Category: Tigran Khzmalyan

  • «Արեւմտյան Ազռբաժանը»՝ Բաքվի պետական զավթիչ քաղաքական գաղափար է, որը մերժում է Հ…

    «Արեւմտյան Ազռբաժանը»՝ Բաքվի պետական զավթիչ քաղաքական գաղափար է, որը մերժում է Հայաստանի պետականությունը եւ պատրաստում է հայկական տարածքների փուլային գրավում եւ բնակեցում ազռբաժանցիներով։ Սա մի շարք եվրոպական եւ անգամ ընդդիմադիր ազռբաժանական փորձագետների գնահատականն է, որը սնանկացնում է Փաշինյանի «խաղաղ համակերպման» միամիտ ծրագիրը եւ մերկացնում է Թուրանի ճանապարհը բացող «Թրամփի միջանցքի» սարսափելի աշխարհաքաղաքական վտանգն ու վնասը։

  • Հիշեցնեմ, որ ոստիկան Գագիկ Մկրտչյանը, որը ձեռքից վիրավորվել էր ՊՊԾ գունդը գրավել…

    Հիշեցնեմ, որ ոստիկան Գագիկ Մկրտչյանը, որը ձեռքից վիրավորվել էր ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ, անակնկալ մահացավ իր ոտքով ՊՊԾ տարածքից դուրս գալ;ուց մեկ ամիս հետո, որի իբր սպանությունը բարդում են Արմեն Բիլյանի վրա։ Ու սերժիկի բոլոր կարած գործերը շարունակում է առ այսօր նիկոլը, ու այդ գործերը նիկոլի օրոք 4 տարի շարունակած դատախազը հիմա իրեն կոչում է ընդդիմադիր։
    ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատում քննվելու է ԱՐՄԵՆ ԲԻԼՅԱՆԻ վճռաբեկ բողոքը՝ գործերի բացառիկ վերանայման կանոններով։ Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության դատարանում ԱՐՄԵՆ ԲԻԼՅԱՆՆ ԱՐԴԱՐԱՑՎԵԼ Է ոստիկան Գագիկ Մկրտչայի սպանությանն առնչություն չունենալու հիմքով, և գործն ուղարկվել նոր քննության՝ սպանությանը մեղսակից անձին հայտնաբերելու համար։ Մինչդեռ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, կատարելով օրվա իշխանությունների քաղաքական պատվերը, բեկանել է ԱՐՄԵՆ ԲԻԼՅԱՆԻ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՃԻՌԸ, այն փոփոխել և նրան ԴԱՏԱՊԱՐՏԵԼ 25 տարվա ազատազրկման մի ծանր հանցագործության համար, որը վերջինի կողմից ՉԻ ԿԱՏԱՐՎԵԼ։
    Շուրջ 9 տարի է իր չկատարած հանցանքի համար ԱՐՄԵՆ ԲԻԼՅԱՆԸ ուրիշի պատիժն է կրում քրեակատարողական տարբեր հիմնարկներում, ուր ենթարկվել է առողջության հետ անհամատեղելի հոգեբանական բռնությունների, իսկ այդ ընթացքում իրական հանցագործը լուռ է մնացել։
    Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատից…

    Վարդան Հակոբյան

  • Реформа армии похожа на саму власть: вестернизированная снаружи, российская внут…

    Реформа армии похожа на саму власть: вестернизированная снаружи, российская внутри

  • Իմ վերլուծությունը ցույց է տալիս, որ <…> չիմացությունը մեր առաջընթացի դա…

    Իմ վերլուծությունը ցույց է տալիս, որ <…> չիմացությունը մեր առաջընթացի դանդաղության հիմնական պատճառն է։

    Նիկոլ Փաշինյան

  • Արդարության փորձարկում՝ սիրելի ժողովուրդ ակտիվ գրեք ձեր կարծիքը Հարգելի պաշտոնյա…

