Category: Tigran Khzmalyan

  • Հայկական երկաթուղու կոնցեսիոն տեր հանդիսացող ռսական РЖД պետական մենաշնորհը սնանկ…

    Հայկական երկաթուղու կոնցեսիոն տեր հանդիսացող ռսական РЖД պետական մենաշնորհը սնանկ է։ Կառույցի պարտքը կազմում է 4 տրիլիոն ռուբլի, որից պետությունը պատրաստ է մարել միայն մեկ քառորդը։ РЖД-ն վաճառում է իր անշարժ գույքը Մոսկվայում, այդ թվում «Ռիժսկի» երկաթուղային կայարանը եւ 62-հարկանի երկնաքերը։ Այս սնանկ կառույցը պարտավորվում էր վերանորոգել ՀՀ ողջ երկաթուղին եւ թարմացնել շարժակազմը։ Սա է հայ-ռսական «փոխշահավետ բիզնեսի» ներկան եւ ապագան։
    Սղոցե՛ք, Շուռա, ծանրաքարերը հաստատ մաքուր ոսկուց են…

  • Ուկրաինական ռազմաճակատում սպանվեց Հայկ Գասպարյանը, պուծինիստներից ու ավազակներից…

    Ուկրաինական ռազմաճակատում սպանվեց Հայկ Գասպարյանը, պուծինիստներից ու ավազակներից թխած չարաբաստիկ «Արբատ» ջոկատի հրամանատարը։ Այս խայտառակ կառույցը ֆինանսավորվում էր Ռսաստանի «Հայերի միության» տիրոջ Արա Աբրահամյանի կողմից եւ սրբապիղծ «օրհնություն» էր ստացել Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդ Եզրասից։

  • ՌԴ ԱԳՆ մտահոգություն է հայտնել ՀՀ կողմից «ԵՄ անդամակցելու օրենքի ընդունման եւ դր…

    ՌԴ ԱԳՆ մտահոգություն է հայտնել ՀՀ կողմից «ԵՄ անդամակցելու օրենքի ընդունման եւ դրա հետ մերձեցման վերաբերյալ, քանի որ վերջերս ԵՄ ակնհայտորեն վերածվում է ռազմաքաղաքական կառույցի, մասնակցությունը որին հակասում է ԵԱՏՄ-ում ՀՀ անդամությանը եւ այլ պարտավորություններին»։

  • Ղրիմի կամրջի պայթյունն իրականացնելու մեղադրնքով թդատանարտված ութ բանտարկյալները …

    Ղրիմի կամրջի պայթյունն իրականացնելու մեղադրնքով թդատանարտված ութ բանտարկյալները (որոնցից երեքն ազգությամբ հայեր են) բաց նամակով դիմել են Թրամփին, Պուծինին եւ Զելենսկուն, պնդելով իրենց անմեղությունը
    եւ խնդրելով վերանայել քրեական գործերը։

  • Tigran Khzmalyan (Тигран Хзмалян) pinned «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ…

    Tigran Khzmalyan (Тигран Хзмалян) 🇦🇲🇪🇺 pinned «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի հնարավոր միացումը անցնում է սահմանադրական և ազգային անվտանգության թույլատրելիության սահմանը։ Ադրբեջանը, որը 2020 թվականին սանձազերծեց պատերազմ Արցախի և ՀՀ-ի դեմ, 2021–2022 թվականներին…»

  • ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՀՀ և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի հնարավ…

    ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
    ՀՀ և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի հնարավոր միացումը անցնում է սահմանադրական և ազգային անվտանգության թույլատրելիության սահմանը։
    Ադրբեջանը, որը 2020 թվականին սանձազերծեց պատերազմ Արցախի և ՀՀ-ի դեմ, 2021–2022 թվականներին օկուպացրեց միջազգայնորեն ճանաչված ՀՀ սուվերեն տարածքից ավելի քան 200 ք/ կմ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իրականացրեց Արցախում՝ հայաթափում և հայրենազրկում բռնի տեղահանելով 150,000 արցախահայերի, և մինչև 2025 թվականի Վաշինգտոնի նախաստորագրված «խաղաղության» պայմանագրի ավարտը չի հեռացել օկուպացված ՀՀ տարածքից, պահում է գերիներին բռնի կերպով՝ կտտանքների և տանջանքների ենթարկելով, իսկ օկուպացված Արցախում պղծում է հայկական եկեղեցիները և պատմամշակութային կոթողները։ Նման թշնամական և ցեղասպանություն իրականացրած պետության հետ անհնարին է պետության ռազմավարական ենթակառուցվածքներում համատեղություն կամ համագործակցություն ունենալ։
    Էներգետիկան պետական ինքնիշխանության, ազգային անվտանգության և ռազմավարական կայունության հիմնարար տարր է և չի կարող դիտարկվել որպես սովորական տնտեսական նախաձեռնություն։
    ՀՀ Սահմանադրության հոդված 2-ի համաձայն՝ իշխանության կրողը ժողովուրդն է։
    Հետևաբար, գործադիր իշխանությունը ոչ մի իրավասություն չունի, առանց ժողովրդի անմիջական կամարտահայտության, ընդունելու որոշումներ, որոնք՝
    • սահմանափակում են ՀՀ սուվերենությունը,
    • ստեղծում են երկարաժամկետ կախվածություն թշնամական պետությունից,
    • ձևավորում են արտաքին քաղաքական ճնշման լծակներ։
    Առանց հանրաքվեի նման որոշումը կունենա լեգիտիմության և սահմանադրականության լուրջ խնդիր, անկախ դրա ձևական անցկացման եղանակից։
    Մենք հայտարարում ենք՝
    • Անթույլատրելի է ՀՀ էներգետիկ համակարգի ցանկացած համատեղ կառավարում կամ վերահսկողություն,
    • Անթույլատրելի է էներգետիկ կախվածության ձևավորումը Ադրբեջանից,
    • Անթույլատրելի են փակ, գաղտնի կամ հանրային վերահսկողությունից դուրս գործընթացները։
    Էներգիան չի կարող և չպետք է դառնա քաղաքական ճնշման գործիք։
    Այս հարցը չի կարող լինել բանակցությունների կամ առևտրային շահերի առարկա։
    Սա ՀՀ «սահմանադրական» կարմիր գիծ է։

    «Հանուն Ժողովրդավար Պետականության» կուսակցության նախագահ
    Արսեն Սարգսյան
    Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ
    Տիգրան Խզմալյան
    «Նժար» Սահմանադրական շարժման համահիմնադիր
    Նինա Կարապետյանց
    22.01.2026թ.

  • Վերջին օրերին Մոլդովայի ռսալեզու համացանցային հարթակում տեղի է ունենում տեղեկատվ…

    Վերջին օրերին Մոլդովայի ռսալեզու համացանցային հարթակում տեղի է ունենում տեղեկատվական գրոհ երկրի հայկական համայնքի ղեկավար Կարեն Հովհաննիսյանի եւ երիտասարդական թեւի առաջնորդ Կարեն Գասպարյանի դեմ։ Պատճառը՝ հայկական համայնքի աջակցությունն է Մոլդովայի իշխանության եվրոպական քաղաքականությանը։ Կատարողները՝ հայկական ազգանուններով ռսատառ գրառումներ կատարող մարդիկ են, ովքեր չեն խորշում հայհոյանքներից եւ ուղիղ զրպարտումներից։
    Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն վերջերս հատուկ նշում էր իր երկրի դեմ ռսական հատուկ ծառայությունների կողմից սկսված «հիբրիդային պատերազմի» վտանգը։ Հայկական համայնքի ղեկավարների դեմ ստոր արշավը հենց այդ պատերազմի բաղկացուցիչ մասն է կազմում։
    Հայաստանի Եվրոպական կուսակցությունն իր համերաշխությունն է հայտնում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի խիզախ ու հետեւողական քայլերին դեպի ԵՄ անդամակցություն, ինչպես նաեւ երկրի հայկական համայնքի եվրոպական դիրքորոշմանը։ Ձեր եւ մեր պայքարն արդար է եւ հաղթանակն անբեկանելի է։ Մենք չենք պարտվել, քանի դեռ պայքարում ենք։

    ՀԵՎԿ
    2026 թ. հունվարի 21
    Երեւան

  • «Եվրաինտեգրման» ճանապարհին եւ Ռսաստանից «ազատվելու պայքարում», վարչապետ Փաշինյան…

    «Եվրաինտեգրման» ճանապարհին եւ Ռսաստանից «ազատվելու պայքարում», վարչապետ Փաշինյանը եւս մի կարեւոր քայլ արեց, ընդունելով ռուս խոշոր օլիգարխներից մեկին՝ Վլաձիմիր Եվտուշենկովին։ Ուշադրություն դարձրեք, հաբռգած ռուսն այնքան «լյավ» է զգում իրեն ՀՀ-ում, որ վարչապետի հետ հանդիպմանը եկավ տնավարի՝ սվիտերով։ Ի դեպ՝ նա կիսասեփականատերն է այն նույն «Սիստեմա» ԱՖԿ կորպարացիայի, որի տնօրենների խորհրդում տարիներ շարունակ ծառայում է Ռոբերտ Քոչարյանը։ Слава ՔՊСС!