Category: Tert.am

  • Պատերազմի ելքը չեն որոշում թվիթները, ամեն ինչ վճռվում է մարտի դաշտում: Հենց այնտ…

    🔹Պատերազմի ելքը չեն որոշում թվիթները, ամեն ինչ վճռվում է մարտի դաշտում: Հենց այնտեղ, որտեղ դուք և ձեր զինվորները չեք համարձակվում դուրս գալ։ Ավելի լավ է այս պատերազմն անվանել «Էպիկական վախ», այլ ոչ թե «Էպիկական կատաղություն», ասել է Իրանի զինված ուժերի Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի խոսնակը

    https://cdn4.telesco.pe/file/a188ceb193.mp4?token=coqND4dIonptnjvlZZsrHcMoDH17KNgEU-S_Bbf0pR9DT1YDcZt9Ua43pzaOpWXvR2jHrpXJbCxry-Rxtcl_aaWgH0WNopJeMv7dRahxK6mPzIX2oAVRZVn7apIXTon69m3OqRGFFrfIx16ogNpXr9r5ZsBqLGtEuLiL74nMoJ-U0Vf3vvHYsWDDEe3Xs986IXECFz9mGw1vaJPTAc4kGEb7ExgVadJ_ZIQeFQF5L67QDIawUBwWd-O6eIAUIVsseN_CbkjhyyoX6xWZiBCCqGHhu6XgdoZMApaJz8nGjH8OGgOw8yPhMbyNW9_X_ALt52jgtZmMKeqqXXNfWFwegwLLh2D-4zVGRCoC5rw_Yp6g8BJYOxxczrqZX4ZRN9DW361TE1IqWV-ehxYs8cNtj8OJtlVaxXKgzcuQwPyB7UZl9B55pzkK3Nvs1vwnoDxam0gPjnhGeLq1nTW7hq4HuX02o4ZzaoSSj_g8DetFnODr3yT0ZLMmjN3jz19g-sQuQGXmNE10gGF1gLLpcyjINo_Yip6yVfukCcwQZ8sBjpAgz7VhOYH5yu9GJpuNbwC_LLq56agtGU3D7rZE5LYQLYeS2ntvXRag3pK_RYiVRxk0rWMS6nF6gRGoSMqsjA7s84oAoAWKsytJ7j_aBhjIZmciuPBbccyrIuiKeqotEB4

  • Ես գործարար եմ, ով կարող է նոր նախագծեր կյանքի կոչել միայն խաղաղության պայմաններ…

    🎯Ես գործարար եմ, ով կարող է նոր նախագծեր կյանքի կոչել միայն խաղաղության պայմաններում։ «Հայէկոնոմբանկ»-ի Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը՝ ձեռքբերումների, առաջնորդության, հաջողության բանաձևի, անվտանգ և կայուն տնտեսական միջավայրի և ապագայի տեսլականի մասին պատմել է Tert.am-ի հետ հարցազրույցում։ Ավելին՝ այստեղ
  • Թուրքիան պատրաստ է ապահովել Ուկրաինայի հարցով բանակցությունների անվտանգությունը …

    🔹Թուրքիան պատրաստ է ապահովել Ուկրաինայի հարցով բանակցությունների անվտանգությունը ամենաբարձր մակարդակով, դրանում որևէ կասկած չպետք է լինի, հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից

    📌Հիշեցնենք, որ տարվա սկզբից Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ, բանակցությունների երեք փուլ են անցկացրել: Վերջինը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին:
  • Վա՜ու: Վենեսուելան բեյսբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում 4:2 հաշվով հաղթե…

    🔹Վա՜ու: Վենեսուելան բեյսբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում 4:2 հաշվով հաղթեց Իտալիային: Նրանք իսկապես հիանալի տեսք ունեն: Վերջին շրջանում Վենեսուելայի հետ լավ բաներ են կատարվում: Հետաքրքիր է՝ ի՞նչ կախարդանք է սա: Նահանգ №51-ի կարգավիճակ, ի՞նչ կասեք, գրել է Թրամփը` ակնարկելով Վենեսուելայի միացումը ԱՄՆ-ին
  • ԱՄԷ-ի ափերի մոտ տանկեր է հարձակման ենթարկվել: Արկը հարվածել է նավին ԱՄԷ-ի արևելյ…

    🔹ԱՄԷ-ի ափերի մոտ տանկեր է հարձակման ենթարկվել: Արկը հարվածել է նավին ԱՄԷ-ի արևելյան ափին՝ Էլ-Ֆուջեյրայից 23 ծովային մղոն դեպի արևելք: Արկը չնչին վնաս է հասցրել նավին, անձնակազմը չի տուժել, հայտնել է ծովային առևտրային գործառնությունների վարչությունը
  • Պակիստանի տեղեկատվության նախարարությունը հերքել է Աֆղանստանի իշխանությունների հա…

    🔹Պակիստանի տեղեկատվության նախարարությունը հերքել է Աֆղանստանի իշխանությունների հայտարարություններն այն մասին, թե հարվածներ են հասցվել թմրամոլների վերականգնողական կենտրոնին

    📌«Պակիստանի հարվածները եղել են ճշգրիտ և մանրակրկիտ պլանավորված՝ ցանկացած կողմնակի վնաս բացառելու համար: Փաստերի այս խեղաթյուրումը նպատակ ունի բորբոքել կրքերը և թաքցնել անդրսահմանային ահաբեկչությանն ուղղված անօրինական աջակցությունը»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:
    🔹400 մարդ զոհվել է և ավելի քան 250-ը վիրավորվել Աֆղանստանի վրա Պակիստանի հարձակումների հետևանքով, գրում է աֆղանական TOLOnews պորտալը
  • Թիմային աշխատանքը թռիչքների հաջող իրականացման հիմնական գործոնն է, հայտարարել է Ա…

    🔹Թիմային աշխատանքը թռիչքների հաջող իրականացման հիմնական գործոնն է, հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը՝ հրապարակելով ավիակրի տախտակամածից ավիացիայի մարտական աշխատանքի կադրեր

    https://cdn4.telesco.pe/file/d515322fe5.mp4?token=bMLgjQUxPYS4tMcpRPcxizQm1CoeRV1SW-vmNDzQIu0bq2y_gO_4wW1Pfub-EZA3ZxvCxyRps3Wu0H-M6GlWCCavaCOsxD_dfYXGPzP4wvi5GZHMJ-qaePUabAnSQ5F8nlkh-PtfDw4O7kqiYUkf85HlTAVopwscsSNgCH4mKmNmt9btVJTqaDB3cQp8b2z1nOYOSTCoTfvrner0T-fmgmc9uwrR_9zcXTsIGKDEBzy3aAGUwtzEvGvPlsRFgTZQmUzyVgT4A1EyBHN2QpVzVUF1f0bOkPBYWh6Mc6eUqFFid8BJ_T6fEGA_BHKSisOBVktbUdIFOCqo7IWhCDKFnQ

  • Եթե դուք կարծում եք, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, ապա ձեզ պետք է դու…

    🔹Եթե դուք կարծում եք, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, ապա ձեզ պետք է դուր գա այն, ինչ մենք արեցինք։ Բայց մենք դա չարեցինք մեզ համար. մենք դա արեցինք ողջ աշխարհի համար, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Թեհրանի վրա հարձակումների մասին

    https://cdn4.telesco.pe/file/909182fe6f.mp4?token=JA4Nq70u9DVMpFhGkvOmgmBUwgSCL7o3QnY2MHmMzWF2gof4fb1LJW4Jv6wJnGaEKLTrO72TaIFzB-bkwwNHBjsXyZXS3HBS07WcDG21R5OLkCoM50CgeJPn5K9rsf_x1p2M657yXqPji724Ol829MOfGMQ5stQ8iAqTTqBhu_qqzH458ldqWaxVO0RSZykNIdlK9KjEllqbcVrFhCOkO1mfrr_wb-wH-lj-KhilNCHBVcffHYn5ZJjhCub7KRuJ7QxqMFiD8fpkA8KCNejDVf-ZaeNL_fIkzeVhWFJ50OonzNIt8lrFWzpNeAKXaMSJCIFWOEraBZK6ZRBFZW37ExPeXAE0XZ-4oP7OtG7y8JEHJBOuJgmL6XYoCDGwqD9sxZyWVxgZ-YTIa4QMm78ResHcvPyttV4KU_-1qCH0eEbCoSS6PMpoguW7nneQXqIinwvXQ83MVdqDJTBruI8Qk2ziPtyYLhYF1l2ueonsTcLh-fvauzTTz-JrZayotHbRXI7AqLnHmi7QdI-mC-dJ5mKqe3mZylqINcy8tDZUGpTSaJbhntL3bgaQqjTHoe8PWwZvs1DC3dsm_AuWzsVYCNGnVY27gda3_3x7DQposEKs1SIwfaGltUJgKPNn6LgsiqmOhad7pXBYm-L0cL5zl2M_gkV1jRCNOZ0fUvI2OjY

  • Ես կարող եմ ձեզ ասել, որ Մոջթաբա Խամենեին կարգին է: Համոզված եմ, որ դուք արդեն լ…

    🔹Ես կարող եմ ձեզ ասել, որ Մոջթաբա Խամենեին կարգին է: Համոզված եմ, որ դուք արդեն լսել եք նրա ուղերձի մասին, և հույս ունեմ, որ շատ շուտով նա հանդես կգա հանրությանն ուղղված ևս մեկ ուղերձով, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային
    🔹Իրանի նոր առաջնորդը միացված է թոքերի արհեստական շնչառության սարքին և չի կարողանում ինքնուրույն շնչել։ 56-ամյա Մոջթաբա Խամենեին գտնվում է կոմայի մեջ, զրկվել է ոտքից և, հնարավոր է, ստացել է լյարդի ու ստամոքսի վնասվածքներ, հայտնում է The Sun-ը
  • Ես հավատում եմ, որ ինձ պատիվ կվիճակվի գրավել Կուբան, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դո…

    🔹Ես հավատում եմ, որ ինձ պատիվ կվիճակվի գրավել Կուբան, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը

    📌«Դա լավ կլիներ։ Դա մեծ պատիվ է։ Ես կարող եմ ազատագրել այն կամ գրավել, ես կարծում եմ՝ կարող եմ անել նրա հետ այն ամենը, ինչ կցանկանամ»,- ասել է Թրամփը: