Category: Tigran Khzmalyan

  • Արդարության փորձարկում՝ սիրելի ժողովուրդ ակտիվ գրեք ձեր կարծիքը Հարգելի պաշտոնյա…

    Արդարության փորձարկում՝ սիրելի ժողովուրդ ակտիվ գրեք ձեր կարծիքը
    Հարգելի պաշտոնյաներ,
    Եկեք մեկ անգամ իսկապես զգանք, թե ինչ է նշանակում ապրել ժողովրդի պայմաններում։
    Առաջարկում եմ արդար ու պարզ փորձարկում՝
    մեկ ամսով փոխանակվենք աշխատավարձերով և եկամուտներով քաղաքացիների հետ։
    Եթե խոսում ենք սոցիալական արդարությունից, եկեք այն ապացուցենք գործողությամբ, ոչ թե հայտարարությամբ։
    Արդար փոխանակման մոդել՝ ըստ եվրոպական չափանիշների․
    🔹 Ուսուցիչ – €3,000 (համարժեք՝ մոտ 1.2 մլն դրամ)
    🔹 Բժիշկ – €4,000 (մոտ 1.6 մլն դրամ)
    🔹 Զինվոր (կամ ծառայող) – €2,500 (մոտ 1 մլն դրամ)
    🔹 Թոշակառու – €1,200 (մոտ 480,000 դրամ)
    Իսկ այսօր պետական բարձրաստիճան պաշտոնյան,
    ով ստանում է շուրջ €7,000–€10,000 (մոտ 2.8–4 մլն դրամ) + ծառայողական մեքենա + վարորդ,
    մեկ ամսով թող ստանա ընդամենը €150 (մոտ 60,000 դրամ) —
    այնքան, որքան միջին թոշակն է Հայաստանում։
    Թող մեկ ամիս ապրի առանց արտոնությունների, առանց պետական մեքենայի,
    և իր մաշկի վրա զգա, թե ինչ է նշանակում ապրել՝ հաշվելով ամեն դրամը։
    Կբավարարի՞ նրան այդ գումարը կոմունալների, սննդի, դեղերի համար։
    Կզգա՞ հերթ կանգնելու ցավը պոլիկլինիկայում։
    Կհասկանա՞ ինչ է նշանակում ընտրել՝ հացի՞, թե դեղի՞ միջև։
    Եվ եթե այդ մեկ ամսից հետո նա հայտարարի․
    «Այո, մեր քաղաքացիների եկամուտներն ու կենսապայմանները բավարար են» —
    ես անձամբ պատրաստ եմ ներողություն խնդրել։
    Բայց վստահ եմ՝ կտեսնենք հակառակը։
    Միայն մեկ նման «ժողովրդական փորձաշրջան» կարող է փոխել պետական մտածողությունը՝
    թղթային հաշվարկներից դեպի մարդկային իրականություն։
    Խնդիրը Հայաստանի աղքատությունը չէ, այլ սոցիալական անարդարությունը։
    Երբ մի փոքր խումբ ապրում է եվրոպական մակարդակով,
    իսկ ժողովուրդը՝ գոյատևման մակարդակով,
    պետությունը կորցնում է իր արժանապատվությունը։
    Պետությունը սկսվում է ուսուցչից, բժշկից, զինվորից, թոշակառուից։
    Նրանց վրա է կանգնած մեր ազգային և ժողովրդավարական պետությունը։

    Արսեն Սարգսյան

  • Երեկ Փելեշյանի մոտ էի, մեկ էլ ասեց՝«Արի, կողքս նստիր, նկարվենք միասին»։ Երբեք նմ…

    Երեկ Փելեշյանի մոտ էի, մեկ էլ ասեց՝«Արի, կողքս նստիր, նկարվենք միասին»։ Երբեք նման բան չէր առաջարկել։ Ես այդպես էլ չսովորեցի «սելֆի» անել՝ այ սա ստացվեց։ Սեւ-սպիտակի վերածեցի՝ նրա հանճարեղ ֆիլմերի պատվին։

  • Այսօր Ավետիք Իսահակյանի 150-ամյակն է։ Սա պետք է դառնար մեր երկրում կարեւորագույն…

    Այսօր Ավետիք Իսահակյանի 150-ամյակն է։ Սա պետք է դառնար մեր երկրում կարեւորագույն համազգային տոն՝ բայց չի դառնա։ Եւ ոչ միայն օրվա իշխանության հակամշակութային, ապազգային ու գավառական էության, այլ նաեւ Իսահակյանի վերին աստիճանի քաղաքականացված ազգային կեցվածքի պատճառով, որն այդքան խորթ է նրանց։ Հայ մեծ բանաստեղծը «Նեմեսիսի» անդամ էր, Թեհլերյանի ընկերը եւ հենց նա, Իսահակյանն էր ատրճանակով կանգնած Բեռլինի Հանդենբուրգ փողոցի մյուս ծայրում 1921 թ. մարտի 15-ին, որպեսզի գնդակահարի Թալաաթին, եթե հանկարծ վրիպեր Սողոմոնը։
    Երբ ինձ ասում են՝«Գնա՛, քո կինոյով զբաղվիր՝ ի՞նչ ես մտել քաղաքականություն», ես հիշում եմ Ավետիք Իսահակյանի կյանքի ավետիսը։

  • Ուկրաինահայ քաղաքագետ Մարատ Հակոբյանը նշեց ՀԵՎԿ-ի ներդրումը ԵՄ անդամակցության ՀՀ…

    Ուկրաինահայ քաղաքագետ Մարատ Հակոբյանը նշեց ՀԵՎԿ-ի ներդրումը ԵՄ անդամակցության ՀՀ օրենքի ընդունման եւ եվրաինտեգրման գործում, որի մասին խոսեց Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը Euronest-ում։ Շնորհակա՜լ ենք մեր համեստ աշխատանքի բա՛րձր գնահատականի համար։

  • Пашиняна избрали не псалмы читать, а реформы делать…

    Пашиняна избрали не псалмы читать, а реформы делать

  • Եվրախորհրդարանի փոխնախագահը Երեւանում եւս մեկ անգամ հաստատեց ԵՄ պատրաստակամությո…

    Եվրախորհրդարանի փոխնախագահը Երեւանում եւս մեկ անգամ հաստատեց ԵՄ պատրաստակամությունը ՀՀ անդամակցությանը, հատուկ նշելով այն օրենքը, որը մենք ենք նախաձեռնել՝ «Հայաստանը պատմական օրենք է ընդունել, որով հստակ և հզոր ուղերձ է հղել՝ հայտարարելով, որ տեսնում է իր ապագան Եվրոպայի կազմում»։ Փաստորեն հենց Եվրոպական կուսակցության եւ մեր համախոհների ջանքերն են ապահովում ՀՀ անվտանգության եւ զարգացնան եվրոպական ուղին, ի հեճուկս ռսամետների եւ «ռեգիոնալիստների» չկամությանը։

  • 2022 թ. հունվար, Հայաստանի Եվրոպական կուսակցության ցույցը ՀՀ կառավարության շենքի…

    2022 թ. հունվար, Հայաստանի Եվրոպական կուսակցության ցույցը ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով։ Արցախի շրջափակումն արդեն սկսվել էր, Հայրենազրկմանը մնում էին հաշված ամիսներ, մենք զգուշացնում էինք եւ հորդորում դիմել ԱՄՆ եւ ԵՄ-ին օգնության համար։ Սակայն Փաշինյանը շարունակում էր նախորդների պես կուրորեն ապավինել ռսներին, ավելին՝ նա ՀՀ զորախու՜մբ էր ուղարկել ՀԱՊԿ-ի կազմում Ղազախստան… Մեր կանխատետումներն ու հորդորներն անտեսվեցին։ Արդյունքները հայտնի են բոլորիդ։

  • Վրաստանի իշխող կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ երեք ընդդիմադիր կո…

    Վրաստանի իշխող կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ երեք ընդդիմադիր կուսակցություններն արգելելու առաջարկով։ Խոսնակ Պապուաշվիլին պարզաբանեց, որ արգելման ցանկն ավելի մեծ է, բայց որոշ փոքր կուսակցությունները որոշվել է առայժմ չփակել, քանի դեռ դրանք Խորհրդարան ընտրվելու հեռանկար չունեն։ Այսինք, իշխանությունը չի էլ թաքցնում, որ պարզապես վերացնում է իր բոլոր մրցակիցներին։