Category: Tert.am

  • Փետրվարի 9-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ն, կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացինե…

    🔹Փետրվարի 9-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ն, կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ, հայտնում են քաղաքապետարանից

    📌Նույն ժամերին կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Դեմիրճյան փողոցում՝ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նույն ժամերին չի գործի նաև Երևանի Մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանը:
  • Կոչ ենք անում Ձեզ՝ աջակցել միջազգային այնպիսի միջոցառումների, որոնք հնարավոր կդա…

    🔹Կոչ ենք անում Ձեզ՝ աջակցել միջազգային այնպիսի միջոցառումների, որոնք հնարավոր կդարձնեն Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը: Արցախի ԱԺ նախագահը նամակով դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսին: Ավելին՝ այստեղ
  • Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզար…

    🔹Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ

    https://cdn4.telesco.pe/file/1c95e8e857.mp4?token=uPnkBBnPV15fBnU84RzCeCKr0W4IWnDrWKtY1oxHlRgTf-A0nXaNuuMun3gaLElO0-p3SC7S7USfl0dgkeI4qvIx3p_HpJOk-Ub1bCCKGGFD5vh0byrU6P_e8Zb5c5cQKQiQyPfrCAdfCx98ch14DJT2x2r_qhsfoGXwBKHfBOz6DRkYXSgyonUuL0pkHWgRAVy7zrz2FV3j2gRlHZLU7y-mJlS2IJYC4xmN5TSImPamvR8dVG9HskrHXf21LKxhGktHWkd7Cny_WSqnXuDIau4AR1M8oNB7JxaLsii4966Xfv1ihyPrNx8zwbpqHMcMVNqnLcaIfB1CysEwQCEtQQ

  • Ջեֆրի Էփշթեյնի մահվան մասին փաստաթուղթը պատրաստվել է բանտում նրա մահից մեկ օր առ…

    🔹Ջեֆրի Էփշթեյնի մահվան մասին փաստաթուղթը պատրաստվել է բանտում նրա մահից մեկ օր առաջ, հաղորդում է The Daily Mail-ը

    📌2019 թվականի օգոստոսի 9-ին Մանհեթենի շրջանի ԱՄՆ դատախազի հայտարարության մեջ արդեն ասվում էր, որ Էփշթեյնը հայտնաբերվել է անգիտակից վիճակում խցում և շուտով հայտարարվել է մահացած՝ պաշտոնապես գրանցված մահվան ամսաթվից մեկ օր առաջ:
  • Կրեմլը չի ցանկանում հրապարակայնորեն խոսել Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածու…

    🔹Կրեմլը չի ցանկանում հրապարակայնորեն խոսել Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասների մասին, քննարկումները պետք է անցկացվեն փակ ռեժիմով, ասել է Պեսկովը
  • Նեթանյահուն TikTok իր էջում հրապարակել է անիմացիոն տեսանյութ, որում համեմատում է…

    🔹Նեթանյահուն TikTok իր էջում հրապարակել է անիմացիոն տեսանյութ, որում համեմատում է ԱՄՆ-ի և Իրանի ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում

    📌Տեսանյութում ցուցադրվում է տարածաշրջանում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքի մասշտաբները՝ ավիակիրներ, ռազմավարական ռմբակոծիչներ և ՀՀՊ համակարգեր, մինչդեռ իրանական բալիստիկ հրթիռները բնութագրվում են որպես սպառնալիք:

    https://cdn4.telesco.pe/file/e98c016bf4.mp4?token=ZHCw4kd41XsZa1gtm27VtQT6ymXJvEHqD8bigzPrueblWX7DUwh6Q0LMEcIJxTm3WUYu4fD7DBtX96lihV9AqUq_7BK4u60EO0zK3c03hAwBrYU003G3dXn8ISKcZbkIb58tt0VjAsEx24vp3alVeq-Vns_y_I4T4nstUmn0Amp-MPP6ZtN1V_uGEO4rZ23cbvrb0d6FhI7-Dc8g5uczZLPXOQBimoroezlRL8NbSnodOT2fecJDwxu6E4wgNrR0OSOUIY2dxAaUMsiYMKrF6sJmSaVyVopv8V_FlpCouMBgqxfZu1WINVkV4efnWJHBvWzL_1l3gE8PA3jeO-as1A

  • Բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, որոնցով նպատակ կա հասնել այնպիսի իրավիճակ…

    🔹Բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, որոնցով նպատակ կա հասնել այնպիսի իրավիճակի, որ Վեհափառ հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեն ու տանեն առաջ, ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը

    📌«Մինչև հիմա չեն կարողացել գտնել մի այնպիսի իրավիճակ, որ կարողանան վարկաբեկել ու կալանավորել այնպես, որ հանրությունը խիստ չարձագանքի: Բազմաթիվ փորձեր են եղել, որոշների մասին չեմ կարող խոսել, բայց իրենք հաջողության չեն հասել»,- ասել է Զոհրաբյանը:
  • Ռուսաստանն Անքորիջի բանակցություններում ընդունել է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ առա…

    🔹Ռուսաստանն Անքորիջի բանակցություններում ընդունել է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ առաջարկը, հայտարարել է Լավրովը
    📌«Եթե մենք դրան մոտենանք տղամարդավարի, ապա խնդիրը պետք է լուծվի։ Պուտինը բազմիցս ասել է, որ այն, ինչ նրանք ասում են Ուկրաինայում և Եվրոպայում, Ռուսաստանի համար նշանակություն չունի։ Մենք հստակ տեսնում ենք Եվրամիության ռեժիմների մեծ մասի քարանձավային ռուսաֆոբիան՝ շատ քիչ բացառություններով»,- նշել է նա։

    https://cdn4.telesco.pe/file/edb822e38a.mp4?token=K-4tK-kcktjUGID68Lc6KXpAqHSu7ebseVIE0zdrnofKCkMNthpBZaEBjXVgWXGhnbfXQ3uFmwdfCV3-OwPCrqIzdgFmc1O9g4bD3AN_EBdv1pHpJAdAA6BuGKiCO18KViHTPzFyFXE1AE07WfKVV5FsY2z1ugGwucwgqzbtktdq9XDevJFsMpeUE9YYqC-tC_2aRtK4agJxJsoni50CmmxFCG12lE1wyZlMgr1TU2JNiX461zzXaiwL1ffrKUMJeoTGLtyMSH10Z2vkjZNc0lYnIssswjbPLGL5uWdRuAnVibj_so10y0bIXuJQH40fOVzZQeSEYsT79d547Hp__w

  • Հայաստանի հետ սահմանին գտնվող «Ալիջանի» սահմանային անցակետի համար նախապատրաստակ…

    🔹Հայաստանի հետ սահմանին գտնվող «Ալիջանի» սահմանային անցակետի համար նախապատրաստական աշխատանքներն արագացել են, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները
    📌Նշվում է, որ Իգդիրի նահանգապետը ստուգել է սահմանային անցակետում ընթացող վերակառուցման և արդիականացման աշխատանքները: Նախապատրաստական աշխատանքները, ըստ հաղորդումների, մոտենում են ավարտին։
  • Վենսի այցով պայմանավորված Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանա…

    🔹Վենսի այցով պայմանավորված Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ
    📌Փետրվարի 9-ին՝ ժամը 17։00-ից 21։00-ն, կսահմանափակվի երթևեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ, Սախարովի հրապարակ։ Ավելին՝ այստեղ