Category: Tert.am

  • Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների, այդ թվում՝ միջուկային, հերթական խենթ մ…

    🔹Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների, այդ թվում՝ միջուկային, հերթական խենթ մրցավազքի մեջ, և այժմ կարևոր է անել ամեն ինչ՝ թույլ չտալու համար նոր համաշխարհային սպանդ, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն

    📌«Արևմուտքի կողմից նպատակաուղղված կերպով հրահրվում է ռազմական հիստերիա, անդադար աճում են ՆԱՏՕ-ի ռազմական բյուջեները, արագանում են Եվրոպայի, հատկապես մեր արևմտյան հարևանների միլիտարիզացիայի տեմպերը», — ընդգծել է նախագահը։
  • Իրանը և ԱՄՆ-ը Ժնևում ընթացող անուղղակի բանակցությունների ընթացքում փոխանակվել են…

    🔹Իրանը և ԱՄՆ-ը Ժնևում ընթացող անուղղակի բանակցությունների ընթացքում փոխանակվել են գործնական առաջարկներով՝ ուղղված իրանական միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորմանը, և կան հուսադրող ազդանշաններ, հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը

    📌«Հանրապետության իշխանությունները շարունակում են ուշադիր հետևել ԱՄՆ-ի գործողություններին և արել են անհրաժեշտ ամեն ինչ ցանկացած հնարավոր սցենարի համար»,- ընդգծել է նախագահը:
  • Հյուսիսային Կորեայի իշխող Աշխատավորական կուսակցությունը կրկին Կիմ Չեն Ընին է ընտ…

    🔹Հյուսիսային Կորեայի իշխող Աշխատավորական կուսակցությունը կրկին Կիմ Չեն Ընին է ընտրել որպես իր գլխավոր քարտուղար: Կիմերի ընտանիքը ղեկավարում է պետությունը 1940-ականների վերջից սկսած
  • ԵՄ անդամ երկրների արտգործ նախարարները չեն կարողանա համաձայնեցնել ՌԴ դեմ պատժամիջ…

    🔹ԵՄ անդամ երկրների արտգործ նախարարները չեն կարողանա համաձայնեցնել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, խոստովանել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը

    📌«Եվրահանձնաժողովն ամեն ինչ անում է պատժամիջոցներն առաջ մղելու համար, աշխատում է այն երկրների հետ, որոնք արգելափակում են դրանք»,- ասել է Կալլասը:
    🔹ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը կընդունվի փետրվարի 23-ին՝ համայնքի երկրների արտաքին գործերի նախարարների նիստում, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը
  • Ես դիկտատոր չեմ և չեմ սկսել պատերազմը, ասել է Զելենսկին՝ պատասխանելով Թրամփի մեղ…

    🔹Ես դիկտատոր չեմ և չեմ սկսել պատերազմը, ասել է Զելենսկին՝ պատասխանելով Թրամփի մեղադրանքներին

    📌Հիշեցնենք, որ անցյալ ամիս Թրամփը սոցիալական ցանցում ծավալուն գրառում էր կատարել Զելենսկու մասին՝ նրան անվանելով դիկտատոր՝ առանց ընտրությունների։

    https://cdn4.telesco.pe/file/3ccc278fda.mp4?token=T_oYKQeXVc1vID6fCNdBdOEvHy_t72kBtwsG6QfC20GUR6T9s3pUyup5SC_6uyQlphXQ56IZyjOf2aKZLXuyF616DlLI1cC14DspvQCGWPVANBF0_gNKN9MqtIm6lL3vr_97cHf4kc-WblAuQdq0y146ACA7_E-MkpVYmmrN3wV4yu9ux0_xMqsCsU2ItS9WBpU-HKeiJSAZGf-gWw7bL1mtPKvVNf1oOGHfAmz7xrCpuv_xE0mAeyAlaaPNa3mMT8qE3OCAtnfGWcT3KaJ4IUasP935Ld737CbnCxddX49Z0rpIer06X_DSycg2oLD3pPi14eDmec3_5f4AIMrEMQ

  • Չինաստանը հորդորել է Միացյալ Նահանգներին չեղարկել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հ…

    🔹Չինաստանը հորդորել է Միացյալ Նահանգներին չեղարկել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված միակողմանի մաքսատուրքերը այն բանից հետո, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց նրա ձեռնարկած միջոցներից շատերը

    📌Թրամփը կատաղի արձագանքեց՝ սկզբում հայտարարելով ներմուծման նոր 10 տոկոսանոց գլոբալ տուրքի մասին՝ հիմնվելով այլ իրավական լիազորության վրա, իսկ շաբաթ օրը բարձրացնելով այն մինչև 15 տոկոս։
  • Պուտինը սկսել է 3-րդ համաշխարհային պատերազմը և պետք է այն դադարեցվի՝ հակամարտութ…

    🔹Պուտինը սկսել է 3-րդ համաշխարհային պատերազմը և պետք է այն դադարեցվի՝ հակամարտության 4-րդ տարելիցին ընդառաջ, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին

    📌«Հարցն այն է, թե որքան տարածք նա կկարողանա զավթել և ինչպես կանգնեցնել նրան: Ռուսաստանն ուզում է աշխարհին պարտադրել կյանքի այլ կերպ և փոխել այն կյանքը, որը մարդիկ ընտրել են իրենց համար»,- հայտնել է Զելենսկին:

    https://cdn4.telesco.pe/file/c336f376fe.mp4?token=RnThVOptT1aBa-IvGVjZejOh6eBoIHj9L38xNtB_BUyyXoYr5iYjgES01XLTiNhPQnaMncZwZWSSgVg9cQ5UsMYmkeMPOP1LBzwNQatVW-bCYQUm-FAk4w4YhaMTL1vxN0STjybjWlX6a5JymlxShu4SuvbdaA4kcmzRSjOVwrC4fhEABpKyfXcfdpbOqo2ctuXshawJUUZ-mGLJ2_XS6OB0ZPNCWvIEsKdMPmO-_8ZcEN-R4-ewEA42nVXivUwbS9EZoqIaMBitBNTbtXcKGGo3aY6OfAxc-zjdu70nYIvMprzzJ8qaCfSXmt8SCFU0osLUWhUv6xq7oezPdXaaBw

  • Նեպալի կենտրոնական հատվածում ուղևորատար ավտոբուսն ընկել է գետը, ինչի հետևանքով 1…

    🔹Նեպալի կենտրոնական հատվածում ուղևորատար ավտոբուսն ընկել է գետը, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել: Ավտոբուսում եղել է ավելի քան 35 ուղևոր

    https://cdn4.telesco.pe/file/48353861b7.mp4?token=TI3hIWnHeIQk9cczKUNxnMMU1vJDT06JmgMrQFonetWzx3wbM9kQM2qm16PEVW5OjgRrPMsCpxfIKFvgrmQ2JOOiRsNLy7byEi9_MridpnmUrsAzkYMYAD4s1bjxZRFaub0Jxw2xJBjyub4QrgSgREuJjTiwRqU-Xj7IGdGaOpUHPmP4eu45SN8U_-pmGaKQI3jvwvG0jmnSLO1T9nxXKgdHpi3QgOZ4ExGIpp0fRMvqiT8BHD411HKV8vQRrNxhHBXjZUhGbRWHZ1GMnwNEqwp3QqhgiyTrroeIea9dNcaXyzU4puxmiUQQeoopF294ie8HJBdOAt4shVrczHTwkA

  • Սևանում 19-ամյա երիտասարդի uպանnւթյան գործով կան կալանավորվածներ, Tert.am-ին հայ…

    🔹Սևանում 19-ամյա երիտասարդի uպանnւթյան գործով կան կալանավորվածներ, Tert.am-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից
    📌Սպանությունը տեղի է ունեցել փետրվարի 21-ին։ Արամ Խաչատրյանին զանգահարել և կանչել են Սևան, նա եկել է հանդիպման և առանց որևէ բան քննարկելու միանգամից նրան դանակի հարվածներ են հասցրել։
  • Փետրվարի կեսերին փոսալցման մեծ ծավալի աշխատանք ենք տեսնում, նաև խնդիրներն են մեծ…

    🔹Փետրվարի կեսերին փոսալցման մեծ ծավալի աշխատանք ենք տեսնում, նաև խնդիրներն են մեծ ծավալի ու ավելի հրատապ լուծումներ են պահանջում, ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը
    📌«Այդ համատեքստում «Բալահովիտ1» ընկերությունը թող իրեն կարգի բերի, պետք է մարդ դնել հետները։ Պարզվում է՝ երբ չկա վերահսկողություն, ով ոնց կարող է, ինչ որ բան պակաս անելու է»,- նշել է նա։