Category: Tert.am

  • Մենք չենք հուսահատությունից դրդված հանդիպել, այլ՝ Իրանը։ Նրանք սպառված են։ Մենք …

    🔹Մենք չենք հուսահատությունից դրդված հանդիպել, այլ՝ Իրանը։ Նրանք սպառված են։ Մենք կսպասենք 60 օր։ Նրանք ոչ մի գումար չեն ստանա, ոչ մի տասը ցենտ, գրել է Դոնալդ Թրամփը
    📌«Պատերազմը թուլացրել է Իրանին։ Այն այլևս չունի Ռազմաօդային ուժեր, Ռազմածովային նավատորմ, հակաօդային սարքավորումներ, ռադարներ կամ գործնականում ուրիշ ոչինչ»,- գրել է Թրամփը:
  • Այս ամբողջ գործընթացն արդարության վերականգնման մասին է, «Բարգավաճ Հայաստան» կուս…

    🔹Այս ամբողջ գործընթացն արդարության վերականգնման մասին է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրում է Սահմանադրական դատարան

    https://cdn4.telesco.pe/file/fa87f5dd74.mov?token=TnQpaMeMNegzzyXq4TEhccsh-gZThiRcOag36-wqR_Kb3z0A1J8S2XgJBKBGBldPFAsYJgvmMNYOyjfr3RIN9J8xyCPhMEqj1i3wnqppvuuekQNjw62UTtB5Lff5upukVpK9CzykubECws2JgNhHsCEsOQS56qyyoO9fKEAOcpNX-AA6PIk-d6m1ORfPRjVKMXvMF-jfWm-_NkQjajj9YGc7yzpS1gUO5T544D8W-3w1Rt0SmRjlFuk_JY7FbK36Y4t2-1dN3Jwa0JbqQ2yLgDT5IBqPBKgcdpazGdyDcpuFm8TxrlnkTcDY-UlV8ulbPjDhp1OoRyBptwf3HEo_tA

  • Ջորջիա Մելոնին աղաչում էր ինձ՝ իր հետ լուսանկարվելու համար։ Նա այնքան շատ էր ուզ…

    🔹Ջորջիա Մելոնին աղաչում էր ինձ՝ իր հետ լուսանկարվելու համար։ Նա այնքան շատ էր ուզում լուսանկարվել ինձ հետ։ Ես կարող էի դա չանել, բայց խղճացի նրան, ասել է Դոնալդ Թրամփը
    📌Ի պատասխն Թրամփի հայտարարության Ջորջիա Մելոնին ասել է, որ Թրամփի հայտարարություններն ամբողջովին հորինված են, և ինքը չգիտի, թե ինչու է ԱՄՆ նախագահն իրեն այդպես պահում իր դաշնակիցների նկատմամբ: Իր հերթին Իտալիայի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ կատարելիք իր այցը չեղարկելու մասին:
  • Այսօր ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարա…

    🔹Այսօր ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան, որով վիճարկվում է ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը
  • Այսօր Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի …

    🔹Այսօր Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա ՌԴ-ի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով, հայտնում են ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից

    📌Ֆոն դեր Լայենի և Փաշինյանի հեռախոսազրույցից ընդամենը երկու շաբաթ անց ԵՄ-ն արդեն իսկ իրականացնում է Հայաստանի և նրա ժողովրդի աջակցության ուղղությամբ ստանձնած հանձնառությունները։ Ավելին՝ այստեղ:
  • Ռուսաստանը կշարունակի հարվածներ հասցնել Ուկրաինայի քաղաքների օբյեկտներին, հայտնե…

    🔹Ռուսաստանը կշարունակի հարվածներ հասցնել Ուկրաինայի քաղաքների օբյեկտներին, հայտնել է Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով հունիսի 18-ին Մոսկվայի վրա իրականացված զանգվածային հարձակումը
    🔹Գիշերը Մոսկվան ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման։ Խոցվել է մոտ 180 անօդաչու, սակայն հարձակումը դեռ շարունակվում է, նշել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը 📌Հաղորդվում է, որ տարհանվել են «Շերեմետևո» օդանավակայանի ուղևորները։ Հարված է հասցվել Կապոտնյայի…
  • «Միասնության թևեր» կուսակցությունը՝ հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյուն…

    🔹«Միասնության թևեր» կուսակցությունը՝ հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու պահանջով Սահմանադրական դատարան դիմում է ներկայացրել
  • ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը կատարել է ատելություն, խտրականություն, անհ…

    🔹ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ, հայտնում են Քննչական կոմիտեից

    📌Նա ձերբակալվել է և նրա նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Ավելին՝ այստեղ:
    🔹Ռուբեն Հակոբյանի դուստրը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ձերբակալում հորը 📌Քննչական կոմիտեից Tert. am-ին հայտնեցին, որ Ռուբեն Հակոբյանը ձերբակալվում է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրն այլ անձանց հետ օրենսդրական արգելքի պայմա…

    🔹«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրն այլ անձանց հետ օրենսդրական արգելքի պայմաններում ՀՀ տարբեր մարզերի բնակիչների բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ, հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից

    https://cdn4.telesco.pe/file/e74dc6eb8b.mp4?token=k28d2R5VoKTjHyGInQTx2UTVKWoL1VLlahaJfoUM7HLsvixSMMpXjYj-5dTH2Vzs0Amz_Vr8E0RAt_XOSDCHn8XY1CXKuV-yT9LpMDbLAGOeKW-chRgMuW8wlXNJm2wwH1Bh3bMW3dJzaXoGlmhzFrqAo-DHAV_uczL-HbMJ_tmypwDDWNcL7SvjURJbXZI_3tru2MCE58ZdnCfEQDN8HaHjsiEC-ITU0HeDW_3oQQcytDLkpAl5Q5i4mdQ2sEnkGoJsyDo9xkJDf3bmhCpek5MWZC1b5O36LhBCZ4P1rqOhN7GBZ7LWDZQ4-GAYdURpZgOc0BEzCM9nCCfwm9IbXDOf6PmuBpasmAgXuMr2-x1MRLQDY3WLECrwmSiZk9I8NfvaiVjfezIgGs4PCV5cjscInNLToUPetYMCe_7MDEIo2peh4rXZrSz-i8DmKi8WT8VVfK159_OnwZ7dN2RfxLQ24KYdOFWCYFbs8hmFYUvv7F6Bn-ELm7snjfNskBeoniZGmYo5OgpA2gEFijDMoAwA2LHahVzXkGcntzs4WN8GsHRvaJlLLkVkFQ8qo93N77F5QOEdZznQ9IgKqAItdpTe6FJRgkNnutJwypjOtcb7YsLhAA-_H9PetTOQ4n3xlG9YaQfFweezJSr84d1DKrzf4GXpSWWuUvbEGtXf05w

  • Տեղեկությունները, թե իբր հայկական գյուղատնտեսական մթերքը Վրաստանի տարածքով ՌԴ է …

    🔹Տեղեկությունները, թե իբր հայկական գյուղատնտեսական մթերքը Վրաստանի տարածքով ՌԴ է արտահանվում թուրքական ծագման անվան տակ, չեն համապատասխանում իրականությանը, հայտնում են Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունից
    📌«Նախարարությունը կարծում է, որ նման տեղեկատվության տարածումը սպեկուլյատիվ է և ոչ միայն ճիշտ չէ, այլև ստվեր է գցում մեր երկրների տնտեսական հարաբերությունների վրա։ Մենք խորին մտահոգություն ենք հայտնում հարևան երկրում քաղաքական պատերազմի նման դաժան ձևերի կապակցությամբ, որտեղ մեր երկիրն անհիմն կերպով ներգրավվում է»,- գրված է հայտարարության մեջ: