Category: Tert.am

  • Երեմյան ընկերությունների խումբը մեկնարկում է հոբելյանական տարին՝ պահելով հյուրըն…

    🎯Երեմյան ընկերությունների խումբը մեկնարկում է հոբելյանական տարին՝ պահելով հյուրընկալության, գյուղատնտեսության և մասնագիտական կրթության ոլորտներում սահմանած բարձր նշաձողը

    📌Կանգնած լինելով ՀՀ-ում հյուրընկալության ոլորտի ակունքներում՝ Երեմյան ընկերություների խմբի առաջնային նպատակները շատ հստակ են եղել՝ վերհանել ազգային խոհանոցը, ներկայացնել հայկական մշակույթը, նպաստել զբոսաշրջության զարգացմանը, դիրքավորել Հայաստանն աշխարհի գաստրոքարտեզում և աջակցել տնտեսության առաջընթացին։

  • Երևանում ընտրությունների արդյունքները որոշվել է 120 քվեաթերթիկի վրա, մեզ կեղծիքի…

    🔹Երևանում ընտրությունների արդյունքները որոշվել է 120 քվեաթերթիկի վրա, մեզ կեղծիքի մեջ մեղադրողները այդ 120 քվեարթերթիկը կուտեին, նման հազարավոր քվեաթերթիկներ կերել են, ովքեր մեզ մեղադրում են ընտրակեղծիքների մեջ, հայտարարել է Փաշինյանը
  • Հայաստանում YouTube-ի դրամայնացումը, նախատեսվում է, որ կակտիվանա ապրիլի վերջ-մա…

    🔹Հայաստանում YouTube-ի դրամայնացումը, նախատեսվում է, որ կակտիվանա ապրիլի վերջ-մայիսի սկզբին, հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը
    📌«ԱՄՆ գործընկերները փոխանցեցին, վերահաստատեցին Google ընկերության հայտարարությունը: Հայաստանում, ամենայն հավանականությամբ, ապրիլի վերջին, մայիսի սկզբին կակտիվացվի դրամայնացնումը (մոնետիզացիան): Այսինքն՝ YouTube-ի գործընկերային փաթեթը կակտիվացվի Հայաստանում»,- ասել է նա:
  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են…

    🔹Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել, հայտնել է «Ռուսաստանի երկաթուղիներ»-ի փոխնախագահ Սերգեյ Պավլովը

    📌«Հիմա մատակարարումները կանոնավոր են դարձել։ Նախատեսում ենք հետագայում ևս զարգացնել փոխադրումներն այդ երթուղով»,-հայտնել է նա:
  • Անապայի տեխնիկումներից մեկում կրակոցների հետևանքով սպանվել է անվտանգության աշխատ…

    🔹Անապայի տեխնիկումներից մեկում կրակոցների հետևանքով սպանվել է անվտանգության աշխատակիցը, վիրավորվել են գրադարանավարը և 1 ուսանող։ Տեխնիկումի ուսանողներից մեկը կրակ էր բացել նախասրահում, նրան ձերբակալել են, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները
  • Վեհափառը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստեր…

    🔹Վեհափառը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին
    📌Հանդիպման ընթացքում քննարկվել են անազատության մեջ գտնվող եպիսկոպոսների և ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ ընթացող իրավական գործընթացները։
  • ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության գործնական տեսանելի արդյունքներ դեռևս չկան, …

    🔹ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության գործնական տեսանելի արդյունքներ դեռևս չկան, բացի Ուկրաինայի հարցով սկսված երկխոսությունից, հայտարարել Է Լավրովը

