Category: Tert.am

  • Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադ…

    🔹Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն, որը հղում չի պարունակում Անկախության հռչակագրին, ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը
    📌«Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանադրությունը և միջից ինչ-որ բաներ ենք ջնջել, ինչ-որ բաներ ավելացրել, այլ վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ»,- նշել է նա՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հարցին, թե արդյոք հանվե՞լ է Սահմանադրության տեքստից Անկախության հռչակագրին հղումը:
  • Սիրիայում դատարանը հանրապետության նախկին նախագահ Բաշար Ասադին դատապարտել է հեռակ…

    🔹Սիրիայում դատարանը հանրապետության նախկին նախագահ Բաշար Ասադին դատապարտել է հեռակա մահապատժի: Ասադը մեղավոր է ճանաչվել մարդկության դեմ հանցագործությունների մեջ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում
    📌Նշենք, որ Բաշար Ասադն իր ընտանիքի հետ Ռուսաստանում ապաստան է ստացել 2024 թվականի դեկտեմբերին՝ զինված հեղաշրջման ընթացքում Սիրիայում նրա վարչակարգի տապալումից հետո։
  • Եթե ՌԴ-ն որոշի գազ թանկացնել, TRIPP-ի շրջանակներում գազամուղ է անցնելու, կդիվերս…

    🔹Եթե ՌԴ-ն որոշի գազ թանկացնել, TRIPP-ի շրջանակներում գազամուղ է անցնելու, կդիվերսիֆիկացնենք, հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը

    https://cdn4.telesco.pe/file/05b829d0a1.mp4?token=ARYUBEitBcQ1toUJz0vZVjqAj_Jf-LhVPqdlB1bg-f7D2JwvxhrRDnxc8TetBoHauKPqgI0ryKpBG2NC37oVdsMB77JIMHC5Jl8duIzzS-ypImH8AD7M6cRG_ip5MS0OMOZC7JJTZCnNUZ_NJ70E5yZeLaiN2EST0s6tb81MIbQtKcEsQVsHmGND0DPAAGhQmfrwRuuD-rMTBwiLBgCJTVREXA8q-0VpQu-3MLiTiPo5AKGeLE5y5ni7Z-zVEFTHXdI6cK6pHe4bTi84Hsw4LpEl-togdNj3QxAOO23xcEIQiTLb6Ax1IMuLfNMKlXvaoXHW-yP717Gz9kFIyKe59pQaiVG2xrQCfeNvHYY8Z8ZQEIqD3e_BzT110G_vj52CMFQlXAL10SDGHkWHvefX7M-IUM1K2oecqx7v-Po1FkuJDQTvhMUhOFhgcG08yxtspHl2XQC4hn-Xupp3Q9NlyG-Qj-i1xrhOrSQLXezyz_l_A51P9tXIuPWku8kevbTYVDy2kiDQyUCfFWZZ3C3_Hp7RlvfCimgBlkHSYxG0WkCUVX5qLS7Y-Lun68dRWJKzZ9KdblGXtcdkhKEzFHnCgwcqnX9klRFcJwkzgdxTBtBDrPIq8iErDf57rzGSF0wdikomkD0KgxKlsmCas6YZ8XDfwqIW3OB3Rqg2FXhiko0

  • Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի …

    🔹Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Ուկրաինայի արտգործնախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ
    📌Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ։
  • Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի խաղահրապարակի մոտ երեկ հայտնաբերված նորածնի կյան…

    🔹Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի խաղահրապարակի մոտ երեկ հայտնաբերված նորածնի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա CPAP սարքի միջոցով է շնչում։ Առողջական վիճակը բավարար է, հայտնել են Առողջապահության նախարարությունից
    🔹Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ է հայտնաբերվել նորածին երեխան, հայտնում է Shamshyan. com-ը 📌Համայնքային ոստիկաններն ու քննիչները պարզում են երեխայի մոր ինքնությունը։
  • Իրանի հետ հակամարտությունը ավարտին հասցնելու համար ԱՄՆ-ը ունի երեք ռազմավարությո…

    🔹Իրանի հետ հակամարտությունը ավարտին հասցնելու համար ԱՄՆ-ը ունի երեք ռազմավարություն, հայտարարել է Դոնալդ Թրամփը
    📌«Անել այն, ինչ անում ենք հիմա՝ պարզապես առաջ շարժվել և տեսնել, թե որքան վատ են գործերը նրանց մոտ: Նրանց շատ ուժեղ հարված հասցնել, կամ էլ՝ ըստ էության, երրորդ տարբերակը՝ պարզապես տնտեսապես ջախջախել նրանց։ Բայց մենք առանց այն էլ դա անում ենք։ Դա կարծես առաջին տարբերակի մի մասն է»,- ասել է Թրամփը:

  • Դատապարտում եմ Հովիկ Աբրահամյանի որդու անձնական կյանքի տվյալների հրապարակումը ՔԿ…

    🔹Դատապարտում եմ Հովիկ Աբրահամյանի որդու անձնական կյանքի տվյալների հրապարակումը ՔԿ-ի կողմից, ԱԺ-ում ասել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Արուսյակ Ջուլհակյանը
    🔹Բացահայտվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված uպանnւթյան դեպքը 📌Քննիչի որոշման հիման վրա ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Արգամ Աբրահամյանը ձերբակալվել է՝ նրա…

  • Քննչական մարմնի ներկայացուցչի կողմից հանրությանը ներկայացված այն պնդումները, թե …

    🔹Քննչական մարմնի ներկայացուցչի կողմից հանրությանը ներկայացված այն պնդումները, թե Անդրանիկ Թևանյանը, իբր, 622,000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց ձեռք է բերել պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ, այն թարգմանել և փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի, ինչպես նաև այն, թե այդ փաստաթուղթը նրան փոխանցել է Արեգնազ Մանուկյանը, չեն համապատասխանում իրականությանը, ասված է պաշտպանական թիմի հայտարարության մեջ
  • Թրամփը հուլիսի սկզբին գաղտնի հեռացել է Անկարայից, որտեղ տեղի էր ունեցել ՆԱՏՕ-ի գ…

    🔹Թրամփը հուլիսի սկզբին գաղտնի հեռացել է Անկարայից, որտեղ տեղի էր ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, ռազմատրանսպորտային ինքնաթիռով՝ իրանական կողմից սպանության սպառնալիքի պատճառով, հայտնել է The Washington Post թերթը

    https://cdn4.telesco.pe/file/b682c7649f.mp4?token=ImR8UT4RCvncLGaq6CoqScRdEqR8CRsgZBrCScG-LzcvkJBg6ntxzT3Lhet-Our-GI7caM9Zh8pzHpd2ZGXlx2b_9TUKJAHojWZVSWIzeYnaJWIsVppTyW02BINxwpdXpTDWQDnY348mbd2aoueTJuwXjRf0QrVfZSZPKukHn_y3iQUiK53GpF-OULZywp1NAg5gvvfA66VVq7HBhAT6JpUApvRQ8IaBoHTflmjcufIP4tUF7ZZ-kb4XEsgipoUHyMS1nthTYxK2w9yjm32Ez1Qp20PynyNffovh4Mm5ci8Ae4k8JVMx2rgNinirL5Yfk-WUB315MZKNCAfTC_goqg

  • ՔՊ-ն պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջ…

    🔹ՔՊ-ն պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը