Category: Tert.am

  • Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, հատկապես ՌԴ-ն և Չին…

    🔹Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, հատկապես ՌԴ-ն և Չինաստանը, թույլ չեն տա ԱՄՆ-ին չարաշահել իր դիրքը Խորհրդում և կզբաղեցնեն ամուր դիրքորոշում՝ դատապարտելով ամերիկա-իսրայելական ագրեսիան Իրանի նկատմամբ, չինացի գործընկեր Վան Իի հետ զրույցի ընթացքում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին
  • ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Իրանի հետ, և Թեհրանը տրամադրված է գործարքի հասնե…

    🔹ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Իրանի հետ, և Թեհրանը տրամադրված է գործարքի հասնելու, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
    📌«Մենք Իրանի հարցում հսկայական հաջողություններ ունենք: Մենք խոսում ենք ճիշտ մարդկանց հետ, նրանք գործարք են ուզում»,- նշել է ԱՄՆ նախագահը:

    https://cdn4.telesco.pe/file/2037659481.mp4?token=DwNOiGeCApTd7Q0yvb_McNskJpyjliNLRnv1c2C-2EmVuZpXplEEgXzrTi5acUyGFrRKQ8aKUMf1Zu0KN4IeDb_zGYMnlJKYPd4OPpUK2AwfWbcrUoFro5Ar_W96vK8R8IbWqCuALpC7fWnTE3camksBykBad2XPj0pTo35QiMeOBOOirkZC-MrZ1QfLLB3yw2_sLS3Y8GrdRoBJOGD8q_0apfOEPOvwpPh9pyEUba91xa_0eKYyoCY38PARdVSdkXLioiFd-nygq3caiO0aNGLWsAUwR8fgbtuWS3ALhVyp8UImc-rfRpgO4bDippc_PVaOVPN6v8LzgIHxbVc8rQ

  • Միացյալ Նահանգները Իրանին է ուղարկել 15 կետից բաղկացած ծրագիր՝ Մերձավոր Արևելքու…

    🔹Միացյալ Նահանգները Իրանին է ուղարկել 15 կետից բաղկացած ծրագիր՝ Մերձավոր Արևելքում պատերազմն ավարտելու համար, գրում է The New York Times-ը

    📌«Դեռևս պարզ չէ, թե որքանով է ծրագիրը տարածվել իրանցի պաշտոնյաների շրջանում և արդյոք Իրանը կընդունի այն որպես բանակցությունների հիմք։ Հայտնի չէ նաև, թե արդյոք ծրագրին աջակցում է Իսրայելը, որը ԱՄՆ-ի հետ միասին փետրվարի վերջին գործողություն է սկսել Իրանի դեմ»,- գրված է հաղորդագրության մեջ:
  • ՀՀ-ում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվը վերջին ութ տարիների ըն…

    🔹ՀՀ-ում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվը վերջին ութ տարիների ընթացքում աճել է շուրջ հինգ անգամ, սակայն իշխանությունները իրավապահ համակարգի ռեսուրսներն ուղղում են ոչ թե թմրաշրջանառության դեմ պայքարին, այլ Հայ Առաքելական Եկեղեցու և հոգևորականների դեմ ճնշումներին, հայտարարել է Նարեկ Կարապետյանը
  • Այս վիճակում ի՞նչ պիտի անի ամեն ինչում ձախողված Նիկոլ Փաշինյանը, պիտի վախեցնի պա…

    🔹Այս վիճակում ի՞նչ պիտի անի ամեն ինչում ձախողված Նիկոլ Փաշինյանը, պիտի վախեցնի պատերազմով, ուրիշ ի՞նչ ասի, ո՞ր թեմայի շուրջ ինքը կարող է նստել և լուրջ խոսել։ Մեծ վտանգը ինքն է, ինքը որ մնա՝ հաստատ պատերազմ է լինելու, հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը

    📌«Պարադոքսալը այստեղ նա է, որ ինքը փորձում է այդ պատերազմի վտանգը կապել մի մարդու հետ, որի նախագահության ժամանակ ամենից խաղաղ տարիներն էին: Ես այդ միտքը կրկնեմ, գոնե մեկ, միջին ծավալի միջադեպ չենք ունեցել սահմանների վրա, փորձ նույնիսկ չի եղել որևէ բան, որևէ տեղ անելու»,- ասել է Քոչարյանը։
  • Ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Արթո…

    🔹Ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Արթուր Ավանեսյանի միացումը «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգային թիմին, հայտարարել է Նարեկ Կարապետյանը

