Category: Tert.am

  • Նրանք պետք է ապրեն այստեղ, ինչպես ՀՀ քաղաքացիներ, նրանք իրենց տանն են, կանցնի ժա…

    🔹Նրանք պետք է ապրեն այստեղ, ինչպես ՀՀ քաղաքացիներ, նրանք իրենց տանն են, կանցնի ժամանակ, կանցնենք խաղաղության հաջորդ փուլին ու կգնանք, կայցելենք պատմական վայրեր, եկեղեցիներ, ինչպես ենք հիմա գնում Թուրքիա, Թուրքիայում Ցեղասպանություն է եղել, 1,5 միլիոն հայեր են զոհվել, հիմա այնտեղ հազարավոր հայեր են ապրում, հայկական եկեղեցի կա, Radio Van-ի եթերում ասել է Ալեն Սիմոնյանը՝ խոսելով արցախցիների մասին

    📌«Ես չեմ ուզում հակառակ երկրի փաստաբանը լինել, իսկ ադրբեջանցիների համար ցավո՞տ չէ, նրանք 30 տարի մտածել են, որ մենք օկուպացրել ենք իրենց տարածքի մի մասը, իհարկե նրանք ապրել են Արցախում, մտածում եք միայն հայե՞րն են Արցախում ապրել, ինչքան զոհվել են հայերը, այնքան էլ զոհվել են ադրբեջանցիները, մայրը երկու կողմից էլ մայր է»,-նշել է նա։
  • Ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինա…

    🔹Ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին և պայթել, հայտնել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը

    📌«Այսօր մենք մեկ քայլով ավելի մոտ ենք այն միջադեպին, որը, հավանաբար, կազդի նույնիսկ Ռուսաստանից և Ուկրաինայից շատ հեռու ապրողների վրա»,-նշել է նա։
  • ՊՍԺ-ի և «Արսենալի» երկրպագուների միջև ՉԼ եզրափակչից առաջ ծեծկռտուք է տեղի ունեցե…

    🔹ՊՍԺ-ի և «Արսենալի» երկրպագուների միջև ՉԼ եզրափակչից առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել Բուդապեշտում

    https://cdn4.telesco.pe/file/a6ae34262d.mp4?token=Dce3Ar3KR0VelT40Wxk__HSIu9FuF96IQjg6dRvm8e_pr03zt9bM_0ghsVPaeaO2r968f8DVfyir-6_72I0XREna7-rmDF7xSRiC3wrYyFRyxIDl9-Vv9yQcHmWHQkX_5Ei146DEK5kQusBXnBzAH64nH5g3YHSdHdrn6YmEUfSZuIb8U_aAgZvlNWZ3Kffd25ZqSp-6n5ARiA2d7TDIXv1QPr_MifdPReD7LmcDQwbqsx_vv9OdGtXjh7OEkhUwjRJ9PWual3KD4kFFhlccpNQtEAqOvk5kOAqGyQ-WOZPCyq2RJkz5mJ-us2kx43tShsYaQhAkvRXd3OTbeL3nmV9Tp0BkvlVipP5tMjNJMvE-7T0g-CUAH9wAZ-YeSQS9F_11NnWBz4RXgUENtPtZXHt-rXKIPcDN3eYK7iDRtAKAaIwUuHjlKuVbqgDekTRrzjMTHnbp-ZoUi7EF8fgsK34KeuWc-WbTh8LVHXwQ2scXER78gkoJ44rUSXUNSjf3h9zNxQANpgZHILUH1QIaC8S9U7wiNizYOl30qqEV_lSVgchuMLex5lv6KSCV-wHiPaHLBS6m8F5nG6l_4E6E8me_NSNBnEcz7_x1jfkSGrw_04p59XKxSaViTJg1nuDStF8SeLF4N6cUQx0hUgcIDAWPcO1IqlzH2r88FRJp5yE

  • Տեղի ունեցավ Հայաստանին զենքի վաճառքը այն բանի շնորհիվ, որ ես հայտարարեցի, որ մե…

    🔹Տեղի ունեցավ Հայաստանին զենքի վաճառքը այն բանի շնորհիվ, որ ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զենքի շուկաները մեր առջև բացվեցին, Տավուշում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը

  • Եթե մենք ու Ադրբեջանը ձեռք ենք բերել խաղաղություն, ուրեմն որևէ մեկը իրավունք չու…

    🔹Եթե մենք ու Ադրբեջանը ձեռք ենք բերել խաղաղություն, ուրեմն որևէ մեկը իրավունք չունի քայլ անելու։ Այսօր Ադրբեջանը մեր բարձունքների, գրավված հողերի վրա նստած է, պահանջներ է ներկայացնում, մեր գերիները այնտեղ են, եթե խաղաղություն է, ինչո՞ւ գերիները հետ չեն գալիս, Ադրբեջանը մեզանից ուզում է վրեժ լուծել, մենք պետք է խելացի գտնվենք, որ կարողանանք միասնական, առանց արյունի, բանակցելով հարցերը լուծենք, Ալավերդիում ասել է Գագիկ Ծառուկյանը
  • Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոչ է արել ՆԱՏՕ-ին լուրջ վերաբերվել Ռուսաստանի …

    🔹Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոչ է արել ՆԱՏՕ-ին լուրջ վերաբերվել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի եվրոպացիներին ուղղված ուղերձին

