անդրադարձ է կատարվել բռնի տեղահանված արցախահայերի առջև ծառացած հիմնախնդիրներին, նրանց հոգևոր խնամքին և սոցիալական կարիքներին, ինչպես նաև արցախահայության արդար իրավունքների և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանն առնչվող հարցերին։
  • Սյունիքը մեր Հորմուզն է, հունիսի 7-ին լուծում ենք պետականության լինել, չլինելու …

    🔹Սյունիքը մեր Հորմուզն է, հունիսի 7-ին լուծում ենք պետականության լինել, չլինելու հարցը․ Խոսրով Հարությունյան
    https://www.youtube.com/watch?v=ixuY-EjeTnY

    Սյունիքը մեր Հորմուզն է, հունիսի 7-ին լուծում ենք պետականության լինելու հարցը․ Խոսրով Հարությունյան

    Սյունիքը մեր Հորմուզն է, հունիսի 7-ին լուծում ենք պետականության լինել, չլինելու հարցը։
    «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է 1992-93 թթ․ ՀՀ վարչապետ Խոսրով Հարությունյանը։
    «Իրանը Հորմուզի նեղուցի հանդեպ վերահսկողությամբ երաշխավորում…