Category: Tert.am

  • ԱՄՆ-ը և Իրանը անկեղծ ջանքեր են գործադրում հրադադարի երկարաձգման և Հորմուզի նեղու…

    🔹ԱՄՆ-ը և Իրանը անկեղծ ջանքեր են գործադրում հրադադարի երկարաձգման և Հորմուզի նեղուցի բացման ուղղությամբ, հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը

    📌«Ես վստահ եմ, որ ամերիկացիներն ու իրանցիները անկեղծ են։ Նրանք ցանկանում են հասնել հրադադարի և Հորմուզի նեղուցի բացմանը։ Բայց ես վստահ չեմ Իսրայելի մտադրություններում»,- ասել է Ֆիդանը։
  • Մի քանի պատվիրակություն արդեն աշխատում է, արդեն վարդերի ու բանջարեղենի առաջին խմ…

    🔹Մի քանի պատվիրակություն արդեն աշխատում է, արդեն վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակը դուրս է եկել։ Տեղ կհասնեն, նոր կասեմ, թե որ երկրներ, հայտարարել է Փաշինյանը

    https://cdn4.telesco.pe/file/1ceb3e2d3a.mp4?token=sdA8U97xySy6xC-0faxOjP0snDEBTo6HGesV3kBbuWY3nElWfgWuoyAoNgT82sVmRMPbXJIXYJ4RXjX9RTVDjR1L572_dmPyT5MZA8_C-qTSo_klKpHZgd0Uf5o3CwALGJsztxchFhvshyzTBRC5tIJTFExCA0azK_eInaU9PCz0KsmGtgle9cAembJedXQoz851XTAdBH1tzzNwEN_WTkcizRAdmC_rQsU3kdkJxAEcPp0TKW60iBu0DboUvRRKgPvEEKt4RvP02Lg_nQlFuhhQ-0M-z8e007s9-h5fuASKKibi4Uhs1nK6RZA2Zc7niS-v7NZiGeQXmomxeJnbcFhFfLze5ZSqv7rzfb8y9_VHw9kKyiRdZXqLJ-3kSqtHSwa6pWRTm85lfDg2eddjiegrqSPVaWrUtPBwa2hM54x7Wm79nIyabB5QIRs6JMHrS2gok7RxTREyUSyGAMehlYfSuDElllopzCMDWa8Ibdv3-88B2dvRyQ9fumhUC46J0_ABjnREU69tIivigUpbyMGwxLkqfoMtVNro139qca3Et2f3M5XTg9cY5v1weJdTxpgaWHKMl7T4brsJ1YWkGqs8z7lQYRurUFsC00M4OrcFWGMAm4TyhC3Mj93QVQxdMNfucjHBCRGgb2bc-mZRSX2A7a7CkqvswXhRx26i_-4

  • Փաշինյանը երկրի բնակչությանը բացահայտ չի ասում ԵՄ անցնելու մասին և թաքցնում է ԵԱ…

    🔹Փաշինյանը երկրի բնակչությանը բացահայտ չի ասում ԵՄ անցնելու մասին և թաքցնում է ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու հետևանքները: Նրան չեն մտահոգում հայ ժողովրդի ճակատագիրն ու ՀՀ-ի պետականությունը, հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը
  • Հունիսի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Կաթի համաշխարհային օր։ «Կաթը սեր է» …

    🎯Հունիսի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Կաթի համաշխարհային օր։ «Կաթը սեր է» կարգախոսի ներքո «Երեմյան» ընկերությունների խումբն այս տարի ևս բացել է կաթնամթերքի գործարանի դռները՝ հյուրընկալելով երեխաներին և հետաքրքրված այցելուներին
    📌«Երեմյան» ընկերությունը գործունեության առաջին օրից մինչ այժմ ստացել է 28 մլն լիտր կաթ, մշակել տարեկան 1,200 հեկտար հող, ստացել 50,000 տոննա կեր, հիմնել 86,000 քմ գյուղատնտեսական շինություն։

  • Հնդկաստանի Կալկաթայում ապամոնտաժվել է «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր և Արգենտինայ…

