Category: Tert.am

  • ՌԴ-ի ագրեսիվ պատերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել։ Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Ռում…

    🔹ՌԴ-ի ագրեսիվ պատերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել։ Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Ռումինիայի խիտ բնակեցված շրջանին՝ վիրավորելով խաղաղ բնակիչների։ ԵՄ տարածքում, գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը
    📌«Մինչ մենք շարունակում ենք ամրապնդել մեր անվտանգությունն ու զսպումը, հատկապես մեր արևելյան սահմանին, մենք կշարունակենք մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ Մենք պատրաստում ենք պատժամիջոցների 21-րդ փաթեթը»,- գրել է Լայենը:
    🔹Ռումինիայում ռուսական ԱԹՍ-ն ընկել է բնակելի շենքի վրա, ինչի արդյունքում վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ 📌«ԱԹՍ-ն, որը հսկվում էր ռադարի կողմից Գալաց քաղաքի հարավային մասում, ներխուժել է Ռումինիայի օդային տարածք և բախվել բնակելի շենքի տանիքին, ինչից հետո հրդեհ…
  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն 280 տոննա քաշով 4 վագոն ցորեն…

    🔹Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն 280 տոննա քաշով 4 վագոն ցորեն և 277 տոննա քաշով 4 վագոն պարարտանյութ
  • ԱՄՆ Դալաս քաղաքի բնակելի շենքում գազի արտահոսքի պատճառով պայթյուն է տեղի ունեցել…

    🔹ԱՄՆ Դալաս քաղաքի բնակելի շենքում գազի արտահոսքի պատճառով պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել
  • Ռումինիայում ռուսական ԱԹՍ-ն ընկել է բնակելի շենքի վրա, ինչի արդյունքում վիրավորվ…

    🔹Ռումինիայում ռուսական ԱԹՍ-ն ընկել է բնակելի շենքի վրա, ինչի արդյունքում վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ
    📌«ԱԹՍ-ն, որը հսկվում էր ռադարի կողմից Գալաց քաղաքի հարավային մասում, ներխուժել է Ռումինիայի օդային տարածք և բախվել բնակելի շենքի տանիքին, ինչից հետո հրդեհ է բռնկվել»,- հայտնել են Ռումինիայի ՊՆ-ից։

    https://cdn4.telesco.pe/file/5999c6233d.mp4?token=jHuReZuJEObFkv4onhzdgj6_jdp0FwZ_4IP7QyU6ukTPHquRmSwcW3RqxX6pQOb_LGVSSS1uVGetlri1sVhIHhFSlHF6plohX1nbhxKHU_hlt_r9VP5IiwGN17NOZbmuXPNJ22zxIBylF47PAz9WtbWhedDKJtwPtGoCHIM6a2HPoH8iMZENxenMGRwCgn_miOjgUVWlwYAB6lm4urY7j9reuIqP20WF07ozYSVcJ8UBAY_1XdGEKGKLbo5nDtbVfIMQeP_SBHgwNnvvn14IbxjD0s0pke4czYXWa1Y0TefT-GOxRcWXB9GqJZSSrcUsqabe5pRLtQ69vxYwF-NrQQ

  • Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերության New Glenn հրթիռը պայթել է Ֆլորիդա…

    🔹Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերության New Glenn հրթիռը պայթել է Ֆլորիդայում՝ ուժային կայանքի փորձարկումների ժամանակ
    📌Blue Origin-ը միլիարդավոր դոլարներ և շուրջ տասը տարի է ծախսել New Glenn-ի մշակման վրա։ Հրթիռը կոչված էր մրցակցելու Իլոն Մասկին պատկանող SpaceX-ի Falcon հրթիռների ընտանիքի և Starship տիեզերանավի հետ։
  • «Ռոսպոտրեբնադզորը» հրահանգել է «Չեստնի Զնակ» պիտակավորման համակարգի օպերատորին կ…

    🔹«Ռոսպոտրեբնադզորը» հրահանգել է «Չեստնի Զնակ» պիտակավորման համակարգի օպերատորին կասեցնել «Ջերմուկ» հանքային ջրի 64.5 միլիոն միավորի վաճառքը Ռուսաստանում, հայտնել է գործակալության մամուլի ծառայությունը

    📌Որոշումը պայմանավորված է պարտադիր տեխնիկական կանոնակարգերում հայտնաբերված խախտումներով։ Հայտնաբերվել է բիկարբոնատ իոնների, քլորիդների և սուլֆատների թույլատրելի մակարդակից գերազանցող քանակություն։
  • Ձեզ համար առանձնացրել ենք մամուլում այսօր հրապարակված մի քանի ուշագրավ լուրԸնտրո…

    🔹Ձեզ համար առանձնացրել ենք մամուլում այսօր հրապարակված մի քանի ուշագրավ լուր
    📌Ընտրություններին ընդառաջ ամենամեծ ֆինանսական շարժը արձանագրվել է ՔՊ կուսակցության մոտ՝ գերազանցելով մյուս քաղաքական ուժերի բոլոր ցուցանիշները. «Ժողովուրդ»
    📌Փաշինյանը չի վստահում ԱԱԾ-ին. «Հրապարակ»
    📌Մեկ օրում հարյուրից ավել խուզարկություն են արել. «Հրապարակ»
  • Քանի որ սա հաշվետվություն էր, մենք ներկայացրել ենք մեր վերջին տարիների գնված սպա…

    🔹Քանի որ սա հաշվետվություն էր, մենք ներկայացրել ենք մեր վերջին տարիների գնված սպառազինությունը, և բնական է, որ ամբողջ զինանոցը չէ, որ ցուցադրել ենք, այս մասին հայտնել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը
    📌«Ըստ էության՝ բոլորը նոր էին, ունենք մի քանի զինատեսակներ, որոնք գնվել են վարչապետ Փաշինյանի կառավարման սկզբնական շրջանում՝ 2019- 2020 թվականներին, մենք դրանք նույնպես ցուցադրել ենք, բայց հիմնականը գնվել է 2022- 2025 թվականների ընթացքում, զորահանդեսի կարևոր բաղադրիչներից էին նաև հայրենական ռազմարդյունաբերության նմուշները, որոնք նույնպես հանձնվեցին մեր հանրության դատին»,-նշել է նա։

  • Թրամփն արել է այն, ինչ ոչ մի այլ վարչակազմի ղեկավար չի կարողացել անել, հայտարարե…

    🔹Թրամփն արել է այն, ինչ ոչ մի այլ վարչակազմի ղեկավար չի կարողացել անել, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը

    📌«Մենք ստիպեցինք իրանցիներին խոսել իրենց միջուկային ծրագրի մասին: Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունեցել, բայց մենք փոխեցինք ռեժիմը: Պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ ոչինչ չի քննարկվի, մինչև չտեսնենք Հորմուզի նեղուցի բացումը, և իրանցիները չհամաձայնվեն, որ պետք է հանձնեն իրենց հարստացված ուրանը»,-նշել է նա։

    https://cdn4.telesco.pe/file/abd626c8ac.mp4?token=QpFfvtf3QrKvCrlWRvaTIxW0U-n8O8Zs4ud3Gf67yeDdVfeMKgAXLAsn2iu5U1jRQ9O05ClQi4R9RXjt3ywTe6aOF1vyIeQWbsAqzhkROndJEZUm9SYeoZPdEWsqj—Y0B5XSvEMeSzr0wPWyodiC0IKV1elF5e6pHG5UW_4ocH9_vnui6o9tyYgTEO1x8JQc2HiSwedeyV6EMauXJe8rS60f4EE6e7vRl1v4_dLTwZ-Wi_FOjflOzTSSSn2E5EuVypazcjtf1YAn_JToenl_k6DSOdIMxxVvg-RqDh61GrtiZRpmeYMvZvbnMlR5sa8J53KBnPdShlOF051di7Rfw

  • Հունգարիան զենք և ռազմական տեխնիկա չի ուղարկի Ուկրաինա, հայտարարել է վարչապետ Պե…

    🔹Հունգարիան զենք և ռազմական տեխնիկա չի ուղարկի Ուկրաինա, հայտարարել է վարչապետ Պետեր Մադյարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