Category: Tert.am

  • Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում։ Դեպքի վայր …

    🔹Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում։ Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, հայտնում են Փրկարար ծառայությունից
    📌Ըստ նախնական տվյալների՝ այրվում է շինարարական աղբ։
  • Մեր հոգևոր եղբորը` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեփահառին դատարան կանչելն անընդունելի է …

    🔹Մեր հոգևոր եղբորը` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեփահառին դատարան կանչելն անընդունելի է և դատապարտելի, այս մասին հայտարարություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը
    📌«Մեր խորը ընդվզումը հայտնեցինք Գարեգին Վեհափառին և նույնիսկ առաջարկեցինք դատարան չներկայանալ և իր ներկայացուցչին ուղարկել»,-ասված է հայտարարության մեջ։
  • Հորմուզի նեղուցի հարավային և հյուսիսային երթուղիների մուտքը կվերահսկվի Իրանի կող…

    🔹Հորմուզի նեղուցի հարավային և հյուսիսային երթուղիների մուտքը կվերահսկվի Իրանի կողմից, իսկ ելքը՝ Իրանի կողմից՝ Օմանի հետ համատեղ։ Այս մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու երկրների միջև բանակցությունների արդյունքում, հաղորդում է Fars-ը
  • Ռուսաստանը կարող է իր քաղաքացիներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան, եթե Հայաստան…

    🔹Ռուսաստանը կարող է իր քաղաքացիներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան, եթե Հայաստանում շարունակվեն երրորդ երկրների պահանջով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունները, այս մասին Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Վալենտինա Մատվիենկոն
  • Ռուսաստանը Հայաստանի համար կործանարար է համարում Եվրամիությանը անդամակցելու քաղա…

    🔹Ռուսաստանը Հայաստանի համար կործանարար է համարում Եվրամիությանը անդամակցելու քաղաքական կուրսը, Ռուբեն Ռուբինյանի հետ զրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն
    📌Նա նշել է, որ Մոսկվան բացասաբար է գնահատում Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ձգտումը, քանի որ խոսքը վերաբերում է Երևանի արտաքին քաղաքական ուղղությանը։
    🔹ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ 📌Զրույցի ընթացքում Ռուբինյանը նշել է, որ հայաստանյան ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են և կարևորել…
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշի…

    🔹ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
    📌«Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանի Կառավարությունը կշարունակի կառուցողական դեր խաղալ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունների արագացման, գենդերային հավասարության, մարդու իրավունքների և տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության առաջխաղացման գործում»,-ասված է ուղերձում։
  • Ռուսաստանը Հայաստանից պաշտոնական դիմումներ չի ստացել՝ Հարավկովկասյան երկաթուղու …

    🔹Ռուսաստանը Հայաստանից պաշտոնական դիմումներ չի ստացել՝ Հարավկովկասյան երկաթուղու հետ կոնցեսիոն պայմանագրի դադարեցման վերաբերյալ, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը
    📌«Ռուսաստանը կողմ է, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն բացարձակապես հանգիստ՝ խորհրդակցությունների և երկխոսության ռեժիմով։ Մոսկվան պատրաստ է շարունակել աշխատել, շարունակել կոնցեսիան Հայաստանում»,-նշել է նա։
  • «Գյորմամիշ» արտահայտությունը ՔՊ-ին չէր վերաբերում, ինձնից բիզնես խլողներին էր վե…

    🔹«Գյորմամիշ» արտահայտությունը ՔՊ-ին չէր վերաբերում, ինձնից բիզնես խլողներին էր վերաբերում, լրագրողներին ասել է Սամվել Կարապետյանը՝ խոսելով ԱԺ-ում երեկ տեղի ունեցած միջադեպի մասին
    🔹Միջադեպը համարենք սպառված, եկեք չօգտագործենք վիրավորական բառեր, ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին ու ՔՊ պատգամավոր Տարոն Չախոյանին 📌Ավելի վաղ Տարոն Չախոյանին «հորթ» անվանելու համար Ռուբինյանը…
  • ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնութ…

    🔹ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ
    📌Զրույցի ընթացքում Ռուբինյանը նշել է, որ հայաստանյան ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են և կարևորել է խնդրի կարգավորումը՝ երկու երկրների միջև գործող իրավապայմանագրային հիմքի և Եվրասիական տնտեսական միության կարգավորումների շրջանակներում։
  • Որոշումը կկայացվի, կհայտնենք վերջնական որոշում կայացնելուց հետո, ասել է Վահագն Ա…

    🔹Որոշումը կկայացվի, կհայտնենք վերջնական որոշում կայացնելուց հետո, ասել է Վահագն Ալեքսանյանը՝ Վարդևանյանի ընտրության մասին

    https://cdn4.telesco.pe/file/ac88cd4250.mp4?token=CsE65au_tMY3NCbWEjqVdxhgH7nQ6ZItjb_qLVj4koqG27WjCKsQnql3fwvuCR6U1uNHuR8sAZ4J-8JCun4Jfsnduy2c38fUWG1V2OKYCLzy1_wh6ZDpOtnydYcXcNH2MiXermaTOfKLSkt8RQNsHbROhNd7U09NEKRfRpdGLTksEpMCalZN2Yjx2BIZ3PkcxEvLumtha5dDU6mM6hnn_zEsxKmzl_K7-SPsaO4XjST7XW9tSWBV_RdIrIVMuw6-_lQG8d_NlbFhLRqBEIuHLk1uCFB4SYYDDdlrwzvhNoWqzK8Zd6IfxG2zclHXFpGTB237ecCKNu25jECDoTj02AlkylEOuU4CiaubampPOSBkjf64bArVTCBCgWEl4NkoE1wdH7PUiknNu0Ye4tOl1ghWQs2cQHJEq4CutQaADEDHDB5ONiT3xY5QCiUerdnGgA9X21OkdrNztSdmxfogG5zcOM10ZZku4tCOZuP0FZ7gPYywSXNYgLaiW0l4_C37i5vUfbHM-CgRKJO6CpDyDfCRW8pwa82upDBIVBKqgbPQHE7medHLWdAf5HnQDDmvlhheW7GN5p2t9OzYdPr2kVC_bgopURWoQjM6hoRjkIZqkZsNqxo8l53FclHyP_xuVQyh4s6NCJyR8rNHTUDDeTrRHMDExBx4DIlRrBf6mns