Category: Tigran Khzmalyan

  • Ազգային/պետական շահը հաճախ արտացոլում է պատմական հիշողություն, ինքնութենական բազ…

    Ազգային/պետական շահը հաճախ արտացոլում է պատմական հիշողություն, ինքնութենական բազմաթիվ շերտեր, հավաքական նկարագիր, հավաքական իղզերի իրականացում և տեսլական, կոլեկտիվ կոնսոլիդացիայի մոտիվացիա, աշխարհաքաղաքական դիրքավորում, և այլն։ Կարճ ասած, ի տարբերություն ազգային/պետական շահի, տնտեսական զարգացումը չունի այս ազգ–կոնստրուկտ կառուցող բնույթ։ Չմոռանանք, որ մի շարք քաղաքագետներ և գիտնականներ հաճախ ընդգծում են, որ ժամանակակից պետությունների ազգային շահերը ինչ որ առումով գաղափարախոսություններ են։ Պետական/ազգային շոհն իր մեջ այդ թվում պարունակում է ազգային հավաքական ամբիցիա։
    Պետությունը, ինչպես նշեցի, ունենում է պետական շահի սպասարկման գործիքներ, որոնցից մեկն էլ հենց տնտեսական ներուժն ու դրա զարգացումն է։ Օրինակ Հայաստանի պարագայում, կա մի գործիք, որ շատ պետություններ չունեն` սփյուռքը։ Այո, կայացած ու ռազմավարությամբ առաջնորդվող պետությունների ձեռքին իրենց ազգային սփյուռքը նույնպես հանդիսանում է պետական/ազգային շահը սպասարկելու գործիք։
    Հայաստանի Հանրապետության տարբարեկվող հիմնական ռազմավարական ու անվտանկային շահն էր Արցախն ու իր բացարձակ հայկական տիրապետության պահպանումը։ Որովհետև․
    1. Արցախը բարդ տարածաշրջանակարգային կոնֆիգուրացիայում Հայասատանի Հանրապետության հիմնական ուժային բազան էր (power base), Հայաստանի Հանրապետության հիմնական ուժային դիրքեր ապահովողը (power positions)՝ հայկական պետությանը թե աշխարհագրական առավելություններ և թե տարածաշրջանային աշխարհաքաղաքական մեջ էական արժեկշիտ տալու առումով։
    2. Արցախի տիրապետման շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը ունակ էր պահպանել ուժային հավասարակշռությունը Ադրբեջանի հանդեպ՝ տալով տեղ-տեղ հավասար, իսկ տեղ-տեղ առավելություն վերջինիս հետ ուժային խաղի մեջ (power game)։
    3. Հայաստանի համար Արցախի առկայությունը հնարավորություն էր տալիս ոչ միայն պրոյեկտել ազդեցություն իր իսկ անմիջական միջավայրում, ունենալ արտաքին քաղաքական մանևրականություն այլ նախ և առաջ ապահովել ռազմավարական խորք և աշխարհագրության առավելության` տալով հնարավորություն իրականացնել Ադրբեջանի հանդեպ կոնվենցիոն զսպման ռազմավարություն` զսպելով վերջինիս սուբհեգոմոնիկ և օրակարգ թելադրող դառնալու ամբիցիաները տարածաշրջանում։
    4. Արցախը Հայատանաի համար անվտանգային, դեմոգրաֆիկ, ջրային, տնտեսական-֊հումքային ինքնավարության և կենսունակության կարևոր գործոնն էր։
    Սակայն, Հայաստանի Հանրապետության հիմնական ռազմավարական ու անվտանգային շահը փաստացիորեն դավաճանվեց ներկա կառավարող էլիտաի կողմից` հանձնելով Արցախի հանդեպ Հայաատանի Հանրապետության բոլոր իրավունքները, ինչն էլ բերեց մեր պետության աշխարհաքաղաքական ու ուժային արժեկշռի էական անկման՝ հօգուտ Ադրբեջանի։ Հայաստանը small power կարգավիճակից իջավ micro-state կարգավիճակի, մինչ Ադրբեջանը small power կարգավիճակից ձգտելով բարձրանալ ու հասնել հառնող միջին տերության (rising middle power) կարգավիճակի։
    Կարևոր է գիտակցել, որ Արցախի կորուստը, Հայաստանի գրեթե բոլոր ներկա ու հետագա խնդիրների ուղղակի կամ անուղղակի հետևանքն է լինելու, որոնք կարող էին չլինել, եթե Հայաատակի կողմից Արցախի տիրապետումը ամեն կերպ պահպանվեր ու այս գլխավոր պետական շահը պատշաճ կերպով սպասարկվեր թե նախկին և թե ներկա էլիտաների կողմից։
    Բայց, դե հիմա ի՞նչ։ ՆՓ-ն զբաղված է մեղմ ասած ոչ այդքան գրագետ թեզեր առաջ քաշելով, թե բա տնտեսական զարգացումը պետական շահ է։ Բայց միևնույն ժամանակ դեմ է պետական կապիտալով վենչուռային կազմակերպությունների ստեղծմանը, մեկն էլ որը կար՝ վարի գնաց։ Մել էլ երևի շահ է Ադրբեջանին հետևողականորեն միակողմանի զիջումները մինչև ամբողջական հպատակեցում, կամ վերջինիս ռազմավարական ազգային շահերի սպասարկումը սեփական ազգի ապագայի հաշվին։
    Ընդհանրապես, կարծես թե ժամանակն է արդեն տգիտությունը հռչակել “իրական հայաստանի” բռենդ, որ ոմանց ասածները “լեգիտիմ” լինեն։

    Էդուարդ Աբրահամյան

  • Для очистки конюшен надо начать с троянских коней…

    Для очистки конюшен надо начать с троянских коней

  • Այս երիտասարդին ոստիկանությունն այսօր ուժով հեռացրել է Ս.Սարգիս եկեղեցուց Ս.Պատա…

    Այս երիտասարդին ոստիկանությունն այսօր ուժով հեռացրել է Ս.Սարգիս եկեղեցուց Ս.Պատարագի ժամանակ եւ բերման է ենթարկել՝«Հայոց եկեղեցու կաթողիկոսն է Գարեգին Երկրորդը» խոսքերի համար։ Ես ոչ իրավապաշտպան եմ, ոչ էլ Գարեգին Բ-ի ջատագով։ Ես պարզապես ՀՀ քաղաքացի եմ եւ հիշեցնում եմ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ:

  • Если вы хотите «бороться с КГБ», начинайте с Национального Собрания, СНБ, Геншта…

    Если вы хотите «бороться с КГБ», начинайте с Национального Собрания, СНБ, Генштаба, многочисленных российских организаций

  • Հռոմի Պապ Լեո ԺԴ այսօր աղոթեց Կոստանդնուպոլսի Հայոց Առաքելական եկեղեցում եւ հատո…

    Հռոմի Պապ Լեո ԺԴ այսօր աղոթեց Կոստանդնուպոլսի Հայոց Առաքելական եկեղեցում եւ հատուկ իր «եղբայրական ողջույնն» ուղարկեց Գարեգին Բ կաթողիկոսին: Միանգամայն պատահականորեն Կաթոլիկ եւ Առաքելական եկեղեցիների մերձեցման այս պատմական օրը, Երեւանում ՀՀ վարչապետը հերթական քայլն արեց Հայոց եկեղեցին բաժանելու, պառակտելու, աշխարհի առաջ ստորացնելու իր արշավանքում։

  • Надо конюшни чистить, а не привыкать к вони…

    Надо конюшни чистить, а не привыкать к вони

  • Գողը գողից գողացավ, Աստված տեսավ՝ զարմացավ……

    Գողը գողից գողացավ, Աստված տեսավ՝ զարմացավ…

  • Պարզ ասած՝ Ա) ռուսները կազմում են Ուկրաինայի հետ պատերազմի 28 կետանոց պայմանագրի…

    Պարզ ասած՝
    Ա) ռուսները կազմում են Ուկրաինայի հետ պատերազմի 28 կետանոց պայմանագրի սևագիրը, բայց առաջարկում են այն անվանել «Թրամփի պլան», իբր որ հենց ամերիկյան առաջարկ է, որ ստացվի։
    Բ) ազերիները բանակցում են ամերիկացիների հետ, ասում, որ Թրամփը կարող է «հեշտ տարբերակով» իր խաղաղություններ հաստատելու հավաքածուն լրացնել հայ-ադրբեջնականով, ու նույնիսկ բիզնես անել դրա վրա (ինչպես ուկրաինական փաստաթղթի տարբերակում է), և բավարարելով Ադրբեջանի միջանցքային կարիքները՝ անվանել այն պատվական Թրամփի միջանցք անվանմամբ, ինչին նաև հայերը կողմ կլինին (հըլը ու չլինեն)։ Եվ նախնական համաձայնության հիման վրա արդեն իսկ հրավիրում են հայկական կողմին, ինչպես ասում է ՆՓ-ն՝ «ծանոթացնում են» ծրագրին և կնքում «գեղեցիկ» գործարք։ Ու հենց դրա համար էլ ադրբեջանական կողմի ստորագրությունը կա մի փաստաթղթի տակ, որտեղ ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին վերաբերող դրույթներ են քննարկվում, որոնք կարծես թե պիտի չլինեին և նորմալ պրակտիկայի պարագայում պետք է լինեին զուտ երկկողմ, առանձին։
    Վստահե՛ք մասնագետների գիտելիքահեն ինտուիցիային։
    Հավատացեք․ ոչ մասնագետը գիտելիքահեն, տեղեկատվահեն ինտուիցիա չեն ունենում։

    Էդուարդ Աբրահամյան

  • «Замороженной» может быть курица. Членство в Армении в ОДКБ продолжается…

    «Замороженной» может быть курица. Членство в Армении в ОДКБ продолжается