Category: Tert.am

  • Պուտինը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս օգտագործել ռուսական բանակը ՌԴ քաղաք…

    🔹Պուտինը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս օգտագործել ռուսական բանակը ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար՝ օտարերկրյա պետությունների դատարանների կողմից նրանց ձերբակալության, քրեական և այլ հետապնդումների դեպքում
  • Իսրայելը հրապարակայնորեն՝ ԶԼՄ-ների միջոցով, ճնշում է գործադրում ամերիկյան գործըն…

    🔹Իսրայելը հրապարակայնորեն՝ ԶԼՄ-ների միջոցով, ճնշում է գործադրում ամերիկյան գործընկերների վրա՝ պահանջելով ավելի խիստ գործարք՝ Իրանի կողմից մեծ թվով պարտավորություններով, հայտնում է Wall Street Journal-ը

    📌«Իսրայելը մտավախություն ունի, որ համաձայնագիրը կթուլացնի տնտեսական և ռազմական ճնշումը Իրանի վրա և կկապի Իսրայելի իշխանությունների ձեռքերը Թեհրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ դիմակայությունում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
  • ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել օտարերկրյա քաղաքացիներին լքել Կիևը, իսկ տեղի բնակիչներին՝ չմ…

    🔹ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել օտարերկրյա քաղաքացիներին լքել Կիևը, իսկ տեղի բնակիչներին՝ չմոտենալ ռազմական օբյեկտներին

    📌«Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածը Ստարոբելսկին լցրեց համբերության բաժակը, ՌԴ ԶՈւ-ն սկսում է համակարգային հարվածներ հասցնել Կիևի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին»,- նշել են ԱԳՆ-ում։
    🔹Լուգանսկի Ստարոբելսկ քաղաքի քոլեջի վրա Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հարձակման հետևանքով 40 երեխա է տուժել հայտնել է տեղի երեխաների իրավունքների լիազորը 📌Հարվածի պահին քոլեջում եղել է 14-ից 18 տարեկան 86 երեխա։ Վերջին տվյալներով՝ վեց մարդ զոհվել է։…
  • Ես` որպես ապագայում Հայաստանի վարչապետ, լիովին աջակցում եմ TRIPP համաձայնագրին, …

    🔹Ես` որպես ապագայում Հայաստանի վարչապետ, լիովին աջակցում եմ TRIPP համաձայնագրին, ասված է Արման Թաթոյանի՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ուղղված բաց նամակում
    📌«Ես լիովին աջակցում եմ TRIPP համաձայնագրին և, ապագայում որպես Հայաստանի վարչապետ, պատրաստ եմ սերտ համագործակցել Ձեր վարչակազմի հետ՝ դրա լիարժեք և արդյունավետ իրականացման նպատակով»,- նշված է նամակում։
  • Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում, կամ կլինի մեծ գործարք բոլորի համար …

    🔹Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում, կամ կլինի մեծ գործարք բոլորի համար կամ ընդհանրապես ոչ մի գործարք, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
    📌«Ես պարտադիր կերպով խնդրում եմ, որ բոլոր երկրներն անմիջապես ստորագրեն Աբրահամյան համաձայնագրերը։ Եթե Իրանը ստորագրի համաձայնագիրն ինձ հետ, նրանց համար պատիվ կլինի մաս կազմել այս աննախադեպ համաշխարհային կոալիցիային։ Մերձավոր Արևելքը կլինի միասնական, հզոր և տնտեսապես ուժեղ, ինչպես, թերևս, աշխարհի ոչ մի այլ տարածք»,- նշել է նա։
  • Մինչև մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսը Երևանում ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի տե…

    🔹Մինչև մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսը Երևանում ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը փողոցներում խստիվ արգելվում են, հայտնում են ՊՆ-ից
    📌Նկարահանման հնարավորություն կտրամադրվի մայիսի 28-ին՝ սահմանված կարգով։ Խստիվ արգելվում է նաև ԱԹՍ-ների կիրառմամբ նկարահանումը։ Խախտումները կհանգեցնեն պատասխանատվության։
  • Տիգրանաշենը չի կարող անցնել Ադրբեջանին, Հայաստանն արդեն շատ է զիջել, ասել է Ռոբե…

    🔹Տիգրանաշենը չի կարող անցնել Ադրբեջանին, Հայաստանն արդեն շատ է զիջել, ասել է Ռոբերտ Քոչարյանը
    📌«Իշխանությունները Կիրանցում բավական մեծ տարածքներ հանձնեցին Ադրբեջանին։ Սա ևս մեկ քրեական գործ է, որը Նիկոլ Փաշինյանը շալակել է։ Ինքն առանց փաստաթղթերի, առանց քարտեզների արել է դելիմիտացիա։ Նման հարցերը ուղղակի չեն կարող կտոր-կտոր լուծվել»,- նշել է երկրորդ նախագահը։
  • Նախապատրաստվում է դատական հայց Հանրային հեռուստաընկերության դեմ զրպարտանքի մասով…

    🔹Նախապատրաստվում է դատական հայց Հանրային հեռուստաընկերության դեմ զրպարտանքի մասով գործ հարուցելու մասին, հայտարարել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը
    📌«Նախօրեին Հանրային հեռուստատեսությամբ եթեր է հեռարձակվել տեսանյութ, որտեղ վիրավորական լեքսիկոնով անդրադարձ էր կատարվում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, նրա ընտանիքի անդամներին։ Մենք գնալու ենք իրավական ճանապարհով»,- նշել է նա:
  • Տվյալներ են ստացվել, որ արտերկիր աշխատանքի մեկնած ՀՀ մի շարք քաղաքացիների նկատմա…

    🔹Տվյալներ են ստացվել, որ արտերկիր աշխատանքի մեկնած ՀՀ մի շարք քաղաքացիների նկատմամբ ունեցած նյութական կախվածությունն օգտագործելով՝ ՌԴ-ում բիզնես գործունեություն իրականացնող անձինք «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակրի և այլ անձանց հետ նախապատրաստել են վերջիններին տեղափոխել ՀՀ՝ հարկադրելով մասնակցել ԱԺ ընտրություններին և քվեարկել իրենց նշած կուսակցության օգտին, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից

    https://cdn4.telesco.pe/file/0a60189e1a.mp4?token=QUFwJUKNK5806s3DJF1FtslQUCQ6O_8mEIRAvhXOjXxANfieReKsF9rwYxcMMGsyYFSU1TMFB7AplQ56e3Gj3cDa148XGLyT85ws0alQ7JS7J8J4_C23BxY0EwI_7qYdvDoN9WQ2nEqqXlIjMLG6e8GvFZQXUPGEj2G0p3oYgecEIoHChrBAe8NeFK2w6liKQPXAoC_qSXhw96Lb1c7Z13L3LlEbLi8l8V2ioSir94arK0oVO2NZrjQ3AMsRR4IWFGCZ7jjdVof5ntueZ6f6cM5L7F2iMyS-3dLgyOciAPUqL7LeGgPv16HRIIBq4ucTjF4you2ZICr3mNN1J7tTrA

  • Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը, գրել է ԱԺ պատգամա…

    🔹Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը, գրել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
    📌«Մինչ այժմ նույն տնտեսվարողները որևէ նման խնդրի չեն բախվել, արտահանվող պտուղ-բանջարեղենը համապատասխանել է բոլոր նորմերին։ Վերջիններս ահազանգում են, որ անակնկալի են եկել նման որոշումից, և ելակը չիրացնելու դեպքում հսկայական վնասներ են կրելու»,- նշել է նա։