Category: Tigran Khzmalyan

  • Մոլդովան օրինակ է ծառայում, թե ինչպես է հնարավոր եւ անհրաժեշտ բաժանել երկրի Եվրա…

    Մոլդովան օրինակ է ծառայում, թե ինչպես է հնարավոր եւ անհրաժեշտ բաժանել երկրի Եվրաինտեգրման գործընթացը ներքին քաղաքական իրավիճակի կառավարման հետ։ Մոլդովան ունի Մերձդնեստրի անջատողականների խնդիրը, բայց չի հետաձգում այդ պատճառով ո՜չ ԵՄ անդամակցելու հայտը ( ներկայացրել է), ոչ էլ մարդու եւ ազգի իրավունքների հիման վրա բարեփոխումները։

  • https://caucasuswatch.de/en/insights/combining-european-and-eurasian-integration…

    Combining European and Eurasian Integrations in Armenian Public Opinion

    Can the alignment of European and Eurasian integration paths be genuinely viewed as a double development opportunity for Armenia, or do they instead represent two insurmountable obstacles? This article attempts to answer that question.

  • ԱԺ ՔՊ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր թաուն-հաուսի ձեռք բերման համար ստա…

    ԱԺ ՔՊ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր թաուն-հաուսի ձեռք բերման համար ստացել է 20 միլիոն դրամի զեղչ։ ՀԵՏՔ-ը դա բացահայտել է, որին ի պատասխան Կոնջորյանը ասել է, որ հոդվածը կեղծ է, լրագրությունը անորակ է, իր ձեռք բերելու ժամանակ գինն ավելի էժան էր և այլն։
    Այսօր խորացա թեմայի մեջ ու պարզվեց, որ ՀԵՏՔ-ը ճիշտ է և այն ժամանակ, երբ Կոնջորյանը տունը (գնման իրավունքը) ձեռք էր բերել, տվյալ կառուցապատողն առաջարկում էր ք/մ-ը սկած 410 հազարից, իսկ Կոնջորյանն այն գնել է 300 հազարով։
    Ընդ որում, ՀԵՏՔ-ը շատ պարկեշտ կերպով նախապես Կոնջորյանից մեկնաբանություն էր խնդրել ու, դե ֆակտո, մերժվել։
    Հայաստանի լրատվական դաշտին ու ՀԵՏՔ-ին կաիելի է շատ բանի մեջ մեղադրել։ Բայց չի կարելի անտեղի մեղադրել։
    Ինչպես իշխանության հասցեին սխալ մեղադրանքները ջրում են տեղին քննադատությունը, այնպես էլ լրատվական դաշտի հասցեին սխալ մեղադրանքները ջրում են տեղին քննադատությունները։
    Հայկ Կոնջորյանը իր մասին արված ճիշտ հետաքննությունը ջրելու համար սուտ մեղադրանքներ է հնչեցնում լրատվամիջոցների հասցեին, որով արժեզրկում է որոշ լրատվամիջոցների վատ պահվածքի մասին շատերիս քննադատությունը։
    Հ.Գ. Այն, որ հայտնի մարդիկ հայտնի լինելու համար զեղչեր ստանում են, ես գիտեմ դեռ 2010 թվականից, երբ առևտրի կետում ինձանից շաուրմայի փող չվերցրեցին։ Կոնջորյանն այդպես կարող էր մի քանի միլիոն զեղչ ունենար, դա նորմալ կլիներ։ Բայց 20 միլիոն դրամ զեղչը կամ կաշառք է, կամ էլ լավություն, որի տակից խմբակցության ղեկավարը ապագայում պետք է դուրս գա։

    Դանիել Իոաննիսյան

  • «Ես գիտեմ, թե ովքեր են շները…»…

    «Ես գիտեմ, թե ովքեր են շները…»

  • https://youtu.be/ik7um6V1kyU?si=Xq4S2RtzHghdDSYtՀայ Եկեղեցին Լցված Է ԿԳԲ-ի Ագենտ…

    Հայ Եկեղեցին Լցված Է ԿԳԲ-ի Ագենտներով․ Ժամանակն Է Ինքնամաքրման. «Անկեղծ Զրույց» | Տիգրան Խզմալյան

    Հայ Եկեղեցին Լցված Է ԿԳԲ-ի Ագենտներով․ Ժամանակն Է Ինքնամաքրման. «Անկեղծ Զրույց» | Տիգրան Խզմալյան
    #sakoarian #սագօարեան #արեւելք
    —————————————————————————————————
    🇦🇲🇷🇺Մեր եկեղեցին լցվա՞ծ է…