    https://cdn4.telesco.pe/file/7b62719d90.mp4?token=D4iDRTCgVznKdgm_3QNQsogXP1QUeXqVAghrlBWOtiJ8nHKA3es89tE7NEpPGGTnEREZwXvq4tQ93tQy_oLaUq2bkEzuevDbj-iRluvgVwNQlitpih0_sZmSCAqDOUJ4s2rDfV9HF7W5AIKEMbAAuCRBDNuP9v6PlA0jpR0XIrRasfToGmc3c4ohf4NYL6Pgh_G22-0fzMRe5uu5zeq4hsRj6msgLfd5EIEk9y2NUIGumhL10ISufuuuqJUXfyMrx1nlsTh2-0rvDeckAQIDeVnUDUWlcY_EfAxgJ1SOT7RaSvYfuZqAGSPOg-7IiYb_znCUUHV2SLFXj5X7VdKWanUesBdBAjxiAPXzcqPzzs21kQ6OXeRtFyAug6MXkbp_HmC0mT3bZlk_CCnUS_u45n6Tc5e7N0KIK4Jh3mX3-1FE1ynE58hENqIhC1kEDiWTTQ4RMqVPha415nc7svHXcLJF8NnNO9X6anocP0t-DvvZiTM0x0YRQjhsshzizM-kd_V1wU270sfL-gbPMipGIUz5IJMRMmFoFIxb9NP0fJrXELKyaWfnedEg_RqEfTQy_iZ3CEhTdVhvHvtrVLYTEUCZTsi6AgVO_zG8W2zWn-g_8tcKZvkWJhOe2b8Msi-j62pn_ls2YJHkx4VwursMDIcarTVWQxqcFSeH_asiERU

  • Ես դիմում եմ նրանց, ովքեր փորձում են հասկանալ թուրքական արտաքին քաղաքականության …

    🔹Ես դիմում եմ նրանց, ովքեր փորձում են հասկանալ թուրքական արտաքին քաղաքականության հիմքերը. Թուրքիան երբեք չի ձգտում միջամտել այլ երկրների գործերին, ասել է Էրդողանը

    📌«Մենք, ընդհակառակը, խոսում ենք խաղաղության մասին, ասում ենք ՝ եկեք միասին զարգանանք»,-ասել է նա։

    https://cdn4.telesco.pe/file/4047d37f0c.mp4?token=OqxaCzKtjMkyWMQhBiUQo37UQRaCMNDl9qaEIwdTkEr_6QLAOiL7OaYY4eIy2zgDJrouVST1TH5jHlHQlXQ5dYEMPquFihqMGF0OUbQcgLBIvzwCZo2EJ_y53EVqW91Twd9rcxUzGqU4zV4VislrYqvQYLBNlb6iLg-saQt6Ypji7WE4nNcXgMCDGfxYms7fAocyh7uTJs2Zgage27eM7GA8IonJp_iiii6ukU3Kk1JMg58Sa5nhgeD91sCH8s-7Eczxcu3bfm8u1228yJwSOxQ0swix-50gKHKpx2xPIHibcR-TCB3wdo2HP3UagtXVv7GsQpDacgF5ExMyEstqZg

  • ՌԴ-ն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ-ի հետ փոխգործակցությունը կշարունակվի,…

    🔹ՌԴ-ն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ-ի հետ փոխգործակցությունը կշարունակվի, հայտարարել է Պեսկովը

    📌«ՀՀ-ի հետ մեզ միավորում են ինտեգրացիոն նախագծերը՝ ԵվրԱզԷս-ը։ Դժվար թե որևէ մեկը ձեռնամուխ լինի վիճարկել ԵվրԱզԷՍ-ի դերը այդ երկրի տնտեսական զարգացման նման բարձր տեմպերի պահպանման գործում։ Այդ դերն ակնհայտ է»,-ասել է նա:
  • Երբ ես 2022 թվականին որպես Ներկայացուցիչների պալատի խոսնակ այցելեցի ՀՀ, մեր Կոնգ…

    🔹Երբ ես 2022 թվականին որպես Ներկայացուցիչների պալատի խոսնակ այցելեցի ՀՀ, մեր Կոնգրեսական պատվիրակությունը կանգնեց Ծիծեռնակաբերդում և հստակ ու առանց ներողամտության խոսեց Հայոց ցեղասպանության մասին, որովհետև ճշմարտությունը կարևոր է, գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին
    📌«Խորը հիասթափեցնող է, թեև ոչ զարմանալի, տեսնել, որ փոխնախագահը ջնջում է այդ ճշմարտությունը ճանաչող գրառումը։ Պատմության ջնջումը անարգում է զոհերի հիշատակը և թուլացնում մեր հանձնառությունը մարդու իրավունքներին ամբողջ աշխարհում»,-գրել է նա:
    🔹ԱՄՆ փոխնախագահ Վենսի X-ի էջում հրապարակված գրառումը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության մասին, հրապարակումից կարճ ժամանակ անց ջնջվել է 📌Ավելի ուշ հաղորդագրությունը վերահրապարակվել է նրա մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քիրքի կողմից, սակայն առանց «Հայոց…