    📌Նշենք, որ Մեդվեդևը գրել էր, որ ԵՄ այն երկրների քաղաքացիները, որտեղ գտնվում են Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված անօդաչու թռչող սարքերի արտադրության օբյեկտներ, չեն կարողանա խաղաղ քնել։
  • Պարոն Փաշինյան, ո՞նց եք անում, որ ձեր էներգիան չի վերջանում, Տավուշում հարցրել ե…

    🔹Պարոն Փաշինյան, ո՞նց եք անում, որ ձեր էներգիան չի վերջանում, Տավուշում հարցրել են Նիկոլ Փաշինյանին

    📌«Գառան խորոված եմ ուտում»,-պատասխանել է Փաշինյանը։

    https://cdn4.telesco.pe/file/3fd2f2cdc1.mp4?token=Ov8LOVnatniETb8qBDW4p64cE0qeZBMwRHFMeUYuI2mN-W9-HDsEhbsMUMUPVskQOscUCOEDc1cRpYDoprU0kDqNshzfJJZ06ZQjg444ZUDw6kWo2m5ydDmHdndrLWx733-KuqKJROT4ebcNHmOLc-lYhRe_WUNXqXCF4mfbkJ_hPdV_ICrXFoJaNXAtZgP4wEDmrNbzzyEz-_46ozULYAwfmHuqrASy1a2keJXV-cIwrTJBp_YJBoPnyXtHns23RI4l8NjtvkVn9SzLmRtTqlHK0mvAPSKBfkUCMHEz-v_Nc6YORz4A1MzhHbUkjRmW4MqVR3G3-N3Vb4GA44zKcw

  • Նիկոլ Փաշինյանը Տավուշում ցույց է տվել, թե ինչպես են խանձած խոզի կաշին հանում…

    🔹Նիկոլ Փաշինյանը Տավուշում ցույց է տվել, թե ինչպես են խանձած խոզի կաշին հանում

    https://cdn4.telesco.pe/file/a853e979b6.mp4?token=qBTZu6DbeiACguXzG9YMU-lqJnUY0Mf65dXIq2SCDFk6mDLJI_MRKdux7VWGv_vVT5r4eQH2gaYc7OV0GMaTGugOMPMn_kgDoOOaxtY4Xw63y09jfoaPBaUwlEsrBnjEo1DXgBBhrqWvWJ-ZTC9v0fWjbymp0C-xWxN5MVWmadolTrk1riArP0zS238A35puyXvH9It14Fpa7bdWwNb3HCs5dM_gkzcGUYli-WOOEVGINvfMftE-3p2C3GUHOTjFR4-ycSpxvUvtlZQ932AdjyjnUCQNdRfz4heAsecHB7UD2sYtkLoiGG4O4UzLAgrs736_HEc5WlTWqJvDFSiiAa3XGtzSJ4P-ncj0eG_XWyRZen1q5pYItU3xHgQe8bRYnaeuQHcqHOHL12QuTgWoGSZNtQsrI43j9bqAZe0E1pnU4skuAT8HE-N89ZqnxylbVfKAv4Y6mX0F8WX8TcI8AtMdxm9nvB8d6DyBg6U_o87ciB7YmjRgWBU0LNiwE4Q0em7R_X1tEtg_3nikGoaGV0EfhRPS5rRwh5z2ThZKVEU8hyaQHyZubenBQ0-tRctLs8L0Bk5OB2MuwG1-r1bqTnkqmHjqu07XLZIEz-q8E-l6pO2T0GaLSPfWrQWNd93gnASmjVC2K-QZ5GR1-tqlL2-74DSh_8i6Z3tPP-x86fs

  • 30 տարի իշխանության եք եղել, լուծեիք, ո՞վ էր խանգարում։ Իրենք ուզել են Մեղրին հա…

    🔹30 տարի իշխանության եք եղել, լուծեիք, ո՞վ էր խանգարում։ Իրենք ուզել են Մեղրին հանձնենք, Ղարաբաղը վերցնենք, եթե Մեղրին հանձնում ենք, Ղարաբաղը վերցնում՝ չի նշանակում, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է, եթե Ադրբեջանինը չի, ինչո՞ւ ես քո հողի մի մասը տալիս, որ էն մյուսը վերցնես, Ոսկեպարում քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը

    📌«Սա է եղել ամբողջ ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին, ու այդ ճշմարտությունը ընդունելու և ճանաչելու համար դուխ է պետք եղել, ուժ է պետք եղել, կամք է պետք եղել, ու ես այդ կամքը ցուցաբերել եմ հանուն այս երեխաների, հիմա սահմանազատումը պետք է շարունակենք»,-ասել է նա։

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը զրպարտության համար հե…

    🔹«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը զրպարտության համար հերքում և 6 մլն դրամ է պահանջում Ալեն Սիմոնյանից, այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս»-ից

    📌Ըստ հայցի՝ Սամվել Կարապետյանը պահանջում է պարտավորեցնել Ալեն Սիմոնյանին հրապարակայնորեն հերքել 2026 թվականի մայիսի 19-ին Facebook և TikTok հարթակներում իր վերաբերյալ արված հայտարարությունը։ Սիմոնյանը հայտարարել էր, որ իրավապահները պետք է գնահատական տան, թե որքանով է իրավաչափ արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանում կուսակցություն հիմնելը և քաղաքականության մեջ մտնելը։