  • ՀՀ ԱԺ Նախագահ պ-ն Ալեն Սիմոնյանին, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տի…

    ՀՀ ԱԺ Նախագահ պ-ն Ալեն Սիմոնյանին,
    Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ
    Տիգրան Խզմալյանից
    Մեծարգո ԱԺ Նախագա՛հ
    Դիմում եմ Ձեզ ՀՀ ԱԺ քննարկվող «կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի» մասին օրինագծի կապակցությամբ, որը սոցիալական ցանցերում անվանում են «թափառական շների մասին օրենք» եւ որն անհանգստություն է առաջացրել հասարակության կենդանասեր շրջանում։ Կազմակերպությունների եւ առանձին քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծվել, որ տեղի է ունենում կենդանիների զանգվածային սպանդի օրինականացում՝ «քնեցման» անվամբ եւ «անվտանգության» պատճառաբանությամբ։ Մասնագետ կենդանաբանները եւ շարքային կենդանասերներն ուշադրություն են դարձնում, որ քննարկվող օրինագծում բացակայում են թափառական կենդանիների հաշվառումը, «չիփավորումը» եւ պարտադիր ստերիլիզացումը, որպես խնդրի լուծման առաջնահերթ եւ միակ արդյունավետ ու մարդասիրական միջոցներ։ Նկատի առված չեն ողջ գործընթացի սխալ կատարման դեպքում անխուսափելիորեն առաջացող ծանր սոցիալական ու դաստիարակչական հետեւանքները, ինչպես նաեւ միջազգային բացասական արձագանքը։ Մեր կարծիքով, բավականաչափ ուսումնասիրված չէ առաջատար երկրներում նման խնդիրների լուծման դրական փորձը։
    Հայաստանի Եվրոպական կուսակցությունն իր անհանգստությունն ու անհամաձայնությունն է հայտնում այս կապակցությամբ եւ առաջարկում է հարցի լայն հանրային քննարկում, միջազգային մասնագետների եւ իրավաբանների ներգրավմամբ։
    Հարգանքով՝

    ՀԵՎԿ վարչության նաաագահ
    Տիգրան Խզմալյան
    Երեւան
    2025 թ. դեկտեմբերի 9

  • Главный ТВ-пропагандист в Армении: «Давайте не вспоминать Хзмаляна!»…

    Главный ТВ-пропагандист в Армении: «Давайте не вспоминать Хзмаляна!»

  • Որքան գիտեմ, հավատացյալ հայ քրիստոնյայի համար Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է…

    Որքան գիտեմ, հավատացյալ հայ քրիստոնյայի համար Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է ոչ թե «պետության որոշմամբ», այլ Միածին Փրկչի հայտնությամբ՝ Էջմիածնում, ապա Ս. Առաքյալների՝ Թադեոս և Բարդուղիմեոսի նահատակության միջոցով։
    Կարծում եմ, Փաշինյանի սույն գրառման հաջորդող քայլը կլինի որոշում, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10:59, բոլոր եկեղեցիներում աղոթեն «Հայ Առաքելական եկեղեցու ստեղծող, բարեփոխող եւ սուրբ, նորին օծություն տերտեր ու համատեղությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի» համար։
    Մի ամիս առաջ, երբ կեսկատակ առաջարկել էի միանգամից նշանակել Փաշինյանին կաթողիկոս՝ չէի կարծում, որ նա դա լուրջ կընդունի…

  • Եւ այս մարդը եղել է ՀՀ վարչապետ… Թեեւ, ի՞նչ կա զարմանաղու, դա տրամաբանական է՝ Բա…

    Եւ այս մարդը եղել է ՀՀ վարչապետ… Թեեւ, ի՞նչ կա զարմանաղու, դա տրամաբանական է՝ Բագրատյանին նշանակել էր Տեր-Պետրոսյանը, Փաշինյանն էլ նույն քաղաքական դպրոցի վերջին շրջանավարտն է։ 30 տարի թոփում ենք նիւյն տեղուն։

  • “ԱՆԻՖ”-ը պետական բյուջերի միջոցների ակնհայտ վատնման ցայտուն օրինակ է, որն ունի կ…

    “ԱՆԻՖ”-ը պետական բյուջերի միջոցների ակնհայտ վատնման ցայտուն օրինակ է, որն ունի կոռուպցիոն բնույթ և ոչ միայն պետք է քննվի հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, այլ նաև պետք է քննվի արագ, արդյունավետ և հանրությանը տրվի հստակ հաշվետվություն քննության արդյունքների մասին։

    Արթուր Սաքունց