    Արդարության փորձարկում՝ սիրելի ժողովուրդ ակտիվ գրեք ձեր կարծիքը
    Հարգելի պաշտոնյաներ,
    Եկեք մեկ անգամ իսկապես զգանք, թե ինչ է նշանակում ապրել ժողովրդի պայմաններում։
    Առաջարկում եմ արդար ու պարզ փորձարկում՝
    մեկ ամսով փոխանակվենք աշխատավարձերով և եկամուտներով քաղաքացիների հետ։
    Եթե խոսում ենք սոցիալական արդարությունից, եկեք այն ապացուցենք գործողությամբ, ոչ թե հայտարարությամբ։
    Արդար փոխանակման մոդել՝ ըստ եվրոպական չափանիշների․
    🔹 Ուսուցիչ – €3,000 (համարժեք՝ մոտ 1.2 մլն դրամ)
    🔹 Բժիշկ – €4,000 (մոտ 1.6 մլն դրամ)
    🔹 Զինվոր (կամ ծառայող) – €2,500 (մոտ 1 մլն դրամ)
    🔹 Թոշակառու – €1,200 (մոտ 480,000 դրամ)
    Իսկ այսօր պետական բարձրաստիճան պաշտոնյան,
    ով ստանում է շուրջ €7,000–€10,000 (մոտ 2.8–4 մլն դրամ) + ծառայողական մեքենա + վարորդ,
    մեկ ամսով թող ստանա ընդամենը €150 (մոտ 60,000 դրամ) —
    այնքան, որքան միջին թոշակն է Հայաստանում։
    Թող մեկ ամիս ապրի առանց արտոնությունների, առանց պետական մեքենայի,
    և իր մաշկի վրա զգա, թե ինչ է նշանակում ապրել՝ հաշվելով ամեն դրամը։
    Կբավարարի՞ նրան այդ գումարը կոմունալների, սննդի, դեղերի համար։
    Կզգա՞ հերթ կանգնելու ցավը պոլիկլինիկայում։
    Կհասկանա՞ ինչ է նշանակում ընտրել՝ հացի՞, թե դեղի՞ միջև։
    Եվ եթե այդ մեկ ամսից հետո նա հայտարարի․
    «Այո, մեր քաղաքացիների եկամուտներն ու կենսապայմանները բավարար են» —
    ես անձամբ պատրաստ եմ ներողություն խնդրել։
    Բայց վստահ եմ՝ կտեսնենք հակառակը։
    Միայն մեկ նման «ժողովրդական փորձաշրջան» կարող է փոխել պետական մտածողությունը՝
    թղթային հաշվարկներից դեպի մարդկային իրականություն։
    Խնդիրը Հայաստանի աղքատությունը չէ, այլ սոցիալական անարդարությունը։
    Երբ մի փոքր խումբ ապրում է եվրոպական մակարդակով,
    իսկ ժողովուրդը՝ գոյատևման մակարդակով,
    պետությունը կորցնում է իր արժանապատվությունը։
    Պետությունը սկսվում է ուսուցչից, բժշկից, զինվորից, թոշակառուից։
    Նրանց վրա է կանգնած մեր ազգային և ժողովրդավարական պետությունը։

    Արսեն Սարգսյան

  • Երեկ Փելեշյանի մոտ էի, մեկ էլ ասեց՝«Արի, կողքս նստիր, նկարվենք միասին»։ Երբեք նմ…

    Երեկ Փելեշյանի մոտ էի, մեկ էլ ասեց՝«Արի, կողքս նստիր, նկարվենք միասին»։ Երբեք նման բան չէր առաջարկել։ Ես այդպես էլ չսովորեցի «սելֆի» անել՝ այ սա ստացվեց։ Սեւ-սպիտակի վերածեցի՝ նրա հանճարեղ ֆիլմերի պատվին։

  • Այսօր Ավետիք Իսահակյանի 150-ամյակն է։ Սա պետք է դառնար մեր երկրում կարեւորագույն…

    Այսօր Ավետիք Իսահակյանի 150-ամյակն է։ Սա պետք է դառնար մեր երկրում կարեւորագույն համազգային տոն՝ բայց չի դառնա։ Եւ ոչ միայն օրվա իշխանության հակամշակութային, ապազգային ու գավառական էության, այլ նաեւ Իսահակյանի վերին աստիճանի քաղաքականացված ազգային կեցվածքի պատճառով, որն այդքան խորթ է նրանց։ Հայ մեծ բանաստեղծը «Նեմեսիսի» անդամ էր, Թեհլերյանի ընկերը եւ հենց նա, Իսահակյանն էր ատրճանակով կանգնած Բեռլինի Հանդենբուրգ փողոցի մյուս ծայրում 1921 թ. մարտի 15-ին, որպեսզի գնդակահարի Թալաաթին, եթե հանկարծ վրիպեր Սողոմոնը։
    Երբ ինձ ասում են՝«Գնա՛, քո կինոյով զբաղվիր՝ ի՞նչ ես մտել քաղաքականություն», ես հիշում եմ Ավետիք Իսահակյանի կյանքի ավետիսը։

  • Ուկրաինահայ քաղաքագետ Մարատ Հակոբյանը նշեց ՀԵՎԿ-ի ներդրումը ԵՄ անդամակցության ՀՀ…

    Ուկրաինահայ քաղաքագետ Մարատ Հակոբյանը նշեց ՀԵՎԿ-ի ներդրումը ԵՄ անդամակցության ՀՀ օրենքի ընդունման եւ եվրաինտեգրման գործում, որի մասին խոսեց Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը Euronest-ում։ Շնորհակա՜լ ենք մեր համեստ աշխատանքի բա՛րձր գնահատականի համար։