    📌«Եթե թշնամին հետաքրքրվում է, զգուշանում է, ուրեմն մենք ունենալու ենք ուժեղ խաղաղություն։ Միասին մենք կհասնենք դրան։ Միասին մենք ուժեղ ենք»,- մեկնաբանելով տարածված հայտարարությունները՝ ասել է Արթուր Ավանեսյանը։

    https://cdn4.telesco.pe/file/d6f94934a6.mp4?token=m3lnnB-oS0D0xmh4LXtKLJcVsz91jpRj8BB7NC2RH2QM7ElMjxYNuIZO0P_Wsx9XJhbhrpgAyrTtQ2w6Og-jjT49aVCtltq8JeWiHWKBHS8sFLZq7IkNayn_ZacRumFcSOWRTEvHcoAQP63nIwjI6MCBnU6uwmV_F9D3kN7S1Aes2a8q03AWOpgVBJFekWCYxpsAgWMoUn2SBFhfc7J-h9RQE9ek3dABs5ZULhqSk3VqGq7-6g1vrAxQ3aasJ31mVFAf3aKb4-Gb2wRnwSy2a8ysTwLCrLE5wamDvBgjI8iCjDJJ29Rb1Ws86QwsWzk_r23eqUZf2ggN7xwhjtHK1Q

  • Եթե որևէ քաղաքական գործիչ, կոպիտ ասած, էշի պես զռա, կարծում եմ, դիտումները միլիո…

    🔹Եթե որևէ քաղաքական գործիչ, կոպիտ ասած, էշի պես զռա, կարծում եմ, դիտումները միլիոններ կխփի։ Եթե դիտումներ հավաքելու գործիքը սա է, և մարդ պատրաստ է նաև նման կերպ դիտումներ հավաքել՝ թող հավաքի, «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանը

    📌«Ես իրենց հասկանում եմ․ ի՞նչ պիտի ասեն, օրինակ, լուրջ դիսկուրսի ժամանակ, ո՞նց պիտի բացատրեն, թե Արցախը խի՞ հանձնվեց, խի՞ իրենց այս ութ տարվա ընթացքում երեք պատերազմ բերեցին, 5,000 զոհի պատասխանն ո՞վ պիտի տա և բազմաթիվ, բազմաթիվ, բազմաթիվ այլ հարցեր: Մի պարզ հաշվարկ․ օրինակ՝ իրենք պարզ, ժողովրդի պես կարտոշկա ուտող են, բայց միայն Նոր տարվա պարգևավճարով նախարարը կարող է առնել մոտ 40 տոննա կարտոֆիլ»,- ասել է Քոչարյանը։
  • Տարածաշրջանային խաղաղության և մարդկության համար Նեթանյահուի գլխավորած սպանդի ցան…

    🔹Տարածաշրջանային խաղաղության և մարդկության համար Նեթանյահուի գլխավորած սպանդի ցանցը պետք է անհապաղ կանգնեցվի: Յուրաքանչյուր երկիր պետք է քաջ և նախաձեռնողական դիրքորոշում որդեգրի այս հարցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը

    https://cdn4.telesco.pe/file/3cdcc1944e.mp4?token=Gzmqnw__JB8L5m6UwyntWPjqWIdvb1yy5BMGzWw_Ri8_LTDVnc_Id08ogJA4LzWgc-saPJetVOp1UXFTPKWeadwBCtLeFiw7wu9yKOi-d5ooEzdR3xOL7gAFn4beHmTJfkDmE6nj5f82_mbRtx08dIGubZWDD7jgS0ec5cM53mB1jL4rxwT031R3g_A1grL_reBfUbQkgq4m-YDMXRJ1vwlUi7Bg35HZeetNUAETJxPMlNQ9H7cs0qNrNcCc2RTkFOb1oCg-8ZkDsKBjv1G9MlXAwIik3z-s1mGm2wu8PrQ184-0iKBNDQa0YdMlfGAXYTsh8VL-U_7I4WwlbBLmVA

  • Սուդանում հիվանդանոցին հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի, այդ թ…

    🔹Սուդանում հիվանդանոցին հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի, այդ թվում՝ 13 երեխա, հայտնել է Սուդանում ԱՀԿ առողջապահական արտակարգ իրավիճակների գծով ղեկավար Հալա Խուդարին

    📌Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 15-ից Սուդանում մարտեր են ընթանում կանոնավոր բանակի և Մուհամմեդ Համդան Դագլոյի հրամանատարության տակ գտնվող արագ արձագանքման ուժերի միջև:
  • Նիդերլանդների իշխանություններին ուղղված միջնորդագիրը, որով կոչ է արվում հրաժարվե…

    🔹Նիդերլանդների իշխանություններին ուղղված միջնորդագիրը, որով կոչ է արվում հրաժարվել ԱՄՆ-ում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը մասնակցելուց, հավաքել է ավելի քան 170 հազար ստորագրություն և փոխանցվել երկրի խորհրդարանին

    📌Բոյկոտի պատճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունն է, այդ թվում՝ Գրենլանդիայի վերաբերյալ նրա դիրքորոշումը