Category: Tert.am

  • Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով, կարծում եմ հերթա…

    🔹Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով, կարծում եմ հերթական բլեֆն էր փորձում անել, մտածելով, որ կկարողա ազդել հետագա հաշվարկի վրա, փորձում էին գիշերվա ընթացքում ամեն ինչ անել, որ իրենց ուզած համոզիչ հաղթանակը նկարեն։ Իմ համոզմունքն է, որ առնվազն 10 տոկոս ձայն տարբեր հնարքներով ավելացրել են, ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով ընտրությունների մասին

    📌«Այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ։ Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրությունների ընթացքում միասին այդքան կալանավորումներ, ձերբակալություններ և քրեական գործեր չեն հարուցվել, ինչպես միայն այս ընտրությունների ժամանակ»,-նշել է Քոչարյանը։

  • Երևանում անցկացվել են Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառումներ։ Ընդունելությանը մա…

    🔹Երևանում անցկացվել են Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառումներ։ Ընդունելությանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնյաներ

    📌«Մենք հույս ենք հայտնում, որ առկա խնդիրներն ու տարաձայնությունները հաջողությամբ կլուծվեն բաց երկխոսության միջոցով, և որ ՀՀ-ի և ՌԴ–ի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության ոգով՝ մեր պետությունների և ժողովուրդների բարօրության համար»,-իր ելույթում նշել է Մհեր Գրիգորյանը։

  • ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստի շ…

    🔹ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստի շուրջ, հայտնել է Պակիստանի վարչապետը
    🔹Հուշագիրը երբևէ այսքան մոտ չի եղել, սակայն ԶԼՄ-ները պետք է զերծ մնան բովանդակության վերաբերյալ ենթադրություններից։ Մանրամասները ժամանակին կներկայացվեն հանրությանը, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին
  • Առաջիկա օրերին հնարավոր է Ապարանի ջրամբարի լցվածություն ամբողջ ծավալով, որից հետ…

    🔹Առաջիկա օրերին հնարավոր է Ապարանի ջրամբարի լցվածություն ամբողջ ծավալով, որից հետո կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը՝ արտահեղվող ջրահոսքերը տեղափոխելով ջրամբարից ներքև դեպի Քասախի գետահուն, հայտնում են Փրկարար ծառայությունից

    📌«Ջրամբարից ներքև՝ մինչև Քասախի գետաբերան գետահունային հատվածից օգտվող ջրօգտագործողներին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց»,-ասված է հայտարարության մեջ։
  • Վաշինգտոնը հանձնառու է խթանել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորումը և կ…

    🔹Վաշինգտոնը հանձնառու է խթանել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորումը և կառուցել ավելի լավ հարաբերություններ Մոսկվայի հետ, ասված է ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի շնորհավորական ուղերձում՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ
  • Իսրայելը դուրս չի գա Լիբանանում, Սիրիայում և Գազայում գտնվող իր անվտանգության գո…

    🔹Իսրայելը դուրս չի գա Լիբանանում, Սիրիայում և Գազայում գտնվող իր անվտանգության գոտիներից, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Կացը
  • Հուշագիրը երբևէ այսքան մոտ չի եղել, սակայն ԶԼՄ-ները պետք է զերծ մնան բովանդակութ…

    🔹Հուշագիրը երբևէ այսքան մոտ չի եղել, սակայն ԶԼՄ-ները պետք է զերծ մնան բովանդակության վերաբերյալ ենթադրություններից։ Մանրամասները ժամանակին կներկայացվեն հանրությանը, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին
    🔹Իրանի կողմից «արտահոսած» պայմանները բացարձակապես չեն համապատասխանում այն պայմաններին, որոնք գրավոր կերպով համաձայնեցված էին, հայտարարել է Թրամփը 📌«Շատ անպատվաբեր մարդիկ են։ Նրանց հետ բարի կամքով գործարք կնքել հնարավոր չէ»,-գրել է նա։
  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չէ պատերազմ սկսել«Ռուսաս…

    🔹ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չէ պատերազմ սկսել

    📌«Ռուսաստանը գործնականում միայնակ է ամբողջ Արևմուտքի դեմ պայքարում։ Ոչ ոքի չի հաջողվի հասնել Ռուսաստանի ռազմավարական պարտությանը։ Ռուսաստանը ութ տարի համոզել է Դոնբասի հարցը խաղաղ ճանապարհով լուծել։ Խորհուրդ կտամ Ռուսաստանի թշնամիներին չպայքարել մեր դեմ, այլ ապրել խաղաղության մեջ»,- նշել է Պուտինը։
  • Իրանի կողմից «արտահոսած» պայմանները բացարձակապես չեն համապատասխանում այն պայմանն…

    🔹Իրանի կողմից «արտահոսած» պայմանները բացարձակապես չեն համապատասխանում այն պայմաններին, որոնք գրավոր կերպով համաձայնեցված էին, հայտարարել է Թրամփը

    📌«Շատ անպատվաբեր մարդիկ են։ Նրանց հետ բարի կամքով գործարք կնքել հնարավոր չէ»,-գրել է նա։
    🔹Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման հուշագիրը բաղկացած է 14 կետից, հայտնում է Mehr գործակալությունը 📌Ըստ ստացված տվյալների՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագիրը ենթադրում է ծովային շրջափակման վերացում 30 օրվա ընթացքում և ամերիկյան ուժերի դուրսբերում Իրանի…
  • Ուժեղ կարկուտ և տեղատարափ՝ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում, հրապարակելով տեսան…

    🔹Ուժեղ կարկուտ և տեղատարափ՝ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում, հրապարակելով տեսանյութ՝ գրել է Գագիկ Սուրենյանը

    https://cdn4.telesco.pe/file/70dc0a1cfe.mp4?token=KK2x3-BXjQT4TXhviBE_RIt4u3v5SP4zRLfvZ0N-WH6QNX3vTXfMPN-v-SKTEBktqM1n58GNKigeGYw-DEqQPJEkOhunle212LY52HVslFCRDRf2cqmzhxdbxkp52o8GXmAx6DiH6v8MwPUlMwSyqfe0Qc0teJswhRW87Vu-2flBZ-llYbmh60jf2iPLp7PMegvLbx5UpJ20SVS9UkIhyXAkTjxN9kcNmC_ItJ5HScnBQyRkJuefZP3tlrviWHN5Ekg0hurXYlAwbHIkliJ5fIw4UpFDbMzxv1EFIlaBVcgJ61Ghi0CVo4-l0Jz76pk0k9-StC5Dye_1Gl7PRzV0kQ