    🔹Հնդկաստանի Կալկաթայում ապամոնտաժվել է «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր և Արգենտինայի հավաքականի կազմում ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսիի արձանը
    📌Արձանը, որում արգենտինացին ձեռքին բռնել է Աշխարհի առաջնության հաղթողի գավաթը, բացվել էր դեկտեմբերին՝ նրա Հնդկաստան կատարած այցի ժամանակ։ Ավելի ուշ տեղական իշխանությունները որոշել են ապամոնտաժել այն այն բանից հետո, երբ բողոքներ են ստացվել ուժեղ քամու ժամանակ 21-մետրանոց կառույցի անկայունության վերաբերյալ։

    https://cdn4.telesco.pe/file/96c42fae52.mp4?token=lgX7HOLF2V6UPQJ8qB-AqzCtJzBoB8ZXrOFO1WByKU2yZ0BDdxTpsKppzEIwdVYq6PgaJ8FG7mQu5nKp4vxhynktRcnAhC-5lvxl1frFWtc2wNp9WL4JQpVCYDrSfjG4YjIkW9rMO5jekDSVnm5FGPjQ0g31lZl99qhElNQ5PGzbALCc33zAJxg7BNExX4_WqGBGU61HMu3uc9Rd-ertASDQQ2Ck7PnEgpg1sDPzKXwAVqUkJt6uJhSXXBQdRQnfSU2FRvmDWy-V8Wgo-e_UByKWYr-sygc1ZA81d07bReuT5SG2d2OoH-Ym-TCgOTNtIyB2Lm-m6PQ2ESQPLSp_6g

  • ԵԱՏՄ-ի նոր սահմանափակումները ՀՀ-ում նեգատիվ տրամադրություն են ստեղծում միության …

    🔹ԵԱՏՄ-ի նոր սահմանափակումները ՀՀ-ում նեգատիվ տրամադրություն են ստեղծում միության նկատմամբ,ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ռուսական Իզվեստիա-ի հարցերին
    📌«Ինչ վերաբերում է բուսասանիտարականին, դա սովորական բան է։ Դա միշտ էլ եղել է և պետք է լինի, որովհետև, անշուշտ, այն ապրանքների առողջությունն ու որակը, որոնք մենք մատակարարում ենք երկրների միջև և ԵՄ, շատ կարևոր է։ Բայց այս պահին դա քաղաքականացվում է։ Եվ ես վախենում եմ, որ դա որոշակի բացասական տրամադրություններ կստեղծի ՀՀ-ում եվրոպական ներդրումների ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը:

  • Բացահայտվել է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով …

    🔹Բացահայտվել է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել է։ Ավելին՝ այստեղ
  • Հունիսի 2-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեակ…

    🔹Հունիսի 2-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է, հայտնում են ՔԿ-ից
    🔹Հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, հայտնում են ՀՀ ՊՆ-ից
  • Ինդոնեզիայի քաղաքներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով երեք բնակիչ …

    🔹Ինդոնեզիայի քաղաքներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով երեք բնակիչ ստացել է վնասվածքներ և մոտ 620 մարդ ստիպված է եղել լքել իր տունը և տեղահանվել

    https://cdn4.telesco.pe/file/59fcc302d4.mp4?token=EGKeVoHSakkEgF-3KWMoZpE3KyvGmAA9voonqstxhCDcK9xW9euzM9b2t-WqaUzXE3_vnW3eWtFEs6Pbwzk0qxNfzVsPGMKdwe089gmk8zEetzyeeZZ-Cc6zqk4RIhxbhs4IA0ubH7orGGXAhnAOqXugixiKLb_KHw7rs4ZYOJM8cMQZRIfG_dmQSpOEcnbuvph5CEr_lUmtWXo21nDQiQ3mTfblxJAUrgpPSre1_ak5-DTADSFqQCQcdblpfmJG5pbRbUVvEpl2ihC7z6mgKX8rbLyzFW_YXENBFIeIXPrwAU9w8RYKy0UQtTiokUJMgHH2jsoF0K6UXjN5gNGZ6Q

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի տարածքային գրա…

    🔹«Ուժեղ Հայաստան» կուսակցության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի տարածքային գրասենյակի ղեկավարը կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի բնակչին խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից