Category: Tert.am

  • ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ քննարկել Ուկրաինայում ՄԱԿ-ի հովանո…

    🔷ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ քննարկել Ուկրաինայում ՄԱԿ-ի հովանու ներքո արտաքին կառավարման ներդրման հարցը՝ ընտրությունների անցկացման համար,ասել է ՌԴ փոխարտգործնախարարը
    📌«Ռուսաստանը պատրաստ է ապահովել, որ Ուկրաինայում քվեարկության օրը ՌԴ զինված ուժերը հարվածներ չհասցնեն, եթե Կիևը որոշի անցկացնել ընտրությունները»,- նշել է Միխայիլ Գալուզինը։
  • Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն«Սպիտա…

    🔷Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
    📌«Սպիտակ տան ներկայիս վարչակազմի օրոք քաղաքականությունը վերածվել է ծաղրածուների շոուի։ Ամերիկացիների մեծ մասը Թրամփի գործողություններն ու վարքագիծը համարում է չափազանց անհանգստացնող»,- նշել է Օբաման։ Փետրվարի 6-ին Թրամփի Truth Social-ի էջում տեղադրվել էր կարճ տեսանյութ, որի վերջին մասում Բարաք և Միշել Օբամաները պատկերված էին որպես կապիկներ։ ԱՄՆ նախագահը դատապարտել էր տեսանյութը, բայց ներողություն չէր խնդրել։
  • ՀՀԿ-ն կօգտագործի քաղաքական և իրավական բոլոր միջոցները՝ պաշտպանելու Հայաստանյայց …

    🔷ՀՀԿ-ն կօգտագործի քաղաքական և իրավական բոլոր միջոցները՝ պաշտպանելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ասված է ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարության մեջ
    📌«Կուսակցությունը խորին վրդովմունքով հայտարարում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ շինծու մեղադրանքով քրեական գործի հարուցումը ոչ միայն հերթական հակաիրավական ակտն է, այլև պետությունը զավթած ռեժիմի ուղղակի ագրեսիան՝ ուղղված հայության հոգևոր կենտրոնի դեմ»։
  • Մայր Աթոռը խստորեն դատապարտում և խորը վրդովմունք է հայտնում ՀՀ դատախազության կող…

    🔹Մայր Աթոռը խստորեն դատապարտում և խորը վրդովմունք է հայտնում ՀՀ դատախազության կողմից Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և Նորին Սրբության ելքը Հայաստանից արգելելու փաստի առնչությամբ, այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը

    📌«Մայր Աթոռը կոչ է անում անհապաղ վերանայել Հայոց Հայրապետի, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների և քարտուղարի նկատմամբ կայացված ապօրինի որոշումները, ինչը պառակտում է մեր հասարակությունը, նսեմացնում հայրենի պետության վարկն ու հեղինակությունը»,-ասված է հայտարարության մեջ։
  • 2018 թվականին ես խոսում էի մեր պատմության ցիկլը փոխելու մասին, բայց նախորդ օրը տ…

    🔹2018 թվականին ես խոսում էի մեր պատմության ցիկլը փոխելու մասին, բայց նախորդ օրը տեղի ունեցած հանդիպման ժամանակ ես աշակերտներին ասացի, որ ես համոզված եմ, որ մենք փոխել ենք մեր պատմության ցիկլը, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը

    📌«2024 թվականի ապրիլ-մայիսին մենք կանգնած ենք եղել պետությունը մեկ ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ։ Այդ ժամանակ սահմանազատման գործընթացն էր, և Հայաստանում մեծ դիմադրություն էր առաջանում․․․ Մենք որոշեցինք, որքան էլ դժվար լինի գնանք այդ ճանապարհով։ Մենք անցանք այդ ճանապարհով, և ես վստահ կարող եմ ասել, որ պետություն կորցնելու ռիսկը այսօր հաղթահարված է»,-նշել է նա։ Ավելին՝ այստեղ։
  • Մենք պետք է թույլ տանք հարվածել Ռուսաստանի կենտրոնական հատվածում։ Որովհետև միակ …

    🔹Մենք պետք է թույլ տանք հարվածել Ռուսաստանի կենտրոնական հատվածում։ Որովհետև միակ լեզուն, որը Ռուսաստանը հասկանում է, ուժի լեզուն է, ասել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը

    https://cdn4.telesco.pe/file/74007a1eac.mp4?token=MlV1cd7Cd3Rrwgmn-rcRlXNU_nCivC5giayvEczxi4mM5vT6zrtCsROeZVO-ADRkjbl87dmeX6eHTIG6K1oKS0KacMuZjcgFSB7oRVUch5Vx13HD6-aCz_veW_-cGJ7tALmY1w1gk7nKidqG4M_TwrXqTT5DkTQyNGNCeDn5o2tk7weWYv4tnA1NKYmvLli3HWPzS3i_X0WURfdQiA2JW52CT0zAkAK9WSbwKVVfbktqUnNAvk_HOAPCvi47tAteUUr3NjMDDZqZS72KtF9JIjDwClFXL5RqiBH5pe0uro9dvNAkwZubw81scDeS1buAyKYGfbIrbD2vKODwYscSKoXENaYJ4Ns2skDahM5ixnMbApq9SUE0nXJv64UhJTD8QprHJfp_Y1lJgj-5fIJz5pKlJnqON4eLfplFWza3LXzdXgQlzbTnpjw2RUCn4bF61UQEhCzOgsrGHinxFAq_hZ4Qo9DtD3lwWMU7qZBEophNiiL2c4fkMyxwRkAZ6FC56nxK0_VmC2lkXE3lczlzNFkVBH8ulnUkKhWNLdg6j4DLw0inmsrtwU9LWElG3O-LHk52kHNzTPdigyRqI7cNsSFr4TYHgvgCyOZcJSnoHncMOSKFstBZJbBe0RX_Xv1dGibPYqB_VF7wobkR79apM3NraxOV91E8Is-HwO5ntrQ

  • Մեր սահմաններին խաղաղություն է հաստատվում. ստեղծվել է բոլորովին նոր իրավիճակ։ Կր…

    🔹Մեր սահմաններին խաղաղություն է հաստատվում. ստեղծվել է բոլորովին նոր իրավիճակ։ Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվել, ոչ ոք չի զոհվել։ Ադրբեջանն արդեն սկսել է համագործակցությունը Հայաստանի հետ, հայտարարել է Ալիևը

    📌«Հայաստանի հետ խաղաղության հաստատումից հետո Ադրբեջանի միջոցով դեպի Հայաստան, ապա Եվրոպա տանող միջանցքը հսկայական ներուժ ունի բեռնափոխադրումների առումով»,-նշել է նա։
  • Ադրբեջանը լավ հարաբերություններ է պահպանում ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի …

    🔹Ադրբեջանը լավ հարաբերություններ է պահպանում ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի հետ, հայտարարել է Ալիևը

    📌«Ադրբեջանի աշխարհագրական դիրքը՝ գտնվելով Ասիայի և Եվրոպայի միջև, առավելություն է, բայց ենթակառուցվածքները և հարևանների հետ լավ հարաբերությունները նույնպես կարևոր են»,-նշել է նա։
  • Իտալիան, հավանաբար, կմիանա Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդին» որպես դիտորդ, հա…

    🔹Իտալիան, հավանաբար, կմիանա Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդին» որպես դիտորդ, հայտնել է Իտալիայի վարչապետ Մելոնին

    📌«Ես կարծում եմ, որ Իտալիայի և Եվրոպայի ներկայությունը կարևոր է, ուստի կարծում եմ, որ մենք դրական կարձագանքենք հրավերին», — ընդգծել է Իտալիայի վարչապետը։
  • Ռուսաստանի Էնգելս քաղաքում մեքենայի հետ բախվելուց հետո տրոլեյբուսը բախվել է սյան…

    🔹Ռուսաստանի Էնգելս քաղաքում մեքենայի հետ բախվելուց հետո տրոլեյբուսը բախվել է սյանը։ Ութ մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում են տեղական լրատվամիջոցները