Category: Tert.am

  • Վաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվի, հայտնում …

    🔹Վաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվի, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները
  • Իրանը ստորագրել է հրադադարի մասին համաձայնագիրը։ Մենք պահպանում ենք այն, բայց եթ…

    🔹Իրանը ստորագրել է հրադադարի մասին համաձայնագիրը։ Մենք պահպանում ենք այն, բայց եթե նրանք տարաձայնություններ ունեն այն հարցում, թե ինչպես է կատարվում փոխըմբռնման հուշագիրը, նրանք կարող են զանգահարել։ Սակայն բռնությանը ԱՄՆ-ը պատասխանելու է բռնությամբ, գրել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը
  • Այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ու «Թունել Սադ Արիանա» և «Աբատ Ռահան…

    🔹Այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ու «Թունել Սադ Արիանա» և «Աբատ Ռահան Պարս Ինթերնեյշնլ Գրուպ» համատեղ ձեռնարկության միջև կնքվել է Հյուսիս-հարավի Քաջարանի թունելի՝ 7.2կմ երկարությամբ, շինարարության պայմանագիրը, որն ազդարարում է թունելի կառուցման մեկնարկը

    https://cdn4.telesco.pe/file/f32732868a.mp4?token=fWIkLUcyy8Jh21FRhfNdFSskDx6s0azjXrZFUkfVWUsLya3TZ6l8-q9GR1DDtUkwheJzwhOtvMLJCZpz9NdNIWRwc6FWEWBkeZGHSP4zHhrjwbltHpnvguFRrlom-03Klay2xbHsiemWpEvYA2RyIEJnkN8ldzz05XhYUP-Lwr297VJRu0GBEfNaI4XTcOnv2VqBHy9wGIe7pq-Sx5BglA0cpMEqDMKKQyWQfRbAypuaqDTPnvvUwIrO633X_uk75XZzLPRbEuC-8qTlLSw0529LRfVvJqP7G0APvxuqwWbVi32kTjvqCfevlGf7-34TfNWZh0Q4EVyR69vXvN-qGg

  • Լիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը հարված է Իրանին: Ըստ էության, Իսրա…

    🔹Լիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը հարված է Իրանին: Ըստ էության, Իսրայելը, Լիբանանը և Միացյալ Նահանգները նրանց ասում են՝ «սա ձեր գործը չէ», հայտարարել է Բենիամին Նեթանյահուն

    📌Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում Իսրայելի և Լիբանանի դեսպանների հետ հունիսի 26-ին հայտարարել են շրջանակային համաձայնագրի մասին, որին կողմերը հանգել են բանակցությունների հինգ փուլից հետո։ Նրանք նշել են, որ այս փաստաթուղթը ճանապարհ է հարթում դեպի խաղաղություն՝ Իսրայելի և «Հեզբոլլահ» կազմակերպության միջև հակամարտությունից հետո:
  • ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի նկատմամբ ապօրինի ծագում ունեց…

    🔹ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից
  • ԱՄՆ հետախուզական ծառայությունը մի քանի վրիպում է թույլ տվել գերատեսչությունների …

    🔷ԱՄՆ հետախուզական ծառայությունը մի քանի վրիպում է թույլ տվել գերատեսչությունների միջև անհամաձայնեցվածության և տվյալների հավաքագրման ներքին համակարգում առկա անճշտությունների պատճառով, ինչը փետրվարի վերջին հանգեցրել է Իրանի Մինաբ քաղաքի դպրոցին հասցված հարվածին, որի հետևանքով զոհվել է 175 մարդ
    🔷Իրանի Մինաբ շրջանում դպրոցի վրա հրթիռային հարվածի զոհերի թիվը հասել է 63-ի, վիրավորներինը՝ 92-ի: Նախնական տեղեկություններով, փլատակներում դեռ կարող են աշակերտներ լինել
  • ՌԴ օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ օդային պարեկությո…

    🔹ՌԴ օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ օդային պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոսի վրա: Նշվում է, որ սա ցույց է տալիս Մոսկվայի և Պեկինի ընդհանուր հավատարմությունը տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանմանը, հայտնել է ՉԺՀ պաշտպանության նախարարությունը

    https://cdn4.telesco.pe/file/343eb9ea96.mp4?token=hhTmR6rxROwAYHp6FVyZA7Z4Hm0oiW5Ca18UCVWNAXayJ0jaigTqoX_6e7u20EF8bkHEAuX1—0JasV9lBX4fb_i4hQ3aJPdAJhmacIB_H2RPnyfW2Z_G3HI5FZensEJQLqIaXrTJLoskMpIDcn9bYkhshQS3HvLahwqzgfLb_S0nqDEMhiOh9noIoa22qej3H_N4UlOoJLCkWJF5qdQC3mtdlckBTNq2LYiemVhzQxgc5zZO-Ixdlv9qIPWEiQEHtpBfpFPClOWUrEqJpvHRKKm_DLD7o0oCVETC7vXfHUkk-0GEgLkk-SKU-EA7qo4oqNWoUoNWBq_sI5wgSU43w

  • Մեր պրինցիպիալ դիրքի պատճառով է, որ այսօր կալանավորվածների 90%-ը մեր ուժի ներկայ…

    🔹Մեր պրինցիպիալ դիրքի պատճառով է, որ այսօր կալանավորվածների 90%-ը մեր ուժի ներկայացուցիչներն են․ դա մի բանից է, որ չեն կարողանում պայմանավորվել մեզ հետ, ասել է Նարեկ Կարապետյանը

    📌«Այս ամեն ինչը մենք անում ենք, որ ունենանք ուժեղ երկիր, որ չամաչենք թույլ երկրի, քաղաքացի լինելուց։ 2018 թվին մեր ժողովրդի 90% էին մոլորեցրել, հետո՝ 60, հիմա՝ 50-ից քիչ․ վաղ թե ուշ գնալու են, ուղղակի պետք է պայքարենք»,- նշել է Կարապետյանը։

    https://cdn4.telesco.pe/file/7567f49dd8.mp4?token=hiziIMujVJdyDVHJSTDTXHceoXNGN5-THKCQznRGVvHg2KB9UR4l5xZwE02-fX-7Fniw25J00Bp7XjxZ63zkX6-kKQ0DEe_pDJRcmkVV09OEknTwfrt4O-W0570wRJNrvbeRpZ7OVFiOhW9NsxEnynWn2w4AD7LVchqyYxbiyfAAfeZjK_fO0xrLR50j9qxwfkVvpTyKK6fDWARo5mdbNBGM0XbJ0GcTKx5R30tsES_LXMZyN-FPNTpATQGHp12LW6yxV6mJmKXr6d2RkiAMwODsyI3LRszlMo-Cw00sYKIWmHwudI09rnNb0NqGRUzXS5FB_udkxFE2t1f36zGwfw

  • Փամբակ գետում հայտնաբերվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան, վայրից մոտ 700 մ հեռավո…

    🔹Փամբակ գետում հայտնաբերվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան, վայրից մոտ 700 մ հեռավորութայան վրա հայտնաբերվել է տղամարդու դին։ Այժմ ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ, հայտնում է Shamshyan. com-ը
    🔹Այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին, հայտնում է Shamshyan. com-ը

  • ԱՄՆ-ը, աջակցելով տարածաշրջանում իր պրոքսի ուժերի գործողություններին, խախտել է հո…

    🔹ԱՄՆ-ը, աջակցելով տարածաշրջանում իր պրոքսի ուժերի գործողություններին, խախտել է հուշագրի առաջին կետը, իսկ Հորմուզի նեղուցում լարվածության էսկալացիայի շարունակմամբ՝ հինգերորդը։ Հուշագրի ցանկացած կետի խախտման պատասխանը կլինի արագ և կործանարար, հայտնել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդականը