Category: Tert.am

  • Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն կրկին կալանավորել են 5-րդ ալիքի տեղե…

    🔹Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն կրկին կալանավորել են
    📌5-րդ ալիքի տեղեկություններով` Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցի հարցը պետք է քննվեր հաջորդ ամիս, սակայն դատախազությունը արտահերթ նիստ նշանակելու միջնորդություն է ներկայացրել: Առաջին ատյանի դատարանը երեկ կալանավորելու որոշում է կայացրել, երեկոյան նրան կալանավայր են տեղափոխել:
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության այսօրվա հանրահավաքը Վանաձորում` լուսանկարներովՆշե…

    🔹«Ուժեղ Հայաստան» կուսակցության այսօրվա հանրահավաքը Վանաձորում` լուսանկարներով

    📌Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:02-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 6,560 մարդ։
  • Ռուսաստանը կարող է միակողմանիորեն կասեցնել կամ չեղարկել Հայաստան գազի, նավթամթեր…

    🔹Ռուսաստանը կարող է միակողմանիորեն կասեցնել կամ չեղարկել Հայաստան գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների առանց մաքսատուրքի մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի Եվրամիության հետ մերձեցման քաղաքականությունը, ըստ «Կոմերսանտ»-ի՝ նշվում է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի՝ ՀՀ ՏԿԵՆ-ին ուղարկված նամակում
    📌Ըստ աղբյուրի՝ Մոսկվայում կարծում են, որ Հայաստանի հետագա շարժը դեպի ԵՄ վտանգի տակ է դնում երկկողմ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հիմքերը։
  • Պարզվել է, որ Սարալանջ գյուղի 8-րդ փողոցի բակերից մեկում նույն գյուղի բնակիչ 63-…

    🔹Պարզվել է, որ Սարալանջ գյուղի 8-րդ փողոցի բակերից մեկում նույն գյուղի բնակիչ 63-ամյա մի տղամարդ գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հարվածել, ապա դանակահարել է 50-ամյա տղամարդուն, 1 անձ ձերբակալվել է, հայտնում են ՆԳՆ-ից
    🔹Սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմնաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարալանջ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մեկ հոգու դանակահարել են, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է, հայտնում է Shamshyan.…
  • Այսօր Երևանում Միրզոյանի հետ նախաստորագրեցինք TRIPP-ի մասին համաձայնագիր, ստորագ…

    🔹Այսօր Երևանում Միրզոյանի հետ նախաստորագրեցինք TRIPP-ի մասին համաձայնագիր, ստորագրեցինք ռազմավարական գործընկերության կանոնադրություն ու կարևոր հանածոների վերաբերյալ հուշագիր, գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն

    📌«Քննարկեցինք նաև խաղաղության գործընթացն ու Հայաստանում սպասվող ընտրությունները»,-գրել է նա։
    🔹ԱՄՆ պետքարտուղարն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկել են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը և Հայաստանում կայանալիք ընտրությունները՝ ասված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տարածած հաղորդագրության…
  • Սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմնաններում օպերատիվ …

    🔹Սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմնաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարալանջ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մեկ հոգու դանակահարել են, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է, հայտնում է Shamshyan. com-ը
    📌Քաղաքացիները պատմել են, որ «սպանվածը Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Արտաշեսն է և նրան դանակով հարվածել են մի քանի անգամ։ Նրան դանակահարողը Կոտայքի մարզի գյուղերից մեկի գյուղապետի հորեղբոր տղան է, ում անունը Կառլեն է։ Կառլենը Արտաշեսին ասել է, որ պետք է ընտրություններին ընտրեն իրենց թեկնածուին, ինչին Արտաշեսը պատասխանել է, որ ինքն ունի իր թեկնածուին և նրան էլ ընտրելու է»։
  • Առաջարկում ենք գործարան սարքենք, որ մարդիկ աշխատեն, մեզ ասում են՝ Սամվել Կարապետ…

    🔹Առաջարկում ենք գործարան սարքենք, որ մարդիկ աշխատեն, մեզ ասում են՝ Սամվել Կարապետյանը 10 տարի Կալուգայում է ապրել, սրանք իրար հետ ի՞նչ կապ ունեն։ Ասում ենք վատ բառեր մի ասեք մեր եկեղեցուն, ասում են՝ մի խառնվեք մեր գործերին, թե չէ՝ էս կանենք, էն կանենք, ի՞նչ պետք է անեն, Վանաձորում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը

    📌«Այսօր Ավարայրի ճակատամարտի օրն է, հազարավոր տարիներ առաջ հայերը ապացուցեցին, որ եկեղեցու գործերին խառնվելը լավ գաղափար չի, հայ ժողովուրդը մի բան է բաց թողել՝ էնտեղ չի եղել Սուրեն Պապիկյանը, եթե այնտեղ լիներ պարսիկների բանը բուրդ էր ու փղերինը»,-ասել է նա։
  • Մենք 3-րդ անգամ էլ ենք ձեզ հետ, միշտ ձեզ հետ ենք, այս մասին քարոզարշավի ժամանակ …

    🔹Մենք 3-րդ անգամ էլ ենք ձեզ հետ, միշտ ձեզ հետ ենք, այս մասին քարոզարշավի ժամանակ Փաշինյանին ասաց զոհված զինծառայողի հայրը

    https://cdn4.telesco.pe/file/d561143c19.mp4?token=SEBRH7jJ9SNn12DmNl7uO-V_Xx8Uv3F3KA8DH3x9_9zvYIa2c-K-ku4LCdyoeVVDYH1dzwKOPIb4CTqvMAW9LuKH-5Q4Ph71YQK2ZAqV3fB-v0XG-wfgiYFaySF1V__WZGRh4SCWcLR8Hx5BF6p_XgYMbQ7Jq7N4fDyumGz-UoGeyeDhIYPNoD9qFcfZSChX-gkuPPq3TAbEQBvVnboXuThZn7BzqCn4Mvt63l1uUIIR4FIcRPuiF-BbOnUsJFhKpQgCPFsPd5nMXa2XOfXdaCwZjAza3A-tElYTIumVWg1uiosPEcPFlHHcDYX5SJURgl40AYIodNcvUAJaEP9alg

  • Ադրբեջանից Հայաստան է բերվել մոտ 6,000 դոլար արժողությամբ շինանյութերԸստ ադրբեջա…

    🔹Ադրբեջանից Հայաստան է բերվել մոտ 6,000 դոլար արժողությամբ շինանյութեր
    📌Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հայաստան է արտահանվել 1,4 տոննա շենքերի և կառույցների ջերմամեկուսացման համար նախատեսված տախտակներ։
  • Այս մարդը ոչ խիղճ ունի, ոչ խելք ունի, ոչ էլ հիշողություն ունի, ստի հիշողությունը…

    🔹Այս մարդը ոչ խիղճ ունի, ոչ խելք ունի, ոչ էլ հիշողություն ունի, ստի հիշողությունը կարճ է։ Պետք է այդ մարդու վզակոթից բռնել և դուրս շպրտել, Կապանում քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

    📌«Ասում է՝ բանակը սկսել եմ ստեղծել զրոյից, ոչ մի բան ձեզ չի՞ հիշեցնում սա, զրոյական կետից սկսեց իր բանակցությունները, բերեց պատերազմ, հիմա ասում է՝ զրոյից սկսել եմ բանակ կառուցել, ինչ որ եղել է՝ ավերակ է եղել, հաջորդ թիրախը Սյունիքն է լինելու, սիրելի՛ ժողովուրդ, մենք պետք է այս ընթացքը կանգնեցնենք»,-ասել է նա։