Category: Tert.am

  • ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է …

    🔹ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում։ Կադրային փոփոխությունների վերաբերյալ հավելյալ կհայտնենք, Tert.am-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը` անդրադառնալով ոստիկանության վերնախավում տեղի ունեցած պաշտոնանկություններին

    📌Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը հայտնել էր, որ աշխատանքից ազատվել են ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանապետի տեղակալ Արթուր Խուդինյանը, և ՀՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Կարեն Հակոբյանը:
  • Գլոբբինգ օնլայն գնումների միջազգային հարթակը դարձավ ոլորտի առաջին ընկերությունը,…

    🎯Գլոբբինգ օնլայն գնումների միջազգային հարթակը դարձավ ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում։ Ընկերությունը թողարկել է 1,5 մլրդ ՀՀ դրամ և 2 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր, որոնք հաջողությամբ տեղաբաշխվել են Կոնվերս Բանկի միջոցով

    📌Կապիտալի շուկայի զարգացումը Կոնվերս Բանկի ռազմավարական առաջնահերթություններից է։ Բանկը տարբեր ոլորտների ընկերություններին աջակցում է պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման ողջ գործընթացում։

  • Եվրամիությունը չի կարող ժամանակացույց սահմանել Ուկրաինայի անդամակցության համար, …

    🔹Եվրամիությունը չի կարող ժամանակացույց սահմանել Ուկրաինայի անդամակցության համար, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը

    📌«Այսօր դուք ասացիք, որ կա կոնկրետ նշաձող, որին դուք կցանկանայիք հասնել։ Մեզ համար դեռ հնարավոր չէ ամսաթիվ սահմանել, բայց մենք անպայման կտրամադրենք այն աջակցությունը, որը ձեզ անհրաժեշտ է՝ նպատակին հասնելու համար», — հայտարարել է նա՝ Զելենսկու հետ հանդիպման ընթացքում։

  • Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հաս…

    🔹Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար և հույս ունի, որ Վաշինգտոնը կցուցաբերի նույն պատրաստակամությունը, հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին

    📌«Իրանի վրա ամերիկյան հարձակումը կլինի իրական ռիսկ։ Բոլորը պետք է իմանան, որ պատերազմ սկսելը հնարավոր է, բայց դրա ավարտը այդքան էլ հեշտ չէ»,-նշել է նա։
  • Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետՀանդիպմանը ընդգծվ…

    🔹Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

    📌Հանդիպմանը ընդգծվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի՝ դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը:
  • Մենք շուտով կընդունենք Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթը։ Մեր պատժամիջո…

    🔹Մենք շուտով կընդունենք Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթը։ Մեր պատժամիջոցները կշարունակեն թուլացնել Ռուսաստանի տնտեսությունը և նրա ռազմական ուժը, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը

    https://cdn4.telesco.pe/file/82e3889db6.mp4?token=hKLr_A8FkRBKMegwmq5y-mI5WvsZqxencz3fR2CdjfGSW9A0MCEZH3stPU3702vQ_Voi2GPKfOSVjkfgMo5H7hjMLZiqf-SQSBkEWFHLRCMmfEZijx-KLBU0uIxQ6Xq5iguW0aOkt74tjxMrJDivxbvrCIFHCtG8yV8eHFPVyNwXOdiREq_vhi0JIb42-Kp0Bihw8xRnR4TXxxPkynM9RwW-XgxIMPmv3r_kN0Hqbd5P6bLq9KBuzzJsXFbPu1u86btenQyByYs6Vz0UT83rlcfhdbHoAcjKu0ariJHnpbs7cHbtlwvg9kzsaW47nTkDdxDe1wjbl70F8CeQ1KuG9Q

  • Մենք հաստատում ենք, որ Սամվել Կարապետյանը, այո, ունենալու է միայն ՀՀ քաղաքացիութ…

    🔹Մենք հաստատում ենք, որ Սամվել Կարապետյանը, այո, ունենալու է միայն ՀՀ քաղաքացիություն այդ ժամանակ, հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը

    📌Հարցին՝ որոշակի կապ տեսնո՞ւմ եք քաղաքացիությունից հրաժարվելու և ընտրական արդյունքների միջև, Նարեկ Կարապետյանը պատասխանել է․ «Ընտրական արդյունքների միջև կապը կա, այս է, որ հաջողության ժամանակ, ոչ թե դեպքում, այլ ժամանակ»։

    https://cdn4.telesco.pe/file/93d4bfde58.mp4?token=S7dc1cyTvMFG3VeF3SzebJnSTVm4E35fgy7ltU-xqbdJz6SRyl3_fECTUMhVYIGqwYSeAgigx_FqC-mRpaxr-brh0nngD82vyTquPeJz7tBYvPz6x4VzqZ3X0h9GyhImtCgLlE9zdOSlYgiQkO7U8HvXPdRFvjPl6aGZnuSvAXScrEqtyvT1i7o5SIhbXZM9bPWg8spX0MHorG41SMHE6GARtTOF1HZYjnTUACt9EJYwP_FW8GU5nSLLu_i9Zpf2ltFVbdLY8D9iDkJ1-yvu9RKfXWyi-fos5GUSGycag-4SoVEW913ut-ReSFVf4hqA8G1vAqitmKNKAAqr6jdTZw

  • «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել կալա…

    🔹«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձանց հետ տեսակցության եկած փաստաբանին և ձերբակալել են նրան
    📌Խուզարկության արդյունքում փաստաբանի պայուսակից՝ հայտնաբերվել է 10 մլ տարողությամբ, սպիտակ, թափանցիկ ներարկիչ՝ առանց հետնամասի, երկկողմանի հալեցված վիճակում։ Ներարկիչի մեջ առկա է եղել 8.44 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող, մուգ շագանակագույն, փոշենման զանգված:
  • Մոսկվայի Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է ճանապարհային ոստիկանության …

    🔹Մոսկվայի Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է ճանապարհային ոստիկանության մեքենայի պայթյունի տեսանյութը, որի հետևանքով զոհվել է ՃՈ-ի աշխատակիցը
    🔹Մոսկվայի հյուսիս-արևելքում՝ Սավյոլովսկի կայարանի շրջանում մահապարտ-ահաբեկիչը ոստիկանական ավտոմեքենայի ուղղությամբ նետել է ինքնաշեն պայթուցիկ սարք։ Հարձակման զոհ է դարձել ՃՈ-ի աշխատակիցը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հանցագործը նույնպես զոհվել է դեպքի վայրում…

  • Կամ Հեյդարի որդու առաջարկած Սահմանադրությունը, կամ հայերի կողմից Սահմանադրության…

    🔹Կամ Հեյդարի որդու առաջարկած Սահմանադրությունը, կամ հայերի կողմից Սահմանադրության մի կետ, մեր ժողովուրդը թող որոշի, «Ազատության» հետ հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը

    📌«ՔՊ-ն վախենում է Սամվել Կարապետյանի՝ վարչապետ լինելու փաստից։ Նա գնալու է մինչև վերջ և երկրին բերելու է փոփոխություններ՝ իր դեմքով։ Եթե նրանք ընտրեն ժողովրդավարական համակարգի հետընթաց՝ հայ ժողովուրդը կպատասխանի նրանց սահմանադրական բոլոր իրավական հնարավորություններով»,- ասել